Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՏԱՇԵՍ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ԵՎ ԳԱՌՆԻԿ ՄՈՄՋՅԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՏԱՇԵՍ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ԵՎ ԳԱՌՆԻԿ ՄՈՄՋՅԱՆԻՆ ՇՎԵՅՑԱՐԻԱՅ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 մարտի 2019 թվականի N 313-Ա

 

i

ԱՐՏԱՇԵՍ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ԵՎ ԳԱՌՆԻԿ ՄՈՄՋՅԱՆԻՆ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության արտաքին կապերի վարչության պետի տեղակալ Արտաշես Առաքելյանին և Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ Գառնիկ Մոմջյանին 2019 թվականի ապրիլի 24-26-ը գործուղել Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև)` «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի Երկրորդ արձանագրության ընդունման 20-ամյակին նվիրված «Մշակութային արժեքների պաշտպանություն» խորագրով համաժողովին մասնակցելու նպատակով:

2. Արտաշես Առաքելյանի և Գառնիկ Մոմջյանի` Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պարտականությունները կատարողին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արտաշես Առաքելյանի և Գառնիկ Մոմջյանի` Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. մարտի 28

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
28.03.2019
N 313-Ա
Որոշում