/ուժը կորցրել է 01.04.97 թիվ 3 հրաման/
 
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 
 ՀՐԱՄԱՆ
 
31.03.1995 թ. թիվ 2-Ս
 
i
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ԻՐԱՑՎՈՂ ՆԵՐՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
 
1. Հաստատել և գործողության մեջ դնել բնակչությանը իրացվող ներհանրապետական հետևյալ սակագները`
ա) 1995 թ. ապրիլի 1-ից քաղաքային և գյուղական հեռախոսային կապի համար աբոնենտային վճար սահմանել ամսական 50 դրամի չափով,
բ) 1995 թ. ապրիլի 1-ից միջքաղաքային հեռախոսային խոսակցությունների մեկ րոպեի արժեքը սահմանել 5 դրամ,
գ) 1995 թ. ապրիլի 1-ից հեռագրի մեկ բառի արժեքը սահմանել 5 դրամ:
2. Համակարգի ձեռնարկությունների տնօրեններին որոնք մատուցում են կապի վերոհիշյալ ծառայությունների հաստատված սակագների մասին ժամանակին տեղեկացնել ազգաբնակչությանը:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել նախարարության տնտեսագիտական վարչության վրա:
 
           ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ`                     ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է`
      ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ           ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
      ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ                       ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
 
               Գ. ՊՈՂՊԱՏՅԱՆ                         Ա. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
 
ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿ
 
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ԻՐԱՑՎՈՂ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՄԱՐ
 
Ընդունված Հայաստանի Հանրապետության Կառավարության 1995 թ. մարտի 31-ի թիվ 165 որոշման հիման վրա բնակչությանը իրացվող կապի ծառայությունները կարգավորելու համար:
 
_________________________________________________________________________
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ           |     ՉԱՓԻ ՄԻԱՎՈՐԸ  |  ՍԱԿԱԳԻՆ /ԴՐԱՄ/
_________________________________________________________________________
Քաղաքային և գյուղական հեռախոսային
  կապի համար աբոնենտային վճար            1 ամսվա համար       50 x/
 
Միջքաղաքային հեռախոսային
  խոսակցություն                          1 րոպեի համար       5 xx/
 
  Հեռագիր                                1 բառի համար        5 xx/
 
x/ Ուժի մեջ է 1995 թվականի ապրիլի 1-ից
xx/ Ուժի մեջ է 1995 թվականի մայիսի 1-ից
 
ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «20» 12 1996 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11960092