28.03.2026 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2026 թվականի մարտի 4-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 108-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 27-րդ կետով.
«27) պետության կողմից ֆինանսավորվող` գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի շրջանակներում ստացված վարկերի (լիզինգի) և դրանց գծով հաշվարկվող տոկոսադրույքների սուբսիդավորման գումարները` 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:»:
i
Հոդված 2. Օրենսգրքի 109-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետում`
1) «բ» ենթակետից հանել ««բ2»,» բառը.
2) «բ2» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
3) «բ3» ենթակետից հանել «` գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության» բառերը:
i
Հոդված 3. Օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 21-րդ կետով.
«21) պետության կողմից ֆինանսավորվող` գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի շրջանակներում ստացված վարկերի (լիզինգի) տոկոսադրույքների սուբսիդավորման գումարների հաշվին կատարված ծախսերը` 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և կիրառվում է 2021 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների նկատմամբ:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. մարտի 26 Երևան ՀՕ-61-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 27 մարտի 2026 թվական: