Սեղմել Esc փակելու համար:
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

31.07.2022 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2022 թվականի հուլիսի 6-ին


«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Ոստիկանության մասին» 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին հոդվածով.

 

«Հոդված 9.1 Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների, ինչպես նաև անձնագրային ռեժիմի պահպանման բնագավառում գործառույթների իրականացումը պետական սահմանի անցման կետերում

 

1. Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների, ինչպես նաև անձնագրային ռեժիմի պահպանման բնագավառում սույն օրենքով նախատեսված գործառույթները պետական սահմանի անցման կետերում իրականացնում են ազգային անվտանգության ծառայության մարմինները:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գործառույթներն իրականացնելիս ազգային անվտանգության մարմիններն առաջնորդվում են սույն օրենքով, «Օտարերկրացիների մասին», «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին», «Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գործառույթի իրականացմանն առնչվող առանձին հարցեր կարող են կարգավորվել  Կառավարության որոշմամբ:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2022 թ. հուլիսի 20
Երևան
ՀՕ-329-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 21 հուլիսի 2022 թվական:

 

pin
ՀՀ 06.07.2022
N ՀՕ-329-Ն օրենք