Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ Ա ...

 

29.12.2025 -

 

040.1307.031103

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«3» նոյեմբերի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 հոկտեմբերի 2003 թվականի N 1307-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածով և Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Չիկագոյի կոնվենցիայի N 17 հավելվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Ստեղծել ավիացիոն անվտանգության միջգերատեսչական հանձնաժողով` հետևյալ կազմով`

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ

Հայաստանի Հանրապետության օդանավակայանների գործադիր մարմինների ղեկավարներ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողների և օդային երթևեկության կառավարման գործառույթներ իրականացնող կազմակերպությունների գործադիր մարմինների ղեկավարներ (համաձայնությամբ):

(2-րդ կետը փոփ. 09.02.06 թիվ 166-Ն, 28.07.11 թիվ 1061-Ն, 14.05.2020 թիվ 764-Ն որոշումներ)

3. Ավիացիոն անվտանգության միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին` եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել հանձնաժողովի կանոնադրությունը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22-ԻՆ

 

----------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - 14.05.2020 թիվ 764-Ն որոշման 1-ին կետի 15-րդ ենթակետի

համաձայն սույն որոշման հավելվածի ամբողջ տեքստում «գլխավոր

վարչություն» բառերը պետք է փոխարինել «լիազոր մարմին» բառերով:

Սակայն հավելվածի 28-րդ կետում համապատասխան փոփոխությունը

կատարման արդյուքնում ստացվում է, որ ՀՀճ-ում առկա է Հայաստանի

Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի

լիազոր մարմին: Մինչդեռ լիազոր մարմինը Քաղաքացիական ավիացիայի

կոմիտեն է, որը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության

տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության

ենթակա մարմին:

--------------------------------------------------------

         13.05.2022 թիվ 668-Ն որոշման 1-ին կետի 45-րդ կետի համաձայն

            ամբողջ տեքստում «գլխավոր վարչություն» բառերը և դրանց

            համապատասխան հոլովաձևերը պետք է փոխարինել «լիազոր մարմին»

            բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:

         Նույն կետի 46-րդ ենթակետի համաձայն ամբողջ տեքստում «Հայաստանի

            Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության

            ծառայություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը

            պետք է փոխարինել «Հայաստանի Հանրապետության ազգային

            անվտանգության ծառայություն» բառերով և դրանց համապատասխան

            հոլովաձևերով:

         ԻՐՏԵԿ-ը սույն փոփոխությունները չի կարողացել իրականացնել,

            քանի որ նախորդ իրավական ակտերով այդ փոփոխությունները

            կատարվել են

----------------------------------------------------------------

 

Հավելված

ՀՀ կառավարության

2003 թվականի հոկտեմբերի 2-ի

N 1307-Ն որոշման

 

ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ

 

I. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագիրը (այսուհետ` ազգային ծրագիր) սահմանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ոլորտում իրականացվող պետական քաղաքականության սկզբունքները և նպատակ ունի ապահովելու միջազգային ու ներքին քաղաքացիական ավիացիայի անվտանգությունը, անխափան և արդյունավետ գործունեությունը, ուղևորների, օդանավի անձնակազմի անդամների, վերգետնյա անձնակազմի և հանրության կյանքն ու առողջությունը` անօրինական միջամտության գործողություններից քաղաքացիական ավիացիայի պաշտպանության կանոնակարգերի (կանոններ, կարգեր, հրահանգներ) մշակման ու դրանցով սահմանված կազմակերպչական միջոցառումների իրականացման միջոցով:

(1-ին կետը փոփ. 09.02.06 թիվ 166-Ն որոշում)

1.1. Ազգային ծրագիրը սահմանում է քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգությանը սպառնացող անօրինական միջամտության գործողություններից քաղաքացիական ավիացիայի պաշտպանությանն ուղղված ընդհանրական կանոնները` համաձայն 2008 թվականի մարտի 11-ի Եվրոպական խորհրդարանի և խորհրդի` քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ընդհանրական կանոնների և No 2320/2002 կանոնակարգի չեղարկման մասին No 300/2008 կանոնակարգի (Regulation (EC) No 300/2008 of the European Parliament and of the Council of 11 March 2008 on common rules in the field of civil aviation security and repealing Regulation (EC) No 2320/2002): Ազգային ծրագիրը և մասնավորապես նրա 7-րդ գլխով սահմանված հիմնարար կանոնները հիմք են հանդիսանում «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» Չիկագոյի կոնվենցիայի N 17 հավելվածի ընդհանրական մեկնաբանության, ավիացիոն անվտանգության հիմնական կանոնների ու ստանդարտների և դրանց ապահովման նկատմամբ վերահսկողության միջոցների սահմանման համար:

(1.1-ին կետը լրաց. 18.12.2025 թիվ 1900-Ն որոշում)

2. Ազգային ծրագիրն ուղղված է Հայաստանի Հանրապետությունից թռիչքներ կատարող ազգային և օտարերկրյա շահագործողների, ինչպես նաև միջազգային քաղաքացիական ավիացիան սպասարկող օդանավակայանների ավիացիոն անվտանգության ապահովմանը:

3. Ազգային ծրագրի դրույթները բխում են «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» Չիկագոյի կոնվենցիայի «Ավիացիոն անվտանգություն. միջազգային քաղաքացիական ավիացիայի պաշտպանությունն անօրինական միջամտության գործողություններից» N 17 հավելվածով սահմանված ավիացիոն անվտանգության ստանդարտների և առաջարկվող գործելաձևերի պահանջներից և համապատասխանում են դրանց, ինչպես նաև ծրագրում հաշվի են առնված ավիացիոն անվտանգության աշխատանքները կանոնակարգող նորմատիվ-իրավական փաստաթղթերի և ավիացիոն անվտանգության ապահովման աշխատանքների գնահատման մեթոդներն ու ընթացակարգերը, նպատակ ունենալով ապահովել քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության վարվող քաղաքականության և ավիացիոն անվտանգության մասով սահմանված պահանջների ու միջոցառումների արդյունավետ, գործուն և հետևողական իրականացումը:

(3-րդ կետը փոփ. 10.07.2025 թիվ 942-Ն, 18.12.2025 թիվ 1900-Ն որոշումներ)

3.1. Ազգային ծրագրի դրույթների և ավիացիոն անվտանգության մասով գործող Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի, ինչպես նաև քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի հրամաններով, ինչպես նաև շահագրգիռ իրավասու մարմինների` ազգային ծրագրի հիման վրա ընդունված համատեղ հաստատված կարգերի, կանոնների, ծրագրերի, պլանների և ուղեցույցների դրույթները քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ապահովման համար առանցքային նշանակություն ունեն, դրանց լիարժեք իրականացումն ապահովում է քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգությունն ու արդյունավետ գործունեությունը, իսկ ավիացիոն անվտանգության ապահովման դրույթների խախտումները, չկատարումը կամ չպահպանումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առաջացնում է քրեական կամ վարչական պատասխանատվություն:

(3.1-ին կետը լրաց. 18.12.2025 թիվ 1900-Ն որոշում)

4. Ազգային ծրագրում հստակ սահմանված են ավիացիոն անվտանգության ոլորտում պետական կառավարման համակարգի յուրաքանչյուր մարմնի և քաղաքացիական ավիացիայի համակարգում գործունեություն իրականացնող յուրաքանչյուր կազմակերպության իրավասությունները, գործառույթները և պարտականությունները: Քաղաքացիական ավիացիայի համակարգում ավիացիոն անվտանգության ապահովման համար` իրենց վերաբերող մասով գործառույթներ են իրականացնում`

1) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը.

2) Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն.

3) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը.

4) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը.

5) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը.

6) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը.

7) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն.

8) Հայաստանի Հանրապետության օդանավակայանները.

9) Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողները.

10) Հայաստանի Հանրապետության օդային տարածքում օդային երթևեկության կառավարման ծառայություններ մատուցող կազմակերպությունները.

11) Հայաստանի Հանրապետության օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներում ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունները (օդանավերի և ուղևորների վերգետնյա սպասարկումներ, օդանավերի տեխնիկական սպասարկումներ, օդանավերին վառելիքի մատակարարումներ, օդանավերի դիմավորման և վերգետնյա սպասարկման գործառույթներ, ընդհանուր ավիացիայի օդանավակայաններ և օդանավ շահագործողներ, թռիչք/վայրէջքների հարթակների և ուղղաթիռադաշտերի սպասարկումներ իրականացնող կազմակերպությունները).

12) անօդաչու թռչող սարքերի միջոցով ծառայություններ մատուցող կազմակերպությունները:

(4-րդ կետը փոփ. 18.12.2025 թիվ 1900-Ն որոշում)

4.1. Ազգային ծրագրի դրույթները տարածվում են Հայաստանի Հանրապետության տարածքում օդային փոխադրումներ (հաղորդակցություններ) իրականացնող Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների օդանավ շահագործողների, օդանավակայանների ու օդանավերի բազավորման վայրերի, թռիչք/վայրէջքների հարթակների և ուղղաթիռադաշտերի, ինչպես նաև դրանց տարածքներում կամ տարածքներից դուրս գործունեություն իրականացնող, ապրանքներ մատակարարող կամ սպասարկման ծառայություններ մատուցող և ավիացիոն անվտանգության ստանդարտների կիրառման համար պատասխանատու ավիացիոն գործունեություն իրականացնող բոլոր սուբյեկտների վրա:

(4.1-ին կետը լրաց. 18.12.2025 թիվ 1900-Ն որոշում)

5. Օտարերկրյա պետությունների տարածքներում Հայաստանի Հանրապետության օդանավերի նկատմամբ ազգային ծրագրի դրույթները կիրառվում են այնքանով, որքանով չեն հակասում տվյալ երկրում գործող օրենսդրությանը:

5.1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ապահովման մեջ ներգրավված կազմակերպություններին, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին ազգային ծրագրին, ավիացիոն անվտանգության ապահովման ոլորտի այլ նորմատիվ իրավական ակտերին տեղեկացումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով պաշտոնական հրապարակման միջոցով:

(5.1-ին կետը լրաց. 13.05.2022 թիվ 668-Ն որոշում)

5.2. Ազգային ծրագրի համապատասխան մասերը Հայաստանի Հանրապետության օդանավակայանների շահագործում իրականացնող իրավաբանական անձանց, տեղական և օտարերկրյա օդանավ շահագործողներին, քաղաքացիական ավիացիայի ոլորտում գործունեություն իրականացնող ավիացիոն և այլ կազմակերպություններին, ավիացիոն անվտանգության ապահովման ոլորտում ներգրավված պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրվում են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի (այսուհետ` լիազոր մարմին) կողմից` պաշտոնական ծառայողական գրության միջոցով: Օտարերկրյա պետությունների քաղաքացիական ավիացիայի համակարգի լիազոր մարմիններին և օտարերկրյա օդանավ շահագործողներին ազգային ծրագրի համապատասխան մասերը տրամադրվում են լիազոր մարմնի կողմից` պաշտոնական գրության միջոցով և պահպանում դրանց տրամադրման վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը:

(5.2-րդ կետը լրաց. 13.05.2022 թիվ 668-Ն որոշում)

5.3. Հիմք ընդունելով «Անվտանգություն, քաղաքացիական ավիացիայի պաշտպանությունն անօրինական միջամտության ակտերից» N 17 հավելվածի դրույթներում պարունակվող ստանդարտներն ու առաջարկվող գործելաձևերը, դրանց մեջ կատարվող փոփոխություններն ու լրացումները, ինչպես նաև լիազոր մարմնի, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացված ռիսկերի գնահատման միջոցառումների արդյունքները, պարբերական հիմքով փոփոխություններ ու լրացումներ են իրականացվում նաև ազգային ծրագրում և քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության աշխատանքները կանոնակարգող այլ նորմատիվ իրավական ակտերում:

(5.3-րդ կետը լրաց. 13.05.2022 թիվ 668-Ն որոշում)

5.4. Հայաստանի Հանրապետության օդանավակայանները, Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողները, օդային երթևեկության սպասարկման ծառայություններ և ավիացիոն գործունեություն իրականացնող քաղաքացիական ավիացիայի համակարգի կազմակերպությունները, որոնք համաձայն ազգային ծրագրի պետք է ապահովեն ավիացիոն անվտանգության ստանդարտների կատարումը, պետք է մշակեն, ներդնեն և կիրառեն իրենց ավիացիոն անվտանգության ծրագիրը և պարբերաբար վերանայեն դրանք: Ավիացիոն անվտանգության ծրագրերը պետք է նկարագրեն այն մեթոդներն ու ընթացակարգերը, որոնք պետք է իրականացնի տվյալ կազմակերպությունը` ապահովելու համար իր մասով ազգային ծրագրի դրույթների կատարումը և պարունակի դրույթներ որակի ներքին հսկողության միջոցառումների մասին, որտեղ պետք է նկարագրվեն, թե ինչպես պետք է ապահովվի այդ մեթոդների ու ընթացակարգերի կատարման նկատմամբ հսկողությունը: Ավիացիոն անվտանգության ստանդարտների կատարում ապահովող յուրաքանչյուր կազմակերպության ավիացիոն անվտանգության ծրագիր պետք է հաստատվի լիազոր մարմնի կողմից:

(5.4-րդ կետը լրաց. 18.12.2025 թիվ 1900-Ն որոշում)

 

II. ԾՐԱԳՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

6. Ավիացիոն անվտանգություն - Քաղաքացիական ավիացիայի պաշտպանությունն անօրինական միջամտության գործողություններից, որն ապահովվում է մարդկային ու նյութական ռեսուրսների ներգրավման և մի շարք համալիր միջոցառումների իրականացման միջոցով:

(6-րդ կետը փոփ. 10.07.2025 թիվ 942-Ն որոշում)

6.1. Ավիացիոն հատուկ աշխատանքներ - օդանավերի թռիչք, որի ընթացքում օդանավն օգտագործվում է մասնագիտացված ծառայություններ մատուցելու համար այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, շինարարությունը, նկարահանումները, գրաֆիկական լուսանկարահանումները, դիտարկումները, պարեկային, որոնման և փրկարարական աշխատանքները, օդային գովազդը և այլն:

(6.1-ին կետը լրաց. 14.05.2020 թիվ 764-Ն որոշում)

6.2. Շահագործման մեջ գտնվող օդանավ - կայանատեղիում գտնվող օդանավ, որը գտնվում է այնպիսի հսկողության տակ, որը թույլ է տալիս հայտնաբերել տվյալ օդանավ մուտքի իրավունք չունեցող անձանց:

(6.2-րդ կետը լրաց. 14.05.2020 թիվ 764-Ն որոշում)

6.3. Շահագործման մեջ չգտնվող օդանավ - օդանավ, որը կամ կայանված է օդանավի կայանատեղիում 12 ժամից ավելի ժամկետով կամ չի գտնվում այնպիսի վերահսկողության տակ, որը թույլ է տալիս հայտնաբերել չարտոնված մուտքի հնարավորություն:

(6.3-րդ կետը լրաց. 14.05.2020 թիվ 764-Ն որոշում)

6.4. Ընդհանուր նշանակության ավիացիայի օդանավերի թռիչք - առևտրային օդային փոխադրումներից կամ թռիչքից բացի կատարվող օդանավերի թռիչք, որը կապված է ավիացիոն հատուկ աշխատանքների իրականացման հետ:

(6.4-րդ կետը լրաց. 14.05.2020 թիվ 764-Ն որոշում)

6.5. Ավիացիոն անձնակազմ-անձինք, որոնք ունեն մասնագիտական պատրաստվածություն, իրականացնում են օդանավերի թռիչքների և օդային փոխադրումների կազմակերպման, ավիացիոն անվտանգության ապահովման և ուղևորների սպասարկման գործունեություն, ավիացիոն աշխատանքների կատարման, օդային տարածքի օգտագործման, օդային երթևեկության սպասարկման գործունեություն ու ներառված են ավիացիոն անձնակազմի ցանկում:

(6.5-րդ կետը լրաց. 13.05.2022 թիվ 668-Ն որոշում)

6.6. Ավիացիոն անվտանգության մշակույթ - Անվտանգության հետ կապված նորմերի, արժեքների, դիրքորոշումների և համոզմունքների համակցություն, որը բնորոշ է կազմակերպության ամենօրյա գործունեությանն ու արտացոլված է կազմակերպության բոլոր ստորաբաժանումների գործողություններում և անձնակազմի անդամների վարքագծում:

(6.6-րդ կետը լրաց. 10.07.2025 թիվ 942-Ն որոշում)

7. Անօրինական միջամտության գործողությունները - անօրինական գործողություններ կամ այդպիսի գործողություններ կատարելու փորձեր, որոնք վտանգ են ստեղծում քաղաքացիական ավիացիայի անվտանգության համար և ներառում են, բայց չեն սահմանափակվում հետևյալ գործողություններով`

1) օդանավերի ապօրինի զավթումը.

2) շահագործման մեջ գտնվող օդանավի ոչնչացումը.

3) օդանավում կամ օդանավակայաններում պատանդների վերցնումը.

4) օդանավ, օդանավակայանի կամ աերոնավիգացիոն ծառայություններ, ծառայությունների օբյեկտներ կամ միջոցներ բռնի ներթափանցելը.

5) հանցավոր նպատակների համար նախատեսված զենքի, վտանգավոր սարքի կամ նյութերի տեղադրումն օդանավում կամ օդանավակայանում.

6) շահագործման մեջ գտնվող օդանավը մահվան, ծանր մարմնական վնասվածք հասցնելու կամ գույքին կամ շրջակա միջավայրին լուրջ վնաս հասցնելու նպատակով օգտագործելը.

7) կեղծ տեղեկությունների հաղորդումը, որը վտանգում է օդանավի անվտանգությունը գետնի վրա կամ չվերթի ընթացքում, ուղևորների, անձնակազմի, վերգետնյա անձնակազմի կամ հասարակայնության անվտանգությունն օդանավակայանում կամ քաղաքացիական ավիացիայի ծառայություններում և միջոցներում:

(7-րդ կետը փոփ. 28.06.07 թիվ 763-Ն, 14.05.2020 թիվ 764-Ն որոշումներ)

7.1. Անվտանգության միջոցառումների վերահսկում` լիազոր մարմնի կողմից քաղաքացիական ավիացիայի անվտանգության ազգային ծրագրի պահանջների ապահովման նպատակով իրականացվող ուսումնասիրություն, որն անցկացվում է օդանավակայանների, օդանավ շահագործողների և ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների ավիացիոն անվտանգության համակարգերում:

(7.1-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 1371-Ն որոշում)

7.2. Անվտանգության փորձարկում` լիազոր մարմնի կողմից քաղաքացիական ավիացիայի անվտանգության ազգային ծրագրի պահանջների ապահովման նպատակով օդանավակայանների, օդանավ շահագործողների և ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների ավիացիոն անվտանգության համակարգերը փորձարկումների ենթարկելը (ձևական կամ ենթադրյալ անօրինական միջամտության գործողություններ):

(7.2-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 1371-Ն որոշում)

7.3. Անվտանգության թեսթ` լիազոր մարմնի կողմից քաղաքացիական ավիացիայի անվտանգության ազգային ծրագրի պահանջների ապահովման նպատակով օդանավակայաններում անօրինական միջամտության ենթադրյալ գործողություն, որի նպատակն Ազգային ծրագրում ընդգրկված անվտանգության միջոցառումների արդյունավետությունը որոշելն է:

(7.3-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 1371-Ն որոշում)

7.4. Ավիացիոն անվտանգության տեսչական ուսումնասիրություն - Ավիացիոն անվտանգության կոնկրետ միջոցառումների կիրառման արդյունավետության հայտարարված կամ չհայտարարված ստուգում:

(7.4-րդ կետը լրաց. 28.07.11 թիվ 1061-Ն, 10.07.2025 թիվ 942-Ն որոշումներ)

7.5. Ավիացիոն անվտանգության վերահսկողություն` Քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրով սահմանված միջոցառումների ձեռնարկում, որոնց իրականացման միջոցով կանխվում է դեպի օդանավ զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և այլ վտանգավոր սարքավորումների, առարկաների կամ իրերի փոխադրումը, որոնք կարող են օգտագործվել անօրինական միջամտության գործողությունների իրականացման նպատակով:

(7.5-րդ կետը լրաց. 18.01.18 թիվ 41-Ն որոշում)

7.6. Ավիացիոն անվտանգության վիճակի դիտարկում` լիազոր մարմնի կողմից ավիացիոն անվտանգության կարիքների գնահատում, ներառյալ խոցելի տեղերի և ավիացիոն անվտանգության տեսանկյունից թույլ կետերի բացահայտումը, որը կօգնի կանխել անօրինական միջամտության գործողությունների իրականացումը և ներկայացնել ուղղիչ գործողությունների պլանների մշակման վերաբերյալ առաջարկություններ:

(7.6-րդ կետը լրաց. 18.01.18 թիվ 41-Ն որոշում)

7.7. Մարդկային գործոնի ասպեկտները - քաղաքացիական ավիացիայի համակարգում կիրառվող սկզբունքներ, որոնք վերաբերում են նախագծմանը, վկայագրմանը, կադրերի պատրաստմանը, շահագործողական գործառնություններին, տեխնիկական սպասարկմանը և ուղղված են քաղաքացիական ավիացիայում մարդկանց ու համակարգի այլ ասպեկտների միջև անվտանգ փոխհամագործակցության ապահովմանը` մարդկանց կարողությունների պատշաճ հաշվառման միջոցով:

(7.7-րդ կետը լրաց. 14.05.2020 թիվ 764-Ն որոշում)

7.8. Մարդկային հնարավորությունները - մարդկային ունակությունները և դրանց հնարավորությունների սահմանները, որոնք ազդում են թռիչքի անվտանգության, ավիացիոն անվտանգության և ավիացիոն գործունեության արդյունավետության վրա:

(7.8-րդ կետը լրաց. 14.05.2020 թիվ 764-Ն որոշում)

7.9. Վարքագծի բնութագրերի բացահայտումը - ավիացիոն անվտանգության ապահովման շրջանակներում վարքագծային բնութագրման մեթոդների կիրառումը` ներառյալ ֆիզիոլոգիական նշանները կամ ժեստերը, որոնք ցույց են տալիս ոչ համարժեք վարքագիծն այն անձանց նույնականացման համար, ովքեր կարող են սպառնալիք ներկայացնել քաղաքացիական ավիացիայի գործունեությանը:

(7.9-րդ կետը լրաց. 14.05.2020 թիվ 764-Ն որոշում)

7.10. Բարձր ռիսկայնության բեռ կամ փոստ-բեռ կամ փոստ, որը հատուկ օպերատիվ տեղեկատվության հիման վրա համարվում է քաղաքացիական ավիացիայի համար վտանգ ներկայացնող, կամ որն ունի շեղումներ սահմանված նորմերից կամ կասկած հարուցող բացման հետքեր:

(7.10-րդ կետը լրաց. 14.05.2020 թիվ 764-Ն, 13.05.2022 թիվ 668-Ն որոշումներ)

7.11. Բեռների մշակման տեղամաս-տարածք, ինչպես նաև միջոցներ ու սարքավորումներ, որոնք նախատեսված են բեռների մշակման համար, դրանցից են կառամատույցներ, բեռնային պահեստներ կամ պահեստներ, վերգետնյա տրանսպորտային միջոցների կայանման վայրեր և մուտքային ճանապարհներ:

(7.11-րդ կետը լրաց. 13.05.2022 թիվ 668-Ն որոշում)

7.12. Բեռնային գոտի-ամբողջ հողային տարածքը, ինչպես նաև միջոցներն ու սարքավորումները, որոնք նախատեսված են բեռների մշակման համար, ներառյալ` կառամատույցները, բեռնային պահեստները ու պահման վայրերը, վերգետնյա տրանսպորտային միջոցների կանգառները, ինչպես նաև դրանց հետ կապված ճանապարհները:

(7.12-րդ կետը լրաց. 13.05.2022 թիվ 668-Ն որոշում)

7.13. Բեռնային պահեստ-շինություն, որով անցնում են բեռներն օդային ու վերգետնյա փոխադրման փուլերում և որտեղ տեղակայված են բեռների մշակման միջոցները կամ որտեղ պահվում են բեռները մինչ դրանց վերգետնյա կամ օդային փոխադրումը:

(7.13-րդ կետը լրաց. 13.05.2022 թիվ 668-Ն որոշում)

7.14. Բեռների տեսակավորման վայր-վայր, որտեղ տեսակավորվում է փոխադրման ենթակա բեռը` այն չվերթներով բաշխելու նպատակով:

(7.14-րդ կետը լրաց. 13.05.2022 թիվ 668-Ն որոշում)

7.15. Դիվերսիա-պետությունը թուլացնելու նպատակով պայթյուններ, հրկիզումներ կամ այլ գործողություններ կատարելը` ուղղված մարդկանց զանգվածային ոչնչացմանը, նրանց առողջությանը վնաս պատճառելուն, կազմակերպությունների, կառույցների, հաղորդակցության ճանապարհների կամ միջոցների, կապի միջոցների կամ այլ գույքի ավերմանը կամ վնասմանը, կամ զանգվածային թունավորումներին կամ համաճարակների կամ անասնահամաճարակների տարածմանը:

(7.15-րդ կետը լրաց. 13.05.2022 թիվ 668-Ն որոշում)

7.16. Ձեռքի իրեր - այն իրերը, որոնց փոխադրումը նախատեսվում է օդանավի ուղևորային սրահում:

(7.16-րդ կետը լրաց. 18.12.2025 թիվ 1900-Ն որոշում)

7.17. Փոխադրողի ապրանքներ - ապրանքներ, նյութեր, որոնք առաքողը և ստացողը հանդիսանում է օդանավ շահագործողը կամ որոնք օգտագործվում են օդանավ շահագործողի կողմից:

(7.17-րդ կետը լրաց. 18.12.2025 թիվ 1900-Ն որոշում)

8. Գրանցված ուղեբեռ` այն ուղեբեռը, որի փոխադրումը նախատեսվում է օդանավի բեռնային խցիկում:

(8-րդ կետը փոփ. 18.12.2025 թիվ 1900-Ն որոշում)

8.1. տարանցիկ ուղևորներ` ուղևորներ, որոնք օդանավակայանից մեկնում են այն չվերթով, որով ժամանել են,

(8.1-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 763-Ն որոշում)

8.2. տարանցիկ ուղեբեռներ` ուղեբեռներ, որոնք օդանավակայանից փոխադրվում են այն չվերթով, որով բերվել են օդանավակայան,

(8.2-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 763-Ն որոշում)

8.3. տրանսֆեր ուղևորներ` ուղևորներ, որոնք օդանավակայան են ժամանել մեկ չվերթով, սակայն մեկնում են մեկ այլ չվերթով,

(8.3-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 763-Ն որոշում)

8.4. տրանսֆեր ուղեբեռներ` ուղեբեռներ, որոնք օդանավակայան են բերվել մեկ չվերթով, սակայն օդանավակայանից փոխադրվում են մեկ այլ չվերթով:».

(8.4-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 763-Ն որոշում)

8.5. Տրանսֆեր բեռ կամ փոստ - բեռ կամ փոստ, որ օդանավակայան է բերվել մեկ չվերթով, սակայն օդանավակայանից փոխադրվում է մեկ այլ չվերթով:

(8.5-րդ կետը լրաց. 18.12.2025 թիվ 1900-Ն որոշում)

8.6. Տարանցիկ բեռ կամ փոստ - բեռ կամ փոստ, որ օդանավակայանից փոխադրվում է այն չվերթով, որով բերվել է օդանավակայան:

(8.6-րդ կետը լրաց. 18.12.2025 թիվ 1900-Ն որոշում)

8.7. Ուղեկցվող գրանցված ուղեբեռ - օդանավի բեռնային խցիկում փոխադրվող այն ուղեբեռը, որը տվյալ չվերթի համար հաշվառվել է այդ չվերթով փոխադրվող ուղևորի կողմից:

(8.7-րդ կետը լրաց. 18.12.2025 թիվ 1900-Ն որոշում)

9. ՈՒղեբեռ, որը փոխադրվում է մի քանի փոխադրողի միջոցով` ուղևորի ուղեբեռ, որն ուղևորների փոխադրման ընթացքում ենթակա է տեղափոխման` մեկ շահագործողի օդանավից մյուս շահագործողի օդանավ:

9.1. Չուղեկցվող ուղեբեռ` ուղեբեռ, որը չի փոխադրվում նույն չվերթով մեկնող ուղևորի հետ:

(9.1-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 1371-Ն որոշում)

9.2. Չճանաչված ուղեբեռ` որևէ ուղեբեռ օդանավակայանում` բեռնային պիտակով կամ առանց դրա, որը չի վերցվել և ճանաչվել ուղևորների կողմից:

(9.2-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 1371-Ն որոշում)

9.3. Բորտսնունդ և հարակից նյութեր` սննդամթերք, խմիչքներ, չոր մթերքներ և օդանավի թռիչքի ընթացքում դրանք պահպանելու և ուղևորներին տալու համար նախատեսված սարքավորումներ:

(9.3-րդ կետը լրաց. 18.01.18 թիվ 41-Ն որոշում)

10. Օդանավային պիտույքներ (պարագաներ)` ուղևորների սպառման համար նախատեսված և նրանց վաճառված կամ չվաճառված ապրանքներ, ինչպես նաև ինքնաթիռի շահագործման և տեխնիկական սպասարկման համար անհրաժեշտ ապրանքներ` ներառյալ վառելիքը և քսայուղերը: Օդանավային պիտույքներ (պարագաներ) են նաև օդանավից դուրս տանելու համար ուղևորներին և անձնակազմի անդամներին վաճառքի համար նախատեսված ապրանքները, ինչպես նաև թռիչքի ընթացքում ուղևորների սպասարկման համար անհրաժեշտ առարկաները` օրինակ, թերթերը, ամսագրերը, ականջակալները, տեսա- և ձայնային տեսագրությունները, բարձերն ու վերմակները և այլն:

(10-րդ կետը փոփ. 18.01.18 թիվ 41-Ն որոշում)

10.1. Օդանավ, որը ենթակա չէ շահագործման` օդանավ, որը կայանվել է 12 ժամից ավելի և կայանման ընթացքում չի գտնվել բավարար հսկողության տակ:

(10.1-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 1371-Ն որոշում)

11. Բեռ - օդանավով փոխադրվող ցանկացած գույք, բացառությամբ ուղեբեռի, փոստի, փոխադրողի փոստի, ապրանքների, նյութերի և օդանավային պիտույքների:

(11-րդ կետը փոփ. 18.12.2025 թիվ 1900-Ն որոշում)

11.1. Փոստ - փոստային ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից Համաշխարհային փոստային միության կանոններին համապատասխան ընդունված, ձևակերպված և առաքված թղթակցություններ ու այլ առարկաներ, բացառությամբ փոխադրողի փոստի:

(11.1-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 763-Ն, 18.12.2025 թիվ 1900-Ն որոշումներ)

11.2. Գրանցված գործակալ - գործակալ, էքսպեդիտոր կամ այլ իրավաբանական անձ, որը շահագործողի հետ կատարում է առևտրային գործունեություն և ապահովում է համապատասխան մարմնի կողմից բեռի կամ փոստի վերաբերյալ սահմանված ավիացիոն անվտանգության վերահսկողության միջոցառումները:

(11.2-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 763-Ն, 12.06.14 թիվ 608-Ն, 18.12.2025 թիվ 1900-Ն որոշումներ)

11.3. Ավիացիոն անվտանգության ապահովման համար նախատեսված սարքավորումներ - հատուկ սարքավորումներ, որոնք օգտագործվում են ինքնուրույն կամ որպես որևէ համակարգի մաս` քաղաքացիական ավիացիայի և նրա ծառայությունների գործունեության դեմ ուղղված անօրինական միջամտությունները կանխելու կամ հայտնաբերելու համար:

(11.3-րդ կետը լրաց. 18.12.2025 թիվ 1900-Ն որոշում)

11.4. Պայթուցիկ նյութերի հետքեր հայտնաբերող սարքավորումներ - տեխնիկական համակարգ կամ տարբեր տեխնիկական միջոցների համադրություն, որոնք կարող են հայտնաբերել շատ փոքր քանակությունների պայթուցիկ նյութեր ուղեբեռում կամ զննված առարկաներում և տալ ազդանշան պայթուցիկ նյութերի առկայության մասին:

(11.4-րդ կետը լրաց. 18.12.2025 թիվ 1900-Ն որոշում)

12. Ներօբյեկտային վերահսկողություն` ընկերության տարածքում (օդանավակայաններ, օբյեկտներ) գործող կանոններ, որոնք սահմանում են աշխատողների, ուղևորների, այցելուների, տրանսպորտային միջոցների մուտքը, գտնվելը և տեղաշարժը վերահսկելի ու հատուկ վերահսկելի գոտիներում, ինչպես նաև օդանավակայանի, օբյեկտների, ուղևորների, օդանավերի անձնակազմերի և աշխատողների պաշտպանության ապահովումն անօրինական միջամտության գործողություններից:

13. Շահագործող` ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը շահագործում է օդանավ (օդանավեր) կամ առաջարկում է ծառայություն (ծառայություններ) քաղաքացիական ավիացիայի և օդային տրանսպորտի բնագավառում:

13.1. Ավիացիոն անվտանգության սահմանափակ մուտքի գոտի` օդանավակայանի վերահսկելի գոտիների առավել ռիսկային համարվող տարածքներ, որտեղ, բացի մուտքի հսկողության միջոցառումներից, իրականացվում են նաև ավիացիոն անվտանգության հսկողության այլ միջոցառումներ:

(13.1-ին կետը լրաց. 18.01.18 թիվ 41-Ն, 10.07.2025 թիվ 942-Ն որոշումներ)

14. Հատուկ վերահսկելի գոտի - վերահսկելի գոտու այն հատվածները, որտեղ մուտքի սահմանափակումից բացի կիրառվում են նաև ավիացիոն անվտանգության այլ ստանդարտներ:

(14-րդ կետը փոփ. 18.12.2025 թիվ 1900-Ն որոշում)

15. Վերահսկելի գոտի` ընկերության (օդանավակայանի) աշխատանքային հրապարակ և դրան հարակից տարածքներ, ինչպես նաև շինություններ, որտեղ մուտքը սահմանափակ է:

(15-րդ կետը փոփ. 18.12.2025 թիվ 1900-Ն որոշում)

16. Օդանավերի տեխնիկական սպասարկման գոտի` ընկերության (օդանավակայանի) հողային տարածք, կառույց, սարքավորումներ ու միջոցներ, որոնք նախատեսված են օդանավերի տեխնիկական սպասարկման համար (կառամատույց, անգար, արհեստանոցներ, շինություններ, տրանսպորտային միջոցների կայանատեղեր և այլն):

17. Ավիացիոն անվտանգության հսկողություն` հատուկ միջոցառումներ, որոնք իրականացվում են օդանավ, վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներ զենքի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի և այլ վտանգավոր առարկաների փոխադրումը կանխելու համար:

18. Օդանավի կայանատեղ` կառամատույցում առանձնացված տեղ` օդանավը կայանելու համար:

19. Զննում` ընթացակարգ` տեխնիկական միջոցների օգտագործմամբ (կամ առանց դրանց օգտագործման), որը նպատակ է հետապնդում հայտնաբերելու զենք, պայթուցիկ նյութեր կամ այլ վտանգավոր առարկաներ, որոնք կարող են օգտագործվել անօրինական միջամտության գործողությունների համար կամ հանգեցնել վթարի:

20. Անցագիր` փաստաթուղթ, որը տրվում է ընկերության (օդանավակայանի, շահագործողի) կառուցվածքային ստորաբաժանումներում աշխատող անձանց կամ այն անձանց, որոնց որևէ պատճառով անհրաժեշտ է թույլատրված մուտք օդանավակայանի վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներ, ինչպես նաև ընկերության այլ վերահսկելի տարածքներ: Դրա նպատակն է ճանաչել անձին և պարզեցնել մուտքի թույլտվության ձևակերպումները: Նման փաստաթղթերի (անցագրերի) թվին են պատկանում նաև տրանսպորտային միջոցների համար տրվող փաստաթղթերը:

21. Կառամատույց` ուղևորներին նստեցնելու կամ իջեցնելու, ուղեբեռի, բեռի, փոստի բեռնաթափման կամ բեռնաբարձման, օդանավի կանգառի, տեխնիկական սպասարկման, լցավորման նպատակով նախատեսված օդանավակայանի տարածք:

22. Կառամատուցային ուղևորատար տրանսպորտային միջոց` տրանսպորտային միջոց, որն օգտագործվում է դեպի օդանավ և օդանավից դեպի ուղևորային համալիր` ուղևորների տեղափոխման համար:

23. Ավիացիոն անվտանգության ծրագիր` միջոցառումների ծրագիր, որը նախատեսված է քաղաքացիական ավիացիան անօրինական միջամտության գործողություններից պաշտպանելու համար:

24. Անցագրային վերահսկողություն` սահմանված կարգ, որը նախատեսում է անձի կամ տրանսպորտային միջոցի թույլատրված մուտքն օդանավակայանի և օբյեկտի վերահսկելի կամ հատուկ վերահսկելի գոտիներ:

24.1. Սահմանափակ մուտքի գոտի - հատուկ վերահսկելի գոտու կարգավիճակ ունեցող կամ այդպիսի կարգավիճակ չունեցող օդանավակայանային տարածք, որտեղ իրականացվում է մուտքի առանձին հսկողություն:

(24.1-ին կետը լրաց. 18.12.2025 թիվ 1900-Ն որոշում)

25. Ստերիլ գոտի` անվտանգության հսկողության ցանկացած կետի և օդանավի միջև ընկած գոտի, որի մուտքը խստիվ վերահսկվում է:

25.1. Ստանդարտ - ֆիզիկական բնութագրերին, ենթակառուցվածքին, նյութական մասերին, տեխնիկական բնութագրերին, անձնակազմին կամ կանոնակարգերին ուղղված ցանկացած պահանջ, որի միասնական կիրառումը ճանաչվում է որպես անհրաժեշտ միջազգային օդային փոխադրումների անվտանգությունը կամ կանոնավորությունն ապահովելու համար, և որոնք Պայմանավորվող պետությունները պետք է կատարեն` համաձայն կոնվենցիայի դրույթների պահանջների: Ստանդարտին համապատասխանության ապահովման անհնարինության դեպքում, կոնվենցիայի 38-րդ հոդվածի համաձայն` այդ մասին ծանուցում պետք է ուղարկվի ԻԿԱՕ:

(25.1-ին կետը լրաց. 18.12.2025 թիվ 1900-Ն որոշում)

25.2. Առաջարկվող գործելաձևեր - ֆիզիկական բնութագրերի, ենթակառուցվածքների, գործելաձևերի, նյութական մասերի, տեխնիկական բնութագրերի, անձնակազմի կամ կանոնակարգերի ցանկացած պահանջ, որոնց միասնական կիրառումը ցանկալի է միջազգային օդային փոխադրումների անվտանգության, կանոնավորության կամ արդյունավետության շահերից ելնելով, և որոնք Պայմանավորվող պետությունները կձգտեն պահպանել` համաձայն կոնվենցիայի դրույթների պահանջների:

(25.2-րդ կետը լրաց. 18.12.2025 թիվ 1900-Ն որոշում)

25.3. Պայմանավորվող պետություն - Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության անդամ երկիր:

(25.3-րդ կետը լրաց. 18.12.2025 թիվ 1900-Ն որոշում)

26. Վտանգավոր բեռներ` առարկաներ և նյութեր, որոնք օդանավով փոխադրելու ընթացքում կարող են սպառնալ ուղևորների ու օդանավի անձնակազմի անդամների կյանքին, առողջությանն ու թռիչքների անվտանգությանը: Վտանգավոր իրերի և նյութերի դասակարգումը` որպես վտանգավոր բեռներ և դրանց փոխադրման կարգը սահմանված են քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) N 18 հավելվածով և «Օդով վտանգավոր բեռների անվտանգ փոխադրման տեխնիկական Հրահանգներ» Դոկ. 9284-ով: «Քաղաքացիական ավիացիայի պաշտպանումը անօրինական միջամտության գործողություններից» Դոկ. 8973-ի Անվտանգության կանոնակարգերով սահմանված է այն արգելված առարկաների ցանկը, որոնց փոխադրումն օդանավով արգելվում է:

(26.1-ին կետը լրաց. 18.01.18 թիվ 41-Ն որոշում)

26.1. Անվտանգության ուսումնավարժանքներ` ավիացիոն անվտանգության ծառայությունների անձնակազմերի լայնածավալ վարժանքներ, որոնց միջոցով ձևացվում են ենթադրյալ անօրինական միջամտության ակտերի տարբեր գործողություններ ու իրավիճակներ և իրականացվում են դրանց կանխարգելմանն ուղղված ուսումնական միջոցառումներ:

(26.1-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 1371-Ն որոշում)

26.2. Անվտանգության սահմանափակ գոտիների կրիտիկական մասերը` օդանավակայանի այն տեղամասերը, որտեղ զննումից հետո մուտք ունեն մեկնող ուղևորները և որտեղով անցնում կամ պահեստավորվում է փոխադրման ենթակա զննված ուղեբեռը:

(26.2-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 1371-Ն որոշում)

26.3. Հայտնի առաքող - բեռներ առաքող, որն իր սեփական միջոցների հաշվին նախաձեռնում է բեռի կամ փոստի փոխադրում, և որի ընթացակարգերը բավարար չափով համապատասխանում են ավիացիոն անվտանգության ընդունված կանոններին և չափանիշներին, որոնք բավարար են ցանկացած օդանավով բեռ կամ փոստ փոխադրումը թույլատրելու համար:

(26.3-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 1371-Ն, 18.12.2025 թիվ 1900-Ն որոշումներ)

26.4. Հայտնի մատակարար` օդանավակայանների և օդանավ շահագործողների հետ համապատասխան պայմանագրերի հիման վրա օդանավակայանների վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներ կամ օդանավեր ապրանքներ մատակարարող կազմակերպություն:

(26.4-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 1371-Ն որոշում)

26.5. Հայտնի պաշարներ` հայտնի մատակարարի կողմից օդանավակայանների վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներ կամ օդանավեր մատակարարվող ապրանքներ:

(26.5-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 1371-Ն որոշում)

26.6. Պայթուցիկ նյութեր - պինդ կամ հեղուկ նյութ կամ նյութերի խառնուրդ, որն ունակ է ինքնուրույն ենթարկվելու գազի արտանետմամբ քիմիական ռեակցիայի այնպիսի ջերմաստիճանի, ճնշման և արագության պայմաններում, որը վնաս է հասցնում շրջակա միջավայրին: Դրանց թվին են դասվում հրատեխնիկական նյութերը, նույնիսկ եթե դրանք գազեր չեն արտանետում: Այն նյութը, որն ինքնին պայթուցիկ չի հանդիսանում, բայց կարող է առաջացնել գազի, գոլորշու կամ փոշու պայթյունավտանգ մթնոլորտ, չի դասվում պայթուցիկ նյութերի շարքին:

(26.6-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 1371-Ն, 18.12.2025 թիվ 1900-Ն որոշումներ)

26.7. Պայթուցիկ սարքերի հայտնաբերող համակարգ` համակարգեր կամ տարբեր տեխնոլոգիաների համադրում, որոնք ունակ են հայտնաբերելու ուղեբեռներում կամ բեռներում պարունակվող պայթուցիկ սարքավորումները և միացություններ, հայտնաբերելով այդպիսի սարքերի կամ միացությունների մեկ կամ ավելի բաղադրիչներ, անկախ նրանից, թե ինչ նյութից են դրանք պատրաստված:

(26.7-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 1371-Ն որոշում)

26.8. Արտաքսված ուղևորներ` անձինք, ովքեր օրինական կամ ապօրինի կերպով մուտք են գործել Հայաստանի Հանրապետության տարածք և որոնց որոշակի ժամանակ անց Հայաստանի Հանրապետության լիազոր մարմինները պաշտոնապես կարգադրել են թողնել կամ լքել Հայաստանի Հանրապետության տարածքը:

(26.8-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 1371-Ն որոշում)

26.9. Անցանկալի անձինք` անձինք, որոնց մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելված է համապատասխան լիազոր մարմինների կողմից, և որոնց տեղափոխում են հետ այն երկիր, որտեղից նրանք մեկնել էին, կամ որևէ այլ երկիր, որտեղ այդ անձինք ընդունելի են:

(26.9-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 1371-Ն որոշում)

26.10. Իրավական հսկողության տակ գտնվող անձինք` օդանավով փոխադրման ենթակա ձերբակալված կամ դատարանի կողմից մեղավոր ճանաչված անձինք:

(26.10-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 1371-Ն որոշում)

26.11. Անկարգապահ ուղևոր` ուղևոր, որը հրաժարվում է հետևել օդանավակայանում կամ օդանավում սահմանված վարքագծի կանոններին կամ չի ենթարկվում օդանավակայանի աշխատողների կամ օդանավի անձնակազմի օրինական հրահանգներին և դրանով իսկ խախտում է հասարակական կարգն օդանավակայանում կամ օդանավում:

(26.11-րդ կետը լրաց. 18.01.18 թիվ 41-Ն որոշում)

26.12. Կարգազանց ուղևորներ-անձինք, ովքեր քաղաքացիական օդանավում, սկսած օդանավի թռիչքից առաջ դուռը փակելու և մեկնման պահից մինչև նրա վայրէջքը և դուռը բացելու պահը, կատարել են հետևյալ գործողությունները`

1) դիտավորությամբ կամ անզգուշությամբ հարձակումը, վախեցնելը, սպառնալիքը, որը խախտում է սահմանված կարգը, կամ ստեղծվում է սպառնալիք` գույքի ապահովության և անձանց անվտանգության համար.

2) հարձակումը, վախեցնելը, սպառնալիքը կամ գործողությունը, որի պատճառով խանգարվում է օդանավի անձնակազմի կողմից իր պարտականությունների իրականացումը, կամ նվազեցվում է իրենց պարտականությունները կատարելու նրանց ունակությունը.

3) դիտավորությամբ կամ անզգուշությամբ օդանավի վնասումը, նրա սարքավորումներին և օժանդակ կառուցվածքներին վնաս հասցնելը, որը խախտում է սահմանված կարգը և առաջացնում է սպառնալիք` օդանավի և օդանավում գտնվող անձանց անվտանգության համար.

4) դիտավորությամբ կեղծ տեղեկատվության տարածումը` դրանով իսկ վտանգ ստեղծելով թռիչքի ընթացքում գտնվող օդանավի անվտանգությանը.

5) անվտանգության, կանոնավոր և արդյունավետ գործունեության ապահովմանն ուղղված օրինական հրահանգները կամ ցուցումները չկատարելը:».

(26.12-րդ կետը լրաց. 18.01.18 թիվ 41-Ն, 13.05.2022 թիվ 668-Ն որոշումներ)

26.13. Անվտանգության աշխատակից օդանավում` օդանավ շահագործողի պետության կառավարության և օդանավի գրանցման պետության կառավարության կողմից լիազորված անձ, որը գտնվում է օդանավում` այդ օդանավը և դրա մեջ գտնվող մարդկանց անօրինական միջամտության գործողություններից պաշտպանելու նպատակով:

(26.13-րդ կետը լրաց. 18.01.18 թիվ 41-Ն որոշում)

26.14. Ավիացիոն անվտանգության վերաբերյալ գաղտնի տեղեկատվություն` տեղեկատվություն, որը չարտոնված անձանց հասանելիության կամ դրանց բացահայտման դեպքում կարող է առաջացնել խոցելի տեղեր կամ հնարավորություն ստեղծել այն օգտագործելու քաղաքացիական ավիացիայի դեմ ուղղված անօրինական միջամտության գործողության իրականացման նպատակով:

(26.14-րդ կետը լրաց. 18.01.18 թիվ 41-Ն որոշում)

26.15. Ավիացիոն անվտանգության կրիտիկական տեղեկատվական համակարգ` տեղեկատվական ռեսուրսների համալիր, որը նախատեսված է այն տեղեկատվության հավաքագրման, մշակման, պահպանման, օգտագործման, փոխանակման, տարածման կամ ոչնչացման համար, որն ավիացիոն գործունեության իրականացման ընթացքում առավել անհրաժեշտ է ավիացիոն անվտանգության ապահովման համար:

(26.15-րդ կետը լրաց. 18.01.18 թիվ 41-Ն որոշում)

26.16. Հեղուկ պայթուցիկ նյութերի հայտնաբերման համակարգ (LEDS)` համակարգ, որն ունակ է տարբերակելու հեղուկ պայթուցիկ նյութերը զննման կետերում ներկայացվող հեղուկներից, աերոզոլներից և գելերից:

(26.16-րդ կետը լրաց. 18.01.18 թիվ 41-Ն որոշում)

26.17. Մասնավոր օդաչու (private pilot)` օդաչու, ով համաձայն իր ստացած լիցենզիայի պայմանների իրավունք չունի իրականացնել վարձավճարով թռիչքներ, բացառությամբ հրահանգչական կամ ստուգողական նպատակներով իրականացվող թռիչքների:

(26.17-րդ կետը լրաց. 10.07.2025 թիվ 942-Ն որոշում)

26.18. Քաղաքացիական ավիացիա - քաղաքացիական օդանավերով իրականացվող ցանկացած օդային փոխադրում` բացառությամբ «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» Չիկագոյի կոնվենցիայի 3-րդ հոդվածում նշվող պետական օդանավերով իրականացվող փոխադրումների:

(26.18-րդ կետը լրաց. 18.12.2025 թիվ 1900-Ն որոշում)

26.19. Գործունեության սուբյեկտ - ֆիզիկական կամ իրավաբանական անձ, բացառությամբ շահագործողի:

(26.19-րդ կետը լրաց. 18.12.2025 թիվ 1900-Ն որոշում)

26.20. Արգելված առարկաներ - զենք, պայթուցիկներ կամ այլ վտանգավոր սարքեր, առարկաներ կամ նյութեր, որոնք կարող են օգտագործվել ավիացիոն անվտանգությանը սպառնացող անօրինական միջամտության գործողություն իրականացնելու համար:

(26.20-րդ կետը լրաց. 18.12.2025 թիվ 1900-Ն որոշում)

26.21. Մուտքի հսկողություն - հատուկ միջոցառումներ, որոնք իրականացվում են կանխելու համար մարդկանց և մեքենաների անօրինական մուտքը:

(26.21-րդ կետը լրաց. 18.12.2025 թիվ 1900-Ն որոշում)

26.22. Չվերահսկվող գոտի (Օդանավակայանի հանրային գոտի) - օդանավակայանի այն հատվածները, դրանց հարակից տարածքները, ինչպես նաև շինությունները, կամ դրանց առանձին հատվածները, որոնք չեն հանդիսանում վերահսկելի գոտի:

(26.22-րդ կետը լրաց. 18.12.2025 թիվ 1900-Ն որոշում)

26.23. Նախապատմության ուսումնասիրություն (ստուգումներ) - անձի ինքնության և ցանկացած քրեական պատմության ուսումնասիրություն (ստուգում), որպես անվտանգության սահմանափակ մուտքի տարածքներ առանց ուղեկցության մուտք գործելու համար անձի համապատասխանության գնահատման մաս:

(26.23-րդ կետը լրաց. 18.12.2025 թիվ 1900-Ն որոշում)

26.24. Օդային փոխադրման համար հնարավոր վտանգ ներկայացնող ուղևոր - արտաքսված անձինք, մուտքի իրավունք չունեցող, քրեական կամ վարչական պատասխանատվության ենթարկման արդյունքում փոխադրվող անձինք:

(26.24-րդ կետը լրաց. 18.12.2025 թիվ 1900-Ն որոշում)

26.25. Փոխադրողի փոստ - օդանավ շահագործողի փոստ, որի առաքողը և ստացողը հանդիսանում է օդանավ շահագործողը:

(26.25-րդ կետը լրաց. 18.12.2025 թիվ 1900-Ն որոշում)

26.26. Օդանավի զննում անվտանգության նպատակով - օդանավի ներքին հատվածների և արտաքին մատչելի հատվածների ստուգում օդանավի անվտանգությանը սպառնացող արգելված առարկաների և օդանավում անօրինական միջամտության գործողության հետքերի հայտնաբերման նպատակով:

(26.26-րդ կետը լրաց. 18.12.2025 թիվ 1900-Ն որոշում)

26.27. Անվտանգության նկատառումներից ելնելով` հեղուկների, աերոզոլների, գելերի և չթույլատրված բացումից պաշտպանված փաթեթների ստուգում - օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիների մուտքերի զննման կետերում ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ավիացիոն անվտանգության հսկողության նպատակներով իրականացվող հեղուկների, աերոզոլների, գելերի և փաթեթների բոլոր պաշարների նկատմամբ զննման ընթացակարգ, որի նպատակն է ստուգել, որ հեղուկները, աերոզոլները, գելերը և չթույլատրված բացումից պաշտպանված փաթեթները պաշտպանված են, և չկան բացման նշաններ:

(26.27-րդ կետը լրաց. 18.12.2025 թիվ 1900-Ն որոշում)

26.28. Բարձր ռիսկի բեռ կամ փոստ - բեռ կամ փոստ, որը համարվում է սպառնալիք քաղաքացիական ավիացիայի համար կոնկրետ օպերատիվ տեղեկատվության հիման վրա կամ անոմալիաների կամ բացման նշաններ, որոնք կասկած են առաջացնում:

(26.28-րդ կետը լրաց. 18.12.2025 թիվ 1900-Ն որոշում)

 

III. ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

27. Ազգային ծրագիրը մշակված է`

1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի.

3) Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի.

4) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի.

5) «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.

6) «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.

7) «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.

8) «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, ինչպես նաև այլ օրենքների հիման վրա:

(27-րդ կետը փոփ. 28.06.07 թիվ 1371-Ն, 18.01.18 թիվ 41-Ն որոշումներ)

27.1. Ազգային ծրագիրը մշակված է նաև`

1) «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» 1944 թվականի դեկտեմբերի 7-ին Չիկագոյում ստորագրված կոնվենցիայի և դրա հավելվածների.

2) «Օդանավերում կատարված հանցագործությունների ու մի շարք այլ ակտերի մասին» 1963 թվականի սեպտեմբերի 14-ին Տոկիոյում ստորագրված կոնվենցիայի (Տոկիոյի կոնվենցիա).

3) «Օդանավերի անօրինական զավթումների դեմ պայքարի մասին» 1970 թվականի դեկտեմբերի 16-ին Հաագայում ստորագրված կոնվենցիայի (Հաագայի կոնվենցիա).

4) «Քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված ապօրինի գործողությունների դեմ պայքարի մասին» 1971 թվականի սեպտեմբերի 23-ին Մոնրեալում ստորագրված կոնվենցիային կից` «Միջազգային օդանավակայաններում բռնության անօրինական ձեռնարկումների դեմ պայքարելու մասին» 1988 թվականին Մոնրեալում ստորագրված արձանագրության (Մոնրեալի կոնվենցիա).

5) «Պլաստիկ պայթուցիկ նյութերի հայտնաբերման նպատակով դրանց դրոշմավորման մասին» 1991 թվականի մարտի 1-ին Մոնրեալում ստորագրված կոնվենցիայի (Մոնրեալի կոնվենցիա) .

6) Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոնֆերանս կազմակերպության «Անվտանգության կանոնակարգեր» N 30 փաստաթղթի հիման վրա:

(27.1-ին կետը լրաց. 18.01.18 թիվ 41-Ն որոշում)

27.2. Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ապահովմանը վերաբերող հետևյալ կոնվենցիաներին մասնակից երկիր և դրանց միացել է`

1) «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիա (Չիկագոյի կոնվենցիա)` 1993 թվականի մարտի 29-ին.

2) «Օդանավերում կատարված հանցագործությունների ու մի շարք այլ ակտերի մասին» կոնվենցիա (Տոկիոյի կոնվենցիա)` 1994 թվականի մարտի 29-ին.

3) «Օդանավերի անօրինական զավթումների դեմ պայքարի մասին» կոնվենցիա (Հաագայի կոնվենցիա)` 1994 թվականի մարտի 29-ին.

4) «Քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված ապօրինի գործողությունների դեմ պայքարի մասին» կոնվենցիա (Մոնրեալի կոնվենցիա) և «Միջազգային օդանավակայաններում բռնության անօրինական ձեռնարկումների դեմ պայքարի մասին» Մոնրեալի կոնվենցիային կից արձանագրություն` 1996 թվականի հոկտեմբերի 8-ին.

5) «Պլաստիկ պայթուցիկ նյութերի հայտնաբերման նպատակով դրանց դրոշմավորման մասին» կոնվենցիա և կից հայտարարություն` 2005 թվականի մարտի 21-ին.

6) Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոնֆերանս կազմակերպությանը` 1996 թվականի դեկտեմբերի 3-ին:

(27.2-րդ կետը լրաց. 18.01.18 թիվ 41-Ն որոշում)

27.3. Ազգային ծրագրի մշակման ընթացքում հաշվի են առնվել նաև «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» (ԻԿԱՕ) կոնվենցիայի`

1) «Թռիչքային կանոններ» N 2.

2) «Օդանավերի շահագործում» N 6.

3) «Օդանավերի թռիչքային պիտանիություն» N 8.

4) «Ընթացակարգերի պարզեցում» N 9.

5) «Ավիացիոն էլեկտրակապ» N 10.

6) «Օդային երթևեկության սպասարկում» N 11.

7) «Ավիացիոն պատահարների և միջադեպերի քննություն» N 13.

8) «Աերոդրոմներ» N 14.

9) «Օդով վտանգավոր բեռների անվտանգ փոխադրում» N 18 հավելվածներով սահմանված և քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգությանն առնչվող չափորոշիչների դրույթները:

(27.3-րդ կետը լրաց. 18.01.18 թիվ 41-Ն որոշում)

27.4. Ազգային ծրագրի մաս են կազմում Հայաստանի Հանրապետության կառավարության հետևյալ որոշումներով հաստատված փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի, ինչպես նաև Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի հետևյալ հրամաններով հաստատված կարգերը, կանոնները, ուղեցույցները և ծրագրերը`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման և իրականացման կարգը հաստատելու մասին» N 944-Ն որոշումը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 26-ի «Քաղաքացիական և ռազմական ավիացիայի օդանավերի համատեղ բազավորման ու համատեղ օգտագործման աերոդրոմների օգտագործման կարգը հաստատելու մասին» N 1448-Ն որոշումը.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 18-ի «Քաղաքացիական օդանավով ռազմական նշանակության արտադրանքի օդային փոխադրումներ իրականացնելու կարգը հաստատելու մասին» N 1582-Ն որոշումը.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում օդանավերի և օբյեկտների պահպանության կարգը հաստատելու մասին» N 940-Ն որոշումը.

5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում անցագրային և ներօբյեկտային վերահսկողության կարգը հաստատելու մասին» N 1142-Ն որոշումը.

6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի հրդեհային անվտանգության ապահովման մասին հրահանգը հաստատելու մասին» N 1343-Ն որոշումը.

7) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների դիվանագիտական փոստի առաքման (ընդունման) և սպասարկման կարգը հաստատելու մասին» N 1931-Ն որոշումը.

8) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 11-ի «Օդանավի կորելու, աղետալի իրավիճակում հայտնվելու, պատահարի կամ օդային երթևեկությանն այլ վտանգ սպառնալու դեպքում անհրաժեշտ միջոցառումների իրականացման կարգը հաստատելու մասին» N 1043-Ն որոշումը.

9) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 17-ի «Քաղաքացիական ավիացիայի օդանավերով ուղևորների կողմից զենքի և փամփուշտների փոխադրման կանոնները հաստատելու մասին» N 843-Ն որոշումը.

10) Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 3-ի «Ավիացիոն անվտանգության ծառայությունների աշխատողների համազգեստի նկարագիրը և այն կրելու կարգը սահմանելու մասին» N 243-Ն որոշումը.

11) Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի «Արտակարգ իրավիճակներում քաղաքացիական ավիացիայի օդանավակայանների գործելու և Հայաստանի Հանրապետության պետական մարմինների հետ փոխհամագործակցության կարգը հաստատելու մասին» N 105-Ն որոշումը.

12) Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության որակի հսկողության ազգային ծրագիրը հաստատելու մասին» N 274-Ն որոշումը.

13) Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 11-ի «Ավիացիոն անվտանգության միջգերատեսչական հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1362-Լ որոշումը.

14) Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 25-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգում առաջացած ճգնաժամային իրավիճակների կառավարման ազգային պլանը հաստատելու մասին» N 440-ՆԳ որոշումը.

15) Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդանավերի զավթումն ու փախցնելը կանխելու և խափանելու մասին հրահանգը հաստատելու մասին» N 630-ԿԳ որոշումը.

16) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2023 թվականի մայիսի 26-ի «Օդային տրանսպորտով ուղևորների ձեռքի իրերում փոխադրման համար արգելված հարյուր միլիլիտրից ավելի հեղուկների, գելերի և աերոզոլների ցանկը հաստատելու մասին» N 04-Ն հրամանը.

17) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2023 թվականի նոյեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգի կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծառայությունների անձնակազմերի անդամների ատեստավորման կանոնակարգը հաստատելու մասին» N 11-Ն հրամանը.

18) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2024 թվականի դեկտեմբերի 2-ի «Պայթյունի սպառնալիքի մասին հեռախոսով ստացված հաղորդագրության դեպքում պատասխանատու անձանց գործողությունների կարգը հաստատելու մասին» N 15-Ն հրամանը.

19) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2024 թվականի դեկտեմբերի 20-ի «Ավիացիոն անվտանգության ծառայությունների զննման օպերատորների, հրահանգիչների և որակի հսկողության տեսուչների սերտիֆիկացման կարգը հաստատելու մասին» N 20-Ն հրամանը.

20) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2025 թվականի հունվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգում ավիացիոն անվտանգության ռիսկերի գնահատման մեթոդիկան հաստատելու մասին» N 03-Ն հրամանը.

21) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2025 թվականի հունվարի 23-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ուսումնական ծրագիրը հաստատելու մասին» N 04-Ն հրամանը.

22) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2025 թվականի մայիսի 20-ի «Ուղեկցման ենթակա անձանց փոխադրման կարգը հաստատելու մասին» N 13-Ն հրամանը.

23) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2025 թվականի օգոստոսի 1-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդանավերի զննման կանոնները հաստատելու մասին» N 19-Ն հրամանը.

24) Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի 2021 թվականի հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգում ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկողության միջոցառումների անցկացման ուղեցույցը» N 327-Ա հրամանը.

25) Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի 2022 թվականի ապրիլի 7-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգում տեղեկատվական անվտանգության ապահովման կարգը» N 153-Լ հրամանը.

26) Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի 2023 թվականի դեկտեմբերի 29-ի «Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ավիացիոն անվտանգության վարչության տեսուչի ձեռնարկը հաստատելու մասին» N 673-Ա հրամանը.

27) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2005 թվականի օգոստոսի 1-ի «Արտակարգ իրավիճակներում օդանավի անձնակազմի գործողությունների մասին կարգը հաստատելու մասին» N 101-Ն հրամանը:

(27.4-րդ կետը լրաց. 18.12.2025 թիվ 1900-Ն որոշում)

 

IV. ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

 

1. ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

28. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության միջոցառումների իրականացման հարցերը համակարգող է հանդիսանում լիազոր մարմինը, որը անօրինական միջամտության գործողություններից քաղաքացիական ավիացիայի պաշտպանության նպատակով մշակում է ծրագրեր, պլաններ, կարգեր, կանոններ, կանոնակարգեր, ուղեցույցներ, հրահանգներ և ընթացակարգեր` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային պայմանագրերով ստանձնած ավիացիոն անվտանգության պահանջները, թռիչքների կանոնավորությունն ու արդյունավետությունը և ապահովում է, որ նման կարգավորումները և ընթացակարգերը`

1) բոլոր դեպքերում ապահովեն քաղաքացիական ավիացիայի պաշտպանությունն անօրինական միջամտության ակտերից, ապահովեն օդանավերի, ուղևորների, ավիացիոն անձնակազմի և հասարակության անվտանգությունը.

2) հնարավորություն տան արագ արձագանքել ավիացիոն անվտանգության դեմ ուղղված ցանկացած սպառնալիքներին.

3) ապահովեն ավիացիոն անվտանգության վերաբերյալ գաղտնի տեղեկատվության պատշաճ պաշտպանություն:

(28-րդ կետը փոփ. 13.05.2022 թիվ 668-Ն որոշում)

 

------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.10.2003
N 1307-Ն
Որոշում