ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻՋԵՎ
«ԲԱԶՄԱՈԼՈՐՏ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով Կառավարության առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Բազմաոլորտ բյուջետային աջակցության պայմանագիր» ֆինանսավորման համաձայնագիրը:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
2026 թ. մարտի 30
Երևան
ՆՀ-63-Ն
Պաշտոնական հրապարակման օրը` 31 մարտի 2026 թվական: