31.07.2022 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2022 թվականի հուլիսի 6-ին
«ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ԿԱՄ ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-238-Ն օրենքի 7.1-ին հոդվածը լրացնել`
1) հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.
«3.1. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վարչական ակտը (ինչպես նաև վարչական ակտի կատարման կարգի և չկատարման իրավական հետևանքների մասին հուշաթերթիկը) հասցեատիրոջը հանձնելու գործառույթը պետական սահմանի անցման կետերում իրականացնում են ազգային անվտանգության մարմինները:».
2) հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.
«4.1. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում պետական սահմանի անցման կետերում մուտքի վիզայի տրամադրման (ժամկետի երկարաձգման) մերժումը կամ Հայաստանի Հանրապետություն մուտքի արգելումն իրականացնում են ազգային անվտանգության մարմինները` «Օտարերկրացիների մասին» օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2022 թ. հուլիսի 20 Երևան ՀՕ-331-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 21 հուլիսի 2022 թվական: