Սեղմել Esc փակելու համար:
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՀԻ ...

 
ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:    

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ ՀՐԱՄԱՆ

 

1 ապրիլի 2020 թվականի N 290-Լ

 

i

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման հինգերորդ միջոցառումը հաստատելու մասին» 2020 թվականի մարտի 26-ի թիվ 359-Լ և Հայաստանի Հանրապետության կառավարության «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման հինգերորդ միջոցառման շրջանակում տրամադրվող օժանդակության գործիքների կիրառման կարգը հաստատելու մասին» 2020 թվականի մարտի 31-ի թիվ 417-Լ որոշումները`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման հինգերորդ միջոցառման համաձայն միանվագ դրամաշնորհ ստանալու համար դիմումի ձևը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի 2-ից:

 

ԴԱՎԻԹ ԱՆԱՆՅԱՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

պետական եկամուտների

կոմիտեի նախագահի

2020 թվականի ապրիլի 1-ի

N 290-Լ հրամանի

 

Ձև

 

._____________________________________________________________________.

|                            ԴԻՄՈՒՄ                                   |

|    ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ        |

|     ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ           |

|_____________________________________________________________________|

|1. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)      |  |  |  |  |  |  |  |  |

|_____________________________________________|_______________________|

|2. Առևտրային  կազմակերպության անվանումը կամ  |                       |

|անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը        |                       |

|_____________________________________________|_______________________|

|3. Հարկ վճարողի գտնվելու վայրը (բնակության   |                       |

|վայրը)                                       |                       |

._____________________________________________________________________.

 

Խնդրում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի թիվ 359-Լ, և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 31-ի թիվ 417-Լ որոշումներով սահմանված միանվագ դրամաշնորհի գումարը փոխանցել`

 

._____________________________________________________________________.

|Բանկի անվանումը, որին պետք է      |Բանկային հաշվի համարը, որին պետք է|

|փոխանցել միանվագ դրամաշնորհի      |փոխանցել միանվագ դրամաշնորհի      |

|գումարը                           |գումարը                           |

|__________________________________|__________________________________|

._____________________________________________________________________.

 

Սույնով հավաստիացնում եմ, որ ՀՀ կառավարության «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման հինգերորդ միջոցառման շրջանակում տրամադրվող օժանդակության գործիքների կիրառման կարգը հաստատելու մասին» 2020 թվականի մարտի 31-ի թիվ 417-Լ որոշմամբ հաստատված կարգի 3-րդ և 4-րդ կետերին համապատասխան` 01.01.2020 թվականից մինչև 01.04.2020 թվականն ընկած ժամանակահատվածում ունեցել եմ ամսական 2-ից մինչև 50 վարձու աշխատակից և նշված ժամանակահատվածում վճարված աշխատավարձի փաստացի ֆոնդը չի նվազել:

 

    Պաշտոնատար անձ            ______________________________________

                               ստորագրությունը, անունը, ազգանունը

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
01.04.2020
N 290-Լ
Հրաման