310.0039.100898
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ 
 ՀՐԱՄԱՆ
 
21 հուլիսի 1998թ թիվ 01/39
 
i
«ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ՄՈՒՏՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳ»-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 6-ի թիվ 271 որոշման 1-ին կետի «բ» ենթակետի պահանջների
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
 
Հաստատել «Գույքահարկի գծով համայնքի բյուջեի մուտքերի հաշվառման և վճարումների կատարման կազմակերպման կարգ»-ը:
 
  «ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է»           «ՀԱՍՏԱՏՎԱԾ Է»        «ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է»
  ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ              ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ            ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ
  ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ           ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ         ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ
 
                Է. ՍԱՆԴՈՅԱՆ            Ա. ԹՈՒՄԱՆՅԱՆ              Դ. ԶԱԴՈՅԱՆ
 
ՀՐԱՄԱՆ ԹԻՎ 01/39
 
  «02»   07   1998 Թ.       «21»   07  1998Թ.  « »      1998 Թ.
 
ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ՄՈՒՏՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳ
 
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
 
1. Ելնելով «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 06.05.98թ-ի թիվ 271 որոշման 1-ին կետի «բ» ենթակետի պահանջներից, սույն կարգը սահմանում է սեփականության իրավունքով ֆիզիկական անձանց պատկանող, ՀՀ համայնքների վարչական տարածքներում գտնվող` գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող գույքի համար տեղական ինքնակառավարման մարմինների կողմից գույքահարկի գծով բյուջետային եկամուտների մուտքերի ապահովման, հաշվառման և վճարումների կատարման կազմակերպման հիմնական սկզբունքները:
2. Գույքահարկի գծով համայնքի բյուջեի մուտքերի հաշվառումն ու վճարումների կատարման կազմակերպումն իրականացնում է համայնքի ղեկավարը (այսուհետև` կարգում վճարումները կազմակերպող):
3. Գույքահարկի գծով բյուջետային եկամուտների մուտքերն ապահովելու նպատակով, տեղական ինքնակառավարման մարմիններն ու տարածքային հարկային տեսչությունները (ՏՀՏ) համագործակցում են հարկատուներին հարկային օրենսդրության իրազեկման, հարկային կարգապահության բարձրացման աշխատանքների` կազմակերպման ուղղությամբ, կատարում են համատեղ ուսումնասիրություններ և տեղեկություններ են փոխանակում հարկման օբյեկտների վերաբերյալ տվյալների ճշտման համար, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում օժանդակում են միմյանց վճարումների կատարման կազմակերպման և վճարման ծանուցագրերի` հարկատուներին հանձնման աշխատանքներում:
 
I. ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
 
4. Վճարումներ կազմակերպողը գույքահարկի գծով համայնքի բյուջեի եկամուտների հաշվառումն իրականացնում է ՏՀՏ-ների հաշվառման տվյալների հիման վրա, սույն կարգի հավելված 1-ով սահմանված քարտերով:
5. Հարկատուների, նրանց գույքի ու հարկային պարտավորությունների մասին տեղեկությունները վճարումներ կազմակերպողը ստանում է ՏՀՏ-ներից` հարկատուների հաշվառման տվյալների հիման վրա, նրանց կողմից գույքահարկի տարեկան հաշվարկները կատարելուց հետո.
ա) շինությունների մասով`
մինչև գույքահարկով հարկվող օբյեկտների վերագնահատման տարվա դեկտեմբերի 1-ը (երեք տարին մեկ անգամ):
բ) փոխադրամիջոցների մասով`
մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 1-ը:
Վճարումներ կազմակերպողը նշված տվյալները լրացնում է ՏՀՏ-ներում վարվող` վճարողների հաշվարկի և հաշվառման ձևերից, իսկ տվյալների տրամադրման և ստացման մասին արձանագրվում է ՏՀՏ-ներում պահվող «տվյալների փոխանակման արձանագրման մատյան»-ում (հավելված 4):
6. Հարկատեսակի գծով բյուջեի եկամուտների ապահովման կազմակերպման և կատարման նպատակով համայնքի բյուջեում կարող են նախատեսվել համապատասխան ծախսեր, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքով սահմանված համայնքների բյուջեների ծախսերի հոդվածներով:
7. Հարկի վճարումների ընդունման (գանձման) աշխատանքների կատարումն ապահովելու նպատակով, վճարումներ կազմակերպողը կայացնում է որոշում` վճարումներ ընդունողների վերաբերյալ (այսուհետև` վճարումներ ընդունող), որոշման կրկնօրինակը գրությամբ ներկայացնելով համայնքի տարածքը սպասարկող ՏՀՏ: Վերջինիս կողմից վճարումներ ընդունողին տրվում է այդ աշխատանքների կատարման իրավասության վկայական` ՀՀ հարկային տեսչության կողմից սահմանված ձևով (և տեսքով):
8. Վճարումներ կազմակերպողը պահանջագրերի հիման վրա ՏՀՏ-ներից ստանում է վճարման անդորրագրեր` որպես խիստ հաշվառման փաստաթղթեր, որոնք տրամադրում է վճարումներ ընդունողներին:
Վճարումներ կազմակերպողի և վճարումներ ընդունողի կողմից անդորրագրերի պահպանության և շարժի հաշվառման կարգը սահմանում է վճարումներ կազմակերպողը` սույն կարգին կից հավելված 3-ի օրինակելի ձևով:
9. Վճարումների ընդունման ժամանակ անդորրագրերում (անհատական վճարման գրքույկներում *) պետք է պարտադիր նշվեն վճարողի անուն ազգանունը, վճարողի հաշվառման համարը, հասցեն, համայնքի անվանումը, հարկատեսակը, գույքատեսակը (շինություն, փոխադրամիջոց`, վճարված գումարը, վճարման ամսաթիվը: Անդորրագիրը պարտադիր ստորագրվում է վճարումներ ընդունողի և վճարողի կողմից:
Վճարումներ ընդունողը, ապառքների առկայության դեպքում, օրենքով սահմանված կարգով ** հաշվառվում են գանձում է նաև մինչև վճարումների կատարման օրը վճարման ենթակա տույժերի գումարը` այն առանձին նշելով անդորրագրի համապատասխան սյունակում:
Վճարումներն ընդունելու ժամանակ վճարման անդորրագրերը լրացվում են 2 օրինակից.
- առաջին օրինակը տրվում է հարկ վճարողին
- երկրորդ օրինակը նախատեսվում է ՏՀՏ-ներին ներկայացնելու համար:
10. Վճարումներ ընդունողը գանձված գումարները բանկի կանխիկ մուտքի անդորրագրերով (պարտադիր լրացնելով. նաև համայնքի անվանումն ու հարկատեսակը) սահմանված կարգով մուտքագրում է բանկում` համայնքը սպասարկող տեղական գանձապետական բաժանմունքի (ՏԳԲ) համապատասխան գանձապետական հաշվին.
ա. քաղաքներում`
- վճարման հաջորդ օրը
բ. գյուղական համայնքներում`
մուտքեր ընդունող բանկից` համայնքի հեռավորությունից կախված.
    - մինչև  5 կմ հեռավորության դեպքում         - 2 օրվա ընթացքում
    - 5-15 կմ հեռավորության դեպքում             - 4 օրվա ընթացքում,
    - 15 կմ-ից ավել հեռավորության դեպքում       - 6 օրվա ընթացքում,
Վճարման անդորրագրերի երկրորդ օրինակները վճարողների ցուցակների (2 օրինակ) հետ միասին հավելված 2-ի տեսքով ներկայացվում է վճարումներ կազմակերպողին:
Վճարումներ ընդունողի կողմից գանձված գումարները չի թույլատրվում մուտքագրել համայնքների դրամարկղներ *** :
11. Վճարումներ կազմակերպողը վճարումների վերաբերյալ տվյալները գրանցում է վճարողների հաշվառման քարտերում, իսկ անդորրագրերի երկրորդ օրինակները (կամ վճարողների անհատական վճարման գրքույկների անդորրագրերի կիսամասերը) և հարկ վճարողների ցուցակները (երկու օրինակից) յուրաքանչյուր տասնօրյակի համար երկօրյա ժամկետում ներկայացնում է ՏՀՏ:
12. Վճարումներ կազմակերպողը և ՏՀՏ-ները, հաշվետու տարվա արդյունքներով, մինչև հաջորդ տարվա հունվարի 25-ը գույքահարկի գծով համայնքի բյուջեի փաստացի մուտքերի գումարների և թիվ 2 հավելվածի սահմանված ձևով ներկայացված գումարների համադրմամբ կազմում են ամփոփիչ արձանագրություն (երկու օրինակից):
Վերոհիշյալ գումարների անհամապատասխանությունը ճշտվում է վճարումներ կազմակերպողի, համապատասխան բանկի բաժանմունք (ներ) ի և ՏԳԲ-ի միջև:
13. Հարկատուների կողմից բանկերում ինքնուրույնաբար վճարումներ կատարելու դեպքում, վճարման փաստաթղթերի լրացման կարգը, ձևը և դրանց շրջանառությունը կարգավորվում է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, ՀՀ հարկային տեսչության և ՀՀ կենտրոնական բանկի 12.02.1998թ. համատեղ հրահանգչական նամակներով:
ՏՀՏ-ների կողմից գույքահարկի վճարումներ ընդունելու դեպքում, գանձված գումարները մեկ օրվա ընթացքում մուտքագրվում են բանկ` տվյալ համայնքը սպասարկող ՏԳԲ-ի համապատասխան գանձապետական հաշվին:
Սույն կետում նշված դեպքերում վճարումների ընդունման մասին տեղեկությունները ՏՀՏ-ները սույն կարգի 5-րդ կետի վերջին պարբերությամբ սահմանված ձևով 14-րդ կետում նշված ժամկետներում տրամադրում են վճարումներ կազմակերպողներին` վճարողների հաշվառման քարտերում գրանցումներ կատարելու համար:
14. Հաշվառման տվյալների (հարկատուների, հարկի գումարի, վճարումների և այլ) փոփոխությունները գրանցելու նպատակով յուրաքանչյուր ամսվա արդյունքներով` մինչև հաջորդ ամսվա 15-ը վճարումներ կազմակերպողը ՏՀՏ համապատասխան պատասխանատու անձի հետ համատեղ համադրում են հավելված 1-ով սահմանված ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվառման քարտի տվյալները` ՏՀՏ-ների հաշվառման տվյալների հետ:
Համադրման արդյունքներն արձանագրվում են տեղեկությունների տրամադրման մատյանում (սույն կարգին կից հավելված 4):
 
II. ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՆԴՈՐՐԱԳՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄՆ ՈՒ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
 
15. Վճարման անդորրագրերը (անհատական վճարման գրքույկները) համարվում են խիստ հաշվառման փաստաթղթեր:
ՏՀՏ-ներում անդորրագրերի հաշվառումը կատարում է առանձնացված մատյաններում` սույն կարգի հավելված 3-ի սահմանված ձևով:
Որպես խիստ հաշվառման փաստաթղթեր, անդորրագրերի հաշվառման, հատկացման, վերադարձման և պահպանման հսկողությունը իրականցվում է ՏՀՏ-ների պատասխանատու անձանց կողմից, որոնց ՏՀՏ պետի հրամանով ամրակցվում են նշված աշխատանքները:
Անդորրագրերը տրվում են վճարումներ կազմակերպողին, համաձայն նրա կողմից ներկայացված պահանջագրերի և լիազորագրերի:
16. Ըստ համայնքների և հարկատեսակների առանձնացված օգտագործված անդորրագրերը ՏՀՏ-ներում պահվում են 3 տարի, որից հետո սահմանված կարգով հանձնվում են արխիվ:
17. ՏՀՏ-ները վճարումները կազմակերպողի հետ անդորրագրերի շարժի մասին տարվա արդյունքներով` մինչև հաջորդ տարվա հունվարի 25-ը, կազմում են երկկողմանի ակտեր:
 
III. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
 
18. Սույն կարգի խախտումներն առաջացնում են պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
19. Սույն կարգի պահանջների կատարման նկատմամբ հսկողությունը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, իրականացնում են Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմինները:
 
IY. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
 
20. Հաշվառման համար անհրաժեշտ առաջին տվյալները ՏՀՏ-ները սույն կարգին համաձայն վճարումները կազմակերպողին տրամադրում են վճարումներ ընդունողի մասին նրա կողմից կայացրած որոշումը ստանալուց հետո` մեկ ամսյա ընթացքում:
21. Անհատական վճարման գրքույկները շրջանառության մեջ կդրվեն ՀՀ հարկային տեսչության կողմից համապատասխան ձևերի սահմանումից հետո:
 
________________________________________
 
*  Վճարման անդորրագրերին զուգահեռ շրջանառության մեջ գրվելու նաև
ֆիզիկական անձանց համար «անհատական վճարման գրքույկներ»
 
**  Հարկի վճարումը սահմանված ժամկետներից մինչև 90 օր ուշացնելու դեպքում
ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողից գանձվում է տույժ`
ժամանակին չմուծված հարկի (կամ հարկի գումարից պակաս մուծված) գումարի
0,1 % չափով:
Հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու 91-րդ օրվանից սկսած
ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողից գանձվում է տույժ`
ժամանակին չմուծված հարկի (կամ հարկի գումարից պակաս մուծված) գումարի
0,3 % չափով:
Տույժերի հաշվարկումը կատարվում է ժամկետանց անցած ամբողջ
ժամանակաշրջանի համար, բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար:
1997 թ-ի գույքահարկի վճարման ժամկետ է սահմանված 1998 թ-ի հուլիսի
մեկը, իսկ 1998 թ-ին և հետագա տարիների համար` յուրաքանչյուր տարվա
դեկտեմբերի մեկը: ***  Համայնքի բյուջեի մուտքերի հաշվառման և վճարումների ընդունման
գործընթացի կազմակերպման արդյունավետության բարձրացման և
օպերատիվության ապահովման նպատակով, վճարումներ կազմակերպողի և որևէ
բանկի բաժանմունքի ղեկավարության պայմանավորվածությամբ, կարող է
սահմանվել հավաքագրված գումարների մուտքագրման երեկոյան դրամարկղի
աշխատանքային ռեժիմ:
 
Հավելված 1
 
Ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվառման քարտ
 
.________________________________________________________________________.
|հ/հ| հարկ վճարողի| Անուն  |Բնակության| շինության  |   Հաշվարկ 199  թ.   |
|   |    կոդը     |Ազգանուն|  հասցեն  |գնահատության|_____________________|
|   |             |        |          |  արժեքը    |Ընդա-|շինու-|տրանսպոր|
|   |             |        |          |            |մենը |թյուն-|տային մի|
|   |             |        |          |            |     |ների  |ջոցների |
|   |             |        |          |            |     |համար | համար  |
|___|_____________|________|__________|____________|_____|______|________|
| 1 |     2       |   3    |    4     |     5      |  6  |  7   |   8    |
|___|_____________|________|__________|____________|_____|______|________|
|   |             |        |          |            |     |      |        |
|___|_____________|________|__________|____________|_____|______|________|
|   |             |        |          |            |     |      |        |
|___|_____________|________|__________|____________|_____|______|________|
|   |             |        |          |            |     |      |        |
.________________________________________________________________________.
 
2.
 
.________________________________________________________________________.
| Ապառք, |Տույժեր|Ընդամե|Վճարել է ընթացիկ տարում (01.01.199 թ.-|Ծանոթու- |
|գերավճար|       |նը են-|          01.12.199  թ.)              |  թյուն  |
|        |       |թակա է|______________________________________|         |
|        |       |վճար- |Անդոր-|Գումա-|Անդոր-|Գումա-| Ընդամենը |         |
|        |       | ման  |րագիր | րը   |րագիր | րը   |(տվյալ    |         |
|        |       |      |(ամսա-|      |(ամսա-|      | տարում)  |         |
|        |       |      |թիվ,  |      |թիվ,  |      |          |         |
|        |       |      |սերիա,|      |սերիա,|      |          |         |
|        |       |      |համար)|      |համար)|      |          |         |
|________|_______|______|______|______|______|______|__________|_________|
|   9    |   10  |  11  |  12  |  13  |  14  |  15  |   16     |   17    |
|________|_______|______|______|______|______|______|__________|_________|
|        |       |      |      |      |      |      |          |         |
|________|_______|______|______|______|______|______|__________|_________|
|        |       |      |      |      |      |      |          |         |
|________|_______|______|______|______|______|______|__________|_________|
|        |       |      |      |      |      |      |          |         |
.________________________________________________________________________.
 
Հավելված 2
 
Ց ՈՒ Ց Ա Կ  N
 
....................... հարկ վճարողի ........................
 
.________________________________________________________________________.
| հ/հ |Հարկ վճարողի|  Անուն |Գույքի|Անդորրագրի սերիան,|Գումարը|Բանկի մուտ|
|     |   կոդը     |Ազգանուն|հասցեն| համարը, վճարման  |       |քի անդոր- |
|     |            |        |      |    ամսաթիվը      |       |րագրի հա- |
|     |            |        |      |                  |       |  մարը    |
|_____|____________|________|______|__________________|_______|__________|
| 1   |      2     |   3    |  4   |       5          |   6   |   7      |
|_____|____________|________|______|__________________|_______|__________|
|     |            |        |      |                  |       |          |
|_____|____________|________|______|__________________|_______|__________|
|     |            |        |      |                  |       |          |
|_____|____________|________|______|__________________|_______|__________|
|     |            |        |      |                  |       |          |
.________________________________________________________________________.
 
Հավելված 3
 
ՏՆՏ-ներում անդորրագրի հաշվառման մատյան
 
._________________________________________________________________________.
|հ/հ|համայն-|ստաց-|ստացո-|ստացո-|անդոր-|անդոր-|հանձման |հանձնա-|հանձնաժողո|
|   |քի ան- | ման |ղի ա- |ղի ստո|րագրե-|րագրե-|(վերա-  |ժողովի |վի ստորա- |
|   |վանու- |ամսա-|նունը |րագրու|րի քա-|րի սե-|դարձ-   |անուն  |գրությունը|
|   |  մը   |թիվը |ազգա- |թյունը| նակը |րիան  |ման) ամ-|ազգա-  |          |
|   |       |     |նունը |      |      |և  հա-| սաթիվը |նունը  |          |
|   |       |     |      |      |      |մարնե-|        |       |          |
|   |       |     |      |      |      | րը   |        |       |          |
|___|_______|_____|______|______|______|______|________|_______|__________|
| 1 |  2    |  3  |  4   |  5   |   6  |  7   |   8    |  9    |   10     |
|___|_______|_____|______|______|______|______|________|_______|__________|
|   |       |     |      |      |      |      |        |       |          |
|___|_______|_____|______|______|______|______|________|_______|__________|
|   |       |     |      |      |      |      |        |       |          |
|___|_______|_____|______|______|______|______|________|_______|__________|
|   |       |     |      |      |      |      |        |       |          |
._________________________________________________________________________.
 
2.
 
._______________________________________________.
| անդորրագրերի | անդորրագրերի |   ընդունողի     |
|   քանակը     |  սերիան և    |ստորագրությունը  |
|              |  համարները   |                 |
|______________|______________|_________________|
|     11       |     12       |      13         |
|______________|______________|_________________|
|              |              |                 |
|______________|______________|_________________|
|              |              |                 |
|______________|______________|_________________|
|              |              |                 |
._______________________________________________.
 
Հավելված 4
 
ՏՀՏ կողմից հաշվառված տվյալների, փոփոխությունների և
վճարումների մասին տեղեկությունների տրամադրման
արձանագրման մատյան
 
.________________________________________________________________________.
| հ/հ | Համայնքի | Վճարումներ|Տրամադըր-|Տրամադըր-|Տեղեկություն-|Տեղեկու- |
|     |անվանումը |կատարողները|վող տեղե-|ման ամսա-|ներ ստացողի  |թյուններ |
|     |          |           |կություն-|  թիվը   |ստորագրու-   |տրամադրո-|
|     |          |           |ների բո- |         |թյունը, ազ-  |ղի ստորա-|
|     |          |           |վանդակու-|         |  գանունը    |գրությու-|
|     |          |           |թյունը   |         |             |նը, ազգա-|
|     |          |           |         |         |             |  նունը  |
|_____|__________|___________|_________|_________|_____________|_________|
|  1  |     2    |     3     |   4     |    5    |     6       |    7    |
|_____|__________|___________|_________|_________|_____________|_________|
|     |          |           |         |         |             |         |
|_____|__________|___________|_________|_________|_____________|_________|
|     |          |           |         |         |             |         |
|_____|__________|___________|_________|_________|_____________|_________|
|     |          |           |         |         |             |         |
.________________________________________________________________________.
 
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                «10»        08        1998 Թ.
                   ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 43980170