ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
2 օգոստոսի 2019 թվականի N 1028-Ա
i
ԵՐՎԱՆԴ ՂԱԶԱՆՉՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ կետով`
1. Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի մահվան կապակցությամբ ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան
2019 թ. օգոստոսի 2
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2019 թ. օգոստոսի 2-ի
N 1028-Ա որոշման
ԵՐՎԱՆԴ ՂԱԶԱՆՉՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Անափիոսյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարի պարտականությունները կատարող
(հանձնաժողովի նախագահ)
Կ. Բրուտյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարի տեղակալ
Լ. Հակոբյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Տ. Վիրաբյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
Վ. Մովսիսյան - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Հովնան եպիսկոպոս - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ
Հակոբյան (համաձայնությամբ)
Ա. Իսկանդարյան - «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն
(համաձայնությամբ)
Լ. Արզումանյան - «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ»
ՊՐԱԿ-ի ռեկտոր (համաձայնությամբ)
Կ. Շահբազյան - «Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի
պետական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Էլբակյան - ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ,
«Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական
թատրոն» ՊՈԱԿ-ի գեղարվեստական ղեկավար
(համաձայնությամբ)
Հ. Ղազանչյան - Ե. Ղազանչյանի որդին (համաձայնությամբ)