06.03.2025 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
11 փետրվար 2025 թվականի N 15-Ն
ՍՐՈՒՆՔ-ԹԱԹԱՅԻՆ ՀՈԴԻ ԿՈՏՐՎԱԾՔՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
Հրամայում եմ`
1. Հաստատել սրունք-թաթային հոդի կոտրվածքով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը` համաձայն Հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
11.02.2025
Ա. Ավանեսյան
Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
11 փետրվար 2025 թվականի
N 15-Ն հրամանի
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ՍՐՈՒՆՔ-ԹԱԹԱՅԻՆ ՀՈԴԻ ԿՈՏՐՎԱԾՔՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի.
|
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
|
1) |
S82.5 |
Միջային պճեղի կոտրվածք
Ոլոքային ոսկորի` ընդգրկելով
● սրունք-թաթային հոդը
● պճեղը |
|
2) |
S82.6 |
Կողմնային պճեղի կոտրվածք
Նրբոլոքային ոսկորի` ընդգրկելով
● սրունք-թաթային հոդը
● պճեղը |
|
3) |
S82.7 |
Սրունքի բազմակի կոտրվածքներ
Բացառությամբ`
ոլոքի և նրբոլոքի զուգակցված կոտրվածքի`
● ստորին ծայրի (S82.3)
● մարմնի (դիաֆիզի) (S82.2)
● վերին ծայրի (S82.1) |
2. Նոզոլոգիաների խումբը կիրառելի է` ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի.
Ձև 1
|
1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Մեծահասակ |
|
2) |
Սեռ (արական, իգական) |
Արական, իգական |
|
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
ԱԲ, Բ |
|
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
Սուր ընթացքով |
|
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում |
|
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Անհետաձգելի, շտապ, պլանային |
|
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Վնասվածքաբան-օրթոպեդ, ընդհանուր վիրաբույժ, ընտանեկան բժիշկ, բժշկական հաստատության ընդունարանի բժիշկ |
|
8) |
Գանգատներ |
Ցավ, այտուց, վերջույթի ֆունկցիայի խանգարում, զգացողության խանգարումներ |
|
9) |
Անամնեզ |
1. Վնասվածքի մեխանիզմ (կենցաղային, սպորտային, արտադրական, ճանապարհատրանսպորտային պատահար, կատոտրավմա, հրազենային վնասվածք):
2. Մինչհիվանդանոցային օգնություն:
3. Նախկինում տարած հիվանդություններ` ներառյալ քրոնիկ և ուռուցքաբանական հիվանդությունների առկայություն:
4. Դեղորայքային ալերգիաներ:
5. Ալկոհոլի չարաշահում:
6. Ծխել: |
|
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Մանրակրկիտ զննում, որը սկսվում է վնասված հատվածը համեմատելով առողջ հատվածի հետ: Հաջորդիվ զննվում են ոտքի մատները և ծնկան հոդերը: Տեսանելի գնահատվում է մաշկային ծածկույթը, արյունազեղումների և այտուցների առկայությունը, որից հետո կատարվում է վնասված հատվածների պալպացիա , գնահատվում է առկա ցավային համախտանիշը: Այնուհետև ստուգվում է ակտիվ և պասիվ շարժումների ծավալը վերջույթներում: Ստուգվում է ոսկրային կրեպիտացիայի (ճարճատյուն) և ախտաբանական շարժունության առկայությունը վնասված հատվածում: Գնահատվում է ծայրամասային զգացողությունը և պուլսացիան վերջույթներում: Այլ օրգան համակարգեր. ընդհանուր վիճակի գնահատում, մաշկ` գունատություն, ցանավորում, սիրտ-անոթային համակարգ, ծայրամասային պուլսացիա, շնչառական համակարգ, աղեստամոքսային համակարգ, միզային համակարգ, կենտրոնական նյարդային համակարգ: |
|
11) |
Հոսպիտալացման ցուցում |
1. Բացարձակ ցուցումներ.
1) Նյարդանոթային խրձի վնասումներ.
2) Ակտիվ արյունահոսություն.
3) Հոդախախտով կոտրվածքի առկայություն.
4) Կոմպարտմենտ համախտանիշ` միջփակեղային համախտանիշ.
5) Բաց կոտրվածքներ (Գուստիլո Անդերսոն/Gustilo Anderson II, IIIa, IIIb, IIIc):
2. Հարաբերական ցուցումներ.
1) Տեղաշարժով կոտրվածքներ.
2) Բաց կոտրվածքներ առանց նյարդանոթային խրձի վնասման (Գուստիլո Անդերսոն/Gustilo Anderson I): |
3. Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).
Ձև 2
|
Հ/հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը |
|
ԱԲ |
Բ |
|
1) |
Վնասվածքաբան-օրթոպեդ |
1 |
1 |
|
2) |
Անոթային վիրաբույժ |
1 |
1 |
|
3) |
Թերապևտ կամ սրտաբան |
1 |
1 |
|
4) |
Պլաստիկ վիրաբույժ |
0.03 |
- |
4. Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը:
5. Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են` ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).
Ձև 3
|
Լաբորատոր հետազոտություններ |
|
Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք |
|
ԱԲ |
Բ |
|
1) |
Առկա չէ |
Արյան ընդհանուր հետազոտություն |
1 |
1 |
Բորբոքային փոփոխությունների հայտնաբերում, հեմոգլոբինի մակարդակի որոշում |
|
2) |
Առկա չէ |
Արյան բիոքիմիական հետազոտություն (բիլիռուբին, ալանինամինոտրանսֆերազ (ԱԼՏ), ասպարտատամինոտրանսֆերազ (ԱՍՏ), միզանյութ, գլյուկոզ, կրեատինին, ընդհանուր սպիտակուց) |
1 |
1 |
Այլ օրգան-համակարգերի գնահատում, hնարավոր շեղումների հայտնաբերում |
|
3) |
Առկա չէ |
Մեզի ընդհանուր հետազոտություն |
1 |
1 |
Բորբոքային փոփոխությունների հայտնաբերում, միզային համակարգի գնահատում |
|
4) |
Առկա չէ |
Արյան խումբ և ռեզուս գործոն |
1 |
1 |
Արյան խմբի և ռեզուս գործոնի որոշում |
|
5) |
Առկա չէ |
Ընդհանուր կոագուլոգրամմա |
1 |
1 |
Արյան մակարդելիության շեղումների հայտնաբերում |
|
6) |
Առկա չէ |
Արյան շճաբանական հետազոտություն |
1 |
1 |
Վարակիչ հիվանդությունների հայտնաբերում |
|
Գործիքային հետազոտություններ |
|
7) |
Առկա չէ |
Վնասված հատվածի ռենտգենաբանական հետազոտություն` առաջահետին և կողմնային դիրքերով, mortise (մորթայզ) (¾ թեք դիրք) |
1 |
1 |
Ախտորոշման ճշտում |
|
8) |
Առկա չէ |
Համակարգչային տոմոգրաֆիա |
0.03 |
1 |
Ռենտգենաբանական հետազոտության իրականացման արդյունքում կասկածելի կոտրվածքների և ներհոդային կոտրվածքների առկայության դեպքում |
|
9) |
Առկա չէ |
Ստորին վերջույթների անոթների դոպլերոգրաֆիա |
1 |
1 |
Ստորին վերջույթների անոթների անցանելիության գնահատում |
|
10) |
Առկա չէ |
Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ) |
1 |
1 |
Սրտային ախտաբանություններ հայտնաբերելու համար |
|
11) |
Առկա չէ |
Էխոսրտագրություն ( Էխո-ՍԳ) |
1 |
1 |
Սրտային ախտաբանություններ հայտնաբերելու համար |
|
12) |
Առկա չէ |
Դինամիկ ռենտգենաբանական հետազոտություն |
1 |
1 |
Կոտրվածքի սերտաճման դինամիկան և ֆիքսացիայի կայունությունը գնահատելու համար: |
6. Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը:
7. Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը).
Ձև 4
|
Հ/հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում /ջեներիկ/ |
Չ/Մ |
Միջինացված ցուցանիշ` տրամադրման հաճախա-կանություն |
Միջին օրական չափա-քանակ |
Բուժման կուրսի միջին չափա-քանակ |
Օրերի քանակ |
|
1) |
Կետոպրոֆեն 100մգ |
Կետոպրոֆեն 100մգ |
դեղահատեր |
1 |
100-150մգ օրական |
700մգ |
7օր |
|
Դեքսկետոպրոֆեն 25մգ |
Դեքսկետոպրոֆեն 25մգ |
150մգ օրական |
800մգ |
|
Պարացետամոլ |
Պարացետամոլ |
1500մգ օրական |
10500մգ |
|
2) |
Տրամադոլ (տրամադոլի հիդրոքլորիդ) 50մգ,100մգ |
Տրամադոլ (տրամադոլի հիդրոքլորիդ) 50մգ,100մգ |
դեղապատիճներ |
0.9 |
200-400մգ օրական |
400մգ |
2 օր |
|
3) |
Ցեֆազոլին (ցեֆազոլին նատրիում)դեղափոշի մ/մ և ն/ե ներարկման լուծույթի 500մգ,1000մգ |
Ցեֆազոլին (ցեֆազոլին նատրիում)դեղափոշի մ/մ և ն/ե ներարկման լուծույթի 500մգ,1000մգ |
սրվակներ |
1 |
2000մգ |
2000մգ |
1օր |
|
4) |
Էնօքսապարին (էնօքսապարին նատրիում) լուծույթ ներարկման 4000 անտի-Xa ՄՄ/0,4մլ; |
Էնօքսապարին (էնօքսապարին նատրիում) լուծույթ ներարկման 4000 անտի-Xa ՄՄ/0,4մլ; |
ներարակիչներ |
1 |
40մգ |
2800մգ |
7օր |
8. Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված`
1) հակաբակտերիալ դեղերի ընտրությունը կատարվում է հեռացված թարախի մանրէաբանական քննության պատասխանի առկայության դեպքում.
2) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.
3) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:
9. Բուժական այլ միջամտություններ սահմանվում են Ձև 5-ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).
Ձև 5
|
Հ/հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը |
|
ԱԲ |
Բ |
|
1) |
Վերջույթի անշարժացում (գիպսավորում` լոնգետ, կոշտ բեկալալ, երկար ճտքակոշիկ` բեկալալ) |
0.8 |
0.05 |
|
2) |
Վերջույթի ժամանակավոր կամ վերջնական անշարժացում` արտաօջախային ֆիքսման ապարատով |
0.05 |
0.05 |
|
3) |
Ոսկրաբեկորային բաց կամ փակ համադրում և ներքին ֆիքսացիա |
0.9 |
0.03 |
10. Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջամտությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը:
11. Սրունք-թաթային հոդի կոտրվածքին վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը ներկայացված է սույն հավելվածի Ձև 6-ում.
Ձև 6

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. Օրթոպեդիկ վնասվածքների ժամանակ որոշումների կայացում: Մայր Տ. Մարմոր, Օրթոպեդիկ վնասվածքաբանության ինստիտուտ, Ցուկերբերգ Սան Ֆրանցիսկոյի Ընդհանուր հիվանդանոց և Սան Ֆրանցիսկոյի վնասվածքաբանության կենտրոն, Կալիֆորնիա/Decision Making in Orthopaedic Trauma - Meir T. Marmor, MD, Orthopaedic Trauma Institute, UCSF Department of Orthopaedic Surgery, Zuckerberg San Francisco General Hospital and Trauma Center San Francisco, California
Պաշտոնական հրապարակման օրը` 24 փետրվարի 2025 թվական: