«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 հոկտեմբերի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 05009343
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
22 սեպտեմբերի 2009 թվականի թիվ 277-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի ԹԻՎ 14-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և 8-րդ հոդվածի 1-ին մասը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի ե) կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի ««Կենտրոնական դեպոզիտարիայի գրանցումն ու լիցենզավորումը, Կենտրոնական դեպոզիտարիայի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» Կանոնակարգ 5/02-ը հաստատելու մասին» թիվ 14-Ն որոշմամբ հաստատված «Կենտրոնական դեպոզիտարիայի գրանցումն ու լիցենզավորումը, Կենտրոնական դեպոզիտարիայի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» Կանոնակարգ 5/02-ում (այսուհետ` Կանոնակարգ 5/02) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Կանոնակարգ 5/02-ի 3-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ` հետևյալ բովանդակությամբ. «Բացառություն է կազմում սույն կանոնակարգի հավելված 3-ով սահմանված միջնորդագիրը, որը ներկայացվում է միայն էլեկտրոնային տարբերակով Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով: Ընդ որում, նշված միջնորդագիրը ներկայացվում է էքսել (excel) ֆորմատով:»:
2) Կանոնակարգ 5/02-ի 7-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունում «(տեղեկանքը)» բառը փոխարինել «միջնորդագրի տեսքով» բառերով:
3) Կանոնակարգ 5/02-ի 7-րդ կետի 2-րդ ենթակետում «վկայականի պատճենը» բառերը փոխարինել «հայտը` համաձայն հավելված 2.1-ի, ինչպես նաև «Ֆիրմային անվանումների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով պահանջվող փաստաթղթերը» բառերով:
4) Կանոնակարգ 5/02-ը լրացնել գլուխ 3.1-ով` հետևյալ բովանդակությամբ.
«ԳԼՈՒԽ 3.1. ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՄԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ, ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՄԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
8.1. Սույն կանոնակարգի 7-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն Կենտրոնական բանկ գրանցման ներկայացված ֆիրմային անվանումը համարվում է գրանցված, եթե Կենտրոնական բանկի կողմից որոշում է կայացվում Կենտրոնական դեպոզիտարիան գրանցելու և լիցենզիա տրամադրելու վերաբերյալ:
8.2. Կենտրոնական դեպոզիտարիայի ֆիրմային անվանման փոփոխությունը համարվում է գրանցված, եթե Կենտրոնական բանկի կողմից գրանցվում է Կենտրոնական դեպոզիտարիայի կանոնադրության փոփոխությունը:
8.3. Կենտրոնական դեպոզիտարիայի ֆիրմային անվանման փոփոխության գրանցումից հետո 7-օրյա ժամկետում Կենտրոնական բանկը Կենտրոնական դեպոզիտարիային է հանձնում Կենտրոնական դեպոզիտարիայի ֆիրմային անվանման գրանցման վկայականը` համաձայն հավելված 2.2-ի, Կենտրոնական դեպոզիտարիայի գրանցման վերաձևակերպված վկայականը, տարածքային ստորաբաժանման գրանցման վերաձևակերպված վկայականը (առկայության դեպքում) և վերաձևակերպված լիցենզիան: Ընդ որում, վերաձևակերպված վկայականները և լիցենզիան տրամադրվում են Կենտրոնական դեպոզիտարիային` նշված փաստաթղթերի հին տարբերակները Կենտրոնական բանկ ներկայացնելու դեպքում:
8.4. Կենտրոնական դեպոզիտարիայի ֆիրմային անվանման գրանցումը մերժվում է օրենքով սահմանված հիմքերով:
8.5. Ֆիրմային անվանման գրանցման վկայականի կորստի կամ ոչնչացման դեպքում Կենտրոնական դեպոզիտարիան կարող է Կենտրոնական բանկ դիմում ներկայացնել վկայականի կրկնօրինակը ստանալու համար` կցելով վկայականի կրկնօրինակը ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը:
8.6. Կենտրոնական բանկը կորած կամ ոչնչացած վկայականի կրկնօրինակը Կենտրոնական դեպոզիտարիային տալիս է Կենտրոնական դեպոզիտարիայի համապատասխան դիմումը Կենտրոնական բանկ ներկայացնելու օրվան հաջորդող 10-օրյա ժամկետում:
8.7. Սույն կանոնակարգի 7-րդ կետի 2-րդ ենթակետով և 61.1-րդ կետով սահմանված դեպքերում ֆիրմային անվանման գրանցման հայտը ստանալուց հետո Կենտրոնական բանկը «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում այդ հայտի սքան արված տարբերակը, ինչպես նաև «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված դեպքերում` համապատասխան համաձայնության կամ թույլտվության սքան արված տարբերակը (առկայության դեպքում) էլեկտրոնային փոստի միջոցով ներկայացնում է մտավոր սեփականության հարցերով լիազորված գործադիր իշխանության հանրապետական մարմին` ներկայացված ֆիրմային անվանման վերաբերյալ փորձագիտական եզրակացություն ստանալու համար: Որպես հայտը ներկայացնելու պահուստային եղանակ կարող է օգտագործվել էլեկտրոնային կրիչը:»:
5) Կանոնակարգ 5/02-ի 11-րդ կետը «վկայականը` համաձայն հավելված 5-ի» բառերից հետո լրացնել «, ֆիրմային անվանման գրանցման վկայականը` համաձայն հավելված 2.2-ի» բառերով:
6) Կանոնակարգ 5/02-ը լրացնել 45.1 կետով.
«45.1 Կենտրոնական բանկը կարող է կասեցնել լիցենզիայի վերաձևակերպման 30-օրյա ժամկետը մինչև մեկ ամիս ժամկետով, եթե լիցենզիայի վերաձևակերպումը պայմանավորված է Կենտրոնական դեպոզիտարիայի ֆիրմային անվանման փոփոխությամբ և եթե ֆիրմային անվանման փոփոխությունը ներառող կանոնադրության փոփոխության գրանցման ժամկետը սույն կանոնակարգի 64-րդ կետի համաձայն կասեցվել է:»:
7) Կանոնակարգ 5/02-ը 61-րդ կետից հետո լրացնել 61.1 կետով` հետևյալ բովանդակությամբ.
«61.1 Կենտրոնական դեպոզիտարիայի ֆիրմային անվանման փոփոխությունը գրանցելու համար բացի սույն կանոնակարգի 60-րդ կետում նշված փաստաթղթերից (ինչպես Կենտրոնական դեպոզիտարիայի, այնպես էլ նրա տարածքային ստորաբաժանումների համար (առկայության դեպքում)) Կենտրոնական բանկ պետք է ներկայացվեն նաև`
1. ֆիրմային անվանման գրանցման հայտ` համաձայն հավելված 2.1-ի,
2. «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով պահանջվող փաստաթղթերը,
3. լիցենզիայի վերաձևակերպման մասին դիմում և լիցենզիայի վերաձևակերպման համար նախատեսված պետական տուրքի վճարման անդորրագիրը,
4. Կենտրոնական դեպոզիտարիայի գրանցման, տարածքային ստորաբաժանումների գրանցման վերաձևակերպված վկայականների (առկայության դեպքում) համար պետական տուրքի վճարման անդորրագրերը:»:
8) Կանոնակարգ 5/02-ի 64-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«64. Կենտրոնական բանկի կողմից պահանջվող որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով 30-օրյա ժամկետը կարող է կասեցվել մինչև մեկ ամիս ժամկետով:»:
9) Կանոնակարգ 5/02-ը լրացնել Հավելված 2.1-ով` համաձայն Հավելված 1-ի (կցվում է):
10) Կանոնակարգ 5/01-ը լրացնել Հավելված 2.2-ով` համաձայն Հավելված 2-ի (կցվում է):
11) Կանոնակարգ 5/02-ի Հավելված 3-ը հաստատել` համաձայն Հավելված 3-ի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
|
2009 թ. սեպտեմբերի 28 Երևան
|
|
Հավելված 1
Հավելված 2.1
«Կենտրոնական դեպոզիտարիայի գրանցումն ու
լիցենզավորումը, Կենտրոնական դեպոզիտարիայի
կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն
ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու
կարգը, գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և
ժամկետները» Կանոնակարգ 5/02-ը` Հավելվածի
ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՄԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏ
Կենտրոնական բանկի նախագահ ......................-ին |
| Հարգելի -------------------- |
| Խնդրում ենք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որպես կազմակերպության ֆիրմային անվանում գրանցել հետևյալ անվանումը. |
| --------------------------------------------------------------------- |
| (գրանցման ներկայացված ֆիրմային անվանումը, դրա հապավումը կամ կրճատ ձևը (եթե այդպիսին կա)) |
| --------------------------------------------------------------------- |
| (գրանցման ներկայացված ֆիրմային անվանման բացատրությունը, եթե այն հայերեն հասկանալի չէ) |
| Համաձայն «Ֆիրմային անվանումների մասին» ՀՀ օրենքի` կից ներկայացնում ենք ֆիրմային անվանման գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը: Առդիր` --- էջ: |
| Մենք` ներքոստորագրյալներս, հավաստիացնում ենք, որ մանրակրկիտ դիտարկել ենք սույն դիմումին կից ներկայացված յուրաքանչյուր փաստաթղթում արտացոլված տեղեկատվությունը: Հավաստիացնում ենք, որ տեղեկատվությունը արժանահավատ է ու ամբողջական, և գիտակցում ենք, որ որևէ փաստի սխալ ներկայացումը կամ բացթողումը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության և հայտի մերժմանը: |
| Հայտը ներկայացնող անձ` |
| __________________________________________________________________ |
| /Գրանցվող Կենտրոնական դեպոզիտարիայի հիմնադիրներին ներկայացնողիրավասու անձի անունը, ազգանունը, հեռախոսը, բնակության (հաշվառման)վայրը, ստորագրությունը կամ Կենտրոնական դեպոզիտարիայի անվանումը,գտնվելու վայրը, Կենտրոնական դեպոզիտարիայի իրավասու անձի անունը, ազգանունը, ստորագրությունը/ |
| ____ _______________20_ թ.» |
Հավելված 2
Հավելված 2.2
«Կենտրոնական դեպոզիտարիայի գրանցումն ու
լիցենզավորումը, Կենտրոնական դեպոզիտարիայի
կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն
ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու
կարգը, գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և
ժամկետները» Կանոնակարգ 5/02-ը` Հավելվածի
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱՅԻ ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՄԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎ
 |
Գրանցված է ՀՀ կենտրոնական բանկի………… ---- թվականի թիվ --- որոշմամբ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ
|
ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՄԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ թիվ ---
Համաձայն «Արժեթղթերի շուկայի մասին» և «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների` սույն վկայականը տրվում է --------------------------------------------------------- (անվանումը, կազմակերպական-իրավական ձևը) ------------------------------------------------------------------------- Կենտրոնական դեպոզիտարիային առ այն, որ Կենտրոնական դեպոզիտարիային ֆիրմային անվանումը գրանցված է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից: |
| ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱՅԻ ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՄԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ |
Գրանցման ամսաթիվ, ամիս, տարեթիվ ____ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ_____ |
| Ք. ԵՐԵՎԱՆ |
…… ……………...… 20 ... թ. Կ.Տ. |
Հավելված 3
Հավելված 3
«Կենտրոնական դեպոզիտարիայի գրանցումն ու
լիցենզավորումը, Կենտրոնական դեպոզիտարիայի
կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն
ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու
կարգը, գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և
ժամկետները» Կանոնակարգ 5/02-ը` Հավելվածի
ՄԻՋՆՈՐԴԱԳԻՐ
ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ (ՈՐԱԿԱՎՈՐՎՈՂ ԱՆՁԻ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Սույն տեղեկանքում «ղեկավար» հասկացությունը ներառում է նաև ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց և ապահովագրական բրոքերների պատասխանատու անձանց:
| □ Այս վանդակում նշում է կատարվում, եթե միջնորդագրում ներկայացվում են միայն փոփոխությունները |
1. Ֆինանսական կազմակերպության վերաբերյալ տվյալները (այստեղ նշվում են այն կազմակերպության տվյալները, որի ղեկավար դուք պետք է հանդիսանաք) |
| 1.1 Ֆինանսական կազմակերպության անվանումը և կոդը (մասնաճյուղերի ղեկավարների համար նշել նաև ֆինանսական կազմակերպության մասնաճյուղի անվանումը և Կենտրոնական բանկի կողմից ֆինանսական կազմակերպությանը տրված կոդը) |
1.2 Ֆինանսական կազմակերպության տեսակ
- բանկ
- օտարերկրյա բանկի մասնաճյուղ
- վարկային կազմակերպություն
- ապահովագրական ընկերություն
- օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղ
- ապահովագրական բրոքեր
- ներդրումային ընկերություն
- օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղ
- կարգավորվող շուկայի օպերատոր
- Կենտրոնական դեպոզիտարիա
|
| 2. Անձնական տվյալներ |
| 2.1 Անուն, ազգանուն, հայրանուն |
| 2.2 Սեռ`
|
| 2.3 Ծննդյան ամսաթիվ (օր/ամիս/տարի) |
| 2.4 Ծննդավայր |
| 2.5 Քաղաքացիություն |
| 2.6 Անձնագրի համար և սերիա, ում կողմից և երբ է տրված |
| 2.7 Սոցիալական քարտի համար (առկայության դեպքում) |
| 2.8 Բնակության վայր (մշտական և բնակության տվյալ պահին) |
| 2.9 Հեռախոսահամար |
| 2.10 Էլեկտրոնային փոստի հասցե |
|
2.11 Նշեք նախկինում Ձեր ունեցած մյուս բոլոր անունները, դրանք կրելու ժամանակաշրջանը,
Անուն, ազգանուն, հայրանուն Կրելու ժամանակաշրջան (օր/ամիս/տարի) |
| 3. Ղեկավար պաշտոն |
3.1 Ղեկավար պաշտոն, որը Դուք պետք է զբաղեցնեք 1.1 կետում նշված կազմակերպությունում
- տնօրենների (դիտորդ) խորհրդի նախագահ (խորհրդի նախագահ)
- տնօրենների (դիտորդ) խորհրդի անդամ (խորհրդի անդամ)
- գործադիր տնօրեն (վարչության նախագահ, տնօրինության ղեկավար, գործադիր մարմնի ղեկավար)
- գործադիր տնօրենի (վարչության նախագահի) տեղակալ
- տնօրինության (վարչության, գործադիր մարմնի) անդամ
- գլխավոր հաշվապահ
- գլխավոր հաշվապահի տեղակալ
- ներքին աուդիտի ղեկավար
- ներքին աուդիտի անդամ
- բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից ներդրումային ծառայությունների մատուցման համար պատասխանատու ստորաբաժանման ղեկավար
- վերստուգիչ (վերստուգող) հանձնաժողովի նախագահ (ղեկավար)
- վերստուգիչ (վերստուգող) հանձնաժողովի նախագահի (ղեկավարի) տեղակալ
- վերստուգիչ (վերստուգող) հանձնաժողովի անդամ
- մասնաճյուղի կառավարիչ (տնօրեն)
- մասնաճյուղի գործադիր տնօրեն
- մասնաճյուղի գործադիր տնօրենի տեղակալ
- մասնաճյուղի գլխավոր հաշվապահ
- օպերատորի կարգապահական հանձնաժողովի նախագահ
- օպերատորի վերահսկող ծառայության ղեկավար
- օպերատորի վերահսկող ծառայության անդամ
- ապահովագրական բրոքերի գործառնություններ իրականացնող ֆիզիկական անձ
- բրոքեր
- կառավարիչ
- դիլեր
- խորհրդատու
- տեղաբաշխող
- պահառուի աշխատակից
- պատասխանատու ակտուար
|
3.2 Արդյո՞ ք նշանակված եք այդ պաշտում որպես ժամանակավոր պաշտոնակատար
- Ոչ,
- Այո, նշել նշանակման ամսաթիվը (օր/ամիս/տարի)
|
| 3.3 Մանրամասնորեն նկարագրեք Ձեր իրավասություններն ու պատասխանատվության ոլորտները որպես ղեկավար. |
| 4. Կրթություն, որակավորում, աշխատանքային գործունեություն |
4.1
| Ուսումնական հաստատության անվանումը |
Գտնվելու վայրը |
Սովորելու ժամանակաշրջանը (--թ-ից մինչև --թ.) |
Ֆակուլ- տետը |
Մասնա- գիտությունը |
Գիտական աստիճանը |
| |
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
4.2 Ի՞նչ լեզուների եք տիրապետում
- հայերեն
- անգլերեն
- ռուսերեն
- այլ (նշել լեզուն)
|
4.4 Նշել վերջին 10 տարվա ընթացքում աշխատանքային գործունեության վերաբերյալ հետևյալ տվյալները.
| Աշխատանքի ընդունման և ազատման ժամկետներ |
Կազմակերպության անվանում |
Գտնվելու վայր |
Հեռախո- սահամար |
Պաշտոն |
Ազատման հիմքերը |
| |
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
| |
|
|
|
|
| Նշել միջանկյալ չաշխատած ժամանակահատվածներում ինչո՞վ եք զբաղվել
| Չաշխատած ժամանակահատված |
Նկարագրություն |
| |
|
| |
|
| |
| |
4.5 Նշեք Ձեզ անձամբ ճանաչող ֆինանսական համակարգում աշխատող կամ աշխատած անձանց վերաբերյալ տվյալներ (ներկայացման պահի դրությամբ), որոնք անհրաժեշտության դեպքում կարող են տրամադրել երաշխավորություն Ձեր անձի վերաբերյալ (եթե այդպիսիք կան)
| Անուն, ազգանուն |
Աշխատանքի վայր |
Պաշտոն |
Բնակության վայր |
Հեռախոսահամար |
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
| |
| 5. Ղեկավարների վերաբերյալ տեղեկություններ |
5.1 Արդյո՞ք Դուք օրենքով սահմանված կարգով ճանաչվել եք անգործունակ կամ սահմանափակ գործունակ
- Ոչ,
- Այո, ներկայացնել մանրամասներ
|
5.2 Արդյո՞ք Դուք ունեցել եք դատվածություն դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար
- Ոչ,
- Այո (ներկայացնել մանրամասներ, այդ թվում` դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված լինելու վերաբերյալ)
|
5.3 Արդյո՞ք դատարանի կողմից Դուք զրկված եք ֆինանսական, ապահովագրական, բանկային, հարկային, մաքսային, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից
- Ոչ,
- Այո, ներկայացնել մանրամասներ
|
5.4 Արդյո՞ք Դուք ճանաչվել եք սնանկ և ունեք չմարված (չներված) պարտավորություններ
- Ոչ,
- Այո, ներկայացնել մանրամասներ
|
5.5 Արդյո՞ք Դուք ՀՀ կամ այլ պետությունների իրավապահ մարմինների կողմից քրեական գործով ներգրավված եք որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ
- Ոչ,
- Այո, ներկայացնել մանրամասներ
|
5.6 Արդյո՞ք Դուք ՀՀ քրեական օրենսգրքով կամ այլ պետությունների քրեական օրենսդրությամբ նախատեսված հանցագործության համար ենթարկվել եք քրեական պատասխանատվության
- Ոչ,
- Այո, ներկայացնել մանրամասներ
|
Նախկինում կամ ներկայումս ֆինանսական կազմակերպության ղեկավար հանդիսացող անձինք պետք է պատասխանեն նաև 5.7-ից 5.10 կետերում նշված հարցերին: Նախկինում կամ ներկայումս ֆինանսական կազմակերպության նշանակալից մասնակից հանդիսացող անձինք պետք է պատասխանեն նաև 5.7 և 5.8 կետերում նշված հարցերին: |
5.7 Արդյո՞ք ՀՀ տարածքում կամ այլ պետություններում գործող ֆինանսական կազմակերպություններում Ձեր պաշտոնավարման կամ գործունեության ընթացքում ֆինանսական կազմակերպությունը հայտարարվել է անվճարունակ կամ սնանկ, կամ Ձեր գործողությունների կամ անգործության հետևանքով ՀՀ տարածքում գործող ֆինանսական կազմակերպության ֆինանսական վիճակը, համաձայն ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված չափանիշների, վատթարացել է:
- Ոչ,
- Այո, ներկայացնել մանրամասներ
|
5.8 Արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետությունում գրանցված ֆինանսական կազմակերպությունում Ձեր պաշտոնավարման ընթացքում Ձեր գործողությունների կամ անգործության հետևանքով տվյալ ֆինանսական կազմակերպությունը հայտարարվել է անվճարունակ կամ սնանկ:
- Ոչ,
- Այո, ներկայացնել մանրամասներ
|
5.9 Արդյո՞ք Դուք, հանդիսանալով ֆինանսական կազմակերպության ղեկավար, Ձեր պաշտոնավարման ընթացքում Ձեր նկատմամբ 1 տարվա ընթացքում 3 և ավելի անգամ որպես պատասխանատվության միջոց կիրառվել է տուգանք
- Ոչ,
- Այո, ներկայացնել մանրամասներ
|
5.10 Արդյո՞ք Դուք զրկվել եք որակավորման վկայականից 1.2 կետում նշված ֆինանսական կազմակերպության գործունեությունը կարգավորող համապատասխան օրենքով սահմանված կարգով և հիմքերով
- Ոչ,
- Այո, ներկայացնել մանրամասներ (այդ թվում` որակավորման վկայականից զրկվելու հիմքերը)
|
6. Նշանակալից մասնակցություն և փոխկապակցվածություն Սույն կետում հաշվետու թողարկողներին վերաբերող դրույթները լրացվում են միայն ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, կարգավորվող շուկայի օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների, ինչպես նաև ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց կողմից |
6.1 Նշեք այն ֆինանսական կազմակերպությունները, ինչպես նաև ոչ ֆինանսական կազմակերպություն հադիսացող հաշվետու թողարկող ընկերությունները, որոնց կանոնադրական հիմնադրամում (կապիտալում) ունեք կամ վերջին 5 տարվա ընթացքում ունեցել եք նշանակալից մասնակցություն Մասնակցությունները նշել սկսած ներկայումս առկա ամենախոշորներից
| Ֆինանսական կազմակերպության (ոչ ֆինանսական կազմակերպություն հանդիսացող հաշվետու թողարկողի) անվանումը |
Ժամանակահատվածը (նախկինում ունեցած մասնակցության համար նշել նշանակալից մասնակից լինելու ժամանակահատվածը) |
Մասնակ- ցության չափը (%) |
Բաժնետոմսերի քանակը |
Ընդհանուր գումարը (դրամով) |
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
| |
6.2 Իրազեկ լինելու դեպքում նշեք այն ֆինանսական կազմակերպությունները, ինչպես նաև ոչ ֆինանսական կազմակերպություն հադիսացող հաշվետու թողարկող ընկերությունները, որոնց կանոնադրական հիմնադրամում (կապիտալում) Ձեզ հետ փոխկապակցված անձինք ունեն կամ վերջին 5 տարվա ընթացքում ունեցել են նշանակալից մասնակցություն Մասնակցությունները նշել սկսած ներկայումս առկա ամենախոշորներից
| Ֆինանսական կազմակերպության (ոչ ֆինանսական կազմակերպություն հանդիսացող հաշվետու թողարկողի) անվանումը |
Ժամանակահատվածը (նախկինում ունեցած մասնակցության համար նշել նշանակալից մասնակից լինելու ժամանակահատվածը) |
Մասնակցության չափը (%) |
Բաժնե- տոմսերի քանակը |
Ընդհանուր գումարը (դրամով) |
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
| |
6.3 Նշեք Ձեզ հետ փոխկապակցված` ֆինանսական համակարգում, ինչպես նաև հաշվետու թողարկող ընկերություններում աշխատող կամ աշխատած անձանց վերաբերյալ հետևյալ տվյալները (եթե այդպիսիք կան) Փոխկապակցվածությունը պետք է դիտարկվի 1.2 կետում նշված ֆինանսական կազմակերպության գործունեությունը կարգավորող համապատասխան օրենքի, հաշվետու թողարկողների դեպքում` «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն: Սույն կանոնակարգի իմաստով միևնույն ընտանիքի անդամ են համարվում ծնողները, ամուսինը և երեխաները:
| Անուն, ազգանուն |
Ժամանակահատված (նախկինում ֆինանսական համակարգում (հաշվետու թողարկող ընկերություններում) աշխատած անձանց համար նշել համապատասխան ֆինանսական կազմակերպությունում (հաշվետու թողարկող ընկերություններում) աշխատելու ժամանակահատվածը |
Անձնագրի համար |
Փոխկա- պակցվածության ձև |
Աշխատանքի վայր |
Պաշտոն |
Հեռա- խոսահամար |
| |
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
| |
| 7. Դրամային (կամ այլ) պարտավորություններ |
7.1 Արդյո՞ք Դուք (կամ Ձեզ հետ փոխկապակցված անձինք) ունեք դրամային (կամ այլ) պարտավորություններ այն ֆինանսական կազմակերպության նկատմամբ, որի ղեկավար պետք է հանդիսանաք
- Ոչ,
- Այո, ներկայացնել մանրամասներ (գումար, ժամկետ, այլ)
|
7.2 Արդյո՞ք Դուք (կամ Ձեզ հետ փոխկապակցված անձինք) ունեք կամ ունեցել եք ՀՀ տարածքում գործող ֆինանսական կազմակերպությունների հանդեպ ժամկետանց պարտավորություններ
- Ոչ,
- Այո, ներկայացնել մանրամասներ (ֆինանսական կազմակերպության անվանումը, գումար, ժամկետ, այլ)
|
| 8. Այլ տեղեկատվություն |
8.1 Այս մասում նշվում է Ձեզ հետ փոխկապակցված ֆիզիկական անձանց վերաբերյալ հետևյալ տվյալները (բացառությամբ 6.3 կետում նշված անձանց)
| Անուն, ազգանուն |
Անձնագրի համար |
Փոխկա- պակցվածության ձև |
Աշխատանքի վայր |
Պաշտոն |
Բնակության վայր |
Հեռախո- սահամար |
| |
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
| |
8.2 Նշեք Ձեզ հետ փոխկապակցված իրավաբանական անձանց վերաբերյալ հետևյալ տվյալները.
| Կազմակերպության անվանում |
Գտնվելու վայր |
Փոխկապակցվածության ձև |
Հեռախոսահամար |
| |
|
|
|
| |
|
|
|
| |
|
|
| |
9. Ձեր կարծիքով արդյոք առկա՞ են այլ կարևոր տեղեկություններ, որոնք կցանկանայիք նշել
- Ոչ,
- Այո, ներկայացնել մանրամասները
|
| 10. Այլ փաստաթղթեր |
10.1 Այս կետը լրացվում է միայն բանկի խորհրդի անդամների կողմից. Ծանոթացել եմ «Խորհրդի անդամների գործունեության ուղեցույց» փաստաթղթի հետ
|
11. Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական: Գրանցման ներկայացված ղեկավարի ստորագրություն ------------------------- |
12. Ֆինանսական կազմակերպության կառավարման մարմնի կողմից լիազորված անձի ստորագրություն և կազմակերպության կնիք առկայության դեպքում) Ֆինանսական կազմակերպության կառավարման մարմնի կողմից լիազորված անձի անուն, ազգանուն ---------------------------- Ամսաթիվ (օր/ամիս/տարի) ------------------------------- Ստորագրություն -------------------------------- Ֆինանսական կազմակերպության կնիք ------------------------------ |