01.01.2023 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2022 թվականի դեկտեմբերի 23-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.1-ին հոդվածում`
1) երկրորդ պարբերության «Հայտարարագիրը» բառը փոխարինել «Բացառությամբ սույն հոդվածի երրորդ, չորրորդ և հինգերորդ պարբերություններով սահմանված դեպքերի, հայտարարագիրը» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ, չորրորդ, հինգերորդ և վեցերորդ պարբերություններով.
«Եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու պարտավորություն ունեցող անձանց կողմից եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը) հարկային մարմին սահմանված ժամկետում չներկայացնելը`
առաջացնում է նախազգուշացում:
Եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու պարտավորություն ունեցող անձանց կողմից եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը) սույն հոդվածի երրորդ պարբերությամբ նախատեսված վարչական տույժի միջոցը կիրառելուց հետո` 30 օրվա ընթացքում, չներկայացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում`
1) Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, որոնք հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսանում են (հանդիսացել են) դրան նախորդող տարվա արդյունքներով մեկ միլիարդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ առևտրային կազմակերպության մասնակից (բաժնետեր փայատեր, անդամ)` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով.
2) Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, որոնք «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրական շահառու են համարվում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով.
3) Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, որոնք հաշվետու տարվա ընթացքում ստացել են 20 միլիոն դրամի չափով կամ ավելի փոխառություն` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով.
4) սույն պարբերության 1-3-րդ կետերում չնշված ֆիզիկական անձանց համար` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
Եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու պարտավորություն ունեցող անձանց կողմից եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը) սույն հոդվածի չորրորդ պարբերությամբ նախատեսված վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` 30 օրվա ընթացքում, չներկայացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը) սահմանված ժամկետում չներկայացնելու համար` սույն հոդվածի չորրորդ պարբերությամբ նախատեսված տուգանքի կրկնապատիկի չափով:
Եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու պարտավորություն ունեցող անձը սույն հոդվածի չորրորդ պարբերության մեկից ավելի կետերում ներառված լինելու դեպքում այդ անձի նկատմամբ կիրառվում է սույն հոդվածի չորրորդ պարբերությամբ նախատեսված առավելագույն չափի տուգանքի մեծությունը:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից և կիրառվում է 2023 թվականի հաշվետու տարվա և հետագա հաշվետու տարիների համար եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը) չներկայացնելու դեպքերի մասով:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2022 թ. դեկտեմբերի 29 Երևան ՀՕ-594-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 29 դեկտեմբերի 2022 թվական: