ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
28 մարտի 2019 թվականի N 321-Ա
i
ՆԱՏՕ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ` ԿԱՆԱՆՑ, ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՔԼԵՐ ՀԱԹՉԻՆՍՈՆԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
2019 թվականի մարտի 14-15-ը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի` Կանանց, խաղաղության և անվտանգության հարցերով հատուկ ներկայացուցիչ Քլեր Հաթչինսոնի գլխավորած պատվիրակության (ընդամենը 2 մարդ) Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսերը (205.000 դրամի սահմաններում) կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հաշվետվությունների:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. մարտի 28
Երևան