010.0065.150606
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ
 
Ընդունված է 2006 թվականի մայիսի 25-ին
 
    i 
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
    i 
ՀՈԴՎԱԾ 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 մայիսի 2001 թվականի, ՀՕ-193) 43-րդ հոդվածի երկրորդ մասի` լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի «7. Գյուղատնտեսության բնագավառ» բաժնում`
ա) 3-րդ կետի 2-րդ սյունակի «կենսապատվաստուկների, շիճուկների և ախտորոշիչ միջոցների» բառերը փոխարինել «կենսապատրաստուկների» բառով.
բ) 3-րդ կետի 8-րդ սյունակը լրացնել «Ո» տառով.
գ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ և 5-րդ կետեր`
 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
| 4. | 
անասնաբուժասանիտարական փորձաքննություն | 
ԿՄ | 
Բ | 
- | 
Փ | 
- | 
Ո | 
Հ | 
Վ | 
| 5. | 
բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրություն և (կամ) վաճառք | 
ԿՄ | 
Բ | 
- | 
Փ | 
- | 
Ո | 
Հ | 
Վ | 
 
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
 
15 հունիսի 2006 թվականի
ՀՕ-65-Ն