Սեղմել Esc փակելու համար:
ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ, ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՏԱՐԻՔԻ Ա...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ, ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՏԱՐԻՔԻ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՊԱՀԵ ...

19.06.2010 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   08.07.2006  -ից մինչեւ   19.06.2010  -ը:
 

(ուժը կորցրել է 27.05.10 թիվ 657-Ն որոշում)

i

040.0282.170797

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«17» ՀՈՒԼԻՍԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 հուլիսի 1997 թ. թիվ 282

 

ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ, ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՏԱՐԻՔԻ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԱՅԻՆՆԵՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների զինվորական հաշվառման աշխատանքները կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել նախազորակոչային, զորակոչային տարիքի անձանց և պահեստազորայինների զինվորական հաշվառման կարգը (կցվում է):

i

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` սույն որոշմանը համապատասխան հաստատել զինվորական կոմիսարիատներում, դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում, հիմնարկներում, կազմակերպություններում և ուսումնական հաստատություններում զինվորական հաշվառման, վարման կարգը:

(2-րդ կետը փոփ. 08.06.06 թիվ 811-Ն որոշում)

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 Թ. ՀՈՒԼԻՍԻ 17-Ի

ԹԻՎ 282 ՈՐՈՇՄԱՄԲ

 

i

ԿԱՐԳ ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ, ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՏԱՐԻՔԻ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԱՅԻՆՆԵՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

i

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ըստ հաշվառման (հաշվառում չունեցողներինը փաստացի բնակության), աշխատանքի և ուսման վայրի զինվորական հաշվառման կարգը:

(1-ին կետը փոփ. 08.06.06 թիվ 811-Ն որոշում)

2. Զինվորական հաշվառումը նախազորակոչային, զորակոչային տարիքի անձանց և պահեստազորայինների հաշվառման ու հանրապետության զորակոչային, վարժահավաքային և զորահավաքային ռեսուրսների վերլուծության համակարգ է:

3. Զինվորական հաշվառման հիմնական նպատակներն ու խնդիրներն են`

ա) ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների զինվորական պարտականությունների կատարումը և վերահսկել զինվորական հաշվառման կանոնների պահպանումը.

բ) համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ցանկի` ժամանակին ապահովել զորահավաքի համար պահեստազորայինների ամրագրումը.

գ) կազմակերպել զորահավաքի ենթակա մասնագետներին փոխարինող և այլ անհրաժեշտ կադրերի նախապատրաստումը.

դ) որոշել առկա զորակոչային տարիքի և զինվորական ծառայություն անցած անձանց քանակական և որակական կազմը.

ե) իրականացնել պլանային և նպատակաուղղված աշխատանքներ բացառիկ զինվորական մասնագետներ պատրաստելու ու պահեստազորում հաշվառելու, զորքերի զորահավաքային ծավալումն ապահովելու, ռազմական դրության ժամանակ զինված ուժերի անձնակազմը մասնագետներով համալրելու ուղղությամբ.

զ) իրականացնել զինապարտների հատուկ զինվորական պատրաստության, նրանց ժամկետային զինվորական և պահեստազորում ծառայության փաստաթղթային արտացոլումը:

i

4. Նախազորակոչային, զորակոչային տարիքի անձանց և պահեստազորայինների զինվորական հաշվառումն իրականացվում է ըստ նրանց հաշվառման (հաշվառում չունեցողներինը` փաստացի բնակության), աշխատանքի և ուսման վայրի` զինվորական կոմիսարիատների, դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների, հիմնարկների, կազմակերպությունների և ուսումնական հաստատությունների կողմից: Զինվորական կոմիսարիատները, դիվանագիտական ներկայացուցչությունները կամ հյուպատոսական հիմնարկները, հիմնարկները, կազմակերպություններն ու ուսումնական հաստատությունները զինվորական հաշվառման գործընթացը կազմակերպում և իրականացնում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի կողմից հաստատված զինվորական հաշվառման վարման կարգի համաձայն:

Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, իրենց իրավասության սահմաններում, պարտավոր են աջակցել զինվորական հաշվառման գործընթացի իրականացմանը:

(4-րդ կետը փոփ. 08.06.06 թիվ 811-Ն որոշում)

5. Դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում զինվորական հաշվառման ենթակա են զինվորական կոմիսարիատներում կցագրում անցած և օտարերկրյա պետությունում բնակվող (մեկ ամսվանից ավելի ժամկետով) Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Մինչև կցագրման տարիքը լրանալն օտարերկրյա պետությունում բնակվող և Հայաստանի Հանրապետությունում կցագրում չանցած քաղաքացիները դիվանագիտական կամ հյուպատոսական մարմիններում զինվորական հաշվառման են վերցվում առանց պարտադիր բժշկական հետազոտում անցնելու:

Դիվանագիտական կամ հյուպատոսական մարմիններում զինվորական հաշվառման վերցված, զորակոչային տարիքը լրացած և «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հիմքերով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու իրավունք ունեցող քաղաքացիների վերաբերյալ նյութերը համապատասխան դիվանագիտական կամ հյուպատոսական մարմինը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով ուղարկում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն` օրենքով սահմանված կարգով ազատման կամ տարկետման որոշում կայացնելու համար:

Դիվանագիտական կամ հյուպատոսական մարմիններում զինվորական հաշվառման վերցված ու մշտական բնակության համար Հայաստանի Հանրապետություն վերադարձած քաղաքացիները հանվում են դիվանագիտական կամ հյուպատոսական մարմիններում զինվորական հաշվառումից, և նրանց վերաբերյալ նյութերը փոխանցվում են Հանրապետական զինկոմիսարիատ:

(5-րդ կետը փոփ. 08.06.06 թիվ 811-Ն որոշում)

6. Զինվորական հաշվառումը վարվում է անընդմեջ և ընդգրկում է հաշվառման ենթակա բոլոր անձանց: Զինվորական հաշվառում իրականացնող մարմինները պարտավոր են իրենց իրավասության սահմաններում ձեռնարկել միջոցներ նախազորակոչիկների, զորակոչիկների և պահեստազորայինների քանակական ու որակական կազմը որոշելու, նրանցից զինվորական մասնագետներ պատրաստելու և պահեստազորում հաշվառելու ուղղությամբ, ինչպես առանձին վարչատարածքային միավորումներում, այնպես էլ հանրապետության ողջ տարածքում:

i

7. Նախազորակոչային, զորակոչային տարիքի անձանց և պահեստազորայինների զինվորական հաշվառումը վարվում է անհատական կարգով ու ըստ նշանակության դասակարգվում է ընդհանուրի և հատուկի:

Ընդհանուր զինվորական հաշվառման ենթակա են`

ա) զորահավաքային պլանի համաձայն զորամասերին կցագրված այն պահեստազորայինները, ովքեր`

անցել են ժամկետային զինվորական ծառայություն և ունեն հազվագյուտ ռազմահաշվառական մասնագիտություններ.

ունեն մարտական հարուստ փորձ.

առավելագույնս նախապատրաստված են իրենց բարոյագործնական հատկանիշներով.

հաշվառված են 1-ին և 2-րդ կարգերի պահեստազորում և անցել են ուսումնավարժական հավաքները կամ համապատասխան զինվորական պաշտոնների համար ստացել են հատուկ պատրաստություն.

բ) այն պահեստազորայինները, ովքեր կցագրված չեն զորամասերին ու դիվանագիտական կամ հյուպատոսական մարմիններում, հիմնարկներում, կազմակերպություններում և ուսումնական հաստատություններում ամրագրված չեն զորահավաքի համար.

գ) զորակոչիկները.

դ) նախազորակոչիկները:

Հատուկ զինվորական հաշվառման ենթակա են դիվանագիտական կամ հյուպատոսական մարմիններում, հիմնարկներում, կազմակերպություններում և ուսումնական հաստատություններում զորահավաքի համար ամրագրված պահեստազորայինները:

(7-րդ կետը փոփ. 08.06.06 թիվ 811-Ն որոշում)

8. Հայաստանի հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության համակարգերից պահեստ արձակված զինապարտները, ինչպես նաև ավագ, միջին, կրտսեր հրամանատարական ու շարքային կազմի ծառայողները զինվորական հաշվառման են ենթակա այդ մարմիններում:

i

9. Զինվորական հաշվառման աշխատանքների ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, որը`

ա) հաստատում և կատարողներին է ուղարկում զինվորական հաշվառման վերաբերյալ հրահանգներն ու փաստաթղթերի օրինակելի ձևերը.

բ) կազմակերպում է զինգրքույկների, դրանց փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասերին կցագրման վկայականների պատրաստումն ու տպագրությունը, ինչպես նաև դրանց հանձնումը զինվորական կոմիսարիատներին (ընդ որում, այդ փաստաթղթերը զինապարտներին առաջին անգամ տրվում են անվճար, իսկ դրանք կորցնելու կամ փչացնելու դեպքում կրկնօրինակները տրվում են փաստաթղթերի արժեքի գանձմամբ).

գ) վերահսկողություն է իրականացնում զինվորական հաշվառման գործընթացի կազմակերպման և իրականացման նկատմամբ.

դ) ապահովում է զինվորական հաշվառման հարցերով համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների հետ.

ե) վերլուծելով հանրապետությունում զինվորական հաշվառման աշխատանքների վիճակը` իր իրավասության սահմաններում այն իրականացնող մարմինների պարտադիր կատարման ենթակա ցուցումներ է տալիս:

(9-րդ կետը փոփ. 08.06.06 թիվ 811-Ն որոշում)

i

10. Զինվորական հաշվառում իրականացնող, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձինք, իրենց իրավասության սահմաններում, պարտավոր են`

ա) ապահովել բոլոր նախազորակոչիկների, զորակոչիկների և պահեստազորայինների հաշվառման լրիվությունն ու որակը.

բ) զինկոմիսարիատների ներկայացրած հայտերի համաձայն ապահովել զորահավաքի համար զորամասերին կցագրված պահեստազորայինների ճշգրիտ և առանձնացված հաշվառումը.

գ) պարբերաբար համեմատել զորակոչային տեղամասերին կցագրված զինապարտների անձնական քարտերը նրանց զինգրքույկներում (վկայականներում) կատարված նշումների հետ և տարին երկու անգամ (մարտ-ապրիլ, սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին) դրանք ներկայացնել զինվորական կոմիսարիատներ` հաշվառման տվյալները համեմատելու և ճշտելու համար.

դ) զինապարտների ընտանեկան դրության, բնակության վայրի, առողջական վիճակի, ծառայողական դիրքի վերաբերյալ փոփոխությունները գրանցել նրանց անձնական քարտերում և դրանց մասին 7-օրյա ժամկետում տեղյակ պահել համապատասխան զինվորական կոմիսարիատին.

ե) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ցանկի համաձայն` ժամանակին ձևակերպել պահեստազորայինների ամրագրումը զորահավաքի համար.

զ) եռօրյա ժամկետում բնակության վայրի զինվորական կոմիսարիատին հայտնել նախազորակոչիկների, զորակոչիկների և պահեստազորայինների երկարատև (մեկուկես ամսից ավելի) գործուղումների կամ արձակուրդ մեկնելու մասին.

է) զինվորական կոմիսարիատների պահանջով ապահովել նախազորակոչիկների, զորակոչիկների և պահեստազորայինների զորակոչի, վարժական հավաքների, զորահավաքի կանչվելու ծանուցումը և աջակցել զորահավաքային միջոցառումներին մասնակցելու համար զինկոմիսարիատներ (կցագրման տեղամասեր) տեղափոխմանը.

ը) ստուգել աշխատանքի ընդունվելու համար իրենց դիմած քաղաքացիների զինվորական փաստաթղթերի (զինգրքույկ, վկայական) առկայությունը և զինվորական հաշվառման կանգնած լինելու հանգամանքը, ինչպես նաև զորակոչային տարիքի և ժամկետային զինվորական ծառայություն չանցած արական սեռի անձանցից պահանջել տեղեկանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով զինվորական հաշվառման մեջ գտնվելու, ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու կամ տարկետում ունենալու մասին:

(10-րդ կետը փոփ. 08.06.06 թիվ 811-Ն որոշում)

i

11. Նախազորակոչային, զորակոչային տարիքի անձանց ու պահեստազորայինների զինվորական հաշվառման գործընթացը կազմակերպելու և իրականացնելու նպատակով զինվորական հաշվառման մարմիններում, համապատասխան մարմնի ղեկավարի հրամանով, նշանակվում են պատասխանատու աշխատողներ:

(11-րդ կետը փոփ. 08.06.06 թիվ 811-Ն որոշում)

i

12. Սույն կարգը խախտած պաշտոնատար անձինք և քաղաքացիները ենթարկվում են պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.07.1997
N 282
Որոշում