ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2017 թվականի նոյեմբերի 17-ին
«ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մաuին» Հայաuտանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀO-247-Ն oրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասը «եկամտային հարկի» բառերից հետո լրացնել «, կենսաթոշակային վճարի (այսուհետ` երկուսը միասին` եկամտային հարկ)» բառերով:
i
Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով.
7. «Միջազգային կազմակերպության վարձու աշխատողների համար գրանցման հայտերը և անձնավորված հաշվարկները ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը` գործատուի համար սույն հոդվածով սահմանված կարգով: Այդ նպատակով հարկային մարմինը վերջինիս տրամադրում է համապատասխան հաշվառման համար:»:
i
Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերը փոխարինել «Հարկային մարմնի հրամանով» բառերով:
i
Հոդված 4. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերը փոխարինել «հարկային մարմնի հրամանով» բառերով:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ս. Սարգսյան |
2017 թ. նոյեմբերի 17 Երևան ՀՕ-217-Ն
|