ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
11 օգոստոսի 2016 թվականի N 800-Ա/2
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի ԹԻՎ 647-Ա/Ք ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. ՀՀ կրթության և գիտության նախարարի 2015 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների կրթական ծրագրերը հաստատելու մասին» թիվ 647-Ա/Ք հրամանի`
1) Հավելված 1-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության (բակալավր ու անընդհատ և ինտեգրացված) մասնագիտությունների կրթական ծրագրերի» ցանկում`
ա. «0715 Մետալուրգիա և մեքենաշինություն» բաժնի «071506.00.6-Սարքաշինություն և չափագիտություն» մասնագիտության 3-րդ սյունակը լրացնել նոր` «071506.03.6-Կենսաբժշկական ճարտարագիտություն» տողով.
բ. «0713 էներգետիկա և էլեկտրատեխնիկա» բաժնի «071301.00.6-Էներգետիկա» մասնագիտության 3-րդ սյունակը լրացնել նոր` «071301.04.6-Այլընտրանքային էներգետիկա» տողով.
գ. «0715 Մետալուրգիա և մեքենաշինություն» բաժնի «071503.00.6-Մեքենագիտություն» մասնագիտության 3-րդ սյունակը լրացնել նոր` «071503.03.6-Ռոբոտատեխնիկա և մեխատրոնիկա» տողով.
դ. «0715 Մետալուրգիա և մեքենաշինություն» բաժնի «071503.00.6-Մեքենագիտություն» մասնագիտության 3-րդ սյունակի «071503.01.6-Մեքենագիտություն» տողը շարադրել նոր խմբագրությամբ` «071503.01.6-Մեխանիկական համակարգերի քոմփյութերային նախագծում» տողով.
2) Հավելված 2-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության (մագիստրոս) մասնագիտությունների կրթական ծրագրերի» ցանկում`
ա. «0715 Մետալուրգիա և մեքենաշինություն» բաժնի «071506.00.7-Սարքաշինություն և չափագիտություն» մասնագիտության 3-րդ սյունակը լրացնել նոր` «071506.04.7-Կենսաբժշկական ճարտարագիտություն» տողով.
բ. «0715 Մետալուրգիա և մեքենաշինություն» բաժնի «071503.00.7-Մեքենագիտություն» մասնագիտության 3-րդ սյունակը լրացնել նոր` «071503.04.7-Ռոբոտատեխնիկա և մեխատրոնիկա» տողով:
2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահում եմ ՀՀ կրթության և գիտության նախարարին:
ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆ