(ուժը կորցրել է 12.04.2019 թիվ 47-Ն որոշում)
i
050.0070.020408
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«02» 04 2008 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05008106
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
11 մարտի 2008 թվականի թիվ 70-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պարբերականների թողարկման և հրապարակման կարգն ու պայմանները»` համաձայն հավելված 1-ի (կցվում է):
i
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պարբերականների պատրաստման, հաստատման, հրատարակման, բաշխման և թարգմանության կարգը հաստատելու մասին» 2005 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ 456-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ
2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-ԻՆ
Հավելված 1
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2008 թվականի մարտի 11-ի
թիվ 70-Ն որոշմամբ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետև` Կենտրոնական բանկ) կողմից պարբերականների թողարկման և հրապարակման կարգն ու պայմանները:
2. Կենտրոնական բանկի կողմից թողարկվող պարբերականներն են.
i
1) «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տեղեկագիր» (ամսական), որը ներառում է.
ա. Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ և անհատական որոշումները, Կենտրոնական բանկի նախագահի որոշումները, որոնք առնչվում են Կենտրոնական բանկի խնդիրներին ու գործառույթներին, ինչպես նաև այլ իրավական ակտեր,
բ. Դրամավարկային ամփոփագիր,
գ. Վիճակագրական հավելված:
2) (2-րդ ենթակետն ուժը կորցրել է 24.03.15 թիվ 67-Ն որոշում)
3) «Գնաճի հաշվետվություն» (եռամսյակային), որը ներառում է.
ա. Դրամավարկային քաղաքականության ծրագիրը (հաջորդ ժամանակաշրջանի համար),
բ. Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը (նախորդ ժամանակաշրջանի համար):
3.1) (3.1-ին ենթակետն ուժը կորցրել է 07.08.12 թիվ 213-Ն որոշում)
4) «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տարեկան հաշվետվություն» որը ներառում է.
ա. Կենտրոնական բանկի նախագահի ուղերձ
բ. ՀՀ կենտրոնական բանկ
բա. Կենտրոնական բանկի մասին
բբ. Կենտրոնական բանկի ռազմավարական ուղղությունների ամփոփում
գ. Գների կայունության ապահովում
գա. Դրամավարկային քաղաքականություն
գբ. Վիճակագրություն
գգ. Միջազգային պահուստների կառավարում
դ. Ֆինանսական կայունության ապահովում
դա. Ֆինանսական համակարգի կայունություն, կարգավորում և վերահսկողություն
դբ. Վճարահաշվարկային համակարգ
դգ. Սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանություն
դդ. Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքար
ե. Ազգային արժույթի շրջանառության ապահովում
եա. Կանխիկ դրամաշրջանառություն
զ. Ինստիտուցիոնալ զարգացում
զա. Կառավարում և հաշվետվողականություն
զբ. Կառավարման համակարգեր և կազմակերպչական զարգացում
զգ. Միջազգային կառույցների հետ համագործակցություն
զդ. Անձնակազմի կառավարում
զե. Հասարակության հետ կապեր
զզ. Ներքին աուդիտ
է. Տարեկան ֆինանսական հաշվետվություններ
5) «Հայաստանի ֆինանսական համակարգը. զարգացումը, կարգավորումը, վերահսկողությունը» տարեկան հաշվետվությունը, որը ներառում է.
ա. Նախաբան,
բ. Ֆինանսական համակարգի վերահսկողությունը և կարգավորումը,
գ. Ֆինանսական համակարգի կարգավորման դաշտի փոփոխություններ,
դ. Վերահսկողությունը 200 * թվականին,
ե. Կադրերի վերապատրաստումը և համագործակցությունը այլ երկրների վերահսկողների հետ,
զ. ՀՀ ֆինանսական համակարգը 200 * թվականին,
է. Վճարահաշվարկային համակարգ,
ը. Վերահսկողության զարգացման հեռանկարները,
թ. Հավելվածներ:
6) «Ֆինանսական կայունության հաշվետվություն» (կիսամյակային), որը ներառում է.
ա. Նախաբան,
բ. Համաշխարհային տնտեսության զարգացումները,
գ. Ֆինանսական կայունությունը մակրոտնտեսական միջավայրում,
դ. ՀՀ Ֆինանսական շուկայի կայունությունը,
ե. ՀՀ ֆինանսական հաստատությունները,
զ. Ֆինանսական կայունությունը ՀՀ ֆինանսական ենթակառույցներում:
7) (7-րդ ենթակետն ուժը կորցրել է 27.12.16 թիվ 246-Ն որոշում)
8) «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ» (տարեկան), որը ներառում է.
ա. Յուրաքանչյուր տարի թողարկվող ՀՀ հուշադրամների մասին տեղեկատվություն,
բ. Կենտրոնական բանկի հետ համագործակցող դրամահատարանների վերաբերյալ տեղեկատվություն,
գ. ՀՀ հուշադրամների մասնակցությամբ մրցույթներ,
դ. Կենտրոնական բանկի կողմից թողարկված բոլոր հուշադրամների ցանկը` ըստ շարքերի և թողարկման տարեթվի,
ե. ՀՀ հուշադրամների թողարկման ամենամյա ծրագիրը,
զ. ՀՀ հուշադրամների հետ առնչվող այլ նյութեր:
(2-րդ կետը փոփ. 24.02.09 թիվ 40-Ն, 16.03.10 թիվ 48-Ն, 28.09.10 թիվ 247-Ն, 22.06.10 թիվ 142-Ն, 03.04.12 թիվ 78-Ն, 07.08.12 թիվ 213-Ն, 24.01.14 թիվ 17-Ն, 24.03.15 թիվ 67-Ն, 27.12.16 թիվ 246-Ն, 26.12.17 թիվ 302-Ն որոշումներ)
3. Կենտրոնական բանկի պարբերականների պատրաստումը, հաստատումը, հրապարակումը, բաշխումը և Կենտրոնական բանկի Ինտերնետի «Տնային էջում» տեղադրումն իրականացվում են Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ սահմանված ժամկետներում:
4. Պարբերականների թողարկման պարբերականությունը և լեզուն սահմանվում են` համաձայն ենթահավելված 1-ի:
Ենթահավելված 1
i
Պարբերականների թողարկման պարբերականությունը և լեզուն
.______________________________________________________________.
| | Պարբերականի անվանումը |Թողարկման |Լեզուն * |
| | |պարբերականությունը| |
|_|_______________________________|__________________|_________|
|1|«Հայաստանի Հանրապետության |ամսական |հայերեն, |
| |կենտրոնական բանկի տեղեկագիր» | |ռուսերեն,|
| | | |անգլերեն |
|_|_______________________________|__________________|_________|
|2|(2-րդ կետն ուժը կորցրել է 24.03.15 թիվ 37-Ն որոշում) |
|_|_______________________________|__________________|_________|
|3|«Գնաճի հաշվետվություն» | եռամսյակային |հայերեն, |
|3| | |ռուսերեն,|
| | | |անգլերեն |
|_|_______________________________|__________________|_________|
|3|(3.1-ին կետն ուժը կորցրել է 07.08.12 թիվ 213-Ն որոշում) |
|_|_______________________________|__________________|_________|
|4|«Հայաստանի Հանրապետության |տարեկան |հայերեն, |
| |կենտրոնական բանկի տարեկան | |ռուսերեն,|
| |հաշվետվություն» | |անգլերեն |
|_|_______________________________|__________________|_________|
|5|«Հայաստանի ֆինանսական |տարեկան |հայերեն, |
| |համակարգը. զարգացումը, | |ռուսերեն,|
| |կարգավորումը, | |անգլերեն |
| |վերահսկողությունը» | | |
|_|_______________________________|__________________|_________|
|6|«Ֆինանսական կայունության |կիսամյակային |հայերեն, |
| |հաշվետվություն» | |ռուսերեն,|
| | | |անգլերեն |
|_|_______________________________|__________________|_________|
|7|(7-րդ կետն ուժը կորցրել է 27.12.16 թիվ 246-Ն որոշում) |
|_|_______________________________|__________________|_________|
|8|«Հայաստանի Հանրապետության |տարեկան |հայերեն, |
| |հուշադրամներ» | |անգլերեն |
.______________________________________________________________.
* Ոչ հաշվետվական և ոչ նորմատիվ բնույթի նյութերից թարգմանվում են միայն տվյալ նյութերի ամփոփումները:
(1-ին ենթահավելվածը փոփ. 16.03.10 թիվ 48-Ն, 22.06.10 թիվ 142-Ն, 03.04.12 թիվ 78-Ն, 07.08.12 թիվ 213-Ն, 24.03.15 թիվ 67-Ն 27.12.16 թիվ 246-Ն որոշումներ)