ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
15 հունիսի 2007 թվականի N 263
i
«ԱՐՄԵՆՏԵԼ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ N 60 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՓՈՓՈԽՎԱԾ ՏԱՐԲԵՐԱԿԻ 5.Ա.1 ԿԵՏԻ Գ) ԵՆԹԱԿԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով`
ա) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 18-ի N 336-Ն որոշմամբ հաստատված «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության N 60 լիցենզիայի փոփոխված տարբերակի 5.Ա.1 կետի գ) ենթակետը, որի համաձայն «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությունը լիազորված է ծառայությունների մատուցման տարածքում բացառիկ իրավունքի հիմքերով մատուցել հանրային շարժական ծառայությունները, բացառությամբ GՏM ծառայությունների, շարժական արբանյակային ծառայությունների և շարժական մասնագիտացված ռադիոծառայությունների,
բ) «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության 2007 թվականի մայիսի 24-ի
N 231/07 գրությունը` 3G համակարգերի միջոցով իրականացված ծառայությունները հանրային շարժական ծառայություններ համարվելու մասին Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պաշտոնական պարզաբանում ստանալու վերաբերյալ,
և հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի գ) կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
Պաշտոնապես պարզաբանել, որ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 18-ի N 336-Ն որոշմամբ հաստատված «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության N 60 լիցենզիայի փոփոխված տարբերակի 5.Ա.1 կետի գ) ենթակետով նախատեսված հանրային շարժական ծառայությունների տեսակ են հանդիսանում նաև 3G համակարգերի միջոցով իրականացված ծառայությունները: