ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
 
ԱՐՏԱԿ ԲՈՒԴԱՂՅԱՆԻՆ 4-ՐԴ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԿՈՐՊՈՒՍԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ 
ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
     i 
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Արտակ ԲՈՒԴԱՂՅԱՆԻՆ նշանակել 4-րդ բանակային կորպուսի հրամանատար:
 
    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ                 Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
 
2019 թ. դեկտեմբերի 18
Երևան
ՆՀ-305-Ա