17.12.2022 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2022 թվականի նոյեմբերի 24-ին
«ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Տրանսպորտի մասին» 1998 թվականի փետրվարի 3-ի ՀՕ-201 օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնում են մրցութային եղանակով ընտրված կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, իսկ ներհամայնքային կանոնավոր փոխադրումների դեպքում` նաև «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան իրականացված գնման գործընթացով ընտրված օպերատորը կամ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորը:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2022 թ. դեկտեմբերի 14 Երևան ՀՕ-453-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 16 դեկտեմբերի 2022 թվական: