117.0046.210598
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 
 ՀՐԱՄԱՆ
 
28 ապրիլի 1998թ. թիվ 46
 
i
ԳՈՐԾՈՂ ԳՆԵՐՈՎ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Կառավարության  05.02.98 թ. «Հայաստանի Հանրապետության Կառավարության 1997 թվականի մայիսի 30-ի թիվ 159 որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և պետական պատվերով կառուցվող օբյեկտներում տրամադրված ֆինանսական միջոցների օգտագործման ստուգման և վերահսկման ենթակա հարցերի ցանկը հաստատելու մասին» թիվ 59 որոշման 2-րդ կետի
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
 
1. Հաստատել «Գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման» կարգը:
2. Գիտատեխնիկական ինֆորմացիոն կենտրոնին (Գ. Մաթևոսյան) տալ լրատվություն շահագրգիռ նախարարություններին, գերատեսչություններին, կազմակերպություններին և համաձայն նրանց պահանջարկի ապահովել նշված կարգի հրատարակումը և տարածումը:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել նախարարի տեղակալ պրն. Ս. Կարապետյանի վրա:
 
ԿԱՐԳ
ԳՈՐԾՈՂ ԳՆԵՐՈՎ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ
 
1. Կիրառման բնագավառը
 
Սույն կարգը մշակված է կիրառելու շինարարության մասնակիցների կողմից, որոնք ընդունված կարգով ունեն իրավունք Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնելու նոր կառույցների շինարարություն, գոյություն ունեցող շենքերի և շինությունների վերակառուցում, վերականգնում, ընդլայնում, արդիականացում, վերանորոգում (հետագայում` շինարարություն):
 
2. Նորմատիվային վկայակոչումներ
 
Սույն կարգում վկայակոչված են ՀՍՏ 1.0-93 «Հայաստանի Հանրապետության ստանդարտացման ազգային համակարգ: Հիմնական դրույթներ»:
 
3. Սահմանումներ
 
Սույն կարգում կիրառվել են տերմիններ և սահմանումներ ՀՍՏ 1.0-93-ին համապատասխան:
 
4. Ընդհանուր դրույթներ
 
4.1. Սույն կարգը մշակված է շինարարության մասնակիցներին նորմատիվային փաստաթղթով ապահովելու նպատակով, որի հիման վրա պետական բյուջեով ֆինանսավորվող օբյեկտներում կատարվում է գործող գներով շինարարական (շինմոնտաժային, նորոգման, թողարկման կարգաբերման) աշխատանքների արժեքի հաշվարկը հետևյալ դեպքերում`
- կապալառու կազմակերպության հետ բանակցությունների հիման վրա պատվերի տեղադրման.
- կատարված աշխատանքների ամենամսյա գործող գներով հաշվարկման պայմանով պատվերի տեղադրման.
- արտակարգ իրավիճակների դեպքում աշխատանքների կատարման:
4.2. Կատարվող աշխատանքների արժեքի կառուցվածքը ներկայացվում է հետևյալ բանաձևով`
Ա = Ծ + Շ + Հ
 
որտեղ`
 
Ա  - արժեքն է
Ծ  - ծախսերն է
Շ  - շահույթն է
Հ  - հարկերն է
 
4.3. Շինարարական աշխատանքների արժեքի մեջ մտնող ծախսերը` ելնելով շինարարական նորմաներից, խմբավորվում են հետևյալ կառուցվածքով`
 
Ծ = ՈՒ + Վ + Ա
 
որտեղ`
 
Ծ  -  շինարարական աշխատանքների արժեքի մեջ մտնող ծախսերն են
 
ՈՒ -  ուղղակի ծախսերն են
 
Ուղղակի ծախսերին են վերաբերվում անմիջապես աշխատանքի կատարման համար ծախսերը, այսինքն`
 
ՈՒ = Ա + Ն + Մ
 
որտեղ`
 
Ա  -  հիմնական բանվորների աշխատավարձն է և հատկացումներն են
աշխատավարձի ֆոնդին սոցիալական ապահովագրության բոլոր տեսակներով
 
Ն  -  նյութերի, կառուցվածքների և պատրաստվածքների արժեքն է
 
Մ  -  շին. մեքենաների և մեխանիզմների շահագործման ծախսերն են
 
Վ  -  վերադիր ծախսերն են
 
Վերադիր ծախսերին են վերաբերվում արտադրության կազմակերպման հետ կապված ծախսերը (կառավարման ապարատի և գծային անձնակազմի (աշխղեկ, վարպետ, տեղամասերի պետեր և այլն) պահպանումը, ցածրարժեք գույքի մաշվածությունը, շենքերի և կառուցվածքների (ժամանակավոր և մշտական) ամորտիզացիան, վարձավճարը, պահպանման ծախսերը (ընթացիկ և կապիտալ վերանորոգման, ջրի, էլեկտրաէներգիայի, ջեռուցման, կապի և այլն), օժանդակ (հիմնական կազմի մեջ չմտած) բանվորների աշխատավարձը, սոցապահովման հատկացումները և այլ ծախսերը, որոնք հաշվի չեն առնված ուղղակի ծախսերի մեջ):
 
Ա  - այլ ծախսերն են, որոնք հաշվի են առնում շինարարության վրա ազդող
յուրահատուկ (շին. հրապարակի վայրը, շինարարական աշխատանքների
կազմակերպման հետ կապված ծախսերը, կլիմայական պայմանները,
շինարարական կազմակերպության յուրահատկությունները) պայմանները:
 
5. Գների հաշվարկումը
 
5.1. Շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման համար, համաձայն գործող ՀՀՇՆ, ՇՆևԿ և արտադրական նորմաների, կատարվում է ծախսերի ընտրանք` աշխատաժամանակի, մեքենաների և մեխանիզմների տեսակների և ժամանակի (հաշվի առնելով աշխատանքի պայմանների ազդեցությունը), նյութերի, պատրաստվածքների և կառուցվածքների պահանջարկը բնական արտահայտությամբ:
5.2. Շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկները իրականացվում են ընդգրկելով հետևյալ հոդվածները`
- աշխատավարձ
- նյութերի արժեքը
- մեքենաների և մեխանիզմների շահագործման արժեքը
- վերադիր ծախսեր
- շահույթ
- այլ ծախսեր
- ավելացված արժեքի հարկ
 
5.2.1. Աշխատավարձի հաշվարկը
 
Աշխատավարձը հաշվարկվում է`
 
Ա = Տ x Դ x Գ
 
որտեղ`
 
Ա  -  աշխատավարձի չափն է
 
Տ  -  աշխատատարությունն է մարդ. ժամերով (որոշվում է ելնելով կատարված
աշխատանքների ծավալից և միավոր աշխատաժամի նորմայից)
 
Դ  -  1 ժամվա դրույքն է (որոշվում է միջին ամսական աշխատավարձը
բաժանելով 173.1, միջին ամսական աշխատավարձի չափը ընդունվում է ՀՀ
ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության որոշմամբ)
 
Գ  -  սոցապահովման հատկացումների գործակիցն է
 
Աշխատատարության նորմաների բացակայության դեպքում աշխատավարձի չափը որոշվում է ՀՀ Քաղաքաշինության նախարարության կողմից սահմանվող այլ մեթոդով:
 
5.2.2. Նյութերի արժեքի հաշվարկը
 
Նյութերի արժեքը հաշվարկվում է`
 
Ն = (Ն1 x Ա1 + Ն2 x Ա2 ... + Նn x Աn) x 1,05 x 1,05 x 1,02
 
որտեղ`
 
    Ն             -   նյութերի արժեքն է
 
    Ն1, Ն2, Նn    -   նյութերի ծախսն է ըստ նորմերի
 
    Ա             -   նյութերի, պատրաստվածքների և  կառուցվածքների գներն են,
                      ընդունվում է համաձայն գինը հիմնավորող փաստաթղթերի
                      (հաշիվների, գների մասին ինֆորմացիոն տեղեկագրերի և
                      այլն), ընդ որում կոմերցիոն կազմակերպությունների,
                      անհատ անձանց կողմից ձեռք բերված և հաշվարկներում
                      ներառված նյութերի, պատրաստվածքների և կառուցվածքների
                      գները չպետք է գերազանցեն ՀՀ Քաղաքաշինության
                      նախարարության կողմից թողարկվող ինֆորմացիոն
                      տեղեկագրում բերված գներին:
 
    1,05          -   այլ նյութերի չափը հաշվի առնող գործակիցն է
 
    1,05          -   տրանսպորտային ծախսերը հաշվի առնող գործակիցն է
 
    1,02          -   պահեստավորման - փաթեթավորման ծախսերը հաշվի առնող
                      գործակիցն է
 
5.2.3. Մեքենաների և մեխանիզմների շահագործման արժեքի հաշվարկը
 
Մեքենաների և մեխանիզմների շահագործման արժեքը հաշվարկվում է`
 
Մ = (Ժ1 x Ա1 + Ժ2 x Ա2 ... + Ժn x Աn) x 1.03
 
որտեղ`
 
    Մ           -   Մեքենաների և  մեխանիզմների շահագործման արժեքն է
 
Ժ1, Ժ2, Ժn -  մեքենաների աշխատանքի ժամանակն է
 
Ա1, Ա2, Ա3 -  1 մեք/ժամ-ի արժեքն է (շահագործող կազմակերպության հետ
պայմանագրով կամ շինարարական կազմակերպությունների
պլանա - հաշվարկային գներով).
 
    1.03        -   այլ մեքենաների շահագործման արժեքը հաշվի առնող
                    գործակից է
 
Մեքենաների և մեխանիզմների շահագործման արժեքը թույլատրվում է որոշել նաև ՀՀ Քաղաքաշինության նախարարության կողմից սահմանվող այլ մեթոդով:
 
5.2.4. Վերադիր ծախսերի հաշվարկը
 
Վերադիր ծախսերը հաշվարկվում են ուղղակի ծախսերի ընդհանուր արժեքի 5.3 տոկոսի չափով:
 
ՈՒ x 5,3
Վ = _____________
100
 
5.2.5. Շահույթի չափի հաշվարկը
 
Շահույթը հաշվարկվում է կազմակերպության բոլոր ծախսերի հանրագումարի 10 օ/օ-ի չափով:
 
(ՈՒ + Վ) x 10
Շ = _________________
100
 
5.2.6. Այլ ծախսերի հաշվարկը
 
Այլ ծախսերը հաշվարկվում են`
 
Ա = Ժ + Ձ + Լ
 
որտեղ`
 
Ա  - այլ ծախսերն են
 
Ժ  - ժամանակավոր պահեստային և կենցաղային շենքերի շինարարության
(շարժական կամ հավաքովի - քանդովի շենքերի օգտագործման),
ժամանակավոր ինժեներական ցանցերի մոտեցման (Էլեկտրաէներգիայի,
ջրի, օբյեկտի մոտեցման ճանապարհների և հրապարակների և այլն)
ծախսերն են, ընդունվում են ՀՀ Քաղաքաշինության նախարարության
նորմաներով
 
Ձ  - ձմեռային պայմաններում կատարվող աշխատանքների համար լրացուցիչ
ծախսերն են, ընդունվում են ՀՀ Քաղաքաշինության նախարարության
նորմաներով
 
Լ  - ՀՀ Կառավարության (սահմանված կարգով ՀՀ կառավարման մարմնի)
կողմից սահմանված այլ արտոնություններ և լրացուցիչ ծախսեր
 
5.2.7. Հարկեր
 
ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը հաշվարկվում են շինարարական աշխատանքների արժեքից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
 
5.3. Պատվիրատուի (նախագծային ինստիտուտի) կողմից կատարված նախնական հաշվարկները ձևակերպվում են համաձայն թիվ 1 հավելվածի (ձև 1,2): Կատարված աշխատանքների հաշվարկները ձևակերպվում են համաձայն թիվ 2 հավելվածի (ձև 1,2):
 
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1
ձև թիվ 1
 
Պատվիրատու ____________________________ Շինարարության անվանումը և նրա հասցեն ________________________________ Օբյեկտի անվանումը _____________________
 
Հ Ա Շ Վ Ա Ր Կ
Շինարարական աշխատանքների արժեքի
 
                  ___________________ 19    թ.
 
.__________________________________________________________________________.
| Հ/Հ  | Հիմնավո- |  Աշխատանքների  | Չափման    |Ծավալը  | Արժեքը հազ. դրամ |
|      | րում     |  և  ծախսերի    | միավորը   |        |__________________|
|      |          |  անվանումը     |           |        |Միավորի  Ընդհանուր|
|______|__________|________________|___________|________|__________________|
|  1   |   2      |      3         |    4      |  5     |   6          7   |
|______|__________|________________|___________|________|__________________|
|______|__________|________________|___________|________|__________________|
|______|__________|________________|___________|________|__________________|
.__________________________________________________________________________.
 
Ընդամենը
 
____________________________________________ նախագծային ինստիտուտի
  (Ա.Ա.Հ. պաշտոն, ստորագրություն)               պատասխանատու ներկայացուցիչ
 
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1
Ձև թիվ 2
 
Պատվիրատու ________________________
Շինարարության անվանումը և նրա
հասցեն ____________________________
Օբյեկտի անվանումը _________________
 
ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ
 
________________________ 19  թ.
 
._____________________________________________________.
| Հ/Հ   | Հոդվածների անվանումը  |  Արժեքը հազ. դրամ   |
|_______|_______________________|_____________________|
|  1    |            2          |          3          |
|_______|_______________________|_____________________|
|_______|_______________________|_____________________|
|_______|_______________________|_____________________|
._____________________________________________________.
Ընդամենը
 
_____________________________________________ նախագծային ինստիտուտի
        (Ա.Ա.Հ. պաշտոն, ստորագրություն)              պատասխանատու
                                                     ներկայացուցիչ
 
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2
Ձև թիվ 1
 
Պատվիրատու __________________________
Աշխատանք կատարողը ____________________
Պայմանագիր թիվ _______________________ 19  թ.
Շինարարության անվանումը և նրա
հասցեն _______________________________
Օբյեկտի անվանումը ____________________
 
ՀԱՇՎԱՐԿ
Կատարված շինարարական աշխատանքների
 
________________________ 19  թ.
 
.___________________________________________________________________________.
|Հ/Հ | Աշխատանքների և      | Աշխատանքների         |     Կատարված է          |
|    | ծախսերի անվանումը   | և  ծախս. արժեքը      |_________________________|
|    |                     |                      | շինարար.    հաշվետու    |
|    |                     |                      | սկզբից      ժամանակ     |
|    |                     |                      |_________________________|
|    |                     |                      | օ/օ| կատ.   |օ/օ |կատ.  |
|    |                     |                      |    | աշխ.   |    |աշխ.  |
|    |                     |                      |    | արժեքը |    |ար-   |
|    |                     |                      |    |        |    |ժեքը  |
|____|_____________________|______________________|____|________|____|______|
| 1  |         2           |        3             |  4 |   5    |  6 |  7   |
.___________________________________________________________________________.
 
Ընդամենը
 
Կ.Տ. ______________________________________ հաշվարկ կատարող
(Ա.Ա.Հ. պաշտոն, ստորագրություն)
 
Կ.Տ. _____________________________________________ հաշվարկ ընդունող
(պատվիրատուի Ա.Ա.Հ., պաշտոն, ստորագրություն)
 
ՀԱՇՎԱՐԿ ԹԻՎ 2
Ձև թիվ 2
 
Պատվիրատու ______________________________
Աշխատանք կատարողը _______________________
Պայմանագիր թիվ __________________________ 199  թ.
Շինարարության անվանումը և նրա
հասցեն __________________________________
Օբյեկտի անվանումը _______________________
 
Հ Ա Շ Վ Ա Ր Կ
Կատարված շինարարական աշխատանքների
 
_______________________ 199  թ.
 
.___________________________________________________________________________.
| Հ/Հ | Աշխատանքների | Հիմնա-  | Չափ,    |Միավորի  |      Կատարված է        |
|     | և  ծախսերի   | վորում  | միավոր  |արժեքը   |________________________|
|     | անվանումը    |         |         |         | Հաշվետու    | շինարար. |
|     |              |         |         |         | ժամա-       | սկզբից   |
|     |              |         |         |         | նակա-       | ներառե-  |
|     |              |         |         |         | շրջանում    | լով հաշ- |
|     |              |         |         |         |             | վետու    |
|     |              |         |         |         |_____________| ժամանա-  |
|     |              |         |         |         |քանակը |կատ. | կաշրջանը |
|     |              |         |         |         |       |աշխ. |          |
|     |              |         |         |         |       |ար-  |          |
|     |              |         |         |         |       |ժեքը |          |
|_____|______________|_________|_________|_________|_______|_____|__________|
| 1   |      2       |    3    |    4    |   5     |  6    | 7   |    8     |
.___________________________________________________________________________.
 
Ընդամենը
 
Կ.Տ. ____________________________________________ հաշվարկ կատարող
(Ա.Ա.Հ. պաշտոն, ստորագրություն)
 
Կ.Տ. _____________________________________________ հաշվարկ ընդունող
(պատվիրատուի Ա.Ա.Հ. պաշտոն, ստորագրություն)
 
ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «21»  05  1998 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 199800129
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
 
                      15.04.98 թ.     թիվ 10 - 470
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
 
Ի պատասխան 18.03.98 թ. ՖՓ - 17/433 գրությամբ ներկայացված «Գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման կարգի» հայտնում ենք հետևյալը.
Կարգի 5.2.1. ենթակետում «ընդունվում է միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի որոշմամբ» արտահայտությունը փոխարինել «սահմանվում է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից» արտահայտությամբ: