Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵ ...

 

15.05.2025 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 ապրիլի 2024 թվականի N 470-Ա

 

ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՊԱՀԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը, Հողային օրենսգրքի 89-րդ հոդվածը և Քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել սույն որոշման հավելվածի ցանկում ներառված գույքի նվիրատվությունը Հայաստանի Հանրապետությանը և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ` կոմիտե):

1.1. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքը պահատվության հանձնել համապատասխան համայնքներին` ըստ գույքի գտնվելու վայրի:

2. Կոմիտեի նախագահին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքի ղեկավարների հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետից բխող նվիրատվության պայմանագրերի կնքման աշխատանքների կատարումը` դրանում սահմանելով, որ պայմանագրերի կնքման և գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման աշխատանքները ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքի միջոցների հաշվին.

2) սույն կետի 1-ին ենթակետով սահմանված աշխատանքների ավարտից հետո 15-օրյա ժամկետում համապատասխան համայնքների ղեկավարների հետ կնքել պահատվության պայմանագիր` դրանում սահմանելով, որ պայմանագրերը կնքվում են անժամկետ և անհատույց եղանակով.

3) սույն կետի 2-րդ ենթակետով սահմանված պայմանագրերի կնքումից հետո 10-օրյա ժամկետում համապատասխան համայնքների ղեկավարների հետ ապահովել միաժամանակ գույքի հանձնման-ընդունման և վերջիններիս գույքն ի պահ հանձնելու աշխատանքների կատարումը` հիմք ընդունելով սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահին գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականներում արտացոլված տվյալները.

4) սույն կետի 3-րդ ենթակետով սահմանված աշխատանքների ավարտից հետո ձեռնարկել միջոցներ գույքի սահմանների ճշտման, ըստ անհրաժեշտության, հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխման, առկա ինքնակամ կառույցների օրինականացման և այլ տվյալների ճշգրտման աշխատանքների կատարման ուղղությամբ:

(որոշման վերնագիրն ու տեքստը փոփ. 15.05.2025 թիվ 596-Ա որոշում)

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2024 թ. ապրիլի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2024 թվականի ապրիլի 4-ի

N 470-Ա որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ ՑԱՆԿԸ

 

._________________________________________________________________________.

|NN |Գույքի տեսակը|Գույքի հասցեն|Հողամասի|Հողամասի   |Իրավունքի|Ավագանու  |

|ը/կ|             |             |մակերեսը|կադաստրային|պետական  |որոշման   |

|   |             |             |(հա)    |ծածկագիրը  |գրանցման |համար,    |

|   |             |             |        |           |վկայականի|ամսաթիվ   |

|   |             |             |        |           |համարը   |          |

|___|_____________|_____________|________|___________|_________|__________|

|1. |Հողամաս      |ՀՀ Արարատի   |2.06126 |03-045-    |07022024-|թիվ 37-Ա  |

|   |             |մարզ, համայնք|        |0104-0011  |03-0072  |որոշում,  |

|   |             |Արտաշատ գյուղ|        |           |         |15.02.    |

|   |             |Լանջազատ     |        |           |         |2024 թ.   |

|   |             |հողամաս      |        |           |         |          |

|___|_____________|_____________|________|___________|_________|__________|

|2. |Հողամաս      |ՀՀ Արարատի   |7.54053 |03-045-    |07022024-|թիվ 37-Ա  |

|   |             |մարզ, համայնք|        |0104-0021  |03-0024  |որոշում,  |

|   |             |Արտաշատ գյուղ|        |           |         |15.02.    |

|   |             |Լանջազատ     |        |           |         |2024 թ.   |

|   |             |հողամաս      |        |           |         |          |

|___|_____________|_____________|________|___________|_________|__________|

|3. |Հողամաս      |ՀՀ Արարատի   |29.20143|03-045-    |07022024-|թիվ 37-Ա  |

|   |             |մարզ, համայնք|        |0105-0022  |03-0046  |որոշում,  |

|   |             |Արտաշատ գյուղ|        |           |         |15.02.    |

|   |             |Լանջազատ     |        |           |         |2024 թ.   |

|   |             |հողամաս      |        |           |         |          |

|___|_____________|_____________|________|___________|_________|__________|

|4. |Հողամաս      |ՀՀ Արարատի   |13.866  |03-045-    |12022024-|թիվ 38-Ա  |

|   |             |մարզ, համայնք|        |0106-0130  |03-0050  |որոշում,  |

|   |             |Արտաշատ գյուղ|        |           |         |15.02.    |

|   |             |Լանջազատ     |        |           |         |2024 թ.   |

|   |             |հողամաս      |        |           |         |          |

|___|_____________|_____________|________|___________|_________|__________|

|5. |Հողամաս      |ՀՀ Արարատի   |1.0     |03-045-    |12022024-|թիվ 38-Ա  |

|   |             |մարզ, համայնք|        |0106-0129  |03-0052  |որոշում,  |

|   |             |Արտաշատ գյուղ|        |           |         |15.02.    |

|   |             |Լանջազատ     |        |           |         |2024 թ.   |

|   |             |հողամաս      |        |           |         |          |

|___|_____________|_____________|________|___________|_________|__________|

|6. |Հողամաս      |ՀՀ Կոտայքի   |2.6076  |07-021-    |26012024-|թիվ 28-Ա  |

|   |             |մարզ, համայնք|        |1408-0004  |07-0190  |որոշում,  |

|   |             |Գառնի գյուղ  |        |           |         |15.03.    |

|   |             |Գառնի հողամաս|        |           |         |2024 թ.   |

|___|_____________|_____________|________|___________|_________|__________|

|7. |Հողամաս      |ՀՀ Կոտայքի   |0.675   |07-021-    |26012024-|թիվ 28-Ա  |

|   |             |մարզ, համայնք|        |1408-0003  |07-0149  |որոշում,  |

|   |             |Գառնի գյուղ  |        |           |         |15.03.    |

|   |             |Գառնի հողամաս|        |           |         |2024 թ.   |

|___|_____________|_____________|________|___________|_________|__________|

|8. |Հողամաս      |ՀՀ Կոտայքի   |6.3     |07-021-    |23032023-|թիվ 28-Ա  |

|   |             |մարզ, համայնք|        |0324-0002  |07-0042  |որոշում,  |

|   |             |Գառնի գյուղ  |        |           |         |15.03.    |

|   |             |Գառնի հողամաս|        |           |         |2024 թ.   |

|___|_____________|_____________|________|___________|_________|__________|

|9. |Հողամաս      |ՀՀ Կոտայքի   |1.9058  |07-041-    |23032023-|թիվ 28-Ա  |

|   |             |մարզ, համայնք|        |0116-0105  |07-0066  |որոշում,  |

|   |             |Գառնի գյուղ  |        |           |         |15.03.    |

|   |             |Հացավան      |        |           |         |2024 թ.   |

|   |             |հողամաս      |        |           |         |          |

|___|_____________|_____________|________|___________|_________|__________|

|10.|Հողամաս      |ՀՀ Կոտայքի   |6.0942  |07-041-    |23032023-|թիվ 28-Ա  |

|   |             |մարզ, համայնք|        |0119-0018  |07-0170  |որոշում,  |

|   |             |Գառնի գյուղ  |        |           |         |15.03.    |

|   |             |Հացավան      |        |           |         |2024 թ.   |

|   |             |հողամաս      |        |           |         |          |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.04.2024
N 470-Ա
Որոշում