(ուժը կորցրել է 06.11.2023 թիվ 11-Ն հրաման)
i
320.0142.051109
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «05»        11            2009 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32009382
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ
 
15 հոկտեմբերի 2009 թվականի N 142-Ն
 
ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 7-րդ մասով`
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
 
1. Հաստատել «Ավիացիոն անվտանգության ծառայությունների անձնակազմերի անդամների ատեստավորման կանոնակարգ»-ը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 
Հավելված
ՀՀ կառավարությանն առընթեր
քաղաքացիական ավիացիայի
գլխավոր վարչության պետի
2009 թվականի հոկտեմբերի 15-ի
N 142-Ն հրամանի
 
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ
 
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
 
1. Ավիացիոն անվտանգության ծառայությունների անձնակազմերի անդամների ատեստավորման կանոնակարգով (այսուհետ` Կանոնակարգ) սահմանվում են Հայաստանի Հանրապետության օդանավակայանների, Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործողների և քաղաքացիական ավիացիայի բնագավառում գործունեություն իրականացնող կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծառայությունների անձնակազմերի անդամների (այսուհետ` անձնակազմի անդամ) ատեստավորման անցկացման (այսուհետ` ատեստավորման անցկացում) կանոնակարգն ու պայմանները:
2. Ատեստավորումն անցկացվում է զբաղեցրած պաշտոնին անձնակազմերի անդամի մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների համապատասխանությունը որոշելու նպատակով:
3. Անձնակազմի անդամի ատեստավորումն անցկացվում է յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ, իսկ առաջին ատեստավորումն անձնակազմի անդամի աշխատանքի ընդունվելուց 6 ամիս անց:
4. Յուրաքանչյուր տարի անձնակազմի անդամների առնվազն 1/3-ը ենթակա է ատեստավորման:
5. Անձնակազմի անդամի արտահերթ ատեստավորումն անցկացվում է հերթական ատեստավորումից առնվազն մեկ տարի հետո:
6. Անձնակազմի անդամի արտահերթ ատեստավորումն անցկացվում է.
1) նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի պատճառաբանված միջնորդության հիման վրա.
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (այսուհետ` Գլխավոր վարչություն) կողմից ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի շարունակական ապահովման և վերահսկողության նպատակներով անցկացվող ուսումնասիրությունների, թեստերի և տեսչական գործառույթների իրականացման ընթացքում հայտնաբերված թերությունների արդյունքում.
3) անձնակազմի անդամի ցանկությամբ:
7. Ատեստավորման ենթակա չեն`
1) օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության ղեկավար պաշտոն զբաղեցնող անձերը.
2) տվյալ պաշտոնը վեց ամսից պակաս ժամկետով զբաղեցնող անձնակազմի անդամները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել.
3) հղի կամ մինչև 3 տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող անձնակազմի անդամները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել:
8. Հղիության կամ երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող անձնակազմի անդամները ենթակա են ատեստավորման` արձակուրդից վերադառնալուց հետո` ոչ շուտ, քան վեց ամիս հետո, եթե նրանք ցանկություն չեն հայտնել ավելի վաղ ատեստավորման համար:
9. Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող կամ ժամանակավոր անաշխատունակ անձնակազմի անդամները ենթակա են ատեստավորման` ծառայության անցնելուց հետո եռամսյա ժամկետում:
 
II. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
 
10. Սույն Կանոնակարգի առաջին կետում նշված կազմակերպությունները մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ը Գլխավոր վարչություն են ներկայացնում հերթական ատեստավորման ենթակա անձնակազմերի անդամների ցուցակները (N 1 ձև):
11. Սույն Կանոնակարգի 6-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում պաշտոնատար անձը, կամ ատեստավորվելու ցանկություն հայտնած անձնակազմի անդամը ներկայացնում է զեկուցագիր կազմակերպության գործադիր մարմին, որն այն հնգօրյա ժամկետում ներկայացնում է Գլխավոր վարչություն, իսկ սույն Կանոնակարգի 6-րդ կետի 2-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում` Գլխավոր վարչության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը զեկուցագիր է ներկայացնում Գլխավոր վարչության պետին, որից հետո մեկամսյա ժամկետում անձնակազմի անդամը ատեստավորվում է համապատասխան ատեստավորող հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) կողմից:
12. Ատեստավորման հանձնաժողովը կազմվում է Գլխավոր վարչության պետի հրամանով:
13. Ատեստավորման ենթակա անձնակազմի անդամները ատեստավորման օրվանից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ տեղեկացվում են ատեստավորման անցկացման մասին` ստորագրությամբ (N 2 ձև):
14. Ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ անձնակազմի անդամի անմիջական ղեկավարը հանձնաժողով է ներկայացնում անձնակազմի անդամի ծառայողական բնութագիրը:
15. Անձնակազմի անդամը ատեստավորման անցկացման օրվանից առնվազն մեկ շաբաթ առաջ, ստորագրությամբ, պետք է ծանոթանա իր ծառայողական բնութագրին: Ծառայողական բնութագրին համաձայն չլինելու դեպքում անձնակազմի անդամը ներկայացնում է գրավոր առարկություններ, որոնք ծառայողական բնութագրի հետ միասին փոխանցվում են հանձնաժողովին:
16. Ծառայողական բնութագիր չներկայացնելը չի կարող բացասաբար ազդել անձնակազմի անդամի ատեստավորման արդյունքների վրա:
i
17. Ավիացիոն անվտանգության հսկողության (զննման) գործառույթներ իրականացնող անձնակազմի անդամների ատեստավորումը իրականացվում է թեստավորման և գործնական ստուգման միջոցով, իսկ պահպանության և ներօբյեկտային վերահսկողության գործառույթներ իրականացնող անձնակազմի անդամների ատեստավորումը` թեստավորման միջոցով:
(17-րդ կետը փոփ. 06.02.13 թիվ 22-Ն հրաման)
i
18. Թեստային առաջադրանքները ատեստավորումից առնվազն մեկ ամիս առաջ կազմում է Գլխավոր վարչության համապատասխան ստորաբաժանումը, հաստատում` Գլխավոր վարչության պետը, իսկ գործնական ստուգումն իրականացվում է Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոնֆերանս կազմակերպության (ԵԿԱԿ) «Անվտանգության կանոնակարգեր» ԴՈԿ 30-ի «Գործնական թեստերի ուղեցույց»-ով (այսուհետ` ՈՒղեցույց) սահմանված ընթացակարգով:
(18-րդ կետը փոփ. 06.02.13 թիվ 22-Ն հրաման)
i
18.1. Ատեստավորման արդյունքում անձնակազմի անդամի զբաղեցրած պաշտոնին համապատասխանելու դեպքում նրան Գլխավոր վարչության կողմից տրվում է համապատասխան վկայական (Ձև N 5, Ձև N 6):
(18.1-ին կետը լրաց. 06.02.13 թիվ 22-Ն հրաման)
 
III. ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
 
19. Ատեստավորման հանձնաժողովը Գլխավոր վարչության համապատասխան ստորաբաժանումից ստանում է համապատասխան կնքված ամփոփաթերթեր` 2 օրինակից: Ամփոփաթերթի առաջին օրինակը կնքված է ձախ կողմում` կտրոնի հիմնական մասի վրա` հավասարաչափ, իսկ երկրորդ օրինակը` ներքևի ձախ մասում:
20. Ատեստավորման հանձնաժողովը մինչև թեստավորման փուլի սկիզբը նախապես պատրաստված և Գլխավոր վարչության պետի կողմից հաստատված թեստային առաջադրանքների պատահական ընտրությամբ ընտրում է անձնակազմի անդամի զբաղեցրած պաշտոնի գործառութային պարտականություններին համապատասխանող հարցեր և կազմում թեստ, որը բաղկացած է 30 հարցից:
21. Թեստային առաջադրանքները ներառում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի բնագավառի ավիացիոն անվտանգության ոլորտը կարգավորող օրենսդրական և նորմատիվային ակտերի, ինչպես նաև անձնակազմի անդամների պաշտոնեական հրահանգներով գործառույթներից բխող պահանջները:
22. Թեստավորումն անցկացվում է գրավոր:
23. Թեստավորումն անցկացվում է համապատասխան պայմաններով ապահովված սենյակում (սրահ, լսարան, դահլիճ և այլն):
24. Ատեստավորման ենթակա անձնակազմի անդամը թեստավորմանը ներկայանում է անձնագրով կամ անցագրով: Հանձնաժողովը ստուգում է անձնակազմի անդամի ինքնությունը և թույլատրում նրան մուտք գործել թեստավորման սենյակ: Անձնակազմի անդամների մուտքը թեստավորման սենյակ դադարեցվում է թեստավորումն սկսվելուց 10 րոպե առաջ:
25. Անձնակազմի անդամներին չի թույլատրվում իրենց հետ թեստավորման սենյակ բերել կապի միջոցներ, տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութեր կամ այլ տեխնիկական սարքեր:
26. Հանձնաժողովի քարտուղարը անձնակազմի անդամներին բացատրում է թեստավորման հետ կապված տեխնիկական հարցերը:
27. Հանձնաժողովի քարտուղարը անձնակազմի անդամներին տալիս է սույն Կանոնակարգի 19-րդ կետում նշված ամփոփաթերթ` 2 օրինակից: Անձնակազմի անդամը ամփոփաթերթի առաջին օրինակի կտրոնի վրա լրացնում է իր ազգանունը, անունը, հայրանունը և անջատելով այն հիմնական մասից, հանձնում է հանձնաժողովի քարտուղարին: Կտրոնները գցվում են ամփոփաթերթի պահպանման համար նախատեսված կնքված արկղի մեջ:
28. Թեստավորման ժամանակ անձնակազմի անդամները կտրոնները հանձնելուց հետո ստանում են թեստավորման առաջադրանքների տետրեր: Առաջադրանքները բաղկացած են հարցերից և դրանց 3 կամ 4 ենթադրյալ պատասխաններից, որոնցից մեկը ճիշտ պատասխանն է:
29. Հանձնաժողովի քարտուղարը թեստավորման առաջադրանքների տետրերը անձնակազմի անդամին տալուց հետո հայտարարում է թեստավորման սկիզբը:
30. Թեստավորման սկիզբը հայտարարվելուց հետո անձնակազմի անդամը ծանոթանում է առաջադրանքներին և յուրաքանչյուր առաջադրանքի համար ամփոփաթերթում նախատեսված համապատասխան վանդակում կատարում է նշում` ընտրելով մեկ (իր կարծիքով` ճիշտ) պատասխանը:
31. Անձնակազմի անդամը թեստավորման առաջադրանքների տետրում կարող է կատարել ցանկացած նշում, որոնք արդյունքների գնահատման ժամանակ հիմք չեն հանդիսանում և չեն կարող վկայակոչվել արդյունքների գնահատումը բողոքարկելիս:
32. Ամփոփաթերթի վրա ջնջումներ, ուղղումներ կամ վերականգնումներ կատարել չի թույլատրվում: Այդ դեպքում տվյալ հարցի (խնդրի) պատասխանը համարվում է սխալ:
33. Թեստավորման առաջադրանքների համար հատկացված ժամանակն սպառվելուց հետո անձնակազմի անդամը ամփոփաթերթի առաջին օրինակի հիմնական մասը գցում է կնքված արկղի մեջ, իսկ թեստավորման առաջադրանքների տետրը հանձնում հանձնաժողովի անդամին: Անձնակազմի անդամը աշխատանքը հանձնելիս ամփոփաթերթի երկրորդ օրինակի կնքված մասում լրացնում է իր ազգանունը, անունը, հայրանունը, վերցնում այն և դուրս է գալիս թեստավորման սենյակից:
34. Թեստավորման առաջադրանքները կատարելու համար անձնակազմի անդամներին հատկացվում է 50 րոպե:
35. Թեստավորման համար հատկացված ժամանակն ավարտվելուց հետո հանձնաժողովի քարտուղարը հայտարարում է դրա մասին, որից հետո անձնակազմի անդամը դադարեցնում է աշխատանքը:
 
IV. ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ
 
36. Հանձնաժողովի անդամները բացում են արկղը և հաշվում ամփոփաթերթի կտրոններն ու հիմնական մասերը` կազմելով համապատասխան արձանագրություն:
37. Գրավոր աշխատանքների ստուգման համար օպերատորը, հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ, համակարգչի միջոցով տպում է թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանները, որոնց հիման վրա տեղում պատրաստվում է ձևանմուշ:
38. Հանձնաժողովի անդամները համատեղ` ձևանմուշի միջոցով ստուգում են անձնակազմի անդամի կողմից ամփոփաթերթում նշված պատասխանները: Յուրաքանչյուր անձնակազմի անդամի համար հաշվարկվում է հավաքած միավորների քանակը և տոկոսը:
39. Յուրաքանչյուր ճիշտ պատասխան գնահատվում է մեկ միավոր, իսկ սխալ պատասխանը` 0 միավոր: Սխալ պատասխաններ են համարվում ոչ միայն ճիշտ պատասխան չնշելը, այլև մեկից ավելի պատասխաններ նշելը, որևէ պատասխան չնշելը, ինչպես նաև սույն Կանոնակարգի 32-րդ կետում նշված դեպքը:
40. Ստուգման աշխատանքների ավարտից հետո բոլոր անձնակազմի անդամները հրավիրվում են թեստավորման սենյակ:
41. Հանձնաժողովի նախագահի կողմից մաքրվում են ամփոփաթերթերի հիմնական մասերի ծածկաշերտերը: Յուրաքանչյուր հիմնական մասի ծածկաշերտի մաքրումից հետո բարձրաձայն հայտարարվում են ամփոփաթերթի համարը և դրա վրա նշված տոկոսը, որոնք անմիջապես արձանագրվում են հանձնաժողովի քարտուղարի կողմից:
42. Հանձնաժողովի նախագահը բոլոր ամփոփաթերթերի հիմնական մասերի նկատմամբ սույն Կանոնակարգի 41-րդ կետում նշված գործողությունը կատարելուց հետո մեկ առ մեկ բարձրաձայն ընթերցում է ամփոփաթերթերի կտրոնների վրա նշված ազգանունը, անունը, հայրանունը: Յուրաքանչյուր աշխատող ներկայացնում է իր անձնագիրը, ստանում իր կտրոնը, հանձնաժողովի անդամների ներկայությամբ մաքրում է ծածկաշերտը և բարձրաձայն հայտնում իր կտրոնի համարը, որն անմիջապես արձանագրվում է: Չներկայացած անձնակազմի անդամների կտրոնների ծածկաշերտերը նույնպես մաքրվում են բոլորի ներկայությամբ: Հանձնաժողովի նախագահը բարձրաձայն հայտարարում է յուրաքանչյուր անձնակազմի անդամի հավաքած միավորները (տոկոսները):
43. Հանձնաժողովը միավորները (տոկոսները) հայտարարելուց հետո համապատասխան ցուցանակի վրա հրապարակում է թեստավորման արդյունքները և ամփոփաթերթի ձևանմուշը` ճիշտ պատասխանների նշմամբ:
i
44. Հանձնաժողովն ընդունում է որոշում առաջադրանքների 80 տոկոս և ավելի ճիշտ պատասխան տված անձնակազմի անդամի թեստավորման թերթում (N 3 Ձև)` ավիացիոն անվտանգության հսկողության (զննման) գործառույթներ իրականացնող անձնակազմի անդամների թեստավորման թերթում կատարելով գրառում` թույլատրվում է գործնական ստուգման, իսկ պահպանության և ներօբյեկտային վերահսկողության գործառույթներ իրականացնող անձնակազմի անդամների թեստավորման թերթում կատարելով գրառում` համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին:
(44-րդ կետը փոփ. 06.02.13 թիվ 22-Ն հրաման)
i
45. Հանձնաժողովն ընդունում է որոշում առաջադրանքների 80 տոկոսից պակաս ճիշտ պատասխան տված անձնակազմի անդամի թեստավորման թերթում կատարելով համապատասխան գրառում` չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:
(45-րդ կետը փոփ. 06.02.13 թիվ 22-Ն հրաման)
 
IV.I. ԳՈՐԾՆԱԿԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
i
(IV.I գլուխը լրաց. 06.02.13 թիվ 22-Ն հրաման)
 
45.1. Գործնական ստուգումը անցկացվում է օդանավակայանների զննման կետերում:
45.2. Հանձնաժողովի անդամները անձնակազմի անդամին տալիս են ՈՒղեցույցով սահմանված առաջադրանքներ և գնահատում դրանց կատարումը համապատասխան գնահատման թերթիկներով:
45.3. Հանձնաժողովը ընդունում է որոշում առաջադրանքների 80 տոկոս և ավելի ճիշտ կատարած անձնակազմի անդամի գործնական ստուգման թերթում (Ձև N 4) կատարելով համապատասխան գրառում` համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին:
45.4. Հանձնաժողովն ընդունում է որոշում առաջադրանքների 80 տոկոսից պակաս ճիշտ պատասխան տված անձնակազմի անդամի գործնական ստուգման թերթում կատարելով համապատասխան գրառում` չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:
 
V. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ
 
i
46. Հանձնաժողովն ատեստավորման ավարտից հետո ամփոփում է արդյունքները և յուրաքանչյուր անձնակազմի անդամի համար կազմում ատեստավորման թերթ (N 7 ձև):
(46-րդ կետը փոփ. 06.02.13 թիվ 22-Ն հրաման)
47. Հանձնաժողովի նախագահը և անդամներն ստորագրում են ատեստավորման թերթը: Հատուկ կարծիք ունեցող անդամներն ստորագրելիս նշում են դրա մասին` ստորագրության կողքին գրելով «Հատուկ կարծիքը կցվում է» բառերը և կցված հատուկ կարծիքի թերթերի թիվը:
48. Անձնակազմի անդամն ատեստավորման ավարտից հետո ծանոթանում է ատեստավորման թերթին և ստորագրում այն: Անձնակազմի անդամը ցանկության դեպքում կարող է գրավոր դիմել հանձնաժողովին և ստանալ ատեստավորման թերթի պատճենը:
49. Անձնակազմի անդամն ատեստավորման արդյունքների հետ չհամաձայնելու դեպքում կարող է դրանք, ատեստավորման ավարտից հետո եռօրյա ժամկետում բողոքարկել Գլխավոր վարչության պետին: Գլխավոր վարչության պետը բողոքը ստանալու օրվանից 7-օրյա ժամկետում ընդունում է համապատասխան որոշում:
i
49.1. Այն դեպքում, երբ ատեստավորման արդյունքներով անձնակազմի անդամի նկատմամբ հանձնաժողովն ընդունել է որոշում «չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին», ապա տվյալ անձնակազմի անդամը կարող է որոշումը ստանալուց հետո եռօրյա ժամկետում Գլխավոր վարչություն ներկայացնել դիմում` կրկնակի ատեստավորում անցնելու վերաբերյալ:
(49.1-ին կետը լրաց. 18.09.13 թիվ 176-Ն հրաման)
49.2. Կանոնակարգի 49.1 կետում նշված դիմումը քննարկվում է Գլխավոր վարչության պետի կողմից եռօրյա ժամկետում, որի արդյունքում ընդունվում է համապատասխան որոշում` կրկնակի ատեստավորման թույլատրման կամ դիմումի մերժման մասին: Դիմումի քննարկման ընթացքում հաշվի են առնվում տվյալ անձի աշխատանքային ստաժը, գործատուի կողմից տրված բնութագիրը, նախկինում ստացված մասնագիտական հավաստագրերը և ատեստավորման արդյունքում հանձնաժողովի կողմից «չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին» գնահատվելու պատճառների հիմնավոր բացատրությունները տվյալ անձի կողմից:
(49.2-րդ կետը լրաց. 18.09.13 թիվ 176-Ն հրաման)
49.3. Այն անձնակազմի անդամը, որի նկատմամբ ատեստավորման արդյունքներով ընդունվել է որոշում «չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին», չի թույլատրվում պաշտոնական պարտականությունների կատարմանը:
(49.3-րդ կետը լրաց. 18.09.13 թիվ 176-Ն հրաման)
49.4. Եթե կանոնակարգի 49.1 կետում նշված դիմումի քննարկման արդյունքում Գլխավոր վարչության պետի կողմից որոշում է կայացվում կրկնակի ատեստավորման չթույլատրելու մասին, ապա ատեստավորման հանձնաժողովի կողմից ընդունված «չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին» որոշումը մնում է անփոփոխ, իսկ տվյալ անձը ենթակա է ազատման տվյալ պաշտոնից Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
(49.4-րդ կետը լրաց. 18.09.13 թիվ 176-Ն հրաման)
49.5. Կրկնակի ատեստավորում անցնելու դիմումի բավարարման դեպքում տվյալ անձնակազմի անդամի նկատմամբ նշանակում է կրկնակի ատեստավորում, որի անցկացման մասին որոշումը կայացնում է Գլխավոր վարչության պետը, իսկ կրկնակի ատեստավորումն անցկացվում է կանոնակարգում սահմանված ատեստավորման կարգով:
(49.5-րդ կետը լրաց. 18.09.13 թիվ 176-Ն հրաման)
50. Անձնակազմի անդամի ատեստավորման արդյունքները և ընդունված որոշումները Գլխավոր վարչության պետին են ներկայացվում հաշվետվության ձևով:
51. Հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի աշխատանքների ավարտից հետո Գլխավոր վարչության պետին է ներկայացնում անձնակազմի անդամների համար ստացված, սակայն չօգտագործված ամփոփաթերթերը, հանձնաժողովի որոշումները, արձանագրությունները և մնացած բոլոր փաստաթղթերը` ատեստավորման արդյունքները անձնակազմի անդամի անձնական գործում պահելու և սահմանված կարգով դրանք արխիվացնելու համար:
 
i
VI. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԱՆՁՆԱԿԱԶՄԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ
(VI գլուխի վերնագիրը փոփ. 06.02.13 թիվ 22-Ն հրաման)
 
52. Գլխավոր վարչության պետի հաստատված ատեստավորման արդյունքների հիման վրա սույն Կանոնակարգի 1-ին կետում նշված կազմակերպությունները ձեռնարկում են համապատասխան միջոցներ` հանձնաժողովի որոշումները յոթնօրյա ժամկետում կատարելու համար:
 
Ձև N 1
 
ՑՈՒՑԱԿ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՂ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ
 
._____________________________________________________________________.
|Հ/հ|Ատեստա-   |Զբաղեց-|Վերջին     |Վերջին      |Հերթական   |Արտահերթ |
|   |վորվողի   |րած    |ատեստա-    |ատեստավորման|ատեստավո-  |ատեստավո |
|   |ազգանունը,|պաշտոնը|վորում     |արդյունքում |րումն      |րում անց-|
|   |անունը,   |       |անցկացնելու|ընդունված   |անցկացնելու|կացնելու |
|   |հայրանունը|       |ժամանակը   |որոշումը    |ժամանակը   |հիմքերը  |
|   |          |       |           |            |           |և        |
|   |          |       |           |            |           |ժամանակը |
|___|__________|_______|___________|____________|___________|_________|
|1. |          |       |           |            |           |         |
|___|__________|_______|___________|____________|___________|_________|
|2. |          |       |           |            |           |         |
|___|__________|_______|___________|____________|___________|_________|
|3. |          |       |           |            |           |         |
|___|__________|_______|___________|____________|___________|_________|
|4. |          |       |           |            |           |         |
|___|__________|_______|___________|____________|___________|_________|
|5. |          |       |           |            |           |         |
._____________________________________________________________________.
 
Ձև N 2
 
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
 
     _______________________ 200 թ.          քաղ._____________________----
 
Ես` _________________________________________________________________
(անձնակազմի անդամի անունը, հայրանունը, ազգանունը)
 
____________________________________________________________________,
(զբաղեցրած պաշտոնը)
 
Տեղեկացվել եմ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի __________________------- 200_ թ. _______________-ի N ____ հրամանին 200_ թ. ___________________ ին իմ ատեստավորումն անցկացնելու մասին:
 
     ____________________________            ____________________________
          (ստորագրությունը)                      (անունը, ազգանունը)
 
Ձև N 3
 
i
ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԹԵՐԹ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆԴԱՄԻ
 
1. Ազգանունը, անունը, հայրանունը ___________________________________
2. Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը ____________________________________
3. Թեստավորման պահին զբաղեցրած պաշտոնը և այդ պաշտոնում նշանակվելու տարեթիվը _______________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
4. Թեստավորման արդյունքը (տոկոսով)
5. Թեստավորման արդյունքում ատեստավորող հանձնաժողովի ընդունած որոշումը`
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
 
     Հանձնաժողովի նախագահ    ___________________     ____________________
                              (ստորագրությունը)      (անունը, ազգանունը)
     Հանձնաժողովի անդամներ   ___________________     ____________________
                              (ստորագրությունը)      (անունը, ազգանունը)
 
                             ___________________     ____________________
                             ___________________     ____________________
                             ___________________     ____________________
 
Թեստավորման անցկացման ամսաթիվը ____ _____________ 20 թ.
 
Թեստավորման թերթին ծանոթացա` ___________________ ___________________
(ստորագրությունը)  (անունը, ազգանունը)
 
___ _____________ 20 թ.
 
(3-րդ ձևը փոփ. 06.02.13 թիվ 22-Ն հրաման)
 
Ձև N 4
 
i
ԳՈՐԾՆԱԿԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԹԵՐԹ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆԴԱՄԻ
 
1. Ազգանունը, անունը, հայրանունը _________________________________
2. Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը _________________________________
3. Գործնական ստուգման պահին զբաղեցրած պաշտոնը և այդ պաշտոնում նշանակվելու տարեթիվը
__________________________________________________________________
__________________________________________________________________
__________________________________________________________________
 
4 Գործնական ստուգման արդյունքը (տոկոսով)
5. Գործնական ստուգման արդյունքում ատեստավորող հանձնաժողովի ընդունած որոշումը` ____________________________________________________________
__________________________________________________________________
__________________________________________________________________
 
     Հանձնաժողովի նախագահ    ___________________     ____________________
                              (ստորագրությունը)      (անունը, ազգանունը)
     Հանձնաժողովի անդամներ   ___________________     ____________________
                              (ստորագրությունը)      (անունը, ազգանունը)
 
                             ___________________     ____________________
                             ___________________     ____________________
                             ___________________     ____________________
 
Գործնական ստուգման անցկացման վայրը, ամսաթիվը __________________
 
____ _____________ 20 թ.
 
Գործնական ստուգման թերթին ծանոթացա`
 
     ___________________     ____________________
      (ստորագրությունը)      (անունը, ազգանունը)
 
___ _____________ 20 թ.
 
Ձև N 5
 
._____________________________________________________________________.
|                                     GENERAL DEPARTMENT              |
|                                  OF CIVIL AVIATION AT THE           |
|                           GOVERNMENT OF THE REPUBLIC OF ARMENIA     |
|                                                                     |
| ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ        |
|                 ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ                       |
|                                                                     |
|                           ՎԿԱՅԱԿԱՆ                                  |
|                          CERTIFICATE     N 0000                     |
|                                                                     |
|Սույնով հավաստվում է, որ ........................................    |
|                                                                     |
|This is to certify that .........................................    |
|                                                                     |
|մասնակցել է Գլխավոր վարչության    has participated in certification  |
|կողմից անցկացված ատեստավորմանը    held by the General Department and |
|և  ստացել ավիացիոն անվտանգության  received Aviation Security         |
|տեսուչի որակավորում:              Inspector Qualification.           |
|                                                                     |
|                                                                     |
|Տրման ամսաթիվ                     ՀՀ ԿԱ ՔԱԳՎ ատեստավորման            |
|Date of issue                     հանձնաժողովի նախագահ               |
|                                  Chairman of GDCA Attestation       |
|                                  Commission                         |
._____________________________________________________________________.
 
Ձև N 6
 
._____________________________________________________________________.
|                                     GENERAL DEPARTMENT              |
|                                  OF CIVIL AVIATION AT THE           |
|                           GOVERNMENT OF THE REPUBLIC OF ARMENIA     |
|                                                                     |
| ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ        |
|                 ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ                       |
|                                                                     |
|                           ՎԿԱՅԱԿԱՆ                                  |
|                          CERTIFICATE     N 0000                     |
|                                                                     |
|Սույնով հավաստվում է, որ ........................................    |
|                                                                     |
|This is to certify that .........................................    |
|                                                                     |
|մասնակցել է Գլխավոր վարչության    has participated in certification  |
|կողմից անցկացված ատեստավորմանը    held by the General Department and |
|և  ստացել ավիացիոն անվտանգության  received Aviation Security Control |
|հսկողության տեսուչի որակավորում:  Inspector Qualification.           |
|                                                                     |
|                                                                     |
|Տրման ամսաթիվ                     ՀՀ ԿԱ ՔԱԳՎ ատեստավորման            |
|Date of issue                     հանձնաժողովի նախագահ               |
|                                  Chairman of GDCA Attestation       |
|                                  Commission»:                       |
._____________________________________________________________________.
 
Ձև N 7
 
ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԹԵՐԹ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆԴԱՄԻ
 
Ատեստավորման ձևը`
. թեստավորում
. Գործնական ստուգում
 
1. Ազգանունը, անունը, հայրանունը __________________________________
2. Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը ___________________________________
3. Ատեստավորման պահին զբաղեցրած պաշտոնը և այդ պաշտոնում նշանակվելու տարեթիվը ______________________________________________________________
___________________________________________________________________
___________________________________________________________________
___________________________________________________________________
4. Ատեստավորման արդյունքում ատեստավորող հանձնաժողովի ընդունած որոշումը` ______________________________________________________________
___________________________________________________________________
___________________________________________________________________
 
     Հանձնաժողովի նախագահ    ___________________     ____________________
                              (ստորագրությունը)      (անունը, ազգանունը)
     Հանձնաժողովի անդամներ   ___________________     ____________________
                              (ստորագրությունը)      (անունը, ազգանունը)
 
                             ___________________     ____________________
                             ___________________     ____________________
                             ___________________     ____________________
 
Ատեստավորման անցկացման ամսաթիվը __________________ 20 թ.
 
Ատեստավորման թերթին ծանոթացա` _________________ ___________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
 
___ _____________ 20 թ.
 
(7-րդ ձևը լրաց. 06.02.13 թիվ 22-Ն հրաման)