118.0202.260698
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 
 ՀՐԱՄԱՆ
 
26 հունիսի 1998թ. թիվ 202
 
i
ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՉԻՐԱՑՎԱԾ ՏՈՄՍԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Վիճակախաղ կազմակերպող և անցկացնող ձեռնարկությունների կողմից իրականացվող վիճակախաղերի կազմակերպման և անցկացման գործունեության կարգավորման նպատակով` ի կատարումն ՀՀ Կառավարության 1997թ. դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետությունում վիճակախաղերի կազմակերպման և անցկացման լիցենզավորման կարգի» թիվ 600 որոշման
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
 
Հաստատել «Վիճակախաղերի չիրացված տոմսերի ոչնչացման» կարգը (կցվում է):
 
«ՀԱՍՏԱՏՎԱԾ Է,
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ
ՆԱԽԱՐԱՐԻ
202 ԹԻՎ ՀՐԱՄԱՆՈՎ
                                       «26»     06     1998 Թ.
 
ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՉԻՐԱՑՎԱԾ ՏՈՄՍԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
 
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
 
1. Սույն կարգով սահմանվում է վիճակախաղի չիրացված տոմսերի ոչնչացման կարգը:
2. Վիճակախաղի չիրացված տոմսերը ենթակա են հաշվառման և ոչնչացման վիճակախաղի կազմակերպչի կողմից հաստատված վիճակախաղի չիրացված տոմսերի հաշվառման և ոչնչացման հանձնաժողովի (այսուհետև` հանձնաժողով) ներկայությամբ`
ա) խաղարկությունով վիճակախաղի կազմակերպիչը հերթական խաղարկությունից ոչ ուշ, քան մեկ օր առաջ.
բ) ակնթարթային վիճակախաղի կազմակերպիչը լիցենզիայի գործողության ժամկետի ավարտից հետո` 5-օրվա ընթացքում:
3. Վիճակախաղի չիրացված տոմսերի ոչնչացման տեղամաս է հանդիսանում այն ձեռնարկությունը կամ կազմակերպությունը, որտեղ առկա են համապատասխան հնարավորություններ:
 
II. ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՉԻՐԱՑՎԱԾ ՏՈՄՍԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
 
1. Վիճակախաղի կազմակերպչի հրամանով հաստատվում է հանձնաժողովի կազմը:
Հանձնաժողովը կազմված է հանձնաժողովի նախագահից և նրա չորս անդամներից, որոնք պետք է լինեն առնվազն երեք տարբեր կազմակերպություններից կամ ձեռնարկություններից (վիճակախաղի կազմակերպիչը ներառյալ):
1. Լիազորված մարմինը իրավունք ունի ցանկացած ժամանակ նշանակել իր ներկայացուցչի հանձնաժողովի կազմում:
2. Վիճակախաղի կազմակերպիչը պարտավոր է լիազորված մարմնի ներկայացուցչին ընդգրկել հանձնաժողովի կազմում և օժանդակել նրա կողմից իրականացվող աշխատանքներին:
 
III. ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՉԻՐԱՑՎԱԾ ՏՈՄՍԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
 
1. Վիճակախաղի կազմակերպչի կողմից կազմվում է համապատասխան ցուցակ, որտեղ նշվում է տվյալ վիճակախաղի անվանումը, ոչնչացման ենթակա վիճակախաղի չիրացված տոմսերի տեսակը, քանակը, իսկ խաղարկությունով վիճակախաղի դեպքում խաղարկության համարը:
2. Վիճակախաղի կազմակերպչի կողմից կազմված ցուցակը, ներկայացվում է հանձնաժողովին: Վերջինս գումարում է հանձնաժողովի նիստ, որտեղ որոշում է վիճակախաղի չիրացված տոմսերի ոչնչացման ժամկետներն ու ձևերը:
3. Հանձնաժողովը, որոշված ժամկետում ժամանում է վիճակախաղի կազմակերպչի կողմից նախատեսված վայրը, որտեղ հաշվառվում է ոչնչացման ենթակա վիճակախաղի տոմսերի քանակը և ստուգվում դրանց իսկությունը:
Վիճակախաղի տոմսերի իսկության ստուգման դեպքում ստուգվում են վիճակախաղի տոմսերի մինչև 5 %-ը, կեղծիք հայտնաբերելու դեպքում` մինչև 20 %-ը:
Վիճակախաղի տոմսերի քանակի և իսկության ստուգման ժամանակ սխալ կամ կեղծիք հայտնաբերելու ընթացքում կազմվում է համապատասխան ակտ:
4. Ոչնչացման ենթակա վիճակախաղի տոմսերի հաշվառումից և վերստուգումից հետո, դրանք տեղադրվում են հատուկ պարկերում կամ ծանրոցներում ու կնքում վիճակախաղի կազմակերպչի կնիքով, որից հետո տեղափոխվում ոչնչացման տեղամաս, որտեղ կարող է կիրառվել ոչնչացման երկու եղանակով` փոշիացման (աղալու միջոցով) կամ այրման:
5. Չիրացված տոմսերի ոչնչացումից հետո կազմվում է ակտ, որը ստորագրում են հանձնաժողովի անդամները: Ակտում պարտադիր նշվում են` վիճակախաղի անունը, ոչնչացված վիճակախաղի տոմսերի ընդհանուր քանակը, խաղարկության համարը, ինչպես նաև այն տոմսերի ընդհանուր քանակը, որոնք ենթարկվել են իսկության և քանակի ստուգման:
 
ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                        «19»    08      1998 Թ.
                       ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 20980172