Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 20...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

8 օգոստոսի 2016 թվականի N 796-Ա/Ք

 

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի ԹԻՎ 647-Ա/Ք ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. ՀՀ կրթության և գիտության նախարարի 2015 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների կրթական ծրագրերը հաստատելու մասին» թիվ 647-Ա/Ք հրամանի`

1) Հավելված 2-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության (մագիստրոս) մասնագիտությունների կրթական ծրագրերի» ցանկում`

ա. «0311 Տնտեսագիտություն» բաժնի «031101.00.7-Տնտեսագիտություն» մասնագիտության 3-րդ սյունակը լրացնել նոր` «031101.17.7-Համաշխարհային տնտեսագիտություն» և «031101.18.7-Տվյալների վերլուծություն (Big data analysis)» տողերով.

բ. «0412 Ֆինանսներ» բաժնի «041201.00.7-Ֆինանսներ» մասնագիտության 3-րդ սյունակը լրացնել նոր` «041201.12.7-Ֆինանսներ» տողով.

գ. «0312 Քաղաքագիտություն» բաժնի «031201.00.7-Քաղաքագիտություն» մասնագիտության 3-րդ սյունակը լրացնել նոր` «031201.09.7-Կիրառական քաղաքագիտություն» և «031201.10.7-Քաղաքական գիտության տեսություն և մեթոդաբանություն» տողերով.

դ. «0318 Միջոլորտային մասնագիտություններ» բաժնի «031801.00.7-Միջազգային հարաբերություններ» մասնագիտության 3-րդ սյունակը լրացնել նոր` «031801.04.7-Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» տողով:

2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահում եմ ՀՀ կրթության և գիտության նախարարին:

 

ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆ

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
08.08.2016
N 796-Ա/Ք
Հրաման