Սեղմել Esc փակելու համար:
ՏԱԹԵՎԻԿ ՌԵՎԱԶՅԱՆԻՆ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏԱԹԵՎԻԿ ՌԵՎԱԶՅԱՆԻՆ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ Ս ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 մարտի 2019 թվականի N 325-Ա

 

i

ՏԱԹԵՎԻԿ ՌԵՎԱԶՅԱՆԻՆ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանին 2019 թվականի մարտի 31-ից ապրիլի 5-ը գործուղել Հնդկաստանի Հանրապետություն (Մումբայ և Նյու Դելի)` Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի և հնդկական ավիաընկերությունների ղեկավարների հետ հետագա համագործակցության խնդիրները քննարկելու, իսկ ապրիլի 6-ից 12-ը` Սինգապուրի Հանրապետություն (Սինգապուր)` Սինգապուրի ավիացիոն ակադեմիայի կողմից կազմակերպվող` «Ավիացիայի առաջխաղացումը. միասին կառուցենք մեր ապագան» թեմայով քաղաքացիական ավիացիայի ոլորտի գլխավոր տնօրենների 7-րդ համաժողովին մասնակցելու նպատակով:

2. Տաթևիկ Ռևազյանի` Հնդկաստանի Հանրապետություն (Մումբայ և Նյու Դելի) գործուղման հետ կապված ծախսերը (օրապահիկ, մուտքի արտոնագրի վճար, Մումբայից Նյու Դելի ավիատոմս) և Սինգապուրի Հանրապետություն (Սինգապուր) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով հաստատված` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից կատարվող` 9004 ծրագրի 11001 միջոցառման գծով արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Տաթևիկ Ռևազյանի` Հնդկաստանի Հանրապետություն (Մումբայ և Նյու Դելի) գործուղման մնացած ծախսերը (գիշերավարձ և ճանապարհածախս) և Սինգապուրի Հանրապետություն (Սինգապուր) գործուղման 2019 թվականի ապրիլի 8-ից 10-ն ընկած ժամանակահատվածի հետ կապված ծախսերի մի մասը (գիշերավարձ և օրապահիկ) կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Հնդկաստանի Հանրապետություն և Սինգապուրի Հանրապետություն գործուղումների արդյունքների մասին հաշվետվություններ:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. մարտի 28

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
28.03.2019
N 325-Ա
Որոշում