Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՈՂՋԱԲԵՐԴ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՈՂՋԱԲԵՐԴ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԵՎ ...

 

 

118.0058.140498

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

5 մարտի 1998 թ. թիվ 58

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՈՂՋԱԲԵՐԴ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հրամայում եմ`

 

Ի կատարումն ՀՀ կառավարության 1998 թ. փետրվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թ. ապրիլի 17-ի թիվ 84 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 97 որոշման 2-րդ կետի, հաստատել ՀՀ Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի բնակելի տների և օժանդակ շինությունների արժեքի փոխհատուցման մասին 20.06.97 թ. թիվ 205 հրամանով հաստատված կարգի փոփոխությունները /կցվում է/:

 

ՔԱՂՎԱԾՔ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ «19» ՄԱՐՏԻ 1998 Թ. ԹԻՎ 77 ՀՐԱՄԱՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության Կոտայքի

մարզի Ողջաբերդ գյուղի բնակելի տների և

օժանդակ շինությունների արժեքի

փոխհատուցման կարգի մեջ փոփոխություններ

կատարելու մասին

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Ի կատարումն ՀՀ կառավարության 1998 թ. փետրվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թ. ապրիլի 17-ի թիվ 84 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 97 որոշման 2-րդ կետի, հաստատել ՀՀ Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի բնակելի տների և օժանդակ շինությունների արժեքի փոխհատուցման մասին 7.07.1997 թ. հրամանով հաստատված կարգի փոփոխությունները և լրացումը /կցվում են/:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ

 

17 մարտի 1998 թ. թիվ 55

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՈՂՋԱԲԵՐԴ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն ՀՀ կառավարության 1998 թ. փետրվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության 1997 թ. ապրիլի 17-ի թիվ 84 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 97 որոշման

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել ՀՀ Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի բնակելի տների և օժանդակ

շինությունների արժեքի փոխհատուցման մասին ՀՀ գյուղատնտեսության

նախարարության 1997 թ. հունիսի 25-ի թիվ 237 հրամանով հաստատված կարգի

փոփոխությունները (կցվում է):

2. Ֆինանսատնտեսագիտական վարչությանը (Հ. Քլոյան)` հրամանը 3 օրինակից

ներկայացնել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել նախարարի տեղակալ

Խ. Դումիկյանի վրա:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՈՐՈՇՈՒՄ

 

9 մարտի 1998 թ. թիվ 13

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՈՂՋԱԲԵՐԴ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

 

Ի կատարումն ՀՀ կառավարության 1998 թ. փետրվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թ. ապրիլի 17-ի թիվ 84 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 97 որոշման 2-րդ կետի, հաստատել ՀՀ Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի բնակելի տների և օժանդակ շինությունների արժեքի փոխհատուցման մասին 23.06.97 թ. թիվ 23 որոշմամբ հաստատված կարգի փոփոխությունները /կցվում է/:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

 

      ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ        ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

      ՆԱԽԱՐԱՐԻ                            1998 Թ. ՄԱՐՏԻ 19-Ի ԹԻՎ 77

      1998 Թ. ՄԱՐՏԻ 5-Ի ԹԻՎ 58            ՀՐԱՄԱՆՈՎ

ՀՐԱՄԱՆՈՎ

 

      ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ       ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ

      1998 Թ. ՄԱՐՏԻ 17-Ի ԹԻՎ 55           1998 Թ. ՄԱՐՏԻ 9-Ի ԹԻՎ 13

      ՀՐԱՄԱՆՈՎ                            ՈՐՈՇՄԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թ. փետրվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թ. ապրիլի 17-ի թիվ 84 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 97 որոշման 2-րդ կետի «ՀՀ Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի բնակելի տների և օժանդակ շինությունների արժեքի փոխհատուցման մասին» կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

ա/ կարգի վերնագրում «արժեքի փոխհատուցման» բառերը փոխարինել «արժեքի չափով միանվագ օգնություն տրամադրելու» բառերով.

բ/ 1-ին կետում «արժեքի փոխհատուցումը» բառերը փոխարինել «արժեքի չափով միանվագ օգնության տրամադրումը» բառերով, «ակտերի» բառից հետո լրացնել «ՀՀ կառավարության 1998 թ. փետրվարի 18-ի թիվ 97 որոշման 3-րդ կետի համաձայն` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, ՀՀ քաղաքաշինության նախարարության և ՀՀ անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության հետ քանդման ենթակա առավել վթարային շենքերի ու շինությունների ճշտված ցանկի և արժեքի «, այնուհետև ըստ տեքստի.

- նույն կետի 2-րդ պարբերությունում «փոխհատուցվող գումարի չափը» բառերը փոխարինել «միանվագ օգնության գումարի չափը» բառերով.

գ/ 2-րդ կետում «արժեքի փոխհատուցումը» բառերը փոխարինել «արժեքի չափով միանվագ օգնության տրամադրումը» բառերով.

դ/ 3-րդ կետում «արժեքի փոխհատուցումը» բառերը փոխարինել «արժեքի չափով միանվագ տրամադրվող օգնության գումարը» բառերով.

ե/ 4-րդ կետում «արժեքի փոխհատուցման» բառերը փոխարինել «արժեքի չափով տրամադրվող միանվագ օգնության» բառերով, իսկ «վնասի փոխհատուցման» բառերը` «միանվագ օգնության տրամադրման» բառերով.

զ/ 5-րդ կետում «արժեքի փոխհատուցման համար ՀՀ կառավարության 1997 թ. ապրիլի 17-ի թիվ 84 որոշմամբ նախատեսված գումարները» արտահայտությունը փոխարինել «արժեքի չափով միանվագ օգնության տրամադրման համար ՀՀ կառավարության 1998 թ. փետրվարի 18-ի թիվ 97 որոշմամբ նախատեսված գումարը» արտահայտությամբ.

է/ 6-րդ կետում «փոխհատուցման» բառը փոխարինել «արժեքի չափով միանվագ օգնության տրամադրման» բառերով.

ը/ կարգին կից պարտավորագրում «արժեքի փոխհատուցման» բառերը փոխարինել «արժեքի չափով միանվագ օգնությունը» բառերով:

 

ՊԱՐՏԱՎՈՐԱԳԻՐ

 

Ես Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի բնակիչ --------------------------

 

-------------------------------------------------------------------------

-------------------------------------------------------------------------

-------------------------------------------------------------------------

/բոլոր սեփականատերերի ԱԱՀ, անձնագրի տվյալները/ սեփականության իրավունքով ինձ պատկանող քանդման ենթակա բնակելի տան և օժանդակ շինությունների արժեքի չափով միանվագ օգնությունը գումարով --------

 

------------------------------------------------------------------ դրամ.

/գումարը բառերով և թվերով/ ստանալուց հետո պարտավորվում եմ ապրելու համար ոչ պիտանի վթարային դարձած տունս և նրան կից օժանդակ շինությունները մինչև նրանց քանդելը չօգտագործել բնակելի նպատակների համար:

 

    -------------------    ----------------------------

 

---------------------------------------------------

ստորագրություն /անուն, ազգանուն, հայրանուն/

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «14»  04  1998 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 209800104

 

 

pin
Արդարադատության նախարարություն
05.03.1998
N 58
Հրաման