16.09.2026 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
12 հուլիսի 2019 թվականի թիվ 38-Ն
«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՓԱՍՏԱՑԻ ՈՌՈԳՎԱԾ ՑԱՆՔԱՅԻՆ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԲԱԶՄԱՄՅԱ ՏՆԿԱՐԿՆԵՐԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԴՐԱՆՑԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՀԱՄԱԽԱՌՆ ԲԵՐՔԻ ԵՎ ՄԻՋԻՆ ԲԵՐՔԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՁԵՎ 29-ԳՏՀ-ՈՌՈԳՎԱԾ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 40-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Գյուղատնտեսական մշակաբույսերի փաստացի ոռոգված ցանքային տարածությունների և բազմամյա տնկարկների տարածությունների, դրանցից ստացված համախառն բերքի և միջին բերքատվության մասին Ձև 29-ԳՏՀ-ոռոգված (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
(1-ին կետը փոփ. 05.05.2021 թիվ 06-Ն որոշում)
2. Հաստատել «Գյուղատնտեսական մշակաբույսերի փաստացի ոռոգված ցանքային տարածությունների և բազմամյա տնկարկների տարածությունների, դրանցից ստացված համախառն բերքի և միջին բերքատվության մասին Ձև 29-ԳՏՀ-ոռոգված (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
(2-րդ կետը փոփ. 05.05.2021 թիվ 06-Ն, 14.11.2023 թիվ 33-Ն որոշումներ)
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 7-ի ««Գյուղատնտեսական մշակաբույսերի փաստացի ոռոգված ցանքային տարածությունները և բազմամյա տնկարկների տարածությունները, դրանցից ստացված համախառն բերքը և միջին բերքատվությունը» Ձև թիվ 29-ԳՏՀ-ոռոգված (տարեկան) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2008 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 23-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 40-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
(վերնագիրը փոփ. 05.05.2021 թիվ 06-Ն որոշում)
Նախագահ` Ս. Մնացականյան
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2019 թվականի հուլիսի 12-ի
թիվ 38-Ն որոշման
(նկար)
Բաժին 1. Գյուղատնտեսական մշակաբույսերի փաստացի ոռոգված ցանքային տարածությունների, դրանցից ստացված համախառն բերքի և միջին բերքատվության մասին
.__________________________________________________________________________.
|Ցուցանիշի |Տողի |Ցանքա-|Ընդհա-|Հավաքված է բերք, |Բերք հավաք- |Միջին|
|անվանում |ծածկա- |յին |նուր |ընդամենը, ցենտներ|ված ցենտներ |բերքը|
| |գիրը |տարա- |բերքա-|_________________|_____________|մեկ |
| | |ծու- |հավաքի|սկզբնա-|մաքրումից|կըրկ-|պտղի |հեկ- |
| | |թյուն |տարա- |կան քաշ|(զտումից)|նակի |և |տարից|
| | |հեկտար|ծու- | |հետո քաշ |ցան- |խաղողի |ց/հա |
| | | |թյուն,| | |քերից|այգի- |(սյ3/|
| | | |հեկտար| | | |ների |սյ2) |
| | | | | | | |միջշար-| |
| | | | | | | |քային | |
| | | | | | | |տարա- | |
| | | | | | | |ծու- | |
| | | | | | | |թյու- | |
| | | | | | | |ներից | |
|______________|_______|______|______|_______|_________|_____|_______|_____|
| Ա | Բ | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
|______________|_______|______|______|_______|_________|_____|_______|_____|
|Հացահատիկային |100 | | | | | | | |
|մշակաբույսեր, | | | | | | | | |
|ընդամենը | | | | | | | | |
|(100.1+...+ | | | | | | | | |
|100.11) | | | | | | | | |
|այդ թվում` | | | | | | | | |
|______________|_______|______|______|_______|_________|_____|_______|_____|
|աշնանացան |100.1 | | | | | | | |
|ցորեն | | | | | | | | |
|______________|_______|______|______|_______|_________|_____|_______|_____|
|աշնանացան |100.2 | | | | | | | |
|տարեկան | | | | | | | | |
|______________|_______|______|______|_______|_________|_____|_______|_____|
|աշնանացան |100.3 | | | | | | | |
|գարի | | | | | | | | |
|______________|_______|______|______|_______|_________|_____|_______|_____|
|այլ աշնանացան |100.4 | | | | | | | |
|հացահատիկային | | | | | | | | |
|մշակաբույսեր | | | | | | | | |
|______________|_______|______|______|_______|_________|_____|_______|_____|
|գարնանացան |100.5 | | | | | | | |
|ցորեն | | | | | | | | |
|______________|_______|______|______|_______|_________|_____|_______|_____|
|գարնանացան |100.6 | | | | | | | |
|տարեկան | | | | | | | | |
|______________|_______|______|______|_______|_________|_____|_______|_____|
|գարնանացան |100.7 | | | | | | | |
|գարի | | | | | | | | |
|______________|_______|______|______|_______|_________|_____|_______|_____|
|վարսակ |100.8 | | | | | | | |
|______________|_______|______|______|_______|_________|_____|_______|_____|
|հաճար |100.9 | | | | | | | |
|______________|_______|______|______|_______|_________|_____|_______|_____|
|եգիպտացորեն` |100.10 | | | | | | | |
|լրիվ հասունա- | | | | | | | | |
|ցած, հատիկի | | | | | | | | |
|համար | | | | | | | | |
|______________|_______|______|______|_______|_________|_____|_______|_____|
|այլ գարնանա- |100.11 | | | | | | | |
|ցան հացահատի- | | | | | | | | |
|կային | | | | | | | | |
|մշակաբույսեր | | | | | | | | |
|______________|_______|______|______|_______|_________|_____|_______|_____|
|աշնանացանից |105 | |X |X |X |X |X |X |
|լրիվ ոչնչացել | | | | | | | | |
|է մինչև | | | | | | | | |
|գարնանացան | | | | | | | | |
|մշակաբույսերի | | | | | | | | |
|ցանքի ավարտը | | | | | | | | |
|______________|_______|______|______|_______|_________|_____|_______|_____|
|Հատիկաընդեղե- |110 | | | | | | | |
|նային | | | | | | | | |
|մշակաբույսեր, | | | | | | | | |
|ընդամենը | | | | | | | | |
|(110.1+...+ | | | | | | | | |
|110.5) | | | | | | | | |
|այդ թվում` | | | | | | | | |
|______________|_______|______|______|_______|_________|_____|_______|_____|
|ոլոռ |110.1 | | | | | | | |
|______________|_______|______|______|_______|_________|_____|_______|_____|
|լոբի |110.2 | | | | | | | |
|______________|_______|______|______|_______|_________|_____|_______|_____|
|սիսեռ |110.3 | | | | | | | |
|______________|_______|______|______|_______|_________|_____|_______|_____|
|ոսպ |110.4 | | | | | | | |
|______________|_______|______|______|_______|_________|_____|_______|_____|
|այլ հատիկա- |110.5 | | | | | | | |
|ընդեղենային | | | | | | | | |
|մշակաբույսեր | | | | | | | | |
|______________|_______|______|______|_______|_________|_____|_______|_____|
|Տեխնիկական |115 | | | | | | | |
|մշակաբույսեր, | | | | | | | | |
|ընդամենը | | | | | | | | |
|(115.1+...+ | | | | | | | | |
|115.5), | | | | | | | | |
|այդ թվում` | | | | | | | | |
|______________|_______|______|______|_______|_________|_____|_______|_____|
|ծխախոտ |115.1 | | | | | | | |
|(հաշվարկային` | | | | | | | | |
|չոր քաշով) | | | | | | | | |
|______________|_______|______|______|_______|_________|_____|_______|_____|
|կտավատ |115.2 | | | | | | | |
|______________|_______|______|______|_______|_________|_____|_______|_____|
|արևածաղիկ |115.3 | | | | | | | |
|(յուղատու և | | | | | | | | |
|հրուշակեղենի) | | | | | | | | |
|______________|_______|______|______|_______|_________|_____|_______|_____|
|շաքարի ճակնդեղ|115.4 | | | |X | | | |
|______________|_______|______|______|_______|_________|_____|_______|_____|
|այլ տեխնիկական|115.5 | | |X |X |X |X |X |
|մշակաբույսեր | | | | | | | | |
|______________|_______|______|______|_______|_________|_____|_______|_____|
|Կարտոֆիլ |120 | | | |X | | | |
|______________|_______|______|______|_______|_________|_____|_______|_____|
|Բոստանային |125 | | | |X | | | |
|մշակաբույսեր, | | | | | | | | |
|ընդամենը | | | | | | | | |
|(125.1+...+ | | | | | | | | |
|125.4), | | | | | | | | |
|այդ թվում` | | | | | | | | |
|______________|_______|______|______|_______|_________|_____|_______|_____|
|ձմերուկ |125.1 | | | |X | | | |
|______________|_______|______|______|_______|_________|_____|_______|_____|
|սեխ |125.2 | | | |X | | | |
|______________|_______|______|______|_______|_________|_____|_______|_____|
|այլ բոստանային|125.3 | | | |X | | | |
|մշակաբույսեր | | | | | | | | |
|______________|_______|______|______|_______|_________|_____|_______|_____|
|սերմնադաշտեր |125.4 | | | |X |X |X | |
|______________|_______|______|______|_______|_________|_____|_______|_____|
|Բանջարանոցային|130 | | | |X | | | |
|մշակաբույսեր` | | | | | | | | |
|ներառյալ | | | | | | | | |
|աշնանը | | | | | | | | |
|ցանվածը, | | | | | | | | |
|(առանց ջերմա- | | | | | | | | |
|տների և | | | | | | | | |
|ջերմոցների), | | | | | | | | |
|ընդամենը | | | | | | | | |
|(130.1+...+ | | | | | | | | |
|130.13), | | | | | | | | |
|այդ թվում` | | | | | | | | |
|______________|_______|______|______|_______|_________|_____|_______|_____|
|կաղամբ, որից` |130.1 | | | |X | | | |
|______________|_______|______|______|_______|_________|_____|_______|_____|
|ծաղկակաղամբ |130.1.1| | | | | | | |
|______________|_______|______|______|_______|_________|_____|_______|_____|
|վարունգ |130.2 | | | |X | | | |
|______________|_______|______|______|_______|_________|_____|_______|_____|
|լոլիկ |130.3 | | | |X | | | |
|______________|_______|______|______|_______|_________|_____|_______|_____|
|սմբուկ |130.4 | | | |X | | | |
|(բադրիջան) | | | | | | | | |
|______________|_______|______|______|_______|_________|_____|_______|_____|
|տաքդեղ (բիբար)|130.5 | | | |X | | | |
|______________|_______|______|______|_______|_________|_____|_______|_____|
|սեղանի ճակնդեղ|130.6 | | | |X | | | |
|______________|_______|______|______|_______|_________|_____|_______|_____|
|գազար |130.7 | | | |X | | | |
|______________|_______|______|______|_______|_________|_____|_______|_____|
|սոխ |130.8 | | | |X | | | |
|______________|_______|______|______|_______|_________|_____|_______|_____|
|սխտոր |130.9 | | | |X | | | |
|______________|_______|______|______|_______|_________|_____|_______|_____|
|կանաչ ոլոռ |130.10 | | | |X | | | |
|______________|_______|______|______|_______|_________|_____|_______|_____|
|կանաչ լոբի |130.11 | | | |X | | | |
|______________|_______|______|______|_______|_________|_____|_______|_____|
|այլ բանջարանո-|130.12 | | | |X | | | |
|ցային մշակա- | | | | | | | | |
|բույսեր | | | | | | | | |
|______________|_______|______|______|_______|_________|_____|_______|_____|
|սերմնադաշտեր |130.13 | | | |X |X |X | |
|______________|_______|______|______|_______|_________|_____|_______|_____|
|Բանջարաբոստա- |135 | | | |X | | | |
|նային | | | | | | | | |
|մշակաբույսեր | | | | | | | | |
|(առանց ջերմա- | | | | | | | | |
|տների և | | | | | | | | |
|ջերմոցների), | | | | | | | | |
|ընդամենը | | | | | | | | |
|(125+130), | | | | | | | | |
|այդ թվում` | | | | | | | | |
|______________|_______|______|______|_______|_________|_____|_______|_____|
|Մշակաբույսեր |140 | | |X |X |X |X |X |
|ջերմատներում | | | | | | | | |
|և ջերմոցնե- | | | | | | | | |
|րում, ընդամենը| | | | | | | | |
|(140.2+140.3+ | | | | | | | | |
|140.4), որից` | | | | | | | | |
|______________|_______|______|______|_______|_________|_____|_______|_____|
|ջերմատներում |140.1 | | |X |X |X |X |X |
|______________|_______|______|______|_______|_________|_____|_______|_____|
|ընդամենը տող |140.2 | | | |X | |X | |
|140-ից` | | | | | | | | |
|բանջարեղեն | | | | | | | | |
|ջերմատներում | | | | | | | | |
|և ջերմոցնե- | | | | | | | | |
|րում, ընդամենը| | | | | | | | |
|(140.2.1+ | | | | | | | | |
|140.2.2+ | | | | | | | | |
|140.2.3+ | | | | | | | | |
|140.2.4), | | | | | | | | |
|այդ թվում` | | | | | | | | |
|______________|_______|______|______|_______|_________|_____|_______|_____|
|վարունգ |140.2.1| | | |X | |X | |
|______________|_______|______|______|_______|_________|_____|_______|_____|
|լոլիկ |140.2.2| | | |X | |X | |
|______________|_______|______|______|_______|_________|_____|_______|_____|
|տաքդեղ (բիբար)|140.2.3| | | |X | |X | |
|______________|_______|______|______|_______|_________|_____|_______|_____|
|այլ բանջարեղեն|140.2.4| | | |X | |X | |
|______________|_______|______|______|_______|_________|_____|_______|_____|
|ծաղիկ |140.3 | | | |X |X |X |X |
|ջերմատներում | | | | | | | | |
|և ջերմոցնե- | | | | | | | | |
|րում, | | | | | | | | |
|ընդամենը | | | | | | | | |
|(սյուն 3-ը | | | | | | | | |
|հատով) | | | | | | | | |
|______________|_______|______|______|_______|_________|_____|_______|_____|
|այլ |140.4 | | |X |X |X |X |X |
|մշակաբույսեր | | | | | | | | |
|ջերմատներում | | | | | | | | |
|և ջերմոցնե- | | | | | | | | |
|րում, ընդամենը| | | | | | | | |
|______________|_______|______|______|_______|_________|_____|_______|_____|
|Սունկ |145 | | | |X |X |X |X |
|(ներառյալ | | | | | | | | |
|ջերմատան ու | | | | | | | | |
|ջերմոցի), | | | | | | | | |
|ընդամենը մ(2),| | | | | | | | |
|որից` | | | | | | | | |
|______________|_______|______|______|_______|_________|_____|_______|_____|
|ջերմատներում |145.1 | | | |X |X |X |X |
|և ջերմոցնե- | | | | | | | | |
|րում, ընդամենը| | | | | | | | |
|______________|_______|______|______|_______|_________|_____|_______|_____|
|Ծաղիկ առանց |150 | | | |X |X |X |X |
|ջերմատան և | | | | | | | | |
|ջերմոցի, | | | | | | | | |
|ընդամենը | | | | | | | | |
|(սյուն 3-ը | | | | | | | | |
|հատով) | | | | | | | | |
|______________|_______|______|______|_______|_________|_____|_______|_____|
|Կերային |155 | | |X |X |X |X |X |
|մշակաբույսեր, | | | | | | | | |
|ընդամենը | | | | | | | | |
|(155.1+155.2+ | | | | | | | | |
|155.3+155.4+ | | | | | | | | |
|155.5+155.6+ | | | | | | | | |
|155.7+155.8), | | | | | | | | |
|այդ թվում` | | | | | | | | |
|______________|_______|______|______|_______|_________|_____|_______|_____|
|կերի արմատա- |155.1 | | | |X | | | |
|պտուղներ` | | | | | | | | |
|ներառյալ | | | | | | | | |
|շաքարի ճակնդեղ| | | | | | | | |
|անասնակերի | | | | | | | | |
|համար, որից` | | | | | | | | |
|______________|_______|______|______|_______|_________|_____|_______|_____|
|սերմնադաշտեր |155.1.1| | | |X |X |X | |
|______________|_______|______|______|_______|_________|_____|_______|_____|
|բոստանային |155.2 | | | |X | | | |
|մշակաբույսեր | | | | | | | | |
|անասնակերի | | | | | | | | |
|համար | | | | | | | | |
|______________|_______|______|______|_______|_________|_____|_______|_____|
|եգիպտացորեն` |155.3 | | | |X | | | |
|սիլոսի, կանաչ | | | | | | | | |
|կերի և սենաժի| | | | | | | | |
|համար (կանաչ | | | | | | | | |
|զանգված), | | | | | | | | |
|ընդամենը, | | | | | | | | |
|որից` | | | | | | | | |
|______________|_______|______|______|_______|_________|_____|_______|_____|
|սիլոսի համար |155.3.1|X | | |X | | | |
|______________|_______|______|______|_______|_________|_____|_______|_____|
|սիլոսային |155.4 | | | |X | | | |
|մշակաբույսեր | | | | | | | | |
|(առանց | | | | | | | | |
|եգիպտացորենի) | | | | | | | | |
|______________|_______|______|______|_______|_________|_____|_______|_____|
|միամյա խոտեր, |155.5 | |X |X |X |X |X |X |
|ընդամենը, | | | | | | | | |
|որից` | | | | | | | | |
|______________|_______|______|______|_______|_________|_____|_______|_____|
|օգտագործված են|155.5.1|X | | |X | | | |
|խոտի համար | | | | | | | | |
|______________|_______|______|______|_______|_________|_____|_______|_____|
|օգտագործված են|155.5.2|X | | |X | | | |
|կանաչ կերի, | | | | | | | | |
|սենաժի | | | | | | | | |
|և այլնի | | | | | | | | |
|համար (կանաչ | | | | | | | | |
|զանգված) | | | | | | | | |
|______________|_______|______|______|_______|_________|_____|_______|_____|
|բազմամյա |155.6 | |X |X |X |X |X |X |
|խոտերի ընթացիկ| | | | | | | | |
|տարվա ցանք | | | | | | | | |
|(ներառյալ | | | | | | | | |
|անցած տարվա | | | | | | | | |
|աշնան ցանածը),| | | | | | | | |
|որից` | | | | | | | | |
|______________|_______|______|______|_______|_________|_____|_______|_____|
|օգտագործված են|155.6.1|X | | |X | | | |
|խոտի համար | | | | | | | | |
|______________|_______|______|______|_______|_________|_____|_______|_____|
|օգտագործված են|155.6.2|X | | |X | | | |
|կանաչ կերի, | | | | | | | | |
|սենաժի և | | | | | | | | |
|և այլնի | | | | | | | | |
|համար (կանաչ | | | | | | | | |
|զանգված) | | | | | | | | |
|______________|_______|______|______|_______|_________|_____|_______|_____|
|բազմամյա |155.7 | |X |X |X |X |X |X |
|խոտերի անցյալ | | | | | | | | |
|տարիների ցանք,| | | | | | | | |
|ընդամենը, | | | | | | | | |
|որից` | | | | | | | | |
|______________|_______|______|______|_______|_________|_____|_______|_____|
|օգտագործված են|155.7.1|X | | |X | | | |
|խոտի համար | | | | | | | | |
|______________|_______|______|______|_______|_________|_____|_______|_____|
|օգտագործված են|155.7.2|X | | |X | | | |
|կանաչ կերի, | | | | | | | | |
|սենաժի | | | | | | | | |
|և այլնի | | | | | | | | |
|համար (կանաչ | | | | | | | | |
|զանգված) | | | | | | | | |
|______________|_______|______|______|_______|_________|_____|_______|_____|
|բազմամյա խոտեր|155.8 | |X |X |X |X |X |X |
|սերմերի համար,| | | | | | | | |
|ընդամենը, | | | | | | | | |
|որից` | | | | | | | | |
|______________|_______|______|______|_______|_________|_____|_______|_____|
|առվույտ |155.8.1|X | |X | |X |X | |
|______________|_______|______|______|_______|_________|_____|_______|_____|
|կորնգան |155.8.2|X | |X | |X |X | |
|______________|_______|______|______|_______|_________|_____|_______|_____|
|Թելատու |160 | | | | |X |X | |
|մշակաբույսեր, | | | | | | | | |
|ընդամենը | | | | | | | | |
|(160.1+160.2),| | | | | | | | |
|այդ թվում` | | | | | | | | |
|______________|_______|______|______|_______|_________|_____|_______|_____|
|բամբակ |160.1 | | | | |X |X | |
|______________|_______|______|______|_______|_________|_____|_______|_____|
|այլ թելատու |160.2 | | | | |X |X | |
|մշակաբույսեր | | | | | | | | |
|______________|_______|______|______|_______|_________|_____|_______|_____|
|Ընդամենը |165 | |X |X |X |X |X |X |
|ցանքային | | | | | | | | |
|տարածություն | | | | | | | | |
|հաշվետու տարվա| | | | | | | | |
|բերքի տակ | | | | | | | | |
|(100+110+115+ | | | | | | | | |
|120+135+140+ | | | | | | | | |
|150+155+160), | | | | | | | | |
|որից` | | | | | | | | |
|______________|_______|______|______|_______|_________|_____|_______|_____|
|ցանված է |165.1 | |X |X |X |X |X |X |
|պտղատու | | | | | | | | |
|այգիների և | | | | | | | | |
|խաղողի | | | | | | | | |
|այգիների | | | | | | | | |
|միջշարքային | | | | | | | | |
|տարածություն- | | | | | | | | |
|ներում | | | | | | | | |
|______________|_______|______|______|_______|_________|_____|_______|_____|
|Կատարվել է |170 | |X |X |X |X |X |X |
|կրկնակի ցանք | | | | | | | | |
|______________|_______|______|______|_______|_________|_____|_______|_____|
|Կատարվել է |175 | |X |X |X |X |X |X |
|ենթացանք, | | | | | | | | |
|ներառյալ | | | | | | | | |
|աշնանը | | | | | | | | |
|կատարվածը, | | | | | | | | |
|որից` | | | | | | | | |
|______________|_______|______|______|_______|_________|_____|_______|_____|
|բազմամյա |175.1 | | | |X |X |X | |
|խոտերի | | | | | | | | |
|______________|_______|______|______|_______|_________|_____|_______|_____|
|Բնական |180 |X | | |X |X |X | |
|խոտհարքներ, | | | | | | | | |
|ընդամենը, | | | | | | | | |
|որից` | | | | | | | | |
|______________|_______|______|______|_______|_________|_____|_______|_____|
|օգտագործված են|180.1 |X | | |X |X |X | |
|խոտի համար | | | | | | | | |
|______________|_______|______|______|_______|_________|_____|_______|_____|
|Հավաքված է խոտ|185 |X | | |X |X |X | |
|չօգտագործված | | | | | | | | |
|վարելահողերից | | | | | | | | |
|______________|_______|______|______|_______|_________|_____|_______|_____|
|Ցելերի |190 | |X |X |X |X |X |X |
|տարածությունը | | | | | | | | |
|(մաքուր, | | | | | | | | |
|սիդերալ, | | | | | | | | |
|կուլիսային և | | | | | | | | |
|սև ցելեր) | | | | | | | | |
.__________________________________________________________________________.
Բաժին 2. Բազմամյա տնկարկների փաստացի ոռոգված տարածությունների, դրանցից ստացված համախառն բերքի և միջին բերքատվության մասին
._________________________________________________________________________.
|Ցուցանիշի |Տողի |Ընդամենը |որից` |Փաստացի հավաքված|Միջին բերքը |
|անվանում |ծածկա- |տնկարկներ|տնկարկ-|բերքը ցենտներ |մեկ հեկտարից,|
| |գիրը |հեկտար |ներ |________________|ց/հա |
| | | |պտղատու|Ընդամենը|որից` |(սյ 4/սյ 2) |
| | | |հասակի,| |պտղատու| |
| | | |հեկտար | |հասակի | |
| | | | | |տնկարկ-| |
| | | | | |ներից | |
|________________|_______|_________|_______|________|_______|_____________|
| Ա | Բ | 1 | 2 | 3 | 4 | 5 |
|________________|_______|_________|_______|________|_______|_____________|
|Պտուղ և |200 | | | | | |
|հատապտուղ (առանց| | | | | | |
|ջերմատների և | | | | | | |
|ջերմոցների) | | | | | | |
|(ներառյալ | | | | | | |
|տնկարանները), | | | | | | |
|ընդամենը (200.1+| | | | | | |
|...+200.7), | | | | | | |
|այդ թվում` | | | | | | |
|________________|_______|_________|_______|________|_______|_____________|
|հնդավոր, |200.1 | | | | | |
|ընդամենը, որից` | | | | | | |
|________________|_______|_________|_______|________|_______|_____________|
|խնձոր |200.1.1| | | | | |
|________________|_______|_________|_______|________|_______|_____________|
|տանձ |200.1.2| | | | | |
|________________|_______|_________|_______|________|_______|_____________|
|սերկևիլ |200.1.3| | | | | |
|________________|_______|_________|_______|________|_______|_____________|
|կորիզավոր, |200.2 | | | | | |
|ընդամենը, որից` | | | | | | |
|________________|_______|_________|_______|________|_______|_____________|
|ծիրան |200.2.1| | | | | |
|________________|_______|_________|_______|________|_______|_____________|
|դեղձ (ներառյալ |200.2.2| | | | | |
|նեկտարին) | | | | | | |
|________________|_______|_________|_______|________|_______|_____________|
|կեռաս |200.2.3| | | | | |
|________________|_______|_________|_______|________|_______|_____________|
|սալոր |200.2.4| | | | | |
|________________|_______|_________|_______|________|_______|_____________|
|բալ |200.2.5| | | | | |
|________________|_______|_________|_______|________|_______|_____________|
|հոն |200.2.6| | | | | |
|________________|_______|_________|_______|________|_______|_____________|
|ընկուզապտուղ, |200.3 | | | | | |
|ընդամենը, որից` | | | | | | |
|________________|_______|_________|_______|________|_______|_____________|
|ընկույզ |200.3.1| | | | | |
|________________|_______|_________|_______|________|_______|_____________|
|տխիլ (պնդուկ) |200.3.2| | | | | |
|________________|_______|_________|_______|________|_______|_____________|
|նուշ |200.3.3| | | | | |
|________________|_______|_________|_______|________|_______|_____________|
|պիստակ |200.3.4| | | | | |
|________________|_______|_________|_______|________|_______|_____________|
|մերձարևադար- |200.4 | | | | | |
|ձային, ընդամենը,| | | | | | |
|որից` | | | | | | |
|________________|_______|_________|_______|________|_______|_____________|
|թուզ |200.4.1| | | | | |
|________________|_______|_________|_______|________|_______|_____________|
|նուռ |200.4.2| | | | | |
|________________|_______|_________|_______|________|_______|_____________|
|արքայանարինջ |200.4.3| | | | | |
|(կորոլյոկ) | | | | | | |
|________________|_______|_________|_______|________|_______|_____________|
|այլ պտուղներ |200.5 | | | | | |
|________________|_______|_________|_______|________|_______|_____________|
|պտղի տնկարան |200.6 | |X |X |X |X |
|________________|_______|_________|_______|________|_______|_____________|
|հատապտուղ բաց |200.7 | | | | | |
|դաշտում, | | | | | | |
|ներառյալ պտղատու| | | | | | |
|տնկարկների | | | | | | |
|միջշարքային տա- | | | | | | |
|րածություններում| | | | | | |
|տնկվածը և | | | | | | |
|տնկարանները, | | | | | | |
|ընդամենը, որից` | | | | | | |
|________________|_______|_________|_______|________|_______|_____________|
|ելակ |200.7.1| | | | | |
|________________|_______|_________|_______|________|_______|_____________|
|ազնվամորի |200.7.2| | | | | |
|________________|_______|_________|_______|________|_______|_____________|
|հաղարջ (բոլոր |200.7.3| | | | | |
|տեսակի) | | | | | | |
|________________|_______|_________|_______|________|_______|_____________|
|հատապտղի տնկարան|200.7.4| |X |X |X |X |
|________________|_______|_________|_______|________|_______|_____________|
|Հատապտուղ |205 | | | | | |
|ջերմատներում և | | | | | | |
|ջերմոցներում, | | | | | | |
|ընդամենը, որից` | | | | | | |
|________________|_______|_________|_______|________|_______|_____________|
|ելակ |205.1 | | | | | |
|________________|_______|_________|_______|________|_______|_____________|
|ազնվամորի |205.2 | | | | | |
|________________|_______|_________|_______|________|_______|_____________|
|հատապտղի տնկարան|205.3 | |X |X |X |X |
|________________|_______|_________|_______|________|_______|_____________|
|Խաղող (ներառյալ |210 | | | | | |
|տնկարանները), | | | | | | |
|ընդամենը (210.1+| | | | | | |
|210.2+210.3+ | | | | | | |
|210.4), այդ | | | | | | |
|թվում` | | | | | | |
|________________|_______|_________|_______|________|_______|_____________|
|տեխնիկական խաղող|210.1 | | | | | |
|________________|_______|_________|_______|________|_______|_____________|
|սեղանի խաղող |210.2 | | | | | |
|________________|_______|_________|_______|________|_______|_____________|
|ունիվերսալ |210.3 | | | | | |
|(բազմաբնույթ) | | | | | | |
|խաղող | | | | | | |
|________________|_______|_________|_______|________|_______|_____________|
|խաղողի տնկարան |210.4 | |X |X |X |X |
._________________________________________________________________________.
Ղեկավար` /Անհատ ձեռնարկատեր/ ____________________ ___________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող (գլխավոր հաշվապահ ____________________ ___________________
կամ այլ լիազորված անձ)` (Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
«___» ____________ 20__թ.
(1-ին հավելվածը փոփ. 05.05.2021 թիվ 06-Ն, 14.11.2023 թիվ 33-Ն, 09.09.2026 թիվ 11-Ն որոշումներ)
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2019 թվականի հուլիսի 12-ի
թիվ 38-Ն որոշման
ՀՐԱՀԱՆԳ «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՓԱՍՏԱՑԻ ՈՌՈԳՎԱԾ ՑԱՆՔԱՅԻՆ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԲԱԶՄԱՄՅԱ ՏՆԿԱՐԿՆԵՐԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԴՐԱՆՑԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՀԱՄԱԽԱՌՆ ԲԵՐՔԻ ԵՎ ՄԻՋԻՆ ԲԵՐՔԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 29-ԳՏՀ-ՈՌՈԳՎԱԾ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը կարգավորում է «Գյուղատնտեսական մշակաբույսերի փաստացի ոռոգված ցանքային տարածությունների և բազմամյա տնկարկների տարածությունների, դրանցից ստացված համախառն բերքի և միջին բերքատվության մասին» Ձև 29-ԳՏՀ-ոռոգված (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացնում են համայնքապետարանները / բնակավայրերի վարչական ղեկավարները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի` 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` հաշվետվության ձևի վրա նշված ժամկետում և պարբերականությամբ` հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ի դրությամբ, աճողական` տարվա սկզբից:
4. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ
5. Հաշվետվության ցուցանիշները ներառում են միայն տվյալ համայնքի/բնակավայրի անհատական (գյուղացիական) տնային տնտեսություններին (անկախ նրանից, թե տնտեսություն վարողը տվյալ համայնքի/բնակավայրի մշտական բնակիչ է, թե` ոչ) վերաբերող ամփոփ տվյալներ:
6. Սույն հրահանգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`
1) փաստացի ոռոգված տարածություններ` տարածություններ, որոնք, անկախ նրանից` համարվում են ոռոգվող (ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից հաշվառվել են որպես ոռոգվող հողեր), թե` ոչ, փաստացի ոռոգվել են ցանկացած աղբյուրից (ոռոգման ցանցերից, արտեզյան ջրերով, տարածքին մոտ գտնվող գետերի, լճերի ջրերից և այլն) ու եղանակով (արհեստական անձրևացման, կաթիլային, ակոսային և այլ), որոնց մեջ չեն ընդգրկվում միայն բնական եղանակով` անձրևներով և այլ բնական տեղումներով ոռոգվող հողերը,
2) գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային տարածություն` գյուղատնտեսական նշանակության հողերի` վարելահողի, խոտհարքների, արոտավայրերի, պտղատու այգիների ու խաղողի այգիների միջշարքային տարածություններում և այլ հողերի վրա բոլոր տեսակի գյուղատնտեսական մշակաբույսերի աճեցման նպատակով փաստացի կատարված ցանքի, ներառյալ կրկնակի ցանքի և ենթացանքի հիմնական համարվող մշակաբույսի տարածություններ` հաշվետու ժամանակահատվածում,
3) միջին բերքատվություն` հաշվարկվում է` հավաքված բերքի ցուցանիշը (առանց պտղատու այգիների ու խաղողի այգիների միջշարքային տարածություններից, կրկնակի ցանքի և ենթացանքի հիմնական չհամարվող մշակաբույսերի տարածություններից հավաքված բերքի) հարաբերելով բերքահավաքի տարածության ցուցանիշի վրա, բազմամյա տնկարկների դեպքում` պտղատու հասակի տարածությունից հավաքված բերքի ցուցանիշը հարաբերելով պտղատու հասակի տարածության ցուցանիշի վրա,
4) կրկնակի ցանք` հիմնական մշակաբույսի բերքահավաքից հետո միևնույն տարածության վրա մեկ այլ մշակաբույսի ցանք, որի նպատակն է միևնույն տարածությունից մեկից ավելի անգամ ստանալ բերք,
5) ենթացանք` միևնույն հողակտորում միաժամանակ մեկից ավելի գյուղատնտեսական մշակաբույսերի խառը ցանք,
6) ջերմատներ` տարբեր չափերի կառույցներ, որոնք հագեցած են ջերմատնային կոնստրուկցիաներով, սարքավորումներով, ջեռուցվում են և հնարավորություն են տալիս ողջ տարվա ընթացքում զբաղվել բուսաբուծական արտադրանքի արտադրությամբ (մշակել բանջարանոցային մշակաբույսեր, աճեցնել ծաղիկներ, սածիլներ, հատապտուղներ և այլն),
7) ջերմոցներ` կառույցներ, որոնք կարող են ունենալ շարժական ծածկոցներ (շրջանակներ` ապակեպատ կամ թաղանթապատ), որոնց շահագործումը հնարավորություն է տալիս աճեցնել սածիլներ, ծաղիկներ և մշակել բանջարեղեն, հատապտուղներ և այլն (ջերմատներից տարբերվում են նրանով, որ չունեն ջեռուցման համակարգ),
8) ցել` գյուղատնտեսական հողատեսք, ցանքաշրջանառության դաշտ, վարած հող, որն ամբողջ վեգետացիայի (կամ դրա մի մասի) ընթացքում չի զբաղեցվում ցանքերով և համարվում է հողի բերրիության բարձրացման, խոնավության և սննդանյութերի կուտակման, մոլախոտերի ոչնչացման, բերքատվության բարձրացման արդյունավետ ագրոտեխնիկական միջոցառում,
9) սև ցելեր` հողատարածություններ, որոնք հերկվել են նախորդ տարվա աշնանը և ցանքերի եզրափակիչ հաշվառում կատարելու պահին զբաղեցրած չեն գարնանացան մշակաբույսերի ցանքերով,
10) մաքուր ցելեր` հողատարածություններ, որոնք հերկվել են գարնանը և մինչև աշնանացան պահպանվել են մաքուր վիճակում,
11) սիդերալ ցելեր` հողատարածություններ, որոնց վրա ցանվել է հատիկաընդեղեն մշակաբույսեր, որը կանաչ վիճակում հերկվում է, որպեսզի հողը հարստացվի օրգանական նյութերով,
12) կուլիսային ցելեր` հողատարածություններ, որոնց վրա կատարվել է բարձրացողուն մշակաբույսերի ցանք` նպատակ ունենալով դաշտում ձմռանը ձյուն կուտակել:
3. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
7. «Բաժին 1. Գյուղատնտեսական մշակաբույսերի փաստացի ոռոգված ցանքային տարածությունների, դրանցից ստացված համախառն բերքի և միջին բերքատվության մասին» բաժնում.
1) «Ցանքային տարածություն, հեկտար» սյունակում («100»-»190» ծածկագրերով տողեր) լրացվում են (ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ի դրությամբ) ճշտված գյուղատնտեսական մշակաբույսերի փաստացի ոռոգված ցանքային տարածությունների վերաբերյալ ցուցանիշներ:
2) «Ընդհանուր բերքահավաքի տարածություն, հեկտար» սյունակում («100»-»190» ծածկագրերով տողեր) լրացվում են ցուցանիշներ գյուղատնտեսական մշակաբույսերի այն փաստացի ոռոգված տարածությունների վերաբերյալ, որոնցից հաշվետու ժամանակահատվածում բերք է հավաքվել: Այս ցուցանիշների մեջ չեն ներառվում փաստացի ոռոգված պտղատու այգիների և խաղողի այգիների միջշարքային տարածություններում կատարված, ինչպես նաև կրկնակի և ենթացանքի` հիմնական չհամարվող մշակաբույսերի, փաստացի ոռոգված ցանքերի տարածությունները:
3) «Հավաքված է բերք, ընդամենը, ցենտներ» սյունակում («100»-»190» ծածկագրերով տողեր) լրացվում են փաստացի ոռոգված բերքահավաքի ամբողջ տարածությունից հավաքված բերքի վերաբերյալ ցուցանիշներ (համախառն բերքը): Այս ցուցանիշները չեն ներառում փաստացի ոռոգված հիմնական չհամարվող կրկնակի ցանքերից, ենթացանքից և պտղատու այգիների ու խաղողի այգիների փաստացի ոռոգված միջշարքային տարածություններից հավաքված բերքը:
4) «Բերք հավաքված կրկնակի ցանքերից, պտղատու այգիների և խաղողի այգիների միջշարքային տարածություններից, ցենտներ» սյունակում («100»-»190» ծածկագրերով տողեր) լրացվում են փաստացի ոռոգված կրկնակի ցանքերից և պտղատու այգիների ու խաղողի այգիների փաստացի ոռոգված միջշարքային տարածություններից հավաքված բերքի վերաբերյալ ցուցանիշներ:
5) «Միջին բերքը մեկ հեկտարից, ց/հա» սյունակում («100»-»190» ծածկագրերով տողեր) լրացվում են մշակաբույսերի միջին բերքատվության (սյունակ 3 հարաբերած սյունակ 2) վերաբերյալ ցուցանիշներ:
6) «100» ծածկագրով տողում լրացվում են ընդամենը փաստացի ոռոգված աշնանացան և գարնանացան հացահատիկային մշակաբույսերի վերաբերյալ ցուցանիշներ:
7) «100.1»-»100.11» ծածկագրերով տողերում լրացվում են համապատասխանաբար. փաստացի ոռոգված աշնանացան` ցորենի, տարեկանի, գարու և այլ աշնանացան հացահատիկային մշակաբույսերի և փաստացի ոռոգված գարնանացան` ցորենի, տարեկանի, գարու, վարսակի, հաճարի, հատիկի համար եգիպտացորենի և այլ գարնանացան հացահատիկային մշակաբույսերի վերաբերյալ ցուցանիշներ:
8) «105» ծածկագրով տողում լրացվում է բոլոր տեսակի փաստացի ոռոգված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի (ցորեն, տարեկան, գարի և այլ) և այլ աշնանացան մշակաբույսերի այն տարածությունների հանրագումարը, որոնց վրա անցած աշնանը կատարված ցանքերը լրիվ ոչնչացել են:
9) «110» ծածկագրով տողում լրացվում են ընդամենը փաստացի ոռոգված հատիկաընդեղենային մշակաբույսերի վերաբերյալ ցուցանիշներ:
10) «110.1»-»110.5» ծածկագրերով տողերում լրացվում են համապատասխանաբար փաստացի ոռոգված` ոլոռի, լոբու, սիսեռի, ոսպի և այլ հատիկաընդեղենային մշակաբույսերի վերաբերյալ ցուցանիշներ:
11) «115» ծածկագրով տողում լրացվում են ընդամենը փաստացի ոռոգված տեխնիկական մշակաբույսերի վերաբերյալ ցուցանիշներ:
12) «115.1»-»115.5» ծածկագրերով տողերում լրացվում են համապատասխանաբար փաստացի ոռոգված` ծխախոտի` հաշվարկային (չոր քաշով), կտավատի, արևածաղկի, շաքարի ճակնդեղի և այլ տեխնիկական մշակաբույսերի վերաբերյալ ցուցանիշներ:
13) «120» ծածկագրով տողում լրացվում են կարտոֆիլի ընդամենը փաստացի ոռոգված վաղահաս, միջահաս և ուշահաս տեսակների վերաբերյալ ցուցանիշներ:
14) «125» ծածկագրով տողում լրացվում են ընդամենը փաստացի ոռոգված բոստանային մշակաբույսերի վերաբերյալ ցուցանիշներ:
15) «125.1»-»125.4» ծածկագրերով տողերում լրացվում են համապատասխանաբար փաստացի ոռոգված` ձմերուկի, սեխի, այլ բոստանային մշակաբույսերի և սերմնադաշտերի վերաբերյալ ցուցանիշներ:
16) «130» ծածկագրով տողում լրացվում են ընդամենը փաստացի ոռոգված բանջարանոցային մշակաբույսերի` ներառյալ աշնանը ցանվածը, վերաբերյալ ցուցանիշներ (առանց ջերմատների և ջերմոցների):
17) «130.1»-»130.13» ծածկագրերով տողերում լրացվում են համապատասխանաբար փաստացի ոռոգված` կաղամբի, որից` ծաղկակաղամբի, վարունգի, լոլիկի, սմբուկի (բադրիջանի), տաքդեղի (բիբարի), սեղանի ճակնդեղի, գազարի, սոխի, սխտորի, կանաչ ոլոռի, կանաչ լոբու, այլ բանջարանոցային մշակաբույսերի (ներառյալ կանաչեղենը) և սերմնադաշտերի վերաբերյալ ցուցանիշներ (առանց ջերմատների և ջերմոցների):
18) «140» ծածկագրով տողում լրացվում են միայն ջերմատներում և ջերմոցներում աճեցված մշակաբույսերի (ներառյալ սածիլների, ծաղկի տնկանյութի և այլնի) փաստացի ոռոգված ցանքային տարածությունների և բերքահավաքի տարածությունների վերաբերյալ ցուցանիշներ:
19) «140.2» ծածկագրով տողում լրացվում են միայն ջերմատներում և ջերմոցներում աճեցված ընդամենը փաստացի ոռոգված բանջարեղենի վերաբերյալ ցուցանիշներ, այդ թվում` «140.2.1»-»140.2.4» ծածկագրերով տողերում համապատասխանաբար փաստացի ոռոգված` վարունգի, լոլիկի, տաքդեղի (բիբարի) և այլ բանջարեղենի (չթվարկված մյուս բոլոր բանջարանոցային մշակաբույսերը ներառյալ կանաչեղենը) վերաբերյալ ցուցանիշներ:
20) «140.3» ծածկագրով տողում լրացվում են միայն ջերմատներում և ջերմոցներում աճեցված փաստացի ոռոգված ծաղկի իսկ «140.4» ծածկագրով տողում լրացվում են միայն ջերմատներում և ջերմոցներում աճեցված այլ (կարտոֆիլ և այլ) փաստացի ոռոգված մշակաբույսերի վերաբերյալ ցուցանիշներ:
21) «145» ծածկագրով տողում լրացվում են ընդամենը բոլոր տեսակի փաստացի ոռոգված սնկերի վերաբերյալ ցուցանիշներ (ներառյալ ջերմատներում և ջերմոցներում աճեցված սնկերը), որից` «145.1» ծածկագրով տողում միայն ջերմատներում և ջերմոցներում աճեցված փաստացի ոռոգված սնկերի վերաբերյալ ցուցանիշներ:
22) «150» ծածկագրով տողում լրացվում են բաց դաշտում աճեցված ընդամենը փաստացի ոռոգված բոլոր տեսակի ծաղիկների վերաբերյալ ցուցանիշներ (առանց ջերմատների և ջերմոցների):
23) «155» ծածկագրով տողում լրացվում են ընդամենը փաստացի ոռոգված կերային մշակաբույսերի ցանքային տարածությունների և բերքահավաքի տարածությունների վերաբերյալ ցուցանիշներ:
24) «155.1»-»155.8.2» ծածկագրերով տողերում լրացվում են համապատասխանաբար փաստացի ոռոգված` կերի արմատապտուղների` ներառյալ անասնակերի համար շաքարի ճակնդեղի, անասնակերի համար բոստանային մշակաբույսերի, եգիպտացորենի` սիլոսի, կանաչ կերի և սենաժի համար, սիլոսային մշակաբույսերի, միամյա ու բազմամյա խոտերի և այլ կերային մշակաբույսերի վերաբերյալ ցուցանիշներ:
25) «160» ծածկագրով տողում լրացվում են ընդամենը փաստացի ոռոգված թելատու մշակաբույսերի վերաբերյալ ցուցանիշներ:
26) «160.1» ծածկագրով տողում լրացվում են փաստացի ոռոգված բամբակի իսկ «160.2» ծածկագրով տողում լրացվում են փաստացի ոռոգված այլ թելատու (վուշ, ջուտ, կենաֆ և այլ) մշակաբույսերի վերաբերյալ ցուցանիշներ:
27) «170» ծածկագրով տողում լրացվում է բոլոր կրկնակի ցանված փաստացի ոռոգված ցանքային տարածությունների հանրագումարը:
28) «175» ծածկագրով տողում լրացվում է բոլոր կատարված ենթացանքերի` ներառյալ աշնանը կատարվածը, փաստացի ոռոգված տարածությունների հանրագումարը, որից` «175.1» ծածկագրով տողում լրացվում են փաստացի ոռոգված բազմամյա խոտերի վերաբերյալ ցուցանիշներ:
29) «180» ծածկագրով տողում լրացվում են միայն օգտագործված (չներառել որպես գյուղատնտեսական կենդանիների արածեցման համար օգտագործվածը) բնական խոտհարքների վերաբերյալ ցուցանիշներ` փաստացի ոռոգված տարածությունը և ստացված բերքը (նաև կանաչ վիճակում օգտագործվածը), որից` «180.1» ծածկագրով տողում միայն խոտի համար օգտագործված փաստացի ոռոգված տարածության և ստացված բերքի (խոտի) վերաբերյալ ցուցանիշներ:
30) «185» ծածկագրով տողում լրացվում են ընդամենը չօգտագործված վարելահողերի (վարելահողեր որոնց վրա որևէ գյուղատնտեսական մշակաբույսի ցանք չի կատարվել, սակայն դրանցից կարող է հավաքվել խոտ) վերաբերյալ ցուցանիշներ` փաստացի ոռոգված տարածությունը և ստացված բերքը:
31) «190» ծածկագրով տողում լրացվում է բոլոր տեսակի ցելերի տարածությունների հանրագումարը:
8. «Բաժին 2. Բազմամյա տնկարկների փաստացի ոռոգված տարածությունների, դրանցից ստացված համախառն բերքի և միջին բերքատվության մասին» բաժնում.
1) «200» ծածկագրով տողում լրացվում են ընդամենը փաստացի ոռոգված պտղի և հատապտղի` առանց ջերմատների և ջերմոցների, վերաբերյալ ցուցանիշներ (ներառյալ տնկարանները):
2) «200.1» ծածկագրով տողում լրացվում են ընդամենը փաստացի ոռոգված հնդավոր պտղաընտանիքի (ստորև թվարկված և այլ հնդավորների հանրագումար) վերաբերյալ ցուցանիշներ, որից` «200.1.1-200.1.3» ծածկագրերով տողերում համապատասխանաբար փաստացի ոռոգված` խնձորի, տանձի և սերկևիլի վերաբերյալ ցուցանիշներ:
3) «200.2» ծածկագրով տողում լրացվում են ընդամենը փաստացի ոռոգված կորիզավոր պտղաընտանիքի (ստորև թվարկված և այլ կորիզավորների հանրագումար) վերաբերյալ ցուցանիշներ, որից` «200.2.1-200.2.6» ծածկագրերով տողերում համապատասխանաբար փաստացի ոռոգված` ծիրանի, դեղձի (ներառյալ նեկտարին), կեռասի, սալորի, բալի և հոնի վերաբերյալ ցուցանիշներ:
4) «200.3» ծածկագրով տողում լրացվում են ընդամենը փաստացի ոռոգված ընկուզապտուղ պտղաընտանիքի (ստորև թվարկված և այլ ընկուզապտուղների հանրագումար) վերաբերյալ ցուցանիշներ, որից` «200.3.1-200.3.4» ծածկագրերով տողերում համապատասխանաբար փաստացի ոռոգված` ընկույզի, տխիլի, նշի և պիստակի վերաբերյալ ցուցանիշներ:
5) «200.4» ծածկագրով տողում լրացվում են ընդամենը փաստացի ոռոգված մերձարևադարձային պտղաընտանիքի (ստորև թվարկված և այլ մերձարևադարձայինների հանրագումար) վերաբերյալ ցուցանիշներ, որից` «200.4.1-200.4.3» ծածկագրերով տողերում համապատասխանաբար փաստացի ոռոգված` թզի, նռան և արքայանարնջի վերաբերյալ ցուցանիշներ:
6) «200.5» ծածկագրով տողում լրացվում են ընդամենը փաստացի ոռոգված այլ պտուղների (վերը նշված պտղաընտանիքներում չներառված պտղատեսակների, օրինակ թութ, մուշմուլա, ձիթապտուղ և այլ) վերաբերյալ ցուցանիշներ:
7) «200.6» ծածկագրով տողում լրացվում է պտղի տնկարանի փաստացի ոռոգված տարածության վերաբերյալ ցուցանիշ:
8) «200.7» ծածկագրով տողում լրացվում են բաց դաշտում աճեցված ընդամենը փաստացի ոռոգված հատապտուղների (ստորև թվարկված և այլ հատապտուղների հանրագումար) վերաբերյալ ցուցանիշներ, որից` «200.7.1-200.7.4» ծածկագրերով տողերում համապատասխանաբար փաստացի ոռոգված ելակի, ազնվամորու, հաղարջի (բոլոր տեսակի) և հատապտղի տնկարանի վերաբերյալ ցուցանիշներ:
9) «205» ծածկագրով տողում լրացվում են միայն ջերմատներում և ջերմոցներում աճեցված ընդամենը փաստացի ոռոգված հատապտուղների (ելակ, մոշ, ազնվամորի, հաղարջ (բոլոր տեսակի), կիվի, տնկանյութ և այլ) վերաբերյալ ցուցանիշներ, իսկ «205.1-205.3» ծածկագրերով տողերում լրացվում են համապատասխանաբար փաստացի ոռոգված` միայն ջերմատներում և ջերմոցներում աճեցված ելակի, ազնվամորու ու հատապտղի տնկարանի վերաբերյալ ցուցանիշներ:
10) «210» ծածկագրով տողում լրացվում են ընդամենը փաստացի ոռոգված խաղողի (ներառյալ տնկարանները) վերաբերյալ ցուցանիշներ:
11) «210.1»-»210.4» ծածկագրերով տողերում լրացվում են համապատասխանաբար փաստացի ոռոգված` խաղողի տեխնիկական, սեղանի, ունիվերսալ (բազմաբնույթ) սորտերի և խաղողի տնկարանների վերաբերյալ ցուցանիշներ:
(2-րդ հավելվածը փոփ. 05.05.2021 թիվ 06-Ն, 14.11.2023 թիվ 33-Ն, 09.09.2026 թիվ 11-Ն որոշումներ)