103.1012.291013
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «29»        10            2013 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10313412
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
 
18 հոկտեմբերի 2013 թվականի N 1012-Ն
 
i
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՐՄՆԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅՏԻ ՁԵՎԸ, ՆՇԱՆԱԿՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ղեկավարվելով «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունիսի 13-ի թիվ 623-Ն որոշման հավելվածի 14-րդ կետով`
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
 
1. Հաստատել`
1) համապատասխանության գնահատման մարմնի նշանակման համար նախատեսված հայտի ձևը` համաձայն հավելված N 1-ի.
2) համապատասխանության գնահատման մարմնի նշանակման վկայականի ձևը` համաձայն հավելված N 2-ի:
2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գ. Բադալյանին:
 
Հավելված N 1
ՀՀ էկոնոմիկայի նախարարի
2013 թ. հոկտեմբերի 18-ի
N 1012-Ն հրամանի
 
ՀԱՅՏ
 
համապատասխանության գնահատման մարմնի
նշանակման համար նախատեսված
 
_____________________________________________________________________
(իրավաբանական անձի անվանում, գտնվելու վայր, էլ. հասցե, հեռախոս, ֆաքս)
_____________________________________________________________________
 
Խնդրում եմ նշանակել`
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
(նշել նշանակման ոլորտը` համապատասխան տեխնիկական կանոնակարգը/երը)
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
 
Հայտին կից ներկայացվող փաստաթղթերն են`
 
1. Համապատասխանության գնահատման գործունեության նկարագիրը,
2. Հավատարմագրման ազգային մարմնի կողմից տրված հավատարմագրման վկայագրի պատճենը,
3. Համապատասխանության գնահատման մեկ կամ մի քանի ընթացակարգերի անվանումները և մեկ կամ մի քանի արտադրանքի անվանումները,
4. Այլ փաստաթղթեր:
 
Հավաստում եմ, որ «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունիսի 13-ի «Համապատասխանության գնահատման մարմինների նշանակման ընթացակարգը և չափանիշները հաստատելու մասին» թիվ 623-Ն որոշմամբ սահմանված` նշանակման համար ներկայացված բոլոր փաստաթղթերը համապատասխանում են իրականությանը:
 
     Հայտատու` _________________     _______________________________
               (ստորագրություն)              (անուն, ազգանուն)
 
______ _____________________ 20 թ.
 
Կ. Տ.
 
Հավելված N 2
ՀՀ էկոնոմիկայի նախարարի
2013 թ. հոկտեմբերի 18-ի
N 1012-Ն հրամանի
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
 
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՐՄՆԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ
 
Գրանցված է Համապատասխանության
գնահատման նշանակված մարմինների
գրանցամատյանում
____ ___________________ 20 թ.
N ________________________
ՈՒժի մեջ է մինչև ____ ___________ 20 թ.
 
Սույն վկայականը հավաստում է, որ
_____________________________________________________________________
                       (իրավաբանական անձի անվանումը)
 
համապատասխանում է նշանակման _________________________________________
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
 
չափանիշներին և նշանակվել է որպես համապատասխանության գնահատման նշանակված մարմին:
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
(իրավաբանական անձի գտնվելու վայր, էլ. հասցե, հեռախոս, ֆաքս)
_____________________________________________________________________
 
Սույն վկայականով համապատասխանության գնահատման նշանակված մարմինը նշանակված է`
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
                       (նշել գործունեության ոլորտը)
 
նկատմամբ համապատասխանության գնահատման աշխատանքներ իրականացնելու համար:
 
_____________________________________________________________________
 
     ՀՀ էկոնոմիկայի նախարար`               _________________________
                                                (ստորագրություն)
 
Կ. Տ.