(ուժը կորցրել է 19.07.99 թիվ 263 հրաման)
i
118.0028.270199
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 
 ՀՐԱՄԱՆ
 
26 հունվարի 1999 թվականի թիվ 28
 
i
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇՎԱՅԻՆ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 26-ի «Հաշվապահական հաշվառման համակարգի բարեփոխումների մասին» N 740 որոշման (1999թ. հունվարի 11-ի խմբագրությամբ) 3-րդ կետի,
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
 
1. Հաստատել «Կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանը»:
2. Սահմանել, որ սույն հաշվային պլանը տարածվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 26-ի «Հաշվապահական հաշվառման համակարգի բարեփոխումների մասին» N 740 որոշմամբ (1999թ. հունվարի 11-ի խմբագրությամբ) սահմանված կազմակերպությունների վրա:
3. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
 
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇՎԱՅԻՆ ՊԼԱՆ
 
Սույն հաշվային պլանը մշակվել է ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 26-ի «Հաշվապահական հաշվառման համակարգի բարեփոխումների մասին» N 740 որոշման (1999թ. հունվարի 11-ի խմբագրությամբ), ելնելով Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտներից, հաշվի առնելով ֆինանսական հաշվետվությունների կազմման և կառավարչական հաշվառման պահանջները:
Սույն հաշվային պլանը տարածվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 26-ի «Հաշվապահական հաշվառման համակարգի բարեփոխումների մասին» N 740 որոշմամբ (1999թ. հունվարի 11-ի խմբագրությամբ) սահմանված կազմակերպությունների վրա:
Սույն հաշվային պլանը տարածվում է վերոհիշյալ որոշման N 2 հավելվածում նշված կազմակերպությունների վրա, ինչպես նաև այն կազմակերպությունների վրա, որոնք 1999 թվականի ընթացքում գործող օրենսդրությամբ հաշվապահական հաշվառումը վարելուն և ֆինանսական հաշվետվությունները կազմելուն զուգընթաց հաշվառումը կվարեն նաև Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտներով:
Հաշվային պլանը բաղկացած է երկու բաժնից`
1. Ընդհանուր դրույթներ,
2. Հաշվապահական հաշվառման հաշիվների ցանկ:
I բաժնում տրված է հաշվային պլանի ընդհանուր բնութագիրը, գործողության ոլորտը, ֆինանսական հաշվետվությունների նոր ձևերի հետ կապը, ինչպես նաև դասակարգման և կոդավորման հիմունքները:
II բաժնում տրված է հաշվապահական հաշվառման դասերում և խմբերում միավորված առաջին և երկրորդ կարգի հաշիվների ցանկը:
 
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
 
Հաշվապահական հաշվառման հաշվային պլանը կազմակերպության վրա ազդող իրադարձությունների և նրա կողմից իրականացվող գործառնությունների փաստերի` հաշվապահական հաշվառման մեջ գրանցման և խմբավորման սխեմա է:
Հաշվային պլանը հիմնված է ըստ տնտեսական բովանդակության դասակարգված հաշիվների վրա և ներառում է հաշիվների դասեր, հաշիվների խմբեր, առաջին կարգի հաշիվներ (սինթետիկ հաշիվներ) և երկրորդ կարգի հաշիվներ (ենթահաշիվներ):
Հաշվային պլանը ներառում է 9 դաս`
1. Ոչ ընթացիկ ակտիվներ,
2. Ընթացիկ ակտիվներ,
3. Սեփական կապիտալ,
4. Ոչ ընթացիկ պարտավորություններ,
5. Ընթացիկ պարտավորություններ,
6. Եկամուտներ,
7. Ծախսեր,
8. Կառավարչական հաշվառման հաշիվներ,
9. Արտահաշվեկշռային հաշիվներ:
1-7 դասերն ընդգրկում են ֆինանսական հաշվառման հաշիվները, 8-րդ դասը` կառավարչական հաշվառման և 9-րդ դասը` արտահաշվեկշռային հաշիվները:
Ֆինանսական հաշվառման հաշիվներն օգտագործվում են ֆինանսական հաշվետվություններում արտացոլման ենթակա տեղեկատվության ընդհանրացման համար: Դրանք բաժանվում են հաշվեկշռային հաշիվների (1-5 դասեր) և գործունեության արդյունքների հաշիվների (6-7 դասեր):
Հաշվեկշռային հաշիվները նախատեսված են կազմակերպության ակտիվների, սեփական կապիտալի և պարտավորությունների հաշվառման համար: Յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի վերջում հաշվապահական հաշվեկշռում արտացոլվում են այս հաշիվների (դեբետային կամ կրեդիտային) մնացորդները:
Գործունեության արդյունքների հաշիվները նախատեսված են կազմակերպության եկամուտների և ծախսերի հաշվառման համար: Յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի վերջում այս հաշիվների շրջանառությունը (դեբետային` ծախսերի գծով և կրեդիտային` եկամուտների գծով), սահմանված դեպքերում դրանց արդյունքը տեղափոխվում է ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն:
Կառավարչական հաշվառման հաշիվները նախատեսված են արտադրական ծախսումների և արտադրանքի (ծառայության) ինքնարժեքի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար, որոնք օգտագործվում են միայն կազմակերպության ներքին կարիքների համար` կառավարչական որոշումներ ընդունելու նպատակով:
Արտահաշվեկշռային հաշիվները նախատեսված են կազմակերպությանը չպատկանող, բայց ժամանակավորապես նրա տրամադրության կամ օգտագործման տակ գտնվող ակտիվների (վարձակալված (գործառնական) հիմնական միջոցներ, պատասխանատու պահպանության, վերամշակման ընդունված ակտիվներ և այլն) պայմանական իրավունքների և պարտավորությունների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման, ինչպես նաև առանձին գործառնությունների վերահսկման համար:
Հաշիվների կոդավորումը կառուցված է տասնորդական համակարգով, որոնց համապատասխան(
-հաշիվների դասերը նշված են միանիշ թվով` 1-ից մինչև 9-ը,
-հաշիվների խմբերը նշված են երկնիշ թվով, որոնցից առաջինը ցույց է տալիս դասի ծածկագիրը, իսկ երկրորդը` խմբի համարը,
-առաջին կարգի հաշիվները նշված են եռանիշ թվով, որոնցից առաջին երկուսը ցույց են տալիս խմբի ծածկագիրը, երրորդը` առաջին կարգի հաշվի համարը,
-երկրորդ կարգի հաշիվները նշված են քառանիշ թվով, որոնցից առաջին երեքը ցույց են տալիս առաջին կարգի հաշվի ծածկագիրը, չորրորդը` երկրորդ կարգի հաշվի համարը:
1-7 դասի առաջին կարգի հաշիվները պարտադիր են բոլոր կազմակերպությունների համար, իսկ 8-9 դասի առաջին կարգի հաշիվները և երկրորդ կարգի բոլոր հաշիվները օգտագործվում են անհրաժեշտության դեպքում, ելնելով կազմակերպության գործունեության առանձնահատկություններից, ֆինանսական հաշվետվություններում տեղեկատվության բացահայտման պահանջներից, ինչպես նաև վերահսկողության և վերլուծության նպատակներից:
Յուրահատուկ գործառնությունների հաշվառման նպատակով կազմակերպությունները կարող են անհրաժեշտության դեպքում հաշվային պլանում ավելացնել լրացուցիչ առաջին և երկրորդ կարգի հաշիվներ, օգտագործելով հաշիվների ազատ ծածկագրերը, ինչպես նաև իրենց գործունեության բնույթից ելնելով փոփոխել երկրորդ կարգի հաշիվները, այդ մասին բացահայտելով իրենց հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ:
Հաշվային պլանը ներառում է միայն ակտիվային և պասիվային հաշիվներ: 1, 2, 7, 8 դասերի հաշիվները, բացառությամբ կարգավորող հաշիվների, ակտիվային են, իսկ 3-6 դասերի հաշիվները, (բացառությամբ կարգավորող հաշիվների, պասիվային են:
Ակտիվապասիվային հաշիվների կիրառում չի թույլատրվում, քանի որ ակտիվների և պարտավորությունների, եկամուտների և ծախսերի հոդվածների միջև հաշվանցում չի թույլատրվում, բացառությամբ այն դեպքերի, երբ հաշվանցումը պահանջվում կամ թույլատրվում է հաշվապահական հաշվառման ստանդարտներով (հաշվանցման սկզբունք):
1-8 դասերի հաշիվներում կազմակերպության գործառնությունների և նրա վրա ազդող իրադարձությունների արտացոլումը իրականացվում է կրկնակի գրանցման հիմունքով, իսկ 9-րդ դասի հաշիվներում` հաշվառման պարզ համակարգով:
 
II. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՑԱՆԿ Հաշիվն. I կարգի II կարգի
      խմբի    հաշիվն.   հաշիվն. 
      ծածկ.    ծածկ.     ծածկ.
 
ԴԱՍ 1. ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ԱԿՏԻՎՆԵՐ
 
     11-12                        ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐ
 
               111                Մաշվող հիմնական միջոցներ
                          1111    Շենքեր
                          1112    Կառուցվածքներ
                          1113    Փոխանցող հարմարանքներ
                          1114    Մեքենաներ և  սարքավորումներ
                          1115    Տրանսպորտային միջոցներ
                          1116    Արտադրական գույք, տնտեսական գույք, 
                                   գործիքներ
                          1117    Բազմամյա տնկարկներ
                          1118    Բանող և  մթերատու անասուններ
                          1119    Այլ հիմնական միջոցներ
 
               112                Հիմնական միջոցների մաշվածություն
                          1121    Շենքերի մաշվածություն
                          1122    Կառուցվածքների մաշվածություն
                          1123    Փոխանցող հարմարանքների մաշվածություն
                          1124    Մեքենաների և  սարքավորումների 
                                   մաշվածություն
                          1125    Տրանսպորտային միջոցների մաշվածություն
                          1126    Արտադրական գույքի, տնտեսական գույքի, 
                                   գործիքների մաշվածություն
                          1127    Բազմամյա տնկարկների մաշվածություն
                          1128    Բանող և  մթերատու անասունների 
                                   մաշվածություն
                          1129    Այլ հիմնական միջոցների մաշվածություն
 
               113                Ժամանակավորապես շահագործումից հանված 
                                   հիմնական միջոցներ
 
               114                Հողամասեր
 
               115                Բնական ռեսուրսներ
 
               116                Բնական ռեսուրսների սպառում
 
               117                Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ
                          1171    Կառուցման ընթացքում գտնվող հիմնական 
                                   միջոցներ
                          1172    Տեղակայման ենթակա սարքավորումներ
                          1173    Ոչ ընթացիկ նյութական ակտիվներ մինչև
                                   շահագործման հանձնելը
                          1174    Հետագա կապիտալացվող ծախսումներ
                          1175    Այլ անավարտ ոչ ընթացիկ նյութական 
                                   ակտիվներ
 
               118                Երկարաժամկետ վարձակալված հիմնական 
                                   միջոցներ
 
               119                Երկարաժամկետ վարձակալված հիմնական 
                                   միջոցների մաշվածություն
 
               121                Ոչ ընթացիկ նյութական ակտիվների 
                                   արժեզրկումից կորուստներ
            
        13                        ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐ
 
               131                Ոչ նյութական ակտիվներ
                          1311    Կազմակերպչական ծախսեր
                          1312    Լիցենզիաներ
                          1313    Ֆիրմայի գին (գուդվիլ)
                          1314    Արտոնագրեր
                          1315    Ապրանքային նշաններ
                          1316    Ծրագրային ապահովում
                          1317    Հողի և  բնական ռեսուրսների օգտագործման 
                                   իրավունք
                          1318    Այլ ոչ նյութական ակտիվներ
 
               132                Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա
                          1321    Կազմակերպչական ծախսերի ամորտիզացիա
                          1322    Լիցենզիաների ամորտիզացիա
                          1323    Ֆիրմայի գնի (գուդվիլի) ամորտիզացիա
                          1324    Արտոնագրերի ամորտիզացիա
                          1325    Ապրանքային նշանների ամորտիզացիա
                          1326    Ծրագրային ապահովման ամորտիզացիա
                          1327    Հողի և  բնական ռեսուրսների օգտագործման 
                                   իրավունքի ամորտիզացիա
                          1328    Այլ ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա
 
               133                Զարգացման անավարտ ծախսումներ
 
               134                Ակտիվ ճանաչված զարգացման ծախսումներ
 
               135                Ակտիվ ճանաչված զարգացման ծախսումների 
                                   ամորտիզացիա
 
               136                Ոչ նյութական ակտիվների արժեզրկումից 
                                   կորուստներ
 
        14                        ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐ
 
               141                Ոչ ընթացիկ ներդրումներ չկապակցված 
                                   կողմերում
                          1411    Բաժնետոմսեր և  բաժնեմասեր
                          1412    Պարտատոմսեր
                          1413    Տրամադրված փոխառություններ
                          1414    Այլ ոչ ընթացիկ ֆինանսական ներդրումներ
 
               142                Ոչ ընթացիկ ներդրումներ կապակցված 
                                   կողմերում
                          1421    Ոչ ընթացիկ ներդրումներ դուստր 
                                   ընկերություններում
                          1422    Ոչ ընթացիկ ներդրումներ ասոցիացված 
                                   կազմակերպություններում
                          1423    Ոչ ընթացիկ ներդրումներ այլ կապակցված 
                                   կողմերում
 
               143                Ոչ ընթացիկ ներդրումների արժեքի 
                                   փոփոխություն
                          1431    Ոչ ընթացիկ ներդրումների արժեքի ավելացում
                          1432    Ոչ ընթացիկ ներդրումների արժեքի նվազում
 
               144                Երկարաժամկետ դեբիտորական պարտք 
                                   ֆինանսական վարձակալության գծով
 
               145                Այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ
 
        15                        ԱՅԼ ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ԱԿՏԻՎՆԵՐ
 
               151                Ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված 
                                   ծախսումների գծով
 
               152                Ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված հարկերի 
                                   գծով
 
               153                Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք 
                                   բերելու համար
 
               154                Այլ ոչ ընթացիկ ակտիվներ
 
ԴԱՍ 2. ԸՆԹԱՑԻԿ ԱԿՏԻՎՆԵՐ
 
        21                        ՊԱՇԱՐՆԵՐ
 
               211                Նյութեր
                          2111    Հումք և  նյութեր
                          2112    Գնովի կիսապատրաստուքներ, համալրող 
                                   շինվածքներ և դետալներ
                          2113    Վառելիք
                          2114    Տարա և  տարանյութեր
                          2115    Պահեստամասեր
                          2116    Շինանյութեր
                          2117    Գյուղատնտեսական նշանակության նյութեր
                          2118    Վերամշակման հանձնված նյութեր
                          2119    Այլ նյութեր
 
               212                Աճեցվող և  բտվող կենդանիներ
 
               213                Արագամաշ առարկաներ
                          2131    Արագամաշ առարկաներ պահեստում
                          2132    Ժամանակավոր ոչ տիտղոսային կառույցներ
 
               214                Անավարտ արտադրություն
                          2141    Արտադրանքի գծով
                          2142    Ծառայությունների գծով
 
               215                Արտադրանք
                          2151    Պատրաստի արտադրանք
                          2152    Սեփական արտադրության կիսապատրաստուքներ
                          2153    Կոնսիգնացիոն և  կոմիսիոն հիմունքներով 
                                   վաճառքի հանձնված արտադրանք
                          2154    Բեռնված արտադրանք
 
               216                Ապրանքներ
                          2161    Ապրանքներ պահեստում
                          2162    Ապրանքներ մանրածախ առևտրում
                          2163    Տարա և  տարանյութ
                          2164    Կոնսիգնացիոն և  կոմիսիոն հիմունքներով 
                                   վաճառքի հանձնված ապրանքներ
                          2165    Բեռնված ապրանքներ
                          2166    Այլ ապրանքներ
 
               217                Պաշարների արժեքի փոփոխություն
 
     22-23                        ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԸՆԹԱՑԻԿ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ 
                                   ՊԱՐՏՔԵՐ
 
               221                Առևտրական  դեբիտորական պարտքեր 
                                   չկապակցված կողմերի գծով
                          2211    Երկրի ներսից ստացվելիք առևտրական  
                                   դեբիտորական պարտք
                          2212    Արտերկրից ստացվելիք առևտրական  
                                   դեբիտորական պարտք
 
               222                Առևտրական  դեբիտորական պարտքեր 
                                   կապակցված կողմերի գծով
                          2221    Ընթացիկ դեբիտորական պարտք դուստր 
                                   ընկերությունների գծով
                          2222    Ընթացիկ դեբիտորական պարտք ասոցիացված 
                                   կազմակերպությունների գծով
                          2223    Ընթացիկ դեբիտորական պարտք այլ կապակցված 
                                   կողմերի գծով
 
               223                Առևտրական  դեբիտորական պարտքերի 
                                    հնարավոր կորուստների պահուստ
 
               224                Տրված ընթացիկ կանխավճարներ
                          2241     Երկրի ներսում տրված ընթացիկ 
                                    կանխավճարներ
                          2242    Արտերկիր տրված ընթացիկ կանխավճարներ
 
               225                Ընթացիկ դեբիտորական պարտք բյուջեի գծով
                          2251     Շահութահարկի գծով
                          2252    Ավելացված արժեքի հարկի գծով
                          2253     Այլ վճարների գծով
 
               226                Փոխհատուցման ենթակա ավելացված արժեքի 
                                   հարկ
 
               227                Ընթացիկ դեբիտորական պարտք սոցիալական 
                                   ապահովագրության գծով
                          2271    Սոցիալական ապահովագրության վճարների 
                                   գծով
                          2272    Սոցիալական ապահովագրության նպաստների 
                                   գծով
 
               228                Ընթացիկ դեբիտորական պարտք 
                                   արտաբյուջետային վճարումների գծով
 
               229                Ընթացիկ դեբիտորական պարտք անձնակազմի 
                                   հետ
                          2291    Աշխատանքի վճարման գծով
                          2292    Առհաշիվ տրված գումարների գծով
                          2293    Այլ գործառնությունների գծով
 
               231                Ընթացիկ դեբիտորական պարտք հաշվեգրված 
                                   եկամուտների գծով
                          2311    Ընթացիկ դեբիտորական պարտք 
                                   վարձակալության գծով
                          2312    Ընթացիկ դեբիտորական պարտք ստացվելիք 
                                   շահաբաժինների գծով
                          2313    Ընթացիկ դեբիտորական պարտք հաշվարկված 
                                   տոկոսների գծով
                          2314    Ընթացիկ դեբիտորական պարտք այլ 
                                   եկամուտների գծով
 
               232                Այլ ընթացիկ դեբիտորական պարտք
                          2321    Ընթացիկ դեբիտորական պարտք 
                                   բողոքարկումների գծով
                          2322    Ընթացիկ դեբիտորական պարտք 
                                   ապահովագրության գծով
                          2323    Ընթացիկ դեբիտորական պարտք այլ 
                                   գործառնությունների գծով
 
        24                        ԸՆԹԱՑԻԿ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ
 
               241                Ընթացիկ ֆինանսական ներդրումներ
                          2411    Պարտատոմսեր և  այլ արժեթղթեր
                          2412    Ավանդներ
                          2413    Տրամադրված փոխառություններ
                          2414    Այլ ընթացիկ ներդրումներ
 
               242                Ընթացիկ ֆինանսական ներդրումների արժեքի 
                                   փոփոխություն
                          2421    Ընթացիկ ֆինանսական ներդրումների արժեքի 
                                   ավելացում
                          2422    Ընթացիկ ֆինանսական ներդրումների արժեքի 
                                   նվազում
 
        25                        ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ
 
               251                Դրամարկղ
                          2511    Ազգային արժույթի դրամարկղ
                          2512    Արտարժույթի դրամարկղ
                          2513    Սառեցված գումարներ դրամարկղում
 
               252                Հաշվարկային հաշիվ
                          2521    Հաշվարկային հաշիվ
                          2522    Սառեցված գումարներ հաշվարկային հաշվում
 
               253                Արտարժութային հաշիվ
                          2531    Արտարժութային հաշիվ երկրի ներսում
                          2532    Արտարժութային հաշիվ արտերկրում
                          2533    Սառեցված գումարներ արտարժութային 
                                   հաշվում
 
               254                Այլ հաշիվներ բանկերում
                          2541    Ակրեդիտիվներ
                          2542    Չեկային գրքույկներ
                          2543    Այլ հաշիվներ բանկերում
 
               255                Դրամական միջոցներ ճանապարհին
 
               256                Դրամական փաստաթղթեր
 
        26                        ԱՅԼ ԸՆԹԱՑԻԿ ԱԿՏԻՎՆԵՐ
 
               261                Ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսումների 
                                   գծով
 
               262                Ընթացիկ ակտիվներ հետաձգված հարկերի գծով
 
               263                Այլ ընթացիկ ակտիվներ
 
ԴԱՍ 3. ՍԵՓԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼ
 
        31                        ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿԱՊԻՏԱԼ
 
               311                Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ
                          3111    Հասարակ բաժնետոմսեր
                          3112    Արտոնյալ բաժնետոմսեր
                          3113    Բաժնեմասեր
                          3114    Փայեր
 
               312                Չվճարված կապիտալ
 
               313                Հետ գնված կապիտալ
                          3131    Հետ գնված հասարակ բաժնետոմսեր
                          3132    Հետ գնված արտոնյալ բաժնետոմսեր
                          3133    Հետ գնված բաժնեմասեր
                          3134    Հետ գնված փայեր
 
               314                Լրացուցիչ կապիտալ
                          3141    Էմիսիոն եկամուտ
                          3142    Այլ լրացուցիչ կապիտալ
 
        32                        ՎԵՐԱԳՆԱՀԱՏՈՒՄԻՑ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
               321                Ոչ ընթացիկ ակտիվների վերագնահատումից 
                                   առաջացած տարբերություններ
                          3211    Հիմնական միջոցների վերագնահատումից 
                                   առաջացած տարբերություններ
                          3212    Ոչ նյութական ակտիվների վերագնահատումից 
                                   առաջացած տարբերություններ
                          3213    Ոչ ընթացիկ ֆինանսական ներդրումների 
                                   վերագնահատումից առաջացած 
                                   տարբերություններ
 
        33                        ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔ
 
               331                Ֆինանսական արդյունք
 
        34                        ՉԲԱՇԽՎԱԾ ՇԱՀՈՒՅԹ (ՉԾԱԾԿՎԱԾ ՎՆԱՍ)
 
               341                Նախորդ տարիների ֆինանսական 
                                   արդյունքների ճշգրտում
                          3411    Նախորդ տարիների շահույթի ճշգրտում
                          3412    Նախորդ տարիների վնասի ճշգրտում
 
               342                Նախորդ տարիների չբաշխված շահույթ 
                                   (չծածկված վնաս)
                          3421    Նախորդ տարիների չբաշխված շահույթ
                          3422    Նախորդ տարիների չծածկված վնաս
 
               343                Հաշվետու տարվա զուտ շահույթ (վնաս)
                          3431    Հաշվետու տարվա զուտ շահույթ
                          3432    Հաշվետու տարվա զուտ վնաս
 
               344                Կանխավճար շահաբաժինների գծով
 
        35                        ՊԱՀՈՒՍՏՆԵՐ
 
               351                Պարտադիր ձևավորվող  պահուստներ
                          3511    Օրենսդրությամբ սահմանված պահուստներ
                          3512    Կանոնադրությամբ սահմանված պահուստներ
 
ԴԱՍ 4. ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
        41                        ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ 
                                   ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
               411                Երկարաժամկետ բանկային վարկեր
                          4111    Երկարաժամկետ բանկային վարկեր ազգային 
                                   արժույթով
                          4112    Երկարաժամկետ բանկային վարկեր 
                                   արտարժույթով
 
               412.               Երկարաժամկետ փոխառություններ
                          4121    Երկարաժամկետ փոխառություններ կապակցված 
                                   կողմերից
                          4122    Տրված երկարաժամկետ մուրհակներ
                          4123    Տեղաբաշխված երկարաժամկետ պարտատոմսեր
                          4124    Այլ երկարաժամկետ փոխառություններ
 
               413                Երկարաժամկետ պարտավորություններ 
                                   ֆինանսական վարձակալության գծով
 
               414                Այլ երկարաժամկետ ֆինանսական 
                                   պարտավորություններ
 
        42                        ԱՅԼ ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
               421                Նպատակային ֆինանսավորում և  մուտքեր
                          4211    Նպատակային ֆինանսավորում բյուջեից
                          4212    Այլ նպատակային ֆինանսավորում և  մուտքեր
               
               422                Հետաձգված եկամուտներ
               
               423                Ոչ ընթացիկ պարտավորություններ 
                                   հետաձգված հարկերի գծով
               
               424                Այլ ոչ ընթացիկ պարտավորություններ
 
ԴԱՍ 5. ԸՆԹԱՑԻԿ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
        51                        ԸՆԹԱՑԻԿ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
               511                Կարճաժամկետ բանկային վարկեր
                          5111    Կարճաժամկետ բանկային վարկեր ազգային 
                                   արժույթով
                          5112    Կարճաժամկետ բանկային վարկեր 
                                   արտարժույթով
                          5113    Ժամկետանց կարճաժամկետ բանկային վարկեր 
                                   ազգային արժույթով
                          5114    Ժամկետանց կարճաժամկետ բանկային վարկեր 
                                   արտարժույթով
               
               512                Երկարաժամկետ բանկային վարկերի 
                                   կարճաժամկետ մաս
                          5121    Երկարաժամկետ բանկային վարկերի 
                                   կարճաժամկետ մաս ազգային արժույթով
                          5122    Երկարաժամկետ բանկային վարկերի 
                                   կարճաժամկետ մաս արտարժույթով
                          5123    Ժամկետանց երկարաժամկետ բանկային վարկեր 
                                   ազգային արժույթով
                          5124    Ժամկետանց երկարաժամկետ բանկային վարկեր 
                                   արտարժույթով
               
               513                Ընթացիկ փոխառություններ
                          5131    Ընթացիկ փոխառություններ կապակցված 
                                   կողմերից
                          5132    Տրված ընթացիկ մուրհակներ
                          5133    Տեղաբաշխված ընթացիկ պարտատոմսեր
                          5134    Այլ ընթացիկ փոխառություններ
               
               514                Երկարաժամկետ փոխառությունների 
                                   կարճաժամկետ մաս
                          5141    Երկարաժամկետ փոխառությունների 
                                   կարճաժամկետ մաս կապակցված կողմերից
                          5142    Տրված երկարաժամկետ մուրհակների 
                                   կարճաժամկետ մաս
                          5143    Տեղաբաշխված երկարաժամկետ պարտատոմսերի 
                                   կարճաժամկետ մաս
                          5144    Այլ երկարաժամկետ փոխառությունների 
                                   կարճաժամկետ մաս
 
     52-53                        ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԸՆԹԱՑԻԿ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ 
                                   ՊԱՐՏՔԵՐ
 
               521                Առևտրական  կրեդիտորական պարտքեր 
                                   չկապակցված կողմերին
                          5211    Երկրի ներս վճարվելիք առևտրական  
                                   կրեդիտորական պարտք
                          5212    Արտերկիր վճարվելիք առևտրական  
                                   կրեդիտորական պարտք
               
               522                Առևտրական  կրեդիտորական պարտքեր 
                                   կապակցված կողմերին
                          5221    Առևտրական  կրեդիտորական պարտք դուստր 
                                   ընկերություններին
                          5222    Առևտրական  կրեդիտորական պարտք 
                                   ասոցիացված կազմակերպություններին
                          5223    Առևտրական  կրեդիտորական պարտք այլ 
                                   կապակցված կողմերին
               
               523                Ստացված ընթացիկ կանխավճարներ
                          5231    Երկրի ներսից ստացված ընթացիկ 
                                   կանխավճարներ
                          5232    Արտերկրից ստացված ընթացիկ կանխավճարներ
                          
               524                Կարճաժամկետ կրեդիտորական պարտք բյուջեին
                          5241    Շահութահարկի գծով
                          5242    Եկամտահարկի գծով
                          5243    Ավելացված արժեքի հարկի գծով
                          5244    Ակցիզային հարկի գծով
                          5245    Գույքահարկի գծով
                          5246    Հողի հարկի գծով
                          5247    Մաքսատուրքի գծով
                          5248    Հաստատագրված վճարի գծով
                          5249    Այլ վճարների գծով
               
               525                Կարճաժամկետ կրեդիտորական պարտք 
                                   սոցիալական ապահովագրության գծով
                          5251    Սոցիալական ապահովագրության վճարների գծով
                          5252    Սոցիալական ապահովագրության նպաստների 
                                   գծով
 
               526                Կարճաժամկետ կրեդիտորական պարտք 
                                   արտաբյուջետային վճարումների գծով
               
               527                Պարտավորություններ անձնակազմին 
                                   աշխատանքի վարձատրության գծով
                          5271    Աշխատանքի վարձատրության գծով
                          5272    Ավանդագրված աշխատավարձի գծով
               
               528                Պարտավորություններ անձնակազմին այլ 
                                   գործառնությունների գծով
                          5281    Պարտավորություններ առհաշիվ գումարների 
                                   գծով
                          5282    Պարտավորություններ անձնակազմին այլ 
                                   գործառնությունների գծով
               
               529                Կարճաժամկետ կրեդիտորական պարտք 
                                   հիմնադիրներին (մասնակիցներին)
               
               531                Այլ կարճաժամկետ պարտավորություններ
                          5311    Կարճաժամկետ պարտավորություններ 
                                   վարձակալության գծով
                          5312    Կարճաժամկետ պարտավորություններ 
                                   հաշվարկված տոկոսների գծով
                          5313    Կարճաժամկետ պարտավորություններ 
                                   ապահովագրության գծով
                          5314    Այլ կարճաժամկետ պարտավորություններ
 
        54                        ԱՅԼ ԸՆԹԱՑԻԿ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
               541                Գալիք ժամանակաշրջանների ընթացիկ 
                                   եկամուտներ
               
               542                Հետաձգված ընթացիկ պարտավորություններ 
                                   հարկերի գծով
               
               543                Գալիք ժամանակաշրջանների ծախսերի և  
                                   վճարումների պահուստ
               
               544                Այլ ընթացիկ պարտավորություններ
 
ԴԱՍ 6. ԵԿԱՄՈՒՏՆԵՐ
 
         61                       ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ
                            
               611                Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, 
                                   ծառայությունների իրացումից հասույթ
                          6111    Արտադրանքի վաճառքից հասույթ
                          6112    Ապրանքների վաճառքից հասույթ
                          6113    Աշխատանքների կատարումից հասույթ
                          6114    Ծառայությունների մատուցումից հասույթ
 
           612-613                Գործառնական այլ եկամուտներ
                          6121    Ընթացիկ այլ ակտիվների վաճառքից 
                                   (օտարումից) եկամուտ
                          6122    Գործառնական վարձակալությունից եկամուտ
                          6123    Եկամուտներ տույժերից, տուգանքներից
                          6124    Դուրս գրված դեբիտորական պարտքերի 
                                   մարումից եկամուտ
                          6125    Կրեդիտորական պարտքերի դուրս գրումից 
                                   եկամուտ
                          6126    Նյութական վնասի փոխհատուցումից եկամուտ
                          6127    Պաշարների արժեքի փոփոխությունից եկամուտ
                          6128    Ոչ ընթացիկ ակտիվների արժեզրկման 
                                   վերականգնումից եկամուտ
                          6129    Ֆինանսական ներդրումների վերագնահատումից 
                                   եկամուտ
                          6131    Գործառնական այլ եկամուտներ
                          
        62                        ՈՉ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ
 
               621                Ոչ ընթացիկ ակտիվների վաճառքից 
                                   (օտարումից) եկամուտներ
                          6211    Ոչ ընթացիկ նյութական ակտիվների վաճառքից 
                                   (օտարումից) եկամուտ
                          6212    Ոչ նյութական ակտիվների վաճառքից 
                                   (օտարումից) եկամուտ
                          6213    Ոչ ընթացիկ ֆինանսական ներդրումների 
                                   վաճառքից (օտարումից) եկամուտ
                          6214    Ոչ ընթացիկ այլ ակտիվների օտարումից 
                                   եկամուտներ
                          
               622                Ֆինանսական ներդրումներից եկամուտներ
                          6221    Շահաբաժիններ
                          6222    Տոկոսներ
                          6223    Ֆինանսական ներդրումներից այլ եկամուտներ
                          
               623                Կապակցված կազմակերպությունների շահույթի 
                                   բաժնեմասը` ներդրումները 
                                    «բաժնեմասնակցության մեթոդով» 
                                    հաշվառելիս
                          
               624                Ֆինանսական վարձակալությունից եկամուտ
 
               625                Փոխարժեքային տարբերություններից եկամուտ
 
               626                Անհատույց ստացված ակտիվներից եկամուտ
               
               627                Ոչ գործառնական այլ եկամուտներ
 
        63                        ԱՐՏԱՍՈՎՈՐ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ
 
               631                Արտասովոր եկամուտներ
                          6311    Տարերային աղետների պատճառած վնասների 
                                   փոխհատուցում
                          6312    Այլ արտասովոր եկամուտներ
                          
        64                        ՆԱԽՈՐԴ ՏԱՐԻՆԵՐԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ
          
               641                Հաշվետու տարում հայտնաբերված նախորդ 
                                   տարիների եկամուտներ
                          6411    Հաշվետու տարում հայտնաբերված նախորդ 
                                   տարիների գործառնական գործունեությունից 
                                   եկամուտ
                          6412    Հաշվետու տարում հայտնաբերված նախորդ 
                                   տարիների այլ եկամուտներ
                          
ԴԱՍ 7. ԾԱԽՍԵՐ
 
        71                        ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐ
 
               711                Իրացված արտադրանքի, ապրանքների, 
                                   աշխատանքների, ծառայությունների 
                                   ինքնարժեք
                          7111    Վաճառված արտադրանքի ինքնարժեք
                          7112    Վաճառված ապրանքների ինքնարժեք
                          7113    Կատարված աշխատանքների ինքնարժեք
                          7114    Մատուցված ծառայությունների ինքնարժեք
 
           712-713                Իրացման (առևտրային)  ծախսեր
                          7121    Աշխատանքի վճարման ծախսեր
                          7122    Սոցիալական ապահովագրության վճարներ
                          7123    Հիմնական միջոցների մաշվածություն
                          7124    Հիմնական միջոցների նորոգման, սպասարկման 
                                   ծախսեր
                          7125    Պահեստում գտնվող արտադրանքի, ապրանքների 
                                   փաթեթավորման, տեսակավորման և տարայի 
                                   ծախսեր
                          7126    Արտադրանքի, ապրանքների պահպանման ծախսեր
                          7127    Արտադրանքի, ապրանքների իրացման 
                                   տրանսպորտային ծախսեր
                          7128    Կոմիսիոն վճարներ
                          7129    Մարկետինգի ծախսեր
                          7131    Գովազդի ծախսեր
                          7132    Երաշխիքային սպասարկման և  վերանորոգման 
                                   ծախսեր
                          7133    Վաճառված արտադրանքի, ապրանքների 
                                   վերադարձումից և գների իջեցումից ծախսեր
                          7134    Առևտրական  դեբիտորական պարտքերի 
                                   կորուստների գծով ծախսեր
                          7135    Ապահովագրական ծախսեր
                          7136    Իրացման (առևտրային)  այլ ծախսեր
           
           714-715                Ընդհանուր և  վարչական ծախսեր
                          7141    Աշխատանքի վճարման ծախսեր
                          7142    Սոցիալական ապահովագրության վճարներ
                          7143    Հիմնական միջոցների մաշվածություն
                          7144    Հիմնական միջոցների նորոգման և  
                                   սպասարկման ծախսեր
                          7145    Հիմնական միջոցների գործառնական 
                                   վարձակալության ծախսեր
                          7146    Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա
                          7147    Գործուղման ծախսեր
                          7148    Ներկայացուցչական ծախսեր
                          7149    Ապահովագրության ծախս
                          7151    Փոստի և  հեռահաղորդակցության ծախսեր
                          7152    Գրասենյակային ծախսեր
                          7153    Կոմունալ ծախսեր
                          7154    Աուդիտի և  խորհրդատվական 
                                   ծառայությունների ծախսեր
                          7155    Չփոխհատուցվող հարկերից ծախսեր
                          7156    Ընդհանուր և  վարչական այլ ծախսեր
           
           716-717                Գործառնական այլ ծախսեր
                          7161    Ընթացիկ այլ ակտիվների վաճառքի (օտարման) 
                                   ծախսեր
                          7162    Գործառնական վարձակալության տրված 
                                   հիմնական միջոցների մաշվածություն
                          7163    Տույժերից, տուգանքներից ծախսեր
                          7164    Դեբիտորական պարտքերի կորուստների գծով 
                                   ծախսեր
                          7165    Դուրս գրված կրեդիտորական պարտքերի 
                                   մարման ծախսեր
                          7166    Արժեքների պակասորդներ և  փչացումից 
                                   կորուստներ
                          7167    Պաշարների արժեքի փոփոխությունից ծախս
                          7168    Ոչ ընթացիկ ակտիվների արժեզրկումից 
                                   կորուստներ
                          7169    Ֆինանսական ներդրումների վերագնահատումից 
                                   ծախս
                          7171    Հետազոտության և  զարգացման ծախսեր
                          7172    Չբաշխված վերադիր արտադրական ծախսեր
                          7173    Խոտանված արտադրանքի հետ կապված ծախսեր
                          7174    Դատական ծախսեր
                          7175    Ժամանակավորապես շահագործումից հանված 
                                   հիմնական միջոցների պահպանման ծախսեր
                          7176    Գործառնական այլ ծախսեր
 
        72                        ՈՉ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ
 
               721                Ոչ ընթացիկ ակտիվների վաճառքի (օտարման) 
                                   ծախսեր
                          7211    Ոչ ընթացիկ նյութական ակտիվների վաճառքի 
                                   (օտարման) ծախսեր
                          7212    Ոչ նյութական ակտիվների վաճառքի 
                                   (օտարման) ծախսեր
                          7213    Ոչ ընթացիկ ֆինանսական ներդրումների 
                                   վաճառքի (օտարման) ծախսեր
                          7214    Ոչ ընթացիկ ակտիվների վաճառքի (օտարման) 
                                   այլ ծախսեր
                          
               722                Ֆինանսավորման հետ կապված ծախսեր
                          7221    Վարկերի և  փոխառությունների գծով 
                                   տոկոսներ
                          7222    Վարկերի և  փոխառությունների հետ կապված 
                                   այլ ծախսեր
                          7223    Ֆինանսավորման հետ կապված այլ ծախսեր
                          
               723                Կապակցված կազմակերպությունների վնասի 
                                   բաժնեմասը` ներդրումները 
                                    «բաժնեմասնակցության մեթոդով» 
                                    հաշվառելիս
 
               724                Ֆինանսական վարձակալության ծախսեր
 
               725                Փոխարժեքային տարբերություններից ծախսեր
 
               726                Ոչ գործառնական այլ ծախսեր
 
        73                        ԱՐՏԱՍՈՎՈՐ ԾԱԽՍԵՐ
 
               731                Արտասովոր ծախսեր
                          7311    Տարերային աղետների պատճառած վնասներ
                          7312    Այլ արտասովոր ծախսեր
               
        74                        ՆԱԽՈՐԴ ՏԱՐԻՆԵՐԻ ԾԱԽՍԵՐ
 
               741                Հաշվետու տարում հայտնաբերված նախորդ 
                                   տարիների ծախսեր
                          7411    Հաշվետու տարում հայտնաբերված նախորդ 
                                   տարիների գործառնական գործունեությունից 
                                   ծախսեր
                          7412    Հաշվետու տարում հայտնաբերված նախորդ 
                                   տարիների այլ ծախսեր
                          
        75                        ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ ԾԱԽՍ
 
               751                Շահութահարկի գծով ծախս
 
ԴԱՍ 8. ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇԻՎՆԵՐ
 
        81                        ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԾԱԽՍՈՒՄՆԵՐԻ ՀԱՇԻՎՆԵՐ
 
               811                Հիմնական արտադրություն
                          8111    ՈՒղղակի նյութական ծախսումներ
                          8112    ՈՒղղակի ծախսումներ աշխատանքի վճարման 
                                   գծով
                          8113    ՈՒղղակի ծախսումներ սոցիալական 
                                   ապահովագրության վճարների գծով
                          8114    ՈՒղղակի արտադրական այլ ծախսումներ
                          8115    Անուղղակի արտադրական ծախսումներ
                          
               812                Օժանդակ արտադրություն
                          8121    ՈՒղղակի նյութական ծախսումներ
                          8122    ՈՒղղակի ծախսումներ աշխատանքի վճարման 
                                   գծով
                          8123    ՈՒղղակի ծախսումներ սոցիալական 
                                   ապահովագրության վճարների գծով
                          8124    Օժանդակ արտադրության այլ ուղղակի 
                                   ծախսումներ
                          8125    Անուղղակի արտադրական ծախսումներ
               
               813                Անուղղակի արտադրական ծախսումներ
                          8131    Արտադրական ստորաբաժանումների 
                                   կառավարչական և սպասարկող անձնակազմի 
                                   աշխատանքի վճարման ծախսումներ
                          8132    Արտադրական ստորաբաժանումների 
                                   կառավարչական և սպասարկող անձնակազմի 
                                   սոցիալական ապահովագրության վճարներ
                          8133    Արտադրական նշանակության հիմնական 
                                   միջոցների մաշվածություն
                          8134    Արտադրական նշանակության հիմնական 
                                   միջոցների նորոգման, սպասարկման 
                                   ծախսումներ
                          8135    Արտադրական նշանակության ոչ նյութական 
                                   ակտիվների ամորտիզացիա
                          8136    Ակտիվ ճանաչված զարգացման ծախսումների 
                                   ամորտիզացիա
                          8137    Աշխատանքի պաշտպանության և  տեխնիկայի 
                                   անվտանգության ծախսումներ
                          8138    Արտադրական անձնակազմի գործուղման 
                                   ծախսումներ
                          8139    Անուղղակի արտադրական այլ ծախսումներ
                          
        82,                       ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՅԼ ՀԱՇԻՎՆԵՐ
 
               821                Առևտրական  հավելագին
               
               822                Վաճառված արտադրանքի, ապրանքների հետ 
                                   վերադարձում և գների իջեցում
               
ԴԱՍ 9. ԱՐՏԱՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐ
 
        91                        ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՉՊԱՏԿԱՆՈՂ ՈՉ ԸՆԹԱՑԻԿ 
                                   ԱԿՏԻՎՆԵՐ
 
               911                Գործառնական վարձակալությամբ ընդունված 
                                   հիմնական միջոցներ
               
               912                Վարձակալված ոչ ընթացիկ այլ ակտիվներ
 
        92                        ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՉՊԱՏԿԱՆՈՂ
                                   ԱՊՐԱՆՔԱՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐ
 
               921                Պատասխանատու պահպանման ընդունված 
                                   ապրանքանյութական արժեքներ
               
               922                Վերամշակման ընդունված նյութեր
 
               923                Տեղակայման ընդունված սարքավորումներ
 
               924                Հանձնուրդի (կոմիսիայի) և  
                                   հանձնարարության (կոնսիգնացիայի) 
                                   պայմանագրերով ընդունված ապրանքներ
 
        93                        ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՉՊԱՏԿԱՆՈՂ ԴՐԱՄԱԿԱՆ 
                                   ՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ԱՐԺԵԹՂԹԵՐ
 
               931                Հավատարմագրային կառավարման պայմանագրի 
                                   համաձայն կառավարվող միջոցներ
                          9311    Հավատարմագրային կառավարման պայմանագրի 
                                   համաձայն կառավարվող դրամական միջոցներ
                          9312    Հավատարմագրային կառավարման պայմանագրի 
                                   համաձայն կառավարվող արժեթղթեր
               
               932                Հանձնուրդի (կոմիսիայի) և  
                                   հանձնարարության (կոնսիգնացիայի) 
                                   պայմանագրերով ընդունված միջոցներ
                          9321    Հանձնուրդի (կոմիսիայի) և  
                                   հանձնարարության (կոնսիգնացիայի) 
                                   պայմանագրերով արժեթղթերում ներդրումներ 
                                   կատարելու համար դրամական միջոցներ
                          9322    Հանձնուրդի (կոմիսիայի) և  
                                   հանձնարարության (կոնսիգնացիայի) 
                                   պայմանագրերով ընդունված արժեթղթեր
                          9323    Հանձնուրդի (կոմիսիայի) և  
                                   հանձնարարության (կոնսիգնացիայի) 
                                   պայմանագրերով ձեռք բերված արժեթղթեր  
                          9324    Հանձնուրդի (կոմիսիայի) և  
                                   հանձնարարության (կոնսիգնացիայի) 
                                   պայմանագրերով ընդունված (ձեռք բերված) 
                                   արժեթղթերի իրացումից ստացված դրամական 
                                   միջոցներ
                             
        94                        ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՎՃԱՐՆԵՐ
 
               941                Դուրս գրված դեբիտորական պարտքեր
              
               942                Դուրս գրված կրեդիտորական պարտքեր
 
               943                Պարտավորությունների և  ստացվելիք 
                                   վճարումների ապահովում
 
               944                Ստանձնած պարտավորությունների և  
                                   վճարումների ապահովում
 
               945                Չհատուցված հարկային վնաս
 
        95                        ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
               951                Խիստ հաշվառման բլանկներ
                             
                               ԳՐԱՆՑՎԱԾ  Է
                       ՀԱՅԱՍՏԱՆԻ   ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
                   ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ
                            27.    01.   1999թ.
                     ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ   20990018