050.0255.181104
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«18» 11 2004 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05004313
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
26 հոկտեմբերի 2004 թվականի N 255-Ն
i
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԱՄՓՈՓ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ (ՔԱՄԵԼՍ) ՀԱՇՎԱՐԿՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ» ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ կետի «ե» ենթակետը, 44-րդ հոդվածի 4-րդ կետը և 60-րդ հոդվածի «է» ենթակետը, «Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի օգոստոսի 6-ի ««Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը (նոր խմբագրությամբ) հաստատելու մասին» թիվ 259-Ն որոշումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
i
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի ցուցանիշների ամփոփ գնահատականի (ՔԱՄԵԼՍ) հաշվարկման, հաստատման կարգը» նոր խմբագրությամբ` համաձայն հավելված 1-ի (կցվում է):
(1-ին կետը փոփ. 22.01.13 թիվ 17-Ն որոշում)
i
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2003 թվականի օգոստոսի 12-ի ««Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի ցուցանիշների ամփոփ գնահատականի (ՔԱՄԵԼՍ) հաշվարկման, հաստատման և հրապարակման կարգը» հաստատելու մասին» թիվ 281-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից:
(վերնագիրը փոփ. 22.01.13 թիվ 17-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ
Հավելված 1
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2004 թ. հոկտեմբերի 26-ի
թիվ 255-Ն որոշմամբ
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԱՄՓՈՓ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ (ՔԱՄԵԼՍ) ՀԱՇՎԱՐԿՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳ
1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի ցուցանիշների ամփոփ գնահատականի (այսուհետ` ՔԱՄԵԼՍ գնահատական) հաշվարկման, հաստատման և հրապարակման կարգը:
2. ՔԱՄԵԼՍ գնահատականը հաշվարկվում է որպես բանկի կապիտալի համարժեքության (Ք), ակտիվների որակի (Ա), կառավարման (Մ), եկամտաբերության (Ե), իրացվելիության (Լ) և շուկայական ռիսկի նկատմամբ զգայունության (Ս), (այսուհետ` ՔԱՄԵԼՍ-ի տարրեր), սույն կարգի համաձայն հաշվարկված գնահատականների միջին թվաբանական:
i
3. ՔԱՄԵԼՍ-ի յուրաքանչյուր տարրի (բացառությամբ` «Մ» տարրի) գնահատման համար հաշվարկվում են բաղադրիչ հարաբերակցություններ ՀՀ տարածքում գործող բանկերի կողմից, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի փետրվարի 26-ի թիվ 50-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» Կանոնակարգ 3-ով (այսուհետ` Կանոնակարգ 3) սահմանված, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ներկայացվող հաշվետվությունների հիման վրա: Այդ հարաբերակցությունների հաշվարկը կատարվում է համաձայն սույն կարգի հավելված 1-ի: Յուրաքանչյուր հարաբերակցության հաշվարկի ընթացքում կիրառված ցուցանիշները ճշգրտվում են համաձայն սույն կարգի հավելված 2-ի` հաշվի առնելով սահմանված համապատասխան ճշգրտվող գործոնները և դրանց ամենահավանական քանակական ազդեցությունը հաշվարկվող բաղադրիչ հարաբերակցությունների վրա:
(3-րդ կետը փոփ. 06.12.16 թիվ 228-Ն որոշում)
i
3.1. Բանկերի ՔԱՄԵԼՍ գնահատականները հաշվարկվում են յուրաքանչյուր ամիս` հեռակա վերահսկողության արդյունքում:
(3.1-րդ կետը լրաց. 29.05.07 թիվ 157-Ն որոշում)
3.2. Բանկերի ՔԱՄԵԼՍ գնահատականը կարող է հաշվարկվել (ճշգրտվել) նաև բանկերում ստուգումների արդյունքներով:
(3.2-րդ կետը լրաց. 29.05.07 թիվ 157-Ն որոշում)
i
3.3. Ի լրումն սույն կարգի 3-րդ կետով նախատեսված ճշգրտումների, Կենտրոնական բանկի Ֆինանսական վերահսկողության վարչության (անհրաժեշտության դեպքում` նաև այլ ստորաբաժանումների) հիմնավոր կարծիքի հիման վրա բանկի ՔԱՄԵԼՍ ամփոփ գնահատականի յուրաքանչյուր տարրի գնահատականը կարող է ճշգրտվել մինչև 0.5 կետ (ներառյալ):
(3.3-րդ կետը լրաց. 06.12.16 թիվ 228-Ն որոշում)
4. ՔԱՄԵԼՍ-ի «Մ» տարրի գնահատականը հաշվարկվում է` համաձայն սույն կարգի հավելված 3-ի:
5. Ճշգրտված ցուցանիշների հիման վրա հաշվարկված հարաբերակցությունների, ինչպես նաև Մ տարրի գնահատումն իրականացվում է 1-5 բալային համակարգով, որտեղ լավագույն գնահատականը 5-ն է, իսկ վատագույնը` 1-ը:
6. Յուրաքանչյուր տարրի, համաձայն սույն կարգի հավելված 2-ի ճշգրտված բաղադրիչ հարաբերակցությունների գնահատականների միջին թվաբանականը հանդիսանում է տվյալ տարրի գնահատականը:
7. Եթե բանկի ընդհանուր կապիտալի միջին ամսական մեծությունը փոքր է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված նվազագույն ընդհանուր կապիտալի չափից, ապա «Ք» տարրի գնահատականը հավասար է 1-ի:
8. Եթե բանկի ընթացիկ ժամանակաշրջանի չբաշխված շահույթը բացասական մեծություն է, ապա «Ե» տարրի գնահատականը հավասար է 1-ի:
9. Եթե բանկի ընդհանուր կապիտալի միջին ամսական մեծությունը բացասական է, ապա «Ք», «Ա», «Ե», «Լ», «Ս» տարրերի այն բաղադրիչ հարաբերակցությունները, որոնց հաշվարկին մասնակցում է ընդհանուր կապիտալը, գնահատվում են 1 (մեկ):
i
(9-րդ կետը փոփ. 29.05.07 թիվ 157-Ն որոշում)
i
10. Բանկերի ՔԱՄԵԼՍ գնահատականները հաստատվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի կողմից: Բանկի ցուցանիշների ամփոփ գնահատականը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 402-Ն որոշմամբ հաստատված «Անվճարունակ բանկերի և վարկային կազմակերպությունների ժամանակավոր ադմինիստրացիայի ձևավորման կարգն ու ժամկետները, ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավարի կողմից ներկայացվող հաշվետվությունները» կանոնակարգ 7-ի 3.1-րդ կետով սահմանված նվազագույն միավորից ցածր լինելու դեպքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովը հարցը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի հաստատմանը:
(10-րդ կետը փոփ. 29.05.07 թիվ 157-Ն, 29.05.07 թիվ 157-Ն որոշումներ)
i
11. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը բանկերի ՔԱՄԵԼՍ ամսական ամփոփ գնահատականները հաստատելուց հետո եռօրյա ժամկետում դրանք տրամադրում է բանկերին, ընդ որում յուրաքանչյուր բանկին իր անհատական ՔԱՄԵԼՍ գնահատականը:
(11-րդ կետը փոփ. 29.05.07 թիվ 157-Ն որոշում)
Հավելված 1
i
«Հայաստանի Հանրապետության տարածքում
գործող բանկերի ցուցանիշների ամփոփ
գնահատականի (ՔԱՄԵԼՍ) հաշվարկման,
հաստատման և հրապարակման կարգի»
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2004 թ. հոկտեմբերի 26-ի
i
թիվ 255-Ն որոշմամբ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԱՄՓՈՓ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ (ՔԱՄԵԼՍ) ՀԱՇՎԱՐԿՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳ
1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի ցուցանիշների ամփոփ գնահատականի (այսուհետ` ՔԱՄԵԼՍ գնահատական) հաշվարկման, հաստատման և հրապարակման կարգը:
2. ՔԱՄԵԼՍ գնահատականը հաշվարկվում է որպես բանկի կապիտալի համարժեքության (Ք), ակտիվների որակի (Ա), կառավարման (Մ), եկամտաբերության (Ե), իրացվելիության (Լ) և շուկայական ռիսկի նկատմամբ զգայունության (Ս), (այսուհետ` ՔԱՄԵԼՍ-ի տարրեր), սույն կարգի համաձայն հաշվարկված գնահատականների միջին թվաբանական:
3. ՔԱՄԵԼՍ-ի յուրաքանչյուր տարրի (բացառությամբ` «Մ» տարրի) գնահատման համար հաշվարկվում են բաղադրիչ հարաբերակցություններ ՀՀ տարածքում գործող բանկերի կողմից, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2003 թվականի մարտի 25-ի թիվ 126-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» Կանոնակարգ 3-ով (այսուհետ` Կանոնակարգ 3) սահմանված, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ներկայացվող հաշվետվությունների հիման վրա: Այդ հարաբերակցությունների հաշվարկը կատարվում է համաձայն սույն կարգի հավելված 1-ի: Յուրաքանչյուր հարաբերակցության հաշվարկի ընթացքում կիրառված ցուցանիշները ճշգրտվում են համաձայն սույն կարգի հավելված 2-ի` հաշվի առնելով սահմանված համապատասխան ճշգրտվող գործոնները և դրանց ամենահավանական քանակական ազդեցությունը հաշվարկվող բաղադրիչ հարաբերակցությունների վրա:
3.1. Բանկերի ՔԱՄԵԼՍ գնահատականները հաշվարկվում են յուրաքանչյուր ամիս` հեռակա վերահսկողության արդյունքում:
(3.1-րդ կետը լրաց. 29.05.07 թիվ 157-Ն որոշում)
3.2. Բանկերի ՔԱՄԵԼՍ գնահատականը կարող է հաշվարկվել (ճշգրտվել) նաև բանկերում ստուգումների արդյունքներով:
(3.2-րդ կետը լրաց. 29.05.07 թիվ 157-Ն որոշում)
4. ՔԱՄԵԼՍ-ի «Մ» տարրի գնահատականը հաշվարկվում է` համաձայն սույն կարգի հավելված 3-ի:
5. Ճշգրտված ցուցանիշների հիման վրա հաշվարկված հարաբերակցությունների, ինչպես նաև Մ տարրի գնահատումն իրականացվում է 1-5 բալային համակարգով, որտեղ լավագույն գնահատականը 5-ն է, իսկ վատագույնը` 1-ը:
6. Յուրաքանչյուր տարրի, համաձայն սույն կարգի հավելված 2-ի ճշգրտված բաղադրիչ հարաբերակցությունների գնահատականների միջին թվաբանականը հանդիսանում է տվյալ տարրի գնահատականը:
7. Եթե բանկի ընդհանուր կապիտալի միջին ամսական մեծությունը փոքր է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված նվազագույն ընդհանուր կապիտալի չափից, ապա «Ք» տարրի գնահատականը հավասար է 1-ի:
8. Եթե բանկի ընթացիկ ժամանակաշրջանի չբաշխված շահույթը բացասական մեծություն է, ապա «Ե» տարրի գնահատականը հավասար է 1-ի:
9. Եթե բանկի ընդհանուր կապիտալի միջին ամսական մեծությունը բացասական է, ապա «Ք», «Ա», «Ե», «Լ», «Ս» տարրերի այն բաղադրիչ հարաբերակցությունները, որոնց հաշվարկին մասնակցում է ընդհանուր կապիտալը, գնահատվում են 1 (մեկ):
(9-րդ կետը փոփ. 29.05.07 թիվ 157-Ն որոշում)
10. Բանկերի ՔԱՄԵԼՍ գնահատականները հաստատվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի կողմից:
(10-րդ կետը փոփ. 29.05.07 թիվ 157-Ն որոշում)
11. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը բանկերի ՔԱՄԵԼՍ ամսական ամփոփ գնահատականները հաստատելուց հետո եռօրյա ժամկետում դրանք տրամադրում է բանկերին, ընդ որում յուրաքանչյուր բանկին իր անհատական ՔԱՄԵԼՍ գնահատականը: ՔԱՄԵԼՍ գնահատականը կարող է կազմվել նաև բանկերում ստուգումների արդյունքներով:
Հավելված 1
«Հայաստանի Հանրապետության տարածքում
գործող բանկերի ցուցանիշների ամփոփ
գնահատականի (ՔԱՄԵԼՍ) հաշվարկման,
հաստատման և հրապարակման կարգի»
Ք - Կապիտալի համարժեքություն
Սույն բաժնի հարաբերակցությունները գնահատում են բանկի կապիտալի բավարարության աստիճանը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված կապիտալի համարժեքության նորմատիվները բավարարելու առումով և բանկի ռիսկայնությանը համապատասխան: Ք տարրի գնահատման համար հաշվարկվում են Ք1-Ք6 բաղադրիչ հարաբերակցությունները:
._________________________________________________________________________.
|Հարա- |Հարաբերակ- |Հարաբերակցության|Հարաբերակցության բնութագիրը |
|բերակ-|ցության |միջակայքը և դրա| |
|ցութ- |սահմանումը |համապատասխան | |
|յուն | |գնահատականը | |
|______|_____________|________________|___________________________________|
|Ք1 |(Նորմատիվային| Ք1>=250%=5|Գնահատվում է բանկի կողմից սահմանված|
| |ընդհանուր | 250%>Ք1>=150%=4|նվազագույն կապիտալի գերազանցման |
| |կապիտալ+ | 150%>Ք1>=125%=3|չափը` դասակարգված ակտիվները |
| |հատուկ | 125%>Ք1>=100%=2|դիտարկելով հավանական կորուստ: |
| |պահուստ - | Ք1<100%=1|Հարաբերակցության համարիչը |
| |չաշխատող | |հաշվարկվում է որպես ամսվա վերջին |
| |ակտիվներ)/ | |օրվա դրությամբ նորմատիվային |
| |Ընդհանուր | |ընդհանուր կապիտալի և ակտիվների |
| |կապիտալի | |հնարավոր կորուստների հատուկ |
| |նվազագույն | |պահուստի (ներառյալ նաև ռիսկային, |
| |սահմանաչափ | |միջին ռիսկային և բարձր ռիսկային |
| | | |ինվեստիցիոն արժեթղթերի գծով |
| | | |պահուստները) գումարի և չաշխատող |
| | | |ակտիվների` ներառյալ ռիսկային, միջին|
| | | |ռիսկային և բարձր ռիսկային |
| | | |ինվեստիցիոն արժեթղթերի |
| | | |տարբերությունը: |
| | | |Հաշվարկում հսկվող ակտիվները և |
| | | |ռիսկային արժեթղթերը ներառվում են |
| | | |20, ոչ ստանդարտ ակտիվները` 50, |
| | | |միջին ռիսկային արժեթղթերը` 70, |
| | | |կասկածելի ակտիվները և բարձր |
| | | |ռիսկային արժեթղթերը` 100 տոկոս |
| | | |կշիռներով: |
| | | |Նորմատիվային ընդհանուր կապիտալի |
| | | |ցուցանիշը վերցվում է Հայաստանի |
| | | |Հանրապետության կենտրոնական բանկի |
| | | |կանոնակարգի 3-ի (այսուհետ` |
| | | |Կանոնակարգ 3) թիվ 3 |
| | | |հաշվետվությունից, իսկ հատուկ |
| | | |պահուստի և չաշխատող ակտիվների |
| | | |հաշվարկը` թիվ 6 հաշվետվությունից: |
|______|_____________|________________|___________________________________|
|Ք2 |Ընդհանուր | Ք2>=20%=5|Ն1.1 տնտեսական նորմատիվն է: |
| |կապիտալ/ | 20%>Ք2>=16%=4|Հարաբերակցության հաշվարկը կատարվում|
| |Ռիսկով կշռված| 16%>Ք2>=12%=3|է համաձայն Կանոնակարգ 3-ի թիվ 3 |
| |ակտիվներ | 12%>Ք2>=8%=2|հաշվետվության: |
| | | Ք2<8%=1| |
|______|_____________|________________|___________________________________|
|Ք3 |Մեկ փոխառուի | 30%>Ք3>20%=2|Ն3.1 տնտեսական նորմատիվն է: |
| |պարտավորու- | Ք3>30%=1|Հարաբերակցությունը հաշվարկի մեջ |
| |թյունների | |ներառվում է միայն այն դեպքում, երբ |
| |հանրագումար/ | |այն գերազանցում է նորմատիվային |
| |Ընդհանուր | |ընդհանուր կապիտալի 20%-ը: |
| |կապիտալ | |Հարաբերակցության հաշվարկը կատարվում|
| | | |է համաձայն Կանոնակարգ 3-ի թիվ 3 և |
| | | |14 հաշվետվությունների: |
|______|_____________|________________|___________________________________|
|Ք4 |Բոլոր խոշոր | 600%>=Ք4>500%=2|Ն3.2 տնտեսական նորմատիվն է: |
| |փոխառուների | Ք4>600%=1|Հարաբերակցությունը հաշվարկի մեջ |
| |պարտավորու- | |ներառվում է միայն այն դեպքում, երբ |
| |թյունների | |այն գերազանցում է նորմատիվային |
| |հանրագումար/ | |ընդհանուր կապիտալի 500%-ը: Հաշվարկը|
| |Ընդհանուր | |կատարվում է համաձայն Կանոնակարգ 3-ի|
| |կապիտալ | |թիվ 3 և 14 հաշվետվությունների |
| | | |տվյալների: |
|______|_____________|________________|___________________________________|
|Ք5 |Բանկի հետ | 30%>Ք5>20%=2|Ն4.2 տնտեսական նորմատիվն է: |
| |կապված բոլոր | Ք5>30%=1|Հարաբերակցությունը հաշվարկի մեջ |
| |անձանց | |ներառվում է միայն այն դեպքում, երբ |
| |պարտավորու- | |այն գերազանցում է նորմատիվային |
| |թյունների | |ընդհանուր կապիտալի 20%-ը: |
| |հանրագումար/ | |Հարաբերակցության հաշվարկը կատարվում|
| |Ընդհանուր | |է համաձայն Կանոնակարգ 3-ի թիվ 3 |
| |կապիտալ | |հաշվետվության: |
|______|_____________|________________|___________________________________|
|Ք6 |Բանկի հետ | 7%>=Ք6>5%=2|Ն4.1 տնտեսական նորմատիվն է: |
| |կապված մեկ | Ք6>7%=1|Հաշվարկի մեջ ներառվում է միայն այն |
| |անձի պարտավո-| |դեպքում, երբ այն գերազանցում է |
| |րությունների | |նորմատիվային կապիտալի 5%-ը: |
| |հանրագումար/ | |Հարաբերակցության հաշվարկը կատարվում|
| |Ընդհանուր | |է համաձայն Կանոնակարգ 3-ի թիվ 3 |
| |կապիտալ | |հաշվետվության: |
._________________________________________________________________________.
Ա - Ակտիվների որակ
Սույն բաժնի հարաբերակցությունները գնահատում են բանկի ակտիվների որակը` դրանց եկամտաբերության, ինչպես նաև կենտրոնացվածության և այլ ռիսկերով պայմանավորված դրանց արժեքի կորստի հնարավորության տեսանկյուններից: Ա տարրի գնահատման համար հաշվարկվում են Ա1-Ա6 բաղադրիչ հարաբերակցությունները:
._________________________________________________________________________.
|Հարա- |Հարաբերակ- |Հարաբերակցության|Հարաբերակցության բնութագիրը |
|բերակ-|ցության |միջակայքը և դրա| |
|ցութ- |սահմանումը |համապատասխան | |
|յուն | |գնահատականը | |
|______|_____________|________________|___________________________________|
|Ա1 |Չաշխատող | Ա1<=2%=5|Ընդհանուր ակտիվները ներառում են |
| |ակտիվներ/ | 2%<Ա1<=4%=4|հաշվետու օրվա դրությամբ |
| |Ընդհանուր | 4%<Ա1<=6%=3|հաշվեկշռային ակտիվները և համաձայն |
| |ակտիվներ | 6%<Ա1<=8%=2|ակտիվների դասակարգման կարգի |
| | | Ա1>8%=1|վարկային ռիսկ պարունակող |
| | | |հետհաշվեկշռային հոդվածները, |
| | | |գումարած ակտիվների դասակարգման |
| | | |կարգի իմաստով` ակտիվների հնարավոր |
| | | |կորուստների պահուստները: Չաշխատող |
| | | |ակտիվների հաշվարկը կատարվում է |
| | | |համաձայն Կանոնակարգ 3-ի թիվ 6 |
| | | |հաշվետվության: |
|______|_____________|________________|___________________________________|
|Ա2 |Չաշխատող | Ա2<=3%=5|Չաշխատող վարկերը և վարկային |
| |վարկեր/ | 3%<Ա2<=6%=4|ներդրումները հաշվարկվում են |
| |Վարկային | 6%<Ա2<=10%=3|համաձայն Կանոնակարգ 3-ի թիվ 6 |
| |ներդրումներ | 10%<Ա2<=15%=2|հաշվետվության: |
| | | Ա2>15%=1|Վարկային ներդրումները չեն ներառում |
| | | |թղթակցային հաշիվները և հաշվարկին |
| | | |մասնակցում են համախառն հաշվեկշռային|
| | | |արժեքով:» |
|______|_____________|________________|___________________________________|
|Ա3 |Ոչ եկամտաբեր | Ա3<=20%=5|Ոչ եկամտաբեր ակտիվների հաշվարկը |
| |ակտիվներ/ | 20%<Ա3<=30%=4|կատարվում է որպես հաշվետու օրվա |
| |Ընդհանուր | 30%<Ա3<=40%=3|դրությամբ հաշվեկշռային ընդհանուր |
| |ակտիվներ | 40%<Ա3<=50%=2|ակտիվների (առանց ակտիվների |
| | | Ա3>50%=1|հնարավոր կորստի պահուստով |
| | | |նվազեցման) և եկամտաբեր ակտիվների |
| | | |տարբերություն: |
| | | |Եկամտաբեր ակտիվները հաշվարկվում են |
| | | |Կանոնակարգ 3-ի թիվ 8 հաշվետվության |
| | | |հիման վրա: |
|______|_____________|________________|___________________________________|
|Ա4 |Պահուստ/ | 20%<Ա4<=50%=2|«Պահուստի» ցուցանիշը հաշվարկվում է |
| |Չաշխատող | Ա4>50%=1|որպես վարկային ներդրումների, |
| |ակտիվներ | |դեբիտորական պարտքերի, ռիսկ |
| | | |պարունակող հաշվեկշռային հոդվածների |
| | | |և արժեթղթերի գծով ձևավորված |
| | | |հատուկ պահուստների հանրագումար: |
| | | |Հարաբերակցության մեջ ներառված |
| | | |ցուցանիշների հաշվարկը կատարվում է |
| | | |համաձայն Կանոնակարգ 3-ի թիվ 6 |
| | | |հաշվետվության տվյալների: |
| | | |«Ա4» ցուցանիշը չի մասնակցում «Ա» |
| | | |տարրի գնահատմանը, եթե «Ա1» և «Ա2» |
| | | |հարաբերակցությունների |
| | | |գնահատականները հավասար են 5-ի կամ |
| | | |Ա4-ը փոքր կամ հավասար է 20%: |
|______|_____________|________________|___________________________________|
|Ա5 |Խոշոր | Ա5<=30%=5|Խոշոր ներդրումների հաշվարկը |
| |ներդրումների | 30%<Ա5<=40%=4|կատարվում է որպես փոխառուի, նրա հետ|
| |հանրագումար/ | 40%<Ա5<=50%=3|փոխկապակցված անձանց |
| |Ընդհանուր | 50%<Ա5<=60%=2|պարտավորությունների և ստացվելիք |
| |ներդրումներ | Ա5>60%=1|այլ գումարների հանրագումար: Սույն |
| | | |գործակցի իմաստով` ընդհանուր |
| | | |ներդրումները ներառում են |
| | | |հաշվեկշռային ակտիվները, |
| | | |հետհաշվեկշռային ակրեդիտիվները և |
| | | |տրամադրված երաշխիքները, |
| | | |բացառությամբ կանխիկ դրամական |
| | | |միջոցների, ոչ եկամտաբեր թղթակցային |
| | | |հաշիվների, հիմնական միջոցների, |
| | | |արագամաշ առարկաների և ոչ նյութական|
| | | |ակտիվների: |
| | | |Ակտիվները հաշվարկին մասնակցում են |
| | | |հաշվեկշռային արժեքով: |
|______|_____________|________________|___________________________________|
|Ա6 |Ակտիվների | Ա6<=0.15=5|Ակտիվների հաշվարկը կատարվում է |
| |կենտրոնացման | 0.15<Ա6<=0.25=4|համաձայն Կանոնակարգ 3-ի թիվ 6 |
| |աստիճանը ըստ | 0.25<Ա6<=0.4=3|հաշվետվության` օգտագործելով |
| |ճյուղերի և | 0.4<Ա6<=0.6=2|Հերֆինդալ-Հիրշմանի ինդեքսը: |
| |գործիքների | Ա6>0.6=1|«Ակտիվները հաշվարկին մասնակցում են |
| | | |համախառն հաշվեկշռային արժեքով: |
._________________________________________________________________________.
Ե - Եկամտաբերություն
Այս բաժնի հարաբերակցությունները բնութագրում են բանկի կողմից ներգրավված և սեփական միջոցների արդյունավետ կառավարելու ունակությունը եկամուտ ապահովելու և ներքին ներուժի հաշվին բանկի ակտիվների աճն ապահովելու առումով: Գնահատվում է ինչպես բանկի եկամուտ ստեղծելու, այնպես էլ ծախսերը կառավարելու կարողությունը: Ե տարրի գնահատման համար հաշվարկվում են Ե1-Ե5 բաղադրիչ հարաբերակցությունները:
._________________________________________________________________________.
|Հարա- |Հարաբերակ- |Հարաբերակցության|Հարաբերակցության բնութագիրը |
|բերակ-|ցության |միջակայքը և դրա| |
|ցութ- |սահմանումը |համապատասխան | |
|յուն | |գնահատականը | |
|______|_____________|________________|___________________________________|
|Ե1 |Զուտ շահույթ/| Ե1>=5%=5|Զուտ շահույթը հաշվարկվում է որպես |
| |Ընդհանուր | 5%>Ե1>=3%=4|տարվա սկզբից կուտակված զուտ |
| |ակտիվներ | 3%>Ե1>=1%=3|շահույթ` հիմք ընդունելով Կանոնակարգ|
| | | 1%>Ե1>=0%=2|3-ի թիվ 5 հաշվետվությունը և |
| | | Ե1<0%=1|տարեկանացվում է: Տարեկանացման |
| | | |ժամանակ գործակիցը բազմապատկվում է |
| | | |12/n ցուցանիշով, որտեղ n-ը տարվա |
| | | |սկզբից ամիսների քանակն է: Ընդհանուր|
| | | |ակտիվները միջինացվում են տարեսկզբից|
| | | |օրական կտրվածքով` հիմք ընդունելով |
| | | |Կանոնակարգ 3-ի թիվ 3 հաշվետվության |
| | | |միջին օրական հաշվեկշռային |
| | | |տվյալները: |
|______|_____________|________________|___________________________________|
|Ե2 |Զուտ շահույթ/| Ե2>=20%=5|Զուտ շահույթը հաշվարկվում է որպես |
| |Ընդհանուր | 20%>Ե2>=13%=4|տարվա սկզբից կուտակված զուտ |
| |կապիտալ | 13%>Ե2>=6%=3|շահույթ` հիմք ընդունելով Կանոնակարգ|
| | | 6%>Ե2>=0%=2|3-ի թիվ 5 հաշվետվությունը և |
| | | Ե2<0%=1|տարեկանացվում է: Ընդհանուր կապիտալը|
| | | |միջինացվում է տարեսկզբից օրական |
| | | |կտրվածքով` հիմք ընդունելով թիվ 3 |
| | | |հաշվետվության միջին օրական |
| | | |հաշվեկշռային տվյալները: |
|______|_____________|________________|___________________________________|
|Ե3 |Զուտ | Ե3>=12%=5|Զուտ տոկոսային եկամուտը հաշվարկվում|
| |տոկոսային | 12%>Ե3>=8%=4|է որպես տարվա սկզբից կուտակված զուտ|
| |եկամուտ/ | 8%>Ե3>=4%=3|տոկոսային եկամուտ` հիմք ընդունելով |
| |եկամտաբեր | 4%>Ե3>=0%=2|Կանոնակարգ 3-ի թիվ 5 |
| |ակտիվներ | Ե3<0%=1|հաշվետվությունը և տարեկանացվում է:|
| | | |Եկամտաբեր ակտիվները միջինացվում են |
| | | |տարեսկզբից: |
| | | |Եկամտաբեր ակտիվների հաշվարկը |
| | | |կատարվում է Կանոնակարգ 3-ի թիվ 8 |
| | | |հաշվետվության հիման վրա: |
|______|_____________|________________|___________________________________|
|Ե4 |Զուտ | Ե4>=6%=5|Զուտ գործնական եկամուտը հաշվարկվում|
| |տոկոսային և | 6%>Ե4>=4%=4|է որպես տարեսկզբից կուտակած զուտ |
| |ոչ տոկոսային | 4%>Ե4>=2%=3|տոկոսային և զուտ ոչ տոկոսային |
| |եկամուտ/ | 2%>Ե4>=0%=2|եկամուտների գումար` հիմք ընդունելով|
| |Ընդհանուր | Ե4<0%=1|Կանոնակարգ 3-ի թիվ 5 |
| |ակտիվներ | |հաշվետվությունը և տարեկանացվում է:|
| | | |Ընդհանուր ակտիվները միջինացվում են |
| | | |տարեսկզբից օրական կտրվածքով` հիմք |
| | | |ընդունելով Կանոնակարգ 3-ի թիվ 3 |
| | | |հաշվետվության միջին օրական |
| | | |հաշվեկշռային տվյալները: |
|______|_____________|________________|___________________________________|
|Ե5 |(Զուտ | Ե5>=175%=5|Համարիչը հաշվարկվում է որպես |
| |տոկոսային | 175%>Ե5>=150%=4|տարեսկզբից կուտակային զուտ |
| |եկամուտ + ոչ | 150%>Ե5>=125%=3|տոկոսային եկամուտների և ոչ |
| |տոկոսային | 125%>Ե5>=100%=2|տոկոսային եկամուտների (բացառությամբ|
| |եկամուտ)/ոչ | Ե5<100%=1|վերագնահատման արդյունքում և |
| |տոկոսային | |հիմնական միջոցների օտարումից |
| |ծախսեր | |ստացված զուտ եկամուտների) |
| | | |հանրագումար: Հայտարարը հաշվարկվում |
| | | |է որպես տարեսկզբից կուտակային ոչ |
| | | |տոկոսային ծախսեր: Հարաբերակցության |
| | | |հաշվարկը կատարվում է համաձայն |
| | | |Կանոնակարգ 3-ի թիվ 5 հաշվետվության:|
._________________________________________________________________________.
Լ - Իրացվելիություն
Այս բաժնի հարաբերակցությունները բնութագրում են բանկի ունակությունը` առանց կորուստների և ժամանակին բավարարելու իր հաճախորդների, նախ և առաջ փոխատուների պահանջները, պատշաճ ձևով կառավարելու իրացվելիության հնարավոր տատանումները: Լ տարրի գնահատման համար հաշվարկում են Լ1-Լ4 բաղադրիչ հարաբերակցությունները: Եթե բանկը խախտել է պարտադիր պահուստավորման նորմատիվը, Լ տարրի գնահատականը նվազեցվում է 0,5 միավորով: Լ տարրի գնահատականը չի կարող նվազեցվել 1-ից:
._________________________________________________________________________.
|Հարա- |Հարաբերակ- |Հարաբերակցության|Հարաբերակցության բնութագիրը |
|բերակ-|ցության |միջակայքը և դրա| |
|ցութ- |սահմանումը |համապատասխան | |
|յուն | |գնահատականը | |
|______|_____________|________________|___________________________________|
|Լ1 |Բարձր | Լ1>/=2 25%=5|Ն2.1 տնտեսական նորմատիվն է: |
| |իրացվելի | 25%> Լ1>/=20%=4|Հարաբերակցության հաշվարկը կատարվում|
| |ակտիվներ/ | 20%>Լ1>/=15%=3|է համաձայն Կանոնակարգ 3-ի թիվ 3 |
| |Ընդհանուր | 15%>Լ1>/=10%=2|հաշվետվության: |
| |ակտիվներ | Լ1<10%=1| |
|______|_____________|________________|___________________________________|
|Լ2 |Բարձր | Լ2>=100%=5|Բարձր իրացվելի ակտիվները և ցպահանջ|
| |իրացվելի | 100%>Լ2>=80%=4|պարտավորությունները հաշվարկվում են |
| |ակտիվներ/ | 80%>Լ2>=60%=3|համաձայն Կանոնակարգ 3-ի թիվ 3 |
| |(Ցպահանջ | 60%>Լ2>=50%=2|հաշվետվության, իսկ խոշոր |
| |պարտավորու- | Լ2<50%=1|պարտավորությունները` համաձայն |
| |թյուններ + | |Կանոնակարգ 3-ի թիվ 15 |
| |խոշոր | |հաշվետվության` 20% կշռով: |
| |պարտավորու- | | |
| |թյուններ) | | |
|______|_____________|________________|___________________________________|
|Լ3 |Ցպահանջ և | Լ3>=100%=5|Ցպահանջ և մինչև 30 օր մարման |
| |միջին 30 օր | 100%>Լ3>=95%=4|ժամկետով ակտիվների և |
| |մարման | 95%>Լ3>=90%=3|պարտավորությունների (այդ թվում` |
| |ժամկետով | 90%>Լ3>=80%=2|արտահաշվեկշռային պայմանական |
| |ակտիվներ/ | Լ3<80%=1|պարտավորությունները ներառվում են |
| |Ցպահանջ և | |20%-ով) մեծությունները հաշվարկվում |
| |միջին 30 օր | |են համաձայն Կանոնակարգ 3-ի թիվ 9 |
| |մարման | |հաշվետվության: |
| |ժամկետով | |Ակտիվների հաշվարկում ընդգրկվում են |
| |պարտավորու- | |բոլոր ժամկետայնության պետական |
| |թյուններ | |արժեթղթերը և Հայաստանի |
| | | |Հանրապետության կենտրոնական բանկի |
| | | |նկատմամբ պահանջները: |
|______|_____________|________________|___________________________________|
|Լ4 |31-ից 180 օր | Լ4>=100%=5|31-ից 180 օր մարման ժամկետով |
| |մարման | 100%>Լ4>=90%=4|ակտիվների և պարտավորությունների |
| |ժամկետով | 90%>Լ4>=80%=3|(այդ թվում` արտահաշվեկշռային |
| |ակտիվներ/ | 80%>Լ4>=70%=2|պայմանական պարտավորությունները |
| |31-ից 180 օր | Լ4<70%=1|ներառվում են 20%-ով) մեծությունները|
| |մարման | |հաշվարկվում են համաձայն Կանոնակարգ |
| |ժամկետով | |3-ի թիվ 9 հաշվետվության: |
| |պարտավորու- | |Ակտիվների հաշվարկում չեն ընդգրկվում|
| |թյուններ | |պետական արժեթղթերը և Հայաստանի |
| | | |Հանրապետության կենտրոնական բանկի |
| | | |նկատմամբ պահանջները: Այն դեպքում, |
| | | |երբ Լ3-ը բարձր է 100%-ից, ապա |
| | | |Լ3 ցուցանիշի համարիչի և հայտարարի |
| | | |դրական տարբերությունը գումարվում է |
| | | |Լ4 ցուցանիշի համարիչին: |
._________________________________________________________________________.
Ս - Շուկայական ռիսկի նկատմամբ զգայունություն
Այս բաժնի հարաբերակցությունների հիման վրա գնահատվում է բանկի շուկայական ռիսկերին ենթարկվածությունը: Ս տարրի գնահատման համար հաշվարկում են 4 բաղադրիչ հարաբերակցությունները:
._________________________________________________________________________.
|Հարա- |Հարաբերակ- |Հարաբերակցության|Հարաբերակցության բնութագիրը |
|բերակ-|ցության |միջակայքը և դրա| |
|ցութ- |սահմանումը |համապատասխան | |
|յուն | |գնահատականը | |
|______|______________|________________|__________________________________|
|Ս1 |I |U1<= 4% = 5 |Որպես U1 վերցվում է չորս շաբաթների|
| |արտարժութային |4%<><= p="">=>< մեծությունը:="" դիրքի="" օրական="" |միջին="" 6%="4">
| |խմբի համախառն |6%<><= p="">=>< են="" ներառվում="" հաշվարկում="" |ցուցանիշի="" 8%="3">
| |դիրք/ |8%<><= p="">=>< շաբաթվա="" ընդգրկող="" օրն="" վերջին="" |ամսվա="" 10%="2">
| |Ընդհանուր |U1> 10% = 1 |և նրան նախորդող 3 շաբաթների |
| |կապիտալ | |օրական դիրքերի մեծությունները: |
| | | |Հարաբերակցության հաշվարկը |
| | | |կատարվում է համաձայն Կանոնակարգ |
| | | |3-ի թիվ 7 հաշվետվության աղյուսակ |
| | | |1-ի: |
| | | |U1 հարաբերակցությունը U տարրի |
| | | |հաշվարկին չի մասնակցում, եթե U3 |
| | | |հարաբերակցությունը գնահատվել է 1: |
|______|______________|________________|__________________________________|
|Ս2 |II |U2 <= 3% = 5 |Որպես U2 վերցվում է չորս շաբաթների|
| |արտարժութային |3% < U2<= 5% = 4|միջին օրական դիրքի մեծությունը: |
| |խմբի համախառն |5% < U2<= 7% = 3|Ցուցանիշի հաշվարկում ներառվում են |
| |դիրք/ |7% <><= p="">=>< շաբաթվա="" ընդգրկող="" վերջին="" 10%="2|ամսվա" օրը="">
| |Ընդհանուր |U2 > 10% = 1 |և նրան նախորդող 3 շաբաթների |
| |կապիտալ | |օրական դիրքերի մեծությունները: |
| | | |Հարաբերակցության հաշվարկը |
| | | |կատարվում է համաձայն Կանոնակարգ |
| | | |3-ի թիվ 7 հաշվետվության աղյուսակ |
| | | |1-ի: |
| | | |U2 հարաբերակցությունը U տարրի |
| | | |հաշվարկին չի մասնակցում, եթե U3 |
| | | |հարաբերակցությունը գնահատվել է 1: |
|______|______________|________________|__________________________________|
|Ս3 |Համախառն |U3 <= 5% = 5 |Որպես U3 վերցվում է չորս շաբաթների|
| |արտարժութային |5% < U3<= 6% = 4|միջին օրական դիրքի մեծությունը: |
| |դիրք/ |7% < U3<= 8% = 3|Ցուցանիշի հաշվարկում ներառվում են |
| |Ընդհանուր |8% < U3<=10% = 2|ամսվա վերջին օրն ընդգրկող շաբաթվա |
| |կապիտալ |U3 > 10% = 1 |և նրան նախորդող 3 շաբաթների |
| | | |օրական դիրքերի մեծությունները: |
| | | |Հարաբերակցության հաշվարկը |
| | | |կատարվում է համաձայն Կանոնակարգ |
| | | |3-ի թիվ 7 հաշվետվության աղյուսակ |
| | | |1-ի: |
|______|______________|________________|__________________________________|
|Ս4 |Տոկոսադրույքի |U4 <= 20% = 5 |Համարիչում վերցվում է մինչև 90 օր|
| |փոփոխման |40% <=U4<20% = 4|մարման ժամկետով տոկոսաբեր |
| |նկատմամբ |60% <=U4<40% = 3|ակտիվների և ծախսատար |
| |զգայուն` |80% <=U4<60% = 2|պարտավորությունների տարբերության |
| |ակտիվների և |U4 > 80% =1 |բացարձակ մեծությունը, որը |
| |պարտավորու- | |հաշվարկվում է Կանոնակարգ 3-ի թիվ 9|
| |թյունների | |հաշվետվության հիման վրա: |
| |տարբերություն/| |Հայտարարում Կանոնակարգ 3-ի թիվ 3 |
| |Ընդհանուր | |հաշվետվությունից վերցվում է |
| |կապիտալ | |նորմատիվային ընդհանուր կապիտալի |
| | | |միջին օրական մեծությունը: |
._________________________________________________________________________.
Հավելված 2
«Հայաստանի Հանրապետության տարածքում
գործող բանկերի ցուցանիշների ամփոփ
գնահատականի (ՔԱՄԵԼՍ) հաշվարկման,
հաստատման և հրապարակման կարգի»
Ք - Կապիտալի համարժեքությունը ճշգրտող գործոններ
._________________________________________________________________________.
|Կապիտալի | «Ք» տարրի գծով ըստ հավելված 1-ի հաշվարկվող Ք1-Ք6 |
|համարժեքությունը |բաղադրիչ հարաբերակցությունների հաշվարկման մեջ |
|ճշգրտող գործոններ|օգտագործվող ցուցանիշները ճշգրտվում են` ներառելով այն |
| |սպասվելիք կամ տեղի ունեցած իրադարձությունների (այդ |
| |թվում` արտահաշվեկշռային պայմանական պարտավորությունների)|
| |բացահայտումը, որոնք կարող են բացասական ազդեցություն |
| |թողնել այդ ցուցանիշների վրա: |
| | Ք1-Ք6 բաղադրիչ հարաբերակցությունների հաշվարկման մեջ |
| |օգտագործվող ցուցանիշները ճշգրտվում են` վերլուծելով և |
| |գնահատելով հետևյալը` |
| | 1. կապիտալի մակարդակի փոփոխությունները և միտումները,|
| |դրանք պայմանավորող գործոնները և դրանց բնույթը, ընդ |
| |որում, ճշգրտող գնահատականը կարող է նվազել կապիտալի |
| |մակարդակի բացասական փոփոխության միտումների դեպքում, |
| |մասնավորապես, երբ կապիտալի համարժեքության նվազումը |
| |պայմանավորված է կապիտալի նվազմամբ, |
| | 2. ակտիվների հնարավոր դասակարգումների և դասակարգված |
| |ակտիվների դասերի խստացման հետևանքով հնարավոր |
| |կորուստների գծով սպասվող լրացուցիչ հատկացումների |
| |ազդեցությունը կապիտալի մեծության վրա, |
| | 3. ռիսկով կշռված ակտիվների ընդհանուր ակտիվներում |
| |տեսակարար կշիռների փոփոխությունը, մասնավորապես մեծ |
| |ռիսկի կշիռ ունեցող ակտիվների ռիսկով կշռված ակտիվներում |
| |ունեցած տեսակարար կշիռների միտումները, |
| | 4. ակտիվների կենտրոնացվածությունը, մասնավորապես |
| |ճյուղային կենտրոնացվածությունը, միտումները և դրա հետ |
| |կապված հնարավոր կորուստները, |
| | 5. վարկային, գործառնական, իրացվելիության, շուկայական,|
| |տոկոսադրույքի և այլ ռիսկերի հետ կապված ակնկալվող |
| |կորուստների հավանականությունը և դրանց մեծությունը (այդ|
| |թվում` հաշվարկված տվյալ բանկի համար իր |
| |առանձնահատկություններից ելնելով` Հայաստանի |
| |Հանրապետության կենտրոնական բանկի |
| |մշակված ստրես-տեստերի հիման վրա): Ճշգրտման համար |
| |ստրես-տեստերի արդյունքները կարող են օգտագործվել միայն |
| |բարձր հավանականություն ունեցող սցենարների դեպքում, ինչը|
| |պետք է հիմնավորվի վերահսկողի կողմից, |
| | 6. Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական|
| |ակտերի պահանջների փոփոխությունները` կապված բանկի |
| |կապիտալի և մյուս նորմատիվների ու ցուցանիշների հաշվարկի|
| |հետ, |
| | 7. խոշոր փոխառուների և/կամ բանկի հետ կապված անձանց |
| |ռիսկերի միտումները, դրանց ազդեցությունը կապիտալի վրա, |
| | 8. վերահսկողին նոր տեղեկատվության հիման վրա հայտնի |
| |դարձած, սակայն բանկի հաշվետվություններում դեռևս |
| |չարտացոլված, բանկի հետ կապված անձանց |
| |պարտավորությունների ավելացման փաստերը և միտումները, |
| | 9. եթե բանկը խմբի անդամ է, ապա այդ խմբի ռիսկերի հետ |
| |կապված ակնկալվող կորուստների հավանականությունը և դրանց|
| |մեծությունը: |
._________________________________________________________________________.
Ա - Ակտիվների որակը ճշգրտող գործոններ
._________________________________________________________________________.
|Ակտիվների որակը | «Ա» տարրի գծով ըստ հավելված 1-ի հաշվարկվող Ա1-Ա6 |
|ճշգրտող գործոններ|հարաբերակցությունների հաշվարկման մեջ օգտագործվող |
| |ցուցանիշները ճշգրտվում են` արտացոլելով բանկի ակտիվների`|
| |այդ թվում` վարկային ռիսկ պարունակող հետհաշվեկշռային |
| |հոդվածների, վարկային և այլ ներդրումների իրական |
| |ծավալների և դրանց որակի փոփոխության կանխատեսումը: |
| |Որպեսզի իրականացվի վերոհիշյալ հարաբերակցությունների |
| |հաշվարկման մեջ օգտագործվող ցուցանիշների ճշգրտում, պետք |
| |է գնահատել` |
| | 1. ակտիվների դասակարգման և հաշվառման |
| |հուսալիությունը, ակտիվների դասերի սպասվող |
| |փոփոխությունները և միտումները, |
| | 2. տնտեսության այն ճյուղերի կամ ոլորտների վիճակը, |
| |որտեղ կատարվել են ներդրումները և կենտրոնացվել են |
| |ակտիվները, դրա փոփոխությունների և այլ |
| |իրադարձությունների հավանական հետևանքը բանկի ակտիվների |
| |որակի վրա, |
| | 3. ներդրումների կենտրոնացման աստիճանը ըստ երկրների և |
| |տարածաշրջանների, դրանց ռիսկը և հավանական |
| |իրադարձությունների ազդեցությունը ակտիվների որակի վրա, |
| | 4. ներդրումների կենտրոնացման աստիճանը ըստ փոխառուի, |
| |դրանց վարկունակությունը, նրա ֆինանսական վիճակի |
| |հավանական փոփոխությունները, դրանց ազդեցությունը բանկի |
| |ակտիվների որակի վրա, |
| | 5. ակտիվների վերաձևակերպումների հնարավորությունը, |
| |դրանց տեսակարար կշիռը ընդհանուր ակտիվներում, այն |
| |դեպքում, երբ վերաձևակերպման արդյունքում ակտիվները չեն |
| |դասակարգվում` համաձայն Հայաստանի Հանրապետության |
| |կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի ապրիլի 23-ի թիվ |
| |63 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության |
| |տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական |
| |պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների |
| |պահուստների ձևավորման կարգի», |
| | 6. ակտիվների կենտրոնացվածությունը` հաշվի առնելով |
| |թղթակցային հաշիվների միջոցների, ինչպես նաև այլ |
| |ակտիվներում բանկի ներդրումների բաշխվածությունը, |
| | 7. ակտիվների կառուցվածքի` բանկի ընդհանուր ակտիվներում|
| |հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների տեսակարար |
| |կշիռների փոփոխության միտումները, |
| | 8. եկամտաբեր ակտիվների տեսակարար կշռի |
| |փոփոխությունները և միտումները, |
| | 9. ակտիվների ապահովվածության աստիճանի և այդ |
| |ապահովվածության որակի փոփոխությունները, |
| | 10. տնտեսության ընդհանուր զարգացման միտումները, |
| |իրադարձությունները, որոնք կարող են ազդեցություն թողնել |
| |բանկի ակտիվների որակի վրա, |
| | 11. իրական արժեքով չափվող ակտիվների հաշվառման ճիշտ |
| |մոտեցումների կիրառումը: |
._________________________________________________________________________.
Ե - Եկամտաբերությունը ճշգրտող գործոններ
._________________________________________________________________________.
|Եկամտաբերությունը| Եկամտաբերության` «Ե» տարրի գծով ըստ հավելված 1-ի |
|ճշգրտող գործոններ|հաշվարկվող Ե1-Ե5 հարաբերակցությունների հաշվարկման մեջ |
| |օգտագործվող ցուցանիշները ճշգրտվում են` արտացոլելով |
| |բանկի եկամտաբերությունը բնութագրող ցուցանիշների |
| |կայունության և միտումների գնահատականը: Վերոհիշյալ |
| |հարաբերակցությունների հաշվարկման մեջ օգտագործվող |
| |ցուցանիշները ճշգրտվում են` վերլուծելով և գնահատելով |
| |հետևյալը` |
| | 1. եկամուտների մակարդակի փոփոխությունները և |
| |միտումները, դրանց կայունությունը և բնորոշությունը, |
| |մասնավորապես մասհանումների ազդեցությունը, |
| | 2. ծախսերի մակարդակի փոփոխությունները և միտումները, |
| |դրանք պայմանավորող գործոնների և բնույթի բացահայտումը, |
| | 3. եկամուտների կենտրոնացվածությունը. ելնելով |
| |ակտիվների կենտրոնացվածությունից` կարող է առաջանալ նաև |
| |եկամուտների կենտրոնացվածություն ըստ տնտեսության |
| |ճյուղերի, երկրի և փոխառուի և գնահատելով եկամուտների |
| |վրա որևէ բարենպաստ կամ անբարենպաստ իրադարձության |
| |ազդեցությունը` պայմանավորված այդ կենտրոնացումներով, |
| | 4. ակտիվների հնարավոր դասակարգումների և դասակարգված |
| |ակտիվների դասերի խստացման հետևանքով հնարավոր |
| |կորուստների գծով սպասվող լրացուցիչ հատկացումների |
| |ազդեցությունը բանկի եկամտաբերության ցուցանիշների վրա, |
| | 5. եկամտաբեր ակտիվների ընդհանուր ակտիվներում |
| |տեսակարար կշիռների փոփոխությունները և միտումները, |
| |դրանց ազդեցությունները եկամուտների վրա, |
| | 6. զուտ մասհանումների միտումները և դրանց տեսակարար |
| |կշիռը եկամուտներում և ծախսերում, դրանց փոփոխության |
| |միտումները, |
| | 7. գործառնական եկամուտների և մինչև գործառնական |
| |ակտիվների և պարտավորությունների փոփոխությունը, |
| |դրամական հոսքերի հարաբերությունը և միտումները, |
| | 8. վերահսկողին նոր տեղեկատվության հիման վրա հայտնի |
| |դարձած սպասվող հնարավոր ծախսերը, որոնք կարող են |
| |բացասական ազդեցություն թողնել բանկի շահույթի մեծության |
| |վրա, |
| | 9. բանկի վարկունակության անկում, ինչը կարող է |
| |անդրադառնալ բանկի կողմից ներգրավվող միջոցների (այդ |
| |թվում` փոխառությունների) գնի վրա, |
| | 10. տարեկանացման արդյունքում ստացվող ցուցանիշների |
| |գնահատականները կարող են ճշգրտվել` հաշվի առնելով բանկի |
| |ռազմավարական ծրագրով նախատեսված ցուցանիշները, օրինակ` |
| |եթե շահույթի ցածր մակարդակը պայմանավորված է սեզոնային |
| |տատանումներով (կամ նոր ծառայությունների ներդրմամբ) և |
| |կանխատեսված է ռազմավարական ծրագրով, ապա այն կարող է |
| |չդիտարկվել որպես բացասական երևույթ, |
| | 11. ակնկալվող կորուստների հավանականությունը և դրանց |
| |մեծությունը (այդ թվում` հաշվարկված տվյալ բանկի համար, |
| |իր առանձնահատկություններից ելնելով, Հայաստանի |
| |Հանրապետության կենտրոնական բանկի վերահսկողների կողմից |
| |մշակված ստրես-տեստերի հիման վրա): Ճշգրտման համար |
| |ստրես-տեստերի արդյունքները կարող են օգտագործվել միայն |
| |բարձր հավանականություն ունեցող սցենարների դեպքում` ինչը|
| |պետք է հիմնավորվի վերահսկողի կողմից: |
._________________________________________________________________________.
Լ - Իրացվելիությունը ճշգրտող գործոններ
._________________________________________________________________________.
|Իրացվելիությունը | «Լ» տարրի գծով ըստ հավելված 1-ի հաշվարկվող Լ1-Լ4 |
|ճշգրտող գործոններ|հարաբերակցությունների հաշվարկման մեջ օգտագործվող |
| |ցուցանիշները ճշգրտելիս հաշվի են առնվում բանկի` |
| |ժամանակին և առանց էական ծախսերի պարտավորությունների |
| |բավարարման և ակտիվների ֆինանսավորման իրական |
| |հնարավորությունների, դրանց միտումների և սպասվող |
| |փոփոխությունների վերլուծության արդյունքում: Որպեսզի |
| |իրականացվի վերոհիշյալ հարաբերակցությունների հաշվարկման |
| |մեջ օգտագործվող ցուցանիշների ճշգրտում, վերլուծողը պետք |
| |է գնահատի` |
| | 1. բանկի բարձր իրացվելի ակտիվների տեսակարար կշռի |
| |սպասվող փոփոխությունները և միտումները: Ճշգրտումները |
| |կարող են խստացվել բանկի բարձր իրացվելի ակտիվների |
| |տեսակարար կշռի բացասական միտումների դեպքում, եթե բանկի |
| |իրացվելիության նորմատիվները սահմանային արժեքներին |
| |մոտ են, |
| | 2. ցպահանջ պարտավորությունների տեսակարար կշռի սպասվող|
| |փոփոխությունները և միտումները, ցպահանջ |
| |պարտավորությունների ամբողջ պարտավորություններում |
| |տեսակարար կշռի և դրան բարձր իրացվելի ակտիվների |
| |ծավալների միտումների համադրելիությունը, |
| | 3. բարձր իրացվելի ակտիվների իրական մակարդակը, քանի որ|
| |որոշ դեպքերում բանկն իրականում կարող է հնարավորություն |
| |չունենալ տիրապետել իր բարձր իրացվելի համարվող |
| |միջոցները: Այս դեպքում վերահսկողը պետք է համապատասխան |
| |ճշգրտումներ իրականացնի իրացվելիության գնահատման |
| |օբյեկտիվ ցուցանիշների հաշվարկի մեջ` չներառելով տվյալ |
| |ակտիվների մեծությունը բարձր իրացվելի ակտիվների հաշվարկի|
| |մեջ, |
| | 4. տեղաբաշխված միջոցների կենտրոնացվածության աստիճանը |
| |ըստ գործիքի տեսակի և թողարկողների: Այս առումով |
| |անհրաժեշտ է վերլուծել որևէ հնարավոր անբարենպաստ |
| |իրադարձության ազդեցությունը բանկի իրացվելիության իրական|
| |մակարդակի վրա, |
| | 5. ներգրավված միջոցների կենտրոնացվածությունը ըստ |
| |պարտատերերի, որևէ խոշոր պարտատիրոջ ավանդը հետ |
| |պահանջելու հնարավորության ազդեցությունը բանկի |
| |իրացվելիության մակարդակի վրա, |
| | 6. ակտիվների որակի` ակտիվների դասերի սպասվող |
| |խստացումների և դուրսգրումների ազդեցությունը բանկի |
| |իրացվելիության իրական մակարդակի վրա, |
| | 7. Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական|
| |ակտերի պահանջների փոփոխությունները` կապված բանկի |
| |իրացվելիության հաշվարկի հետ, դրանց հետևանքով բանկի |
| |իրացվելիության մակարդակի սպասվող փոփոխությունները, |
| | 8. բանկում իրացվելիության արտահերթ պահանջները |
| |բավարարելու հնարավորությունը, որի անհրաժեշտությունը |
| |կարող է ծագել եկամուտների նվազման, չաշխատող ակտիվների |
| |աճի, ավանդների կենտրոնացումների, գործառնություններն |
| |ընդլայնելու հնարավորություններն իրականացնելու |
| |դեպքերում, |
| | 9. բանկի լրացուցիչ իրացվելիություն ներգրավելու |
| |հնարավորությունը` բանկի իրացվելիության հնարավոր |
| |վատթարացման դեպքում, |
| | 10. բանկի հեղինակության ռիսկի արդյունքում ավանդների |
| |խոշոր արտահոսք, |
| | 11. վճարման հանձնարարականներով բանկի վճարումների |
| |կանոնավորությունը և հետաձգումների առկայությունը, |
| | 12. բանկի վարկունակության անկում, ինչը կարող է |
| |անդրադառնալ բանկի կողմից միջոցների (այդ թվում` |
| |փոխառությունների) ներգրավման վրա, |
| | 13. ակնկալվող կորուստների հավանականությունը և դրանց |
| |մեծությունը (այդ թվում` հաշվարկված տվյալ բանկի համար, |
| |իր առանձնահատկություններից ելնելով, Հայաստանի |
| |Հանրապետության կենտրոնական բանկի վերահսկողների կողմից |
| |մշակված ստրես-տեստերի հիման վրա): Ճշգրտման համար |
| |ստրես-տեստերի արդյունքները կարող են օգտագործվել միայն |
| |բարձր հավանականություն ունեցող սցենարների դեպքում` ինչը|
| |պետք է հիմնավորվի վերահսկողի կողմից: |
._________________________________________________________________________.
Ս - Շուկայական ռիսկի նկատմամբ զգայունությունը ճշգրտող գործոններ
._________________________________________________________________________.
|Շուկայական ռիսկի | «Ս» տարրի գծով ըստ հավելված 1-ի հաշվարկվող Ս1-Ս3 |
|նկատմամբ |հարաբերակցությունների հաշվարկման մեջ օգտագործվող |
|զգայունությունը |ցուցանիշները ճշգրտվում են` հաշվի առնելով վերահսկողի |
|ճշգրտող գործոններ|կարծիքը բանկի ռիսկերին ենթակա լինելու աստիճանի |
| |վերաբերյալ` կապված բանկի գործունեության |
| |առանձնահատկությունների և իրականացվող գործարքների |
| |բնույթի հետ: Այս բաժնի վերլուծությունն ընդհանուր առմամբ|
| |հիմնվում է նախորդ բաժիններում բացահայտված |
| |տեղեկությունների վրա: Վերոհիշյալ հարաբերությունների |
| |հաշվարկման մեջ օգտագործվող ցուցանիշները ճշգրտվում են` |
| |վերլուծելով և գնահատելով հետևյալը` |
| | 1. ակտիվների կառուցվածքի փոփոխությունը և միտումները.|
| |ակտիվների դուրսգրումների հետևանքով գրավի տնօրինման |
| |արդյունքում սեփականացված հիմնական միջոցների, |
| |ապրանքանյութական պաշարների և այն ակտիվների տեսակարար |
| |կշիռների փոփոխությունը, որոնց արժեքը կախված է շուկայում|
| |գների փոփոխությունից, |
| | 2. արտարժութային ակտիվների կամ պարտավորությունների |
| |սպասվող փոփոխություններն ու միտումները, դրանց |
| |ազդեցությունը բանկի արտարժութային դիրքի վրա: Այստեղ |
| |պետք է ներառել նաև այն ակտիվները և/կամ |
| |պարտավորությունները, որոնք բանկը համարել է դրամային, |
| |բայց վերահսկողի հիմնավորված կարծիքով` դրանք պարունակում|
| |են արտարժութային ռիսկ, |
| | 3. ռիսկերի զսպման նպատակով օգտագործվող գործիքների |
| |արդյունավետությունը և հուսալիությունը, |
| | 4. տոկոսադրույքի նկատմամբ զգայուն ակտիվների և |
| |պարտավորությունների սպասվող փոփոխությունները և |
| |միտումները, դրանց փոփոխության հետևանքով տոկոսադրույքի |
| |նկատմամբ զգայուն ակտիվների և պարտավորությունների |
| |ճեղքվածքի իրական մեծությունը, |
| | 5. ակնկալվող կորուստների հավանականությունը և դրանց |
| |մեծությունը (այդ թվում` հաշվարկված տվյալ բանկի համար, |
| |իր առանձնահատկություններից ելնելով, Հայաստանի |
| |Հանրապետության կենտրոնական բանկի վերահսկողների կողմից |
| |մշակված ստրես-տեստերի հիման վրա): Ճշգրտման համար |
| |ստրես-տեստերի արդյունքները կարող են օգտագործվել միայն |
| |բարձր հավանականություն ունեցող սցենարների դեպքում, ինչը|
| |պետք է հիմնավորվի վերահսկողի կողմից: |
._________________________________________________________________________.
(2-րդ հավելվածը փոփ. 29.05.07 թիվ 157-Ն, 22.01.13 թիվ 17-Ն որոշումներ)
Հավելված 3
«Հայաստանի Հանրապետության տարածքում
գործող բանկերի ցուցանիշների ամփոփ
գնահատականի (ՔԱՄԵԼՍ) հաշվարկման,
հաստատման և հրապարակման կարգի»
Մ - Կառավարում
Կառավարման գնահատականն արտացոլում է բանկի կառավարման մարմինների ունակությունը կառավարել բանկի ռիսկերը, բանկի ներքին ակտերի համարժեքությունն է և ներքին հսկողության համակարգերի արդյունավետությունը` բանկի գործունեության անընդհատությունն ապահովելու նպատակով:
«Մ» տարրի գնահատականը հաշվարկվում է սույն հավելվածում սահմանվող հարցերին տրվող բալերի հանրագումարի միջոցով: Ընդ որում, յուրաքանչյուր հարցին տրվում է «0», «1», «2» կամ «3» բալ: Ամենաբարձր գնահատականը «3»-ն է, իսկ ամենացածրը` «0»-ն:
Բալային համակարգով գնահատելու ժամանակ վերահսկողը պետք է հաշվի առնի նաև այս կամ այն հարցի կարևորությունը: Օրինակ, եթե բանկն ամբողջությամբ բավարարում է որևէ հարցադրման պահանջներին, սակայն այն մեծ կարևորություն չի ներկայացնում կոնկրետ բանկի «Մ» տարրի գնահատականի որոշման համար, ապա վերահսկողը կարող է հարցին տալ 3-ից պակաս բալ, դրանով իսկ ցույց տալով հարցի հարաբերականորեն պակաս կարևորությունը:
Կախված բալերի հանրագումարի մեծությունից` «Մ» տարրին տրվում են ներքոհիշյալ գնահատականները.
ա) Մ-ին տրվում է «5» գնահատական, միայն եթե ներքոհիշյալ հարցերին տրվել են միայն «2» կամ «3» գնահատականներ: Ընդ որում, Մ-ին տրվում է «5» գնահատական, եթե բալերի հանրագումարը մեծ կամ հավասար է 81-ի:
բ) Մ-ին տրվում է «4» գնահատական, եթե բալերի հանրագումարը կազմում է 72-ից 80 միավոր:
գ) Մ-ին տրվում է «3» գնահատական, եթե բալերի հանրագումարը կազմում է 54-ից 71 միավոր:
դ) Մ-ին տրվում է «2» գնահատական, եթե բալերի հանրագումարը կազմում է 36-ից 53 միավոր:
ե) Մ-ին տրվում է «1» գնահատական, եթե բալերի հանրագումարը փոքր է 36-ից:
._________________________________________________________________________.
| N |Հարցադրումը |Բալեր |
| | |(0-ից |
| | |3 բալ)|
|___|______________________________________________________________|______|
| 1.|Որքանո՞վ է բանկի կառուցվածքը համապատասխանում բանկի կողմից | |
| |իրականացվող գործառնությունների առանձնահատկություններին: | |
|___|______________________________________________________________|______|
| 2.|գնահատել, թե որքանո՞վ են բանկի խորհրդի անդամները և գործադիր | |
| |մարմինը անկախ բանկի մասնակիցներից և/կամ խոշոր ավանդատուներից | |
| |(պետք է հաշվի առնել նաև արդյո՞ք արձանագրվել են ճնշումներ | |
| |մասնակիցների կողմից խորհրդի անդամների կամ գործադիր մարմնի | |
| |վրա): | |
|___|______________________________________________________________|______|
| 3.|որքանո՞վ է բանկի ղեկավարությունը ճանաչում բանկի իրական | |
| |մասնակիցներին: | |
|___|______________________________________________________________|______|
| 4.|արդյո՞ք բանկում առկա է կառավարման տարբեր մարմինների | |
| |(մասնավորապես` բանկի խորհուրդ, գործադիր տնօրեն և այլ) միջև | |
| |իրավասությունների և պարտականությունների հստակ տարանջատում: | |
| |Գնահատականը կարող է լինել կամ «0» կամ «3» | |
|___|______________________________________________________________|______|
| 5.|որքանո՞վ է բանկի խորհուրդը հետևում արտաքին աուդիտորների, | |
| |ներքին աուդիտի կամ ԿԲ վերահսկողների կողմից ստացված | |
| |դիտողությունների և առաջարկությունների իրականացմանը: | |
|___|______________________________________________________________|______|
| 6.|արդյո՞ք խորհուրդը ստանում է բավարար տեղեկատվություն բանկի | |
| |գործադիր մարմինը վերահսկելու, ինչպես նաև ողջամիտ և | |
| |արդյունավետ որոշումներ ընդունելու համար: | |
| |Գնահատականը կարող է լինել կամ «0» կամ «3» | |
|___|______________________________________________________________|______|
| 7.|որքանո՞վ է բանկի կառավարման տեղեկատվական համակարգը ապահովում | |
| |բանկի գործադիր ղեկավարությանը այն տեղեկատվությամբ, որն | |
| |անհրաժեշտ է բանկի արդյունավետ կառավարման և բանկի | |
| |աշխատակիցների գործողությունները հսկելու համար: | |
|___|______________________________________________________________|______|
| 8.|գնահատել բանկի ստորաբաժանումների միջև տեղեկատվության | |
| |փոխանակման արդյունավետությունը (նաև բանկի գլխամասային | |
| |գրասենյակի ու մասնաճյուղի միջև): | |
|___|______________________________________________________________|______|
| 9.|արդյո՞ք բանկի գործադիր ղեկավարների համար առաջնային է բանկի | |
| |ֆինանսական գործունեության իրականացման հսկողությունը | |
| |(անվտանգությունը), քան ֆինանսական գործունեության արդյունքները | |
| |(այն է բանկը չի վտանգում իր ֆինանսական վիճակը կամ համբավը | |
| |չափից ավելի ռիսկային գործառնություններ իրականացնելով): | |
| |Գնահատականը կարող է լինել կամ «0» կամ «3» | |
|___|______________________________________________________________|______|
|10.|գնահատել բանկի գործադիր ղեկավարների աշխատավարձերի և բանկի | |
| |միջին աշխատավարձի մակարդակի միջև առկա տարբերությունը: | |
| |Գնահատել «0», եթե աշխատավարձերի մակարդակների միջև առկա | |
| |տարբերությունը չափազանց մեծ է | |
|___|______________________________________________________________|______|
|11.|որքանո՞վ է ապակենտրոնացված բանկում որոշումների ընդունման | |
| |գործընթացը` բանկի աշխատակիցների և տարբեր կառուցվածքային | |
| |ստորաբաժանումների ֆունկցիաներին համապատասխան: | |
|___|______________________________________________________________|______|
|12.|գնահատել որքանո՞վ են բանկի վարկավորման գործընթացի վերաբերյալ | |
| |ներքին ակտերը և/կամ գրավոր քաղաքականությունները բավարարում | |
| |վերջիններիս նկատմամբ ՀՀ ԿԲ իրավական ակտերով սահմանված | |
| |պահանջներին, որքանո՞վ համարժեք են բանկի գործունեության | |
| |առանձնահատկություններին ու ռիսկայնությանը, և որքանո՞վ է բանկը| |
| |գործում վերը նշված ակտերի և/կամ գրավոր քաղաքականությունների | |
| |համաձայն: | |
|___|______________________________________________________________|______|
|13.|գնահատել որքանո՞վ են բանկի ներդրումային (ներդրումներ | |
| |արժեթղթերում) գործընթացի վերաբերյալ ներքին ակտերը և/կամ | |
| |գրավոր քաղաքականությունները բավարարում վերջիններիս նկատմամբ | |
| |Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի իրավական ակտերով | |
| |սահմանված պահանջներին, որքանո՞վ համարժեք են բանկի | |
| |գործունեության առանձնահատկություններին ու ռիսկայնությանը, և | |
| |որքանո՞վ է բանկը գործում վերը նշված ակտերի և/կամ գրավոր | |
| |քաղաքականությունների համաձայն: | |
|___|______________________________________________________________|______|
|14.|գնահատել որքանո՞վ են բանկի ակտիվների և պասսիվների | |
| |(իրացվելիության) կառավարման վերաբերյալ ներքին ակտերը և/կամ | |
| |գրավոր քաղաքականությունները բավարարում վերջիններիս նկատմամբ | |
| |Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի իրավական ակտերով | |
| |սահմանված պահանջներին, որքանո՞վ համարժեք են բանկի | |
| |գործունեության առանձնահատկություններին ու ռիսկայնությանը, և | |
| |որքանո՞վ է բանկը գործում վերը նշված ակտերի և/կամ գրավոր | |
| |քաղաքականությունների համաձայն: | |
|___|______________________________________________________________|______|
|15.|գնահատել որքանո՞վ են բանկի եկամտաբերության և կառավարման | |
| |վերաբերյալ ներքին ակտերը և/կամ գրավոր քաղաքականությունները | |
| |բավարարում վերջիններիս նկատմամբ Հայաստանի Հանրապետության | |
| |կենտրոնական բանկի իրավական ակտերով սահմանված պահանջներին, | |
| |որքանո՞վ համարժեք են բանկի գործունեության | |
| |առանձնահատկություններին ու ռիսկայնությանը, և որքանո՞վ է բանկը| |
| |գործում վերը նշված ակտերի և/կամ գրավոր քաղաքականությունների | |
| |համաձայն: | |
|___|______________________________________________________________|______|
|16.|գնահատել որքանո՞վ են բանկի շուկայական ռիսկերի կառավարման | |
| |վերաբերյալ ներքին ակտերը և/կամ գրավոր քաղաքականությունները | |
| |բավարարում վերջիններիս նկատմամբ Հայաստանի Հանրապետության | |
| |կենտրոնական բանկի իրավական ակտերով սահմանված պահանջներին, | |
| |որքանո՞վ համարժեք են բանկի գործունեության | |
| |առանձնահատկություններին ու ռիսկայնությանը, և որքանո՞վ է բանկը| |
| |գործում վերը նշված ակտերի և/կամ գրավոր քաղաքականությունների | |
| |համաձայն: | |
|___|______________________________________________________________|______|
|17.|գնահատել որքանո՞վ են բանկի անձնակազմի կառավարման վերաբերյալ | |
| |ներքին ակտերը (նաև ուսուցողական ծրագրեր անձնակազմի համար) | |
| |և/կամ գրավոր քաղաքականությունները բավարարում վերջիններիս | |
| |նկատմամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի իրավական | |
| |ակտերով սահմանված պահանջներին, որքանո՞վ համարժեք են բանկի | |
| |գործունեության առանձնահատկություններին ու ռիսկայնությանը, և | |
| |որքանո՞վ է բանկը գործում վերը նշված ակտերի և/կամ գրավոր | |
| |քաղաքականությունների համաձայն: | |
|___|______________________________________________________________|______|
|17.|գնահատել` որքանո՞վ են բանկի` փողերի լվացման և ահաբեկչության | |
|1. |ֆինանսավորման դեմ պայքարի վերաբերյալ ներքին ակտերը և/կամ | |
| |գրավոր քաղաքականությունները բավարարում վերջիններիս նկատմամբ | |
| |օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի իրավական| |
| |ակտերով սահմանված պահանջներին, որքանո՞վ համարժեք են բանկի | |
| |գործունեության առանձնահատկություններին ու ռիսկայնությանը, և | |
| |որքանո՞վ է բանկը գործում վերը նշված ակտերի և/կամ գրավոր | |
| |քաղաքականությունների համաձայն: | |
|___|______________________________________________________________|______|
|18.|արդյո՞ք բանկում առկա են ղեկավարների մասնագիտական որակի | |
| |բարձրացման և ղեկավարների նոր «սերնդի» պատրաստման ծրագրեր: | |
| |Գնահատականը կարող է լինել կամ «0» կամ «3» | |
|___|______________________________________________________________|______|
|19.|արդյո՞ք բանկի ղեկավարներն իրականացնում են ներքին ակտերի | |
| |պահանջների պահպանման ուղղությամբ պատշաճ վերահսկողություն և | |
| |որքանո՞վ է այն արդյունավետ: | |
|___|______________________________________________________________|______|
|20.|գնահատել բանկի ներքին հսկողության համակարգի | |
| |արդյունավետությունը, որքանո՞վ է այն բավարարում Հայաստանի | |
| |Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված ներքին | |
| |հսկողության իրականացման նվազագույն պայմաններին: | |
|___|______________________________________________________________|______|
|21.|գնահատել բանկի ներքին աուդիտի արդյունավետությունը, արդյո՞ք | |
| |բանկի ներքին աուդիտը վերահսկում է տարբեր մակարդակների | |
| |ղեկավարների գործունեության համապատասխանությունը բանկում | |
| |ընդունված քաղաքականություններին և ընթացակարգերին: | |
|___|______________________________________________________________|______|
|22.|գնահատել բանկի աշխատակիցների, հատկապես միջին և բարձր օղակի | |
| |ղեկավարների մասնագիտական պատրաստվածությունը /կրթություն, | |
| |մասնագիտական փորձ, դասընթացներ/: | |
|___|______________________________________________________________|______|
|23.|գնահատել բանկի ղեկավար պաշտոններում ժամանակավոր | |
| |պաշտոնակատարների քանակը, ժամանակավոր պաշտոնակատար աշխատելու | |
| |տևողությունը, ժամանակավոր պաշտոնակատար լինելու պատճառները, | |
| |բանկում ղեկավարների փոփոխման հաճախականությունը, բանկի ղեկավար | |
| |պաշտոններում աշխատող անձանց կողմից որակավորման քննությունների | |
| |վերահանձնման հաճախականությունը: | |
|___|______________________________________________________________|______|
|24.|որքանո՞վ բանկի աշխատակիցների որակը և քանակը համապատասխանում | |
| |են բանկի կողմից իրականացվող գործառնությունների ծավալին և | |
| |բարդությանը: | |
|___|______________________________________________________________|______|
|25.|գնահատել բանկի ռազմավարական ծրագիրը, դրա իրատեսականությունը, | |
| |մասնավորապես, արդյո՞ք ռազմավարական ծրագրերով ծրագրավորված և | |
| |բանկի փաստացի ցուցանիշները ընդհանուր առմամբ համադրելի են: | |
|___|______________________________________________________________|______|
|26.|արդյո՞ք Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող | |
| |հաշվետվությունները և փաստաթղթերը ներկայացվում են Հայաստանի | |
| |Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված ժամկետին և | |
| |առանց սխալների: | |
| |Գնահատականը կարող է լինել կամ «0» կամ «3» | |
|___|______________________________________________________________|______|
|27.|գնահատել հաշվետու ժամանակաշրջանում բանկի կողմից թույլ տրված | |
| |օրենքների և այլ իրավական ակտերի խախտումները: | |
| |Եթե հաշվետու ժամանակաշրջանում բանկը կատարել է ոչ ավել, քան 2 | |
| |խախտում, ապա տրվում է «3» գնահատական, 3-5 խախտում` «2», 6-10 | |
| |խախտում` «1», 10-ից ավել խախտումների դեպքում` «0» գնահատական | |
|___|______________________________________________________________|______|
|28.|գնահատել բանկի կողմից իրականացվող մարկետինգային | |
| |քաղաքականությունը` արդյունավետությունը շուկայում բանկի դիրքն | |
| |ուժեղացնելու առումով: | |
|___|______________________________________________________________|______|
|29.|արդյո՞ք առկա են բանկի գործադիր ղեկավարների կողմից բանկի | |
| |միջոցների օգտագործման և/կամ վարկերի ստացման փաստեր: | |
| |Գնահատականը կարող է լինել կամ «0» կամ «3» | |
|___|______________________________________________________________|______|
|30.|այս կետով պետք է սահմանվեն բանկի կառավարմանն առնչվող այն | |
| |խնդիրները (կամ խնդիրը), որոնք չեն բացահայտվում սույն | |
| |աղյուսակով, սակայն կարող են մենեջմենթը գնահատելիս: | |
| |Խնդիրը պետք է մանրամասն նկարագրվի: | |
|_________________________________________________________________________|
|Ընդամենը բալեր |
|_________________________________________________________________________|
|«Մ» տարրի գնահատականը |
._________________________________________________________________________.
(3-րդ հավելվածը փոփ. 29.05.07 թիվ 157-Ն, 06.12.16 թիվ 228-Ն որոշումներ)