ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 ապրիլի 2024 թվականի N 561-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 830-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐՈՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի N 830-Ն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների համար Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով հաստատված` 1206 ծրագրի («Սոցիալական պաշտպանության համակարգի բարեփոխումներ») 32002 միջոցառմամբ (»Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ ծրագրի շրջանակներում սարքավորումների, ծրագրային ապահովման և աշխատանքային միջավայրի արդիականացում») հատկացված միջոցների հաշվին ձեռք բերել տրանսպորտային միջոցներ` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` տրանսպորտային միջոցները ձեռք բերելուց հետո քսանօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել դրանք հավելվածում նշված պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2024 թ. ապրիլի
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2024 թվականի ապրիլի 18-ի
N 561-Ա որոշման
1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԱՅՍՈՒՀԵՏ` ՊՈԱԿ) ՀԱՄԱՐ ՁԵՌՔ ԲԵՐՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ
._____________________________________________________________________.
|NN |ՊՈԱԿ-ի անվանումը |15-18 |10-12 |
|ը/կ| |(+1) |(+1) |
| | |տեղանոց |տեղանոց |
| | |տրանսպոր-|միկրոավ- |
| | |տային |տոբուս` |
| | |միջոց |հարմա- |
| | |(միկրո- |րեցված |
| | |ավտոբուս)|հաշմանդա-|
| | | |մություն |
| | | |ունեցող |
| | | |անձանց |
|___|_____________________________________________|_________|_________|
|1 |«Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն» (նախկին`| 1 | |
| |«Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ») ՊՈԱԿ | | |
|___|_____________________________________________|_________|_________|
|2 |«Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոն» (նախկին` | 1 | |
| |«Նորքի տուն-ինտերնատ») ՊՈԱԿ | | |
|___|_____________________________________________|_________|_________|
|3 |«Վարդենիսի շուրջօրյա մասնագիտացված խնամքի | 1 | 1 |
| |կենտրոն» (նախկին` «Վարդենիսի | | |
| |նյարդահոգեբանական տուն-ինտերնատ») | | |
|___|_____________________________________________|_________| |
|4 |«Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի | 1 | |
| |կենտրոն» ՊՈԱԿ (նախկին` «Ձորակ» հոգեկան | | |
| |առողջության խնդիրներ ունեցող | | |
| |անձանց խնամքի կենտրոն») | | |
|___|_____________________________________________|_________|_________|
|5 |«Երևանի երեխայի և ընտանիքի աջակցության | | 1 |
| |կենտրոն» ՊՈԱԿ | | |
|___|_____________________________________________|_________|_________|
|6 |«Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության| | 1 |
| |կենտրոն» ՊՈԱԿ | | |
|___|_____________________________________________|_________|_________|
|7 |«Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության | | 1 |
| |կենտրոն» ՊՈԱԿ | | |
|___|_____________________________________________|_________|_________|
|8 |«Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի | | 1 |
| |աջակցության կենտրոն» ՊՈԱԿ | | |
|___|_____________________________________________|_________|_________|
|9 |«Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության | | 1 |
| |կենտրոն» ՊՈԱԿ | | |
|___|_____________________________________________|_________|_________|
| |Ընդամենը | 4 | 6 |
._____________________________________________________________________.
2. ՁԵՌՔ ԲԵՐՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳՐԵՐԸ
Ընդհանուր նկարագիրը
Առաջարկվող տրանսպորտային միջոցները (այսուհետ` փոխադրամիջոց) պետք է լինեն նոր, արտադրված մայր գործարանում, որը հնարավորինս կհամա- պատասխանի տեխնիկական մասնագրերում նշված ստանդարտներին, չպետք է լինի նախկինում օգտագործված: Փոխադրամիջոցը պետք է հարմար լինի բոլոր կլիմայական պայմաններին` ծովի մակերևույթից մինչև 3000 մետր բարձրության վրա շահագործելու համար:
Մատակարարի կողմից առաջարկվող փոխադրամիջոցը պետք է համապատասխանի դրա շահագործման հետ կապված հարաբերությունները կարգավորող միջպետական օրենսդրությամբ նախատեսված, այդ թվում` Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 877 որոշմամբ հաստատված «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 018/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին կամ դրանցում կատարված ցանկացած փոփոխությանը` հայտը ներկայացնելու պահին (հղումը` https://www.arlis.am/documentview.aspx?docid=178208):
Երաշխիքային սպասարկումը պետք է իրականացվի մատակարարի ցանկացած սպասարկման տարածքում: Փոխադրամիջոցի կամ սարքավորման տեղափոխումն իրականացվում է մատակարարի կողմից` իր միջոցների հաշվին:
Չափաբաժին 1* Քանակ 4
._____________________________________________________________________.
| Տեխնիկական մասնագրեր | Պահանջվող ՏՄ |
| ՏՄ | |
|________________________|____________________________________________|
|Արտադրման տարեթիվը |2024 |

|Նստատեղերի թիվը |15-18 (+1) |
|________________________|____________________________________________|
|Շարժիչի տեսակը |Դիզելային/բենզինային |

|Շարժիչի հզորության, |105-175 |
|ձ/ուժ | |

|Երկարությունը, մմ |5500-7000 |
|________________________|____________________________________________|
|Փոխանցման տուփը |Մեխանիկական |

|Վառելիք/վառելիքի ծախսը |պետք է շահագործվի գործարանային նախատեսված |
|քաղաքային ցիկլում` լ |վառելիքով, նշել |
|/100 կմ | |
|________________________|____________________________________________|
|Անիվային ֆորմուլա |4x2 |

|Հետևի անիվները |Կրկնակի/ոչ կրկնակի |

|Բնապահպանական չափորոշիչ |Բնապահպանական դաս 5 |
|________________________|____________________________________________|
|Արգելակման համակարգ |Հիդրավլիկ, հակաբլոկային համակարգով (ABS) |

|Ուղևորների ելումուտ |Աջակողմյան սլացիկ դուռ |
|________________________|____________________________________________|
|Հենահարթակ |Պահանջվում է |
|________________________|____________________________________________|
|Ուղևորասրահը |Բարձր տանիք, տաքացուցիչ, կոնդիցիոներ, կտորե |
| |նստատեղեր: Հատակին պետք է նշված լինեն դեղին |
| |գույնով ուղեգծեր: |
| |Ավտոմեքենան պետք է հագեցած լինի արտակարգ |
| |իրավիճակների դեպքում անհրաժեշտ պարագաներով |
| |և սարքավորումներով: |
|________________________|____________________________________________|
|Անվտանգության |ABS, ESP, դիզելի տաքացուցիչ, կենտրոնական |
|համակարգեր |փական հեռակառավարմամբ, վարորդի անվտանգության|
| |բարձիկ, վթարի դեպքում դռների ապաբլոկավորում,|
| |կողաշրջումը կանխող համակարգ: |

|Երաշխիք, տարի/կիլոմետր |3/100,000 |
|________________________|____________________________________________|
|Երաշխիքի մեջ ներառվող |Շարժիչ |
|սարքերը, սարքավորումները|____________________________________________|
|և հանգույցները |Շարժիչի մեկնարկիչ |
| |____________________________________________|
| |Կամրջակներ |

| |Փոխանցման տուփ |

| |Էլեկտրագեներատոր (դինամո) |

| |Ղեկի հիդրավլիկ համակարգ |

| |Ցուցիչների և կառավարման վահանակ |

| |Ջրի պոմպ |
._____________________________________________________________________.
Չափաբաժին 2** Քանակ 6
._____________________________________________________________________.
|Տեխնիկական մասնագրեր ՏՄ | Պահանջվող ՏՄ |
|________________________|____________________________________________|
|Արտադրման տարեթիվը |2024 |
|________________________|____________________________________________|
|Նստատեղերի թիվը |10-12 (+1) |
|________________________|____________________________________________|
|Շարժիչի տեսակը |Դիզելային/բենզինային |
|________________________|____________________________________________|
|Շարժիչի հզորության, |105-175 |
|ձ/ուժ | |
|________________________|____________________________________________|
|Երկարությունը, մմ |5000-7000 |
|________________________|____________________________________________|
|Փոխանցման տուփը |Մեխանիկական |
|________________________|____________________________________________|
|Վառելիք/վառելիքի |պետք է շահագործվի գործարանային նախատեսված |
|ծախսը քաղաքային |վառելիքով, նշել |
|ցիկլում` լ/100 կմ | |
|________________________|____________________________________________|
|Անիվային ֆորմուլա |4x2 |
|________________________|____________________________________________|
|Հետևի անիվները |Կրկնակի/ոչ կրկնակի |
|________________________|____________________________________________|
|Բնապահպանական |Բնապահպանական դաս 5 |
|չափորոշիչ | |
|________________________|____________________________________________|
|Արգելակման համակարգ |Հիդրավլիկ, հակաբլոկային համակարգով (ABS) |
|________________________|____________________________________________|
|Ուղևորների ելումուտ |Աջակողմյան սլացիկ դուռ կամ հետևի դուռ |
|________________________|____________________________________________|
|Թեքահարթակ |Պահանջվում է |
| |Անվասայլակներից օգտվող հաշմանդամություն |
| |ունեցող անձանց փոխադրումն իրականացվում է |
| |հատուկ այդ նպատակի համար գործարանային |
| |պայմաններում կահավորված թեքահարթակով (եթե |
| |ցածր հատակ ունի) կամ վերելակով, |
| |տրանսպորտային միջոցը պետք է համալրված լինի |
| |անվասայլակի անվտանգ տեղափոխման համար |
| |նախատեսված համալիր սարքավորումներով, հագեցած|
| |լինի անհրաժեշտ մեխանիզմներով, որոնք թույլ են|
| |տալիս սայլակով ուղևորին անվտանգ մուտք |
| |գործել ավտոմեքենա և դուրս գալ ավտոմեքենայի |
| |սրահից: |
|________________________|____________________________________________|
|Հարմարեցված |Առնվազն 3 հարմարեցված նստատեղի հնարավորու- |
|նստատեղերի քանակ |թյուն: Սայլակի չափերը տատանվում են` |
| |1. 65-70 սմ տրամագիծ (ներառյալ անիվները) |
| |2. 70-75 սմ տրամագիծ (ներառյալ անիվները) |
| |ծանրաքաշ մարդկանց համար |
|________________________|____________________________________________|
|Ուղևորասրահը |Բարձր տանիք, տաքացուցիչ, կոնդիցիոներ, կտորե |
| |նստատեղեր |
| |Ուղևորասրահը պետք է հագեցած լինի սայլակի |
| |կոշտ և անվտանգ ամրացման համար անհրաժեշտ |
| |բոլոր մեխանիզմներով, ունենա անվասայլակից |
| |օգտվող ուղևորի համար անհրաժեշտ |
| |անվտանգության գոտիներ, բռնակները և հատակի |
| |ուղեգծերը պետք է նշված լինեն դեղին գույնով: |
| |Ավտոմեքենան պետք է հագեցած լինի արտակարգ |
| |իրավիճակների դեպքում անհրաժեշտ պարագաներով |
| |և սարքավորումներով: |
|________________________|____________________________________________|
|Անվտանգության |ABS, ESP, դիզելի տաքացուցիչ, կենտրոնական |
|համակարգեր |փական հեռակառավարմամբ, վարորդի անվտանգության|
| |բարձիկ, վթարի դեպքում դռների ապաբլոկավորում,|
| |կողաշրջումը կանխող համակարգ: |
|________________________|____________________________________________|
|Երաշխիք, |3/100,000 |
|տարի/կիլոմետր | |
|________________________|____________________________________________|
|Երաշխիքի մեջ ներառվող |Շարժիչ |
|սարքերը, սարքավորումները|____________________________________________|
|և հանգույցները |Շարժիչի մեկնարկիչ |
| |____________________________________________|
| |Կամրջակներ |
| |____________________________________________|
| |Փոխանցման տուփ |
| |____________________________________________|
| |Էլեկտրագեներատոր (դինամո) |
| |____________________________________________|
| |Ղեկի հիդրավլիկ համակարգ |
| |____________________________________________|
| |Ցուցիչների և կառավարման վահանակ |
| |____________________________________________|
| |Ջրի պոմպ |
._____________________________________________________________________.
*) Ծանոթություն. առաջարկվող N 1 չափաբաժնի փոխադրամիջոցների գումարային գինը չպետք է գերազանցի 84 մլն ՀՀ դրամ գումարը:
**) Ծանոթություն. առաջարկվող N 2 չափաբաժնի փոխադրամիջոցների գումարային գինը չպետք է գերազանցի 145 մլն ՀՀ դրամ գումարը: