(ուժը կորցրել է 02.07.01 թիվ 588 որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
28 դեկտեմբերի 1993 թ. թիվ 653
 
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ՉՎԵՐԹՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ՈՒՂԵՎՈՐԱԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
 
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի 1993 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի ներմուծման ու վաճառքի բարենպաստ պայմաններ ստեղծելու լրացուցիչ միջոցառումների մասին» հրամանագրի 4-րդ կետի, և ի լրումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի սեպտեմբերի 3-ի թիվ 442 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Երևանի «Զվարթնոց» և «Էրեբունի» օդանավակայաններում պատշաճ կարգուկանոն հաստատելու, ծագած խնդիրներն օպերատիվ կարգով քննարկելու և որոշումներ կայացնելու, օդանավակայանների անխափան գործունեությունն ապահովելու նպատակով ստեղծել օպերատիվ շտաբ հետևյալ կազմով`
 
    Շ. Պետրոսյան           - Երևանի  «Զվարթնոց» օդանավակայանում ՀՀ
                             կառավարության լիազոր-ներկայացուցիչ (շտաբի
                             ղեկավար)
    Ս. Մարգարյան           - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական
                             ավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնակատար
    Գ. Մելքումյան          - ՀՀ մաքսային վարչության պետի տեղակալ
    Ն. Մինասյան            - ՀՀ ազգային անվտանգության պետական վարչության
                             պետի տեղակալ
    Վ. Պապոյան             - ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ
    Ա. Պետրոսյան           - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
    Կ. Ռուբինյան           - ՀՀ նախագահին առընթեր վերահսկողության
                             ծառայության ղեկավար
    Հ. Ներսիսյան           - ՀՀ կառավարության գործերի կառավարչության
                             գլխավոր մասնագետ
/փոփ. 30.03.94 թիվ 138 որոշում/
2. Սահմանել, որ օպերատիվ շտաբի որոշումները և հանձնարարականները օդանավակայանների բնականոն գործունեության ապահովման վերաբերյալ իրենց իրավասության շրջանակներում պարտադիր են կատարման Հայաստանի Հանրապետության նախարարությունների ու գերատեսչությունների կողմից:
3. Հաստատել Երևանի «Զվարթնոց» և «Էրեբունի» օդանավակայաններում չվերթների անվտանգ կազմակերպման, ուղևորաբեռնափոխադրումների կարգավորման միջոցառումները:
4. Օպերատիվ շտաբին` ելնելով սույն որոշման պահանջներից 5-օրյա ժամկետում հաստատել շտաբի աշխատակարգը և գործունեության ծրագիրը:
5. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հետ համատեղ, 10-օրյա ժամկետում առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն օդանավակայանների անվտանգության ծառայությունների աշխատողների տեխնիկական զինվածության մասին: