29.08.2024 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
24 հունիսի 2021 թվականի N 1039-Ա
ԳՈՒՅՔՆ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Աճեմյան 25 և Աճեմյան 2/1 հասցեներում գտնվող գույքը հանձնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ` կոմիտե) տնօրինությանը:
2. Կոմիտեի նախագահին` սույն որոշման 1-ին կետի աշխատանքների ավարտից հետո`
1) որպես առանձին գույքային միավոր առանձնացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Աճեմյան 2/1 հասցեում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող սույն որոշման N 1 հավելվածով նշված թիվ 1 շինությունը (կադաստրային ծածկագիր` 08-001-0762-0097-001)` նույն հասցեում գտնվող այլ շինություններից.
2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում առանձնացված գույքը (կադաստրային ծածկագիր` 08-001-0762-0097-001) անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Շիրակի մարզային գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` նպատակային նշանակությամբ օգտագործելու համար.
3) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում «Շիրակի մարզային գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր` սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Շիրակի մարզային գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.
4) սույն կետի 1-ին ենթակետի աշխատանքների ավարտից հետո սահմանված կարգով միավորել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Աճեմյան 25 (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական` N 14122021-08-00233) և Աճեմյան 2/2 (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական` N 24112021-08-0027) հասցեներում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքը` իրականացնելով համապատասխան պետական գրանցում:
3. (3-րդ կետն ուժը կորցրել է 29.08.2024 թիվ 1357-Ա որոշում)
4. (4-րդ կետն ուժը կորցրել է 29.08.2024 թիվ 1357-Ա որոշում)
5. (5-րդ կետն ուժը կորցրել է 29.08.2024 թիվ 1357-Ա որոշում)
6. (6-րդ կետն ուժը կորցրել է 29.08.2024 թիվ 1357-Ա որոշում)
7. (7-րդ կետն ուժը կորցրել է 29.08.2024 թիվ 1357-Ա որոշում)
(որոշումը փոփ. 06.10.2022 թիվ 1545-Ա, 29.08.2024 թիվ 1357-Ա որոշումներ)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան
2021 թ. հունիսի
Երևան
_________________
ԻՐՏԵԿ - հավելվածները տե՛ս ԻՐՏԵԿ-ի ինտերնետային տարբերակում: