ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի ՍԴՈ-1752
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՏԵՂ ԳՏԱԾ ՎՐԻՊԱԿՆ ՈՒՂՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը, ղեկավարվելով Սահմանադրական դատարանի աշխատակարգի 10-րդ գլխի կարգավորումներով, ՈՐՈՇԵՑ.
Սահմանադրական դատարանի 2024 թվականի հոկտեմբերի 1-ի ՍԴՈ-1752 որոշման նախաբանի 3-րդ պարբերության վերջում` ստորակետից առաջ, ավելացնել «և նրա ներկայացուցիչ` փաստաբան Աշխեն Դաշյանի» բառերը:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
11 հոկտեմբերի 2024 թվականի
ՍԴԱՈ-159
Պաշտոնական հրապարակման օրը` 14 հոկտեմբերի 2024 թվական: