Սեղմել Esc փակելու համար:
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏ ...

 

28.04.2023 -


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2022 թվականի հոկտեմբերի 5-ին

 

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1.  «Ոստիկանության մասին» 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 օրենքի (այսուհետ` Օրենք) 14-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 14. Ոստիկանության պարտականությունները զենքի պահպանման և օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս

 

 1.  Ոստիկանությունը պարտավոր է օրենքով սահմանված կարգով տրամադրել`

1)  քաղաքացիական և ծառայողական զենքի առևտրի, հարդարման և հրաձգարանի գործարկման լիցենզիաները.

2) զենք ձեռք բերելու, պահելու, կրելու, պահելու և կրելու, պահելու և օգտագործելու, զենքի հավաքածու կազմելու և դրանք ցուցադրելու թույլտվությունները.

3) ոստիկանությունից ժամանակավոր օգտագործման համար ստացված` մարտական հրաձգային զենքերի առանձին տեսակներն ու մոդելներն օգտագործելու թույլտվությունները:

2. Ոստիկանությունը պարտավոր է վերահսկել քաղաքացիական և ծառայողական զենքի, դրանց փամփուշտների, ինչպես նաև արդյունաբերական կիրառման պայթուցիկ նյութերի շրջանառության` օրենսդրությամբ սահմանված կարգի պահպանումը:

3. Ոստիկանությունը պարտավոր է կատարել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքով նախատեսված այլ պարտականություններ:»:

 

i

Հոդված 2. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «զինամթերքի» բառը փոխարինել «ռազմամթերքի» բառով:

 

i

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2022 թ. հոկտեմբերի 26
Երևան
ՀՕ-380-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 27 հոկտեմբերի 2022 թվականի:

 

 

pin
ՀՀ 05.10.2022
N ՀՕ-380-Ն օրենք