ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
29 մարտի 2019 թվականի N 326-Ա
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստին (ապրիլի 4-ին) և դրան նախորդող փորձագիտական խմբի նիստին (ապրիլի 3-ին) մասնակցելու նպատակով` 2019 թվականի ապրիլի 2-ից 4-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության անդամների` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել`
1) Մհեր Գրիգորյանինը, Սեդրակ Բարսեղյանինը, Հովհաննես Ազիզյանինը և Դավիթ Գևորգյանինը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Շավարշ Քոչարյանինը, Դավիթ Վիրաբյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Արայիկ Հարությունյանինը, Գարեգին Բաղրամյանինը, Հակոբ Արշակյանինը, Ալբերտ Բաբայանինը, Գեղամ Վարդանյանինը, Արկադի Պապոյանինը, Տիգրան Մելքոնյանինը` Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության` Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան
2019 թ. մարտի 29
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2019 թ. մարտի 29-ի
N 326-Ա որոշման
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Մ. Գրիգորյան - ՀՀ փոխվարչապետ (03.04.2019-04.04.2019)
Ա. Հարությունյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
(03.04.2019-04.04.2019)
Գ. Բաղրամյան - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական
պաշարների նախարարի պարտականությունները կատարող
(03.04.2019-04.04.2019)
Հ. Արշակյան - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարար (03.04.2019-04.04.2019)
Շ. Քոչարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
(03.04.2019-04.04.2019)
Ա. Բաբայան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի
տեղակալ (02.04.2019-04.04.2019)
Գ. Վարդանյան - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարի տեղակալ
(02.04.2019-04.04.2019)
Ս. Բարսեղյան - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար
(02.04.2019-04.04.2019)
Հ. Ազիզյան - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական
(02.04.2019-04.04.2019)
Տ. Մելքոնյան - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական
պաշարների նախարարության արտաքին կապերի վարչության
պետ (02.04.2019-04.04.2019)
Դ. Վիրաբյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների և
կառույցների հետ համագործակցության վարչության պետ
(03.04.2019-04.04.2019)
Ա. Պապոյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության արտաքին
կապերի և սփյուռքի վարչության պետ
(02.04.2019-04.04.2019)
Դ. Գևորգյան - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի
պատասխանատու (03.04.2019-04.04.2019):