ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ
ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի ՆՀ-270-Ա ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 144-րդ հոդվածի 5-րդ մասը և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2018 թվականի հունվարի 12-ի ԱԽ-1-Ե-1, ԱԽ-1-Ե-2 և ԱԽ-1-Ե-3 որոշումներով ներկայացված եզրակացությունները` որոշում եմ.
1. Կարեն ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանի դատավոր` դադարեցնելով նրա` Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի նախագահի լիազորությունները:
2. Կարինե ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանի դատավոր` դադարեցնելով նրա` Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավորի լիազորությունները:
3. Կարեն ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանի դատավոր` դադարեցնելով նրա` Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավորի լիազորությունները:
i
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2010 թվականի նոյեմբերի 9-ի «Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակը հաստատելու մասին» ՆՀ-270-Ա հրամանագրի 1-ին կետով հաստատված հավելվածի` Վարչական մասնագիտացման բաժնի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերը:
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
2018թ. հունվարի 18
Երևան
ՆՀ-3-Ա