040.0111.220211
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 հունվարի 2011 թվականի N 111-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(21-րդ մաս)
|____|________________________________________________________________|
| 1 | 2 |
|____|________________________________________________________________|
|19. |Տեխնիկական անվտանգության բնագավառում մատուցվող ծառայությունների |
| |որակի բարձրացում, տնտեսավարող սուբյեկտների հետ շփումների |
| |կրճատում և մեկ պատուհանի սկզբունքի կիրառում |
| | |
| | Ներկայումս Հայաստանի Հանրապետության տարածքում գործող |
| |արդյունաբերական ձեռնարկություններում տեխնիկական վերազինման |
| |գործընթացը դեռ չի ավարտվել, ավելին` այն շարունակական գործընթաց |
| |է: Շահագործվող ձեռնարկություններում սարքավորումները հին են, |
| |բարոյապես և ֆիզիկապես մաշված: Այս հանգամանքը բարձրացնում է |
| |տեխնածին վթարների ռիսկի աստիճանը: |
| | «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը մատուցում |
| |է ծառայություններ տեխանվտանգության ոլորտում, մասնավորապես, |
| |տեխնիկական անվտանգության ոլորտի տեխնիկական կանոնակարգերի |
| |մշակում, արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրի վարում, |
| |տեխնիկական անվտանգության փորձաքննության իրականացում, ոլորտի |
| |ինժեներատեխնիկական մասնագետների ուսուցում և որակավորում: Իր |
| |գործունեության չորս տարիների ընթացքում Կենտրոնը հետևողականորեն |
| |ստեղծել է պայմաններ իր կողմից մատուցվող ծառայությունների |
| |իրականացման համար և ունի համապատասխան ժամանակակից տեխնիկական |
| |միջոցներ և սարքավորումներ, սակայն միջազգային լավագույն փորձը |
| |ներդնելու համար անհրաժեշտություն է առաջացել Կենտրոնը համալրել |
| |հավելյալ տեխնիկական միջոցներով, նորագույն սարքերով: Հաշվի |
| |առնելով նոր տեխնոլոգիաների և սարքավորումների ներդրումն ու |
| |շահագործումը` անընդհատ զարգացող և փոփոխվող միջավայրում |
| |ժամանակակից մարտահրավերներին ժամանակին և համապատասխան |
| |արձագանքման հրամայականն անհրաժեշտ է դառնում Կենտրոնի |
| |ծառայությունների որակական մակարդակի շարունակական բարձրացման |
| |ապահովումը: |
| | Գերակա խնդրի լուծմանն ուղղված քայլերն են` |
| | - տեխնիկական անվտանգության փորձաքննության որակական մակարդակի|
| |բարձրացումը, |
| | - արտադրական վտանգավոր օբյեկտներ շահագործող անձանց հետ |
| |իրականացվող գործառույթների առավել մատչելի և դյուրին |
| |իրականացումը, |
| | - Կենտրոնի հետ շփման նվազեցումը, մեկ պատուհանի սկզբունքի |
| |կիրառումը, |
| | - Կենտրոնի աշխատանքային տարածքների վերանորոգումը, |
| | - համալրումը տեխնիկական միջոցներով, շարժական լաբորատորիայով,|
| | - ճանաչողական այցերի կազմակերպումը, |
| | - Կենտրոնի մասնագետների որակավորումը և ուսուցումն |
| |արտերկրում |
| | Տեխնիկական անվտանգության բնագավառում մատուցվող |
| |ծառայությունների որակի բարձրացումը և տնտեսավարող սուբյեկտների |
| |հետ շփումների կրճատումը թույլ կտա` |
| | - կրճատել պետական ծառայողի և քաղաքացու շփումը, |
| | - նվազագույնի հասցնել այցերի արդյունքում առաջացող հնարավոր |
| |կոռուպցիոն ռիսկերը, |
| | - բարելավել գործարար և ներդրումային միջավայրը, |
| | - առավելագույնս ապահովել տեխնիկական անվտանգության |
| |փորձաքննության ընթացքում տեխնիկական զննման, դիագնոստիկայի, |
| |փորձարկման համար ժամանակակից տեխնիկական միջոցների կիրառումը` |
| |շարժական լաբորատորիաների միջոցով, տնտեսավարող սուբյեկտներին |
| |հարմար վայրում և ժամկետներում, |
| | - ներդնել միջազգային փորձը` Հայաստանի տեխնիկական |
| |անվտանգության ապահովման համակարգը միջազգային ստանդարտներին |
| |համապատասխանեցնելու և հետագա ինտեգրման համար: |
|_____________________________________________________________________|
| ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն |
|_____________________________________________________________________|
|20. |Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման ֆինանսավորման |
| |հայեցակարգը մշակելը և ներկայացնելը |
| | |
| | Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի համակարգի գործառնության և |
| |զարգացման համար ֆինանսավորման իրավական երաշխիքների ապահովումը. |
| | Ֆիզիկական կուլտուրան և սպորտը հասարակության կողմից |
| |օգտագործվում են մարդու հոգևոր և ֆիզիկական բազմակողմանի |
| |զարգացման, առողջության ամրապնդման, հիվանդությունների |
| |կանխարգելման, առողջ ապրելակերպի ձևավորման, բնակչության հանգստի |
| |ակտիվ կազմակերպման գործընթացում: |
| | Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման ֆինանսավորման |
| |ռազմավարություն չլինելու, ինչպես նաև մարզական |
| |կազմակերպությունների ֆինանսավորումը չկանոնակարգված և անհամաչափ |
| |իրականացնելու պատճառով հանրապետությունում զարգացել են ոչ վարակիչ|
| |հիվանդությունները, տեղի է ունեցել ֆիզիկական կուլտուրայի |
| |մակարդակի անկում, բացակայում է բարձրագույն սպորտում |
| |մրցակցությունը, նկատվում է ֆիզիկական զարգացման և |
| |պատրաստականության, կյանքի տևողության ցուցանիշների անկում: |
| |ՈՒսումնական հաստատություններում, ըստ բնակության վայրի, |
| |իրականացվող ֆիզկուլտուրային-առողջարարական ավանդական համակարգը |
| |ներկայումս արդյունավետ չի գործում, կրճատվել են ֆիզիկական |
| |կուլտուրայի և սպորտի զարգացման համար նախատեսվող ֆինանսական |
| |միջոցների ծավալները, կրճատվել է ոլորտի մասնագետների թիվը: Նշվածը|
| |վկայում է, որ կան ֆիզիկական կուլտուրայի և սպորտի համալիր |
| |խնդիրներ, որոնք լուծման կարիք են զգում: |
| | Բնակչության ֆիզիկական դաստիարակությանը, ֆիզիկական |
| |կուլտուրայի մակարդակի բարձրացմանը և ոչ վարակիչ |
| |հիվանդությունների կանխարգելմանը խոչընդոտող խնդիրների լուծումը |
| |կարող է տալ դրական արդյունքներ` համակարգված պետական աջակցության`|
| |ֆինանսավորման իրավական երաշխիքների ստեղծման և ապահովման |
| |միջոցով: |
| | Միջազգային փորձը և օրենսդրությունը ՀՀ օրենսդրությանը |
| |համապատասխանեցնելու և տեղայնացնելու համար հանրապետության բոլոր |
| |ուսումնական հաստատություններում, բացի Երևան քաղաքից, |
| |մոնիթորինգի անցկացում, արդյունքների վերլուծում, ֆիզիկական |
| |պատրաստականության ներդրում: |
| | «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» և «Մանկապատանեկան |
| |սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների հիմնադրույթների|
| |համաձայն հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի |
| |հետագա զարգացման և նրա արդյունավետ գործունեության և պայմանների|
| |ստեղծման համար ֆինանսավորման համաչափ բաշխման հայեցակարգի |
| |մշակում: |
| | «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» Հայաստանի |
| |Հանրապետության օրենքի համապատասխանեցում»Ֆիզիկական կուլտուրայի և |
| |սպորտի մասին» և «Մանկապատանեկան սպորտի մասին» Հայաստանի |
| |Հանրապետության օրենքներին: |
| | Բնակչության ֆիզիկական դաստիարակությանը, ֆիզիկական |
| |կուլտուրայի մակարդակի բարձրացմանը, սպորտի զարգացմանը և ոչ |
| |վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը խոչընդոտող խնդիրների |
| |լուծումը պետական աջակցության` ֆինանսավորման իրավական երաշխիքների|
| |ստեղծման միջոցով: |
|____|________________________________________________________________|
|21. |ՀՀ Նախագահի մրցանակի համար»Լավագույն ընտանիք» մրցույթի |
| |կազմակերպում և անցկացում |
| | |
| | Գերակա խնդրի նպատակը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի և |
| |մակարդակի բարձրացումը, անհատի բազմակողմանի ու ներդաշնակ |
| |զարգացումը, բնակչության առողջության ամրապնդումը, առողջ |
| |ապրելակերպի ձևավորումը, բնակչության ֆիզիկական |
| |դաստիարակությունը, ֆիզիկական կուլտուրայի շարժման քարոզչությունը:|
| | ՀՀ Նախագահի 2004 թվականի մայիսի 20-ի «Ֆիզիկական կուլտուրայի |
| |և սպորտի բնագավառում Հանրապետության Նախագահի մրցանակներ |
| |հիմնելու մասին» ՆԿ-113-Ն կարգադրության համաձայն 2004 թվականին |
| |մրցույթին մասնակցել է 54 ընտանիք, 2005 թ.-ին` 82-ը, 2006 թ.-ին` |
| |84 թ.-ը, 2007 թ.-ին 107 ընտանիք, 2008 թ.-ին 126, 2009 թ.-ին` 171|
| |ը, 2010 թ.-ին` 347 ընտանիք: 2011 թվականին նախատեսվում է մրցույթն|
| |անցկացնել 3 տարիքային խմբով: |
| | Պատշաճ մակարդակով չի կատարվում ֆիզիկական կուլտուրայի |
| |քարոզչությունը: |
| | Մրցումները տարիքային երեք խմբերով Հայաստանի Հանրապետության |
| |և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքների, Երևանի վարչական |
| |տարածքների միջև, ինչպես նաև գյուղական համայնքներում և |
| |մարզերում մեկ փուլով, իսկ Երևան քաղաքում երկու փուլով |
| |անցկացնելու համար անհրաժեշտ են լրացուցիչ ֆինանսական միջոցներ, |
| |այդ թվում` նաև մարզերում համապատասխան բակերի և մարզադահլիճների|
| |վերանորոգման համար: |
| | «Լավագույն ընտանիք» մրցույթի կազմակերպման և անցկացման |
| |միջոցով բնակչության ֆիզիկական դաստիարակության, ֆիզիկական |
| |կուլտուրայի մակարդակի բարձրացման, ֆիզիկական կուլտուրայի շարժման |
| |քարոզչության իրականացում: |
| | Ֆիզիկական կուլտուրայի մակարդակի բարձրացում, մարդկանց |
| |մրցունակության նկատմամբ հետաքրքրությունների առաջացում, հաղթող |
| |ընտանիքներին մրցանակների բաշխում: |
|____|________________________________________________________________|
|22. |Հայաստանի Հանրապետությունում երիտասարդական պետական |
| |քաղաքականության զարգացման ուղղությամբ առաջարկություններ |
| |ներկայացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության երիտասարդության |
| |շրջանում համապարփակ ուսումնասիրությունների իրականացում |
| | |
| | Գերակա խնդրի նպատակը հանրապետության երիտասարդության շրջանում|
| |բազմակողմանի և համապարփակ ուսումնասիրությունների իրականացում, |
| |որոնց արդյունքների և ազգային վիճակագրական տվյալների համադրումը |
| |հիմք կարող է հանդիսանալ երիտասարդական պետական քաղաքականության |
| |երկարաժամկետ ռազմավարության մշակման համար: |
| | 2006 թվականի վերջին, ի կատարումն Հայաստանի Հանրապետության |
| |կառավարության 2006 թ. փետրվարի 2-ի նիստի N 6 արձանագրային |
| |որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության |
| |երիտասարդական պետական քաղաքականության 2006-2007 թվականների |
| |ռազմավարության դրույթների` մշակվեց Հայաստանի երիտասարդության |
| |ազգային զեկույցը (այսուհետ` զեկույց)` Եվրախորհրդի և ՄԱԿ-ի |
| |զարգացման ծրագրերի փորձագիտական և տեխնիկական օժանդակութամբ: |
| |2007 թվականին փաստաթուղթը տպագրվեց և ներկայացվեց լայն |
| |հասարակությանը: Զեկույցը մինչ այդ Հայաստանի երիտասարդության |
| |ընդհանուր վիճակի առավել խորը ուսումնասիրության ամենածավալուն |
| |փորձն էր, որը վիճակագրական տվյալների և սոցիոլոգիական |
| |հարցումների համադրմամբ ներկայացնում էր Հայաստանի Հանրապետության |
| |երիտասարդության առկա վիճակը, հրատապ խնդիրները և հիմք է |
| |հանդիսացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի |
| |սեպտեմբերի 25-ի N 39 նիստի N 21 արձանագրային որոշմամբ հաստատված`|
| |Հայաստանի Հանրապետության երիտասարդական պետական քաղաքականության |
| |2008-2012 թվականների ռազմավարության և Հայաստանի Հանրապետության |
| |կառավարության 2009 թվականի մարտի 26-ի N 13 նիստի N 16 |
| |արձանագրային որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության |
| |երիտասարդական պետական քաղաքականության 2008-2012 թվականների |
| |ռազմավարության կատարումն ապահովող 2009-2012 թվականների |
| |գործողությունների ծրագրի և միջոցառումների ցանկի մշակման համար: |
| | Հայաստանի Հանրապետության երիտասարդական պետական |
| |քաղաքականության 2008-2012 թվականների ռազմավարության դրույթներում|
| |և դրա կատարումն ապահովող գործողությունների ծրագրում (Հայաստանի |
| |Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 26-ի N 13 նիստի |
| |N 16 արձանագրային որոշման N 1 հավելվածի 4.5 կետ) առանձնակի |
| |կարևորություն է տրվում Հայաստանի երիտասարդության շրջանում |
| |պարբերական հետազոտությունների իրականացմանը և դրանց արդյունքների|
| |ու վիճակագրական տվյալների համադրման հիման վրա պետական |
| |երիտասարդական քաղաքականության մշակմանն ու իրականացմանը: |
| | 2012 թվականին շահագրգիռ պետական կառավարման մարմինների և |
| |հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ Հայաստանի |
| |Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության |
| |կողմից նախատեսվում է նոր` Երիտասարդական պետական քաղաքականության |
| |2013-2018 թվականների ռազմավարության և ռազմավարության կատարումն |
| |ապահովող գործողությունների և միջոցառումների ծրագրի մշակում: |
| | Նշված փաստաթղթի մշակման համար անհրաժեշտ է ունենալ Հայաստանի |
| |երիտասարդության վերաբերյալ նոր` համապարփակ ու բազմակողմանի |
| |ուսումնասիրություններ և վիճակագրական անհրաժեշտ ցուցանիշներ: |
| |Ցավոք, մինչ այժմ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական |
| |ծառայության կողմից հրապարակվող փաստաթղթերում չեն առանձնացվում |
| |Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի |
| |14-ի N 798 որոշմամբ հաստատված` Երիտասարդական պետական |
| |քաղաքականության հայեցակարգով սահմանված երիտասարդական պետական |
| |քաղաքականության սուբյեկտները: Նշված խնդրին անդրադարձ է կատարվել |
| |նաև Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ազգային |
| |երիտասարդական քաղաքականության խորհրդի 2010 թվականի հունիսի 19-ի |
| |նիստում, որի»Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ազգային|
| |երիտասարդական քաղաքականության խորհրդի 2010 թվականի |
| |գործունեության ծրագիրը իրականացնելու համար անհրաժեշտ |
| |միջոցառումների մասին» N 3 որոշման 1-ին կետով համապատասխան |
| |առաջարկ է ներկայացվել Հայաստանի Հանրապետության ազգային |
| |վիճակագրական ծառայությանը: |
| | Առկա խնդիրների առաջարկվող լուծումներն են` |
| | - 2011 թվականին Հայաստանի երիտասարդության նոր ազգային |
| |զեկույցի մշակում, |
| | - Երիտասարդական ուսումնասիրությունների համար անհրաժեշտ |
| |վիճակագրական ցուցանիշների վարում, համակարգում, ամփոփում: |
| | Կարգավորման առարկան է հանդիսանում` |
| | - հանրապետության երիտասարդության շրջանում բազմակողմանի և |
| |համապարփակ ուսումնասիրությունների իրականացում, և արդյունքում, |
| |Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցի պատրաստում ու |
| |հրապարակում, |
| | - համապատասխան երիտասարդական վիճակագրության բարելավման |
| |նպատակով Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական |
| |ծառայության կողմից իրականացվող հետազոտությունների և տվյալների |
| |հրապարակումների ժամանակ երիտասարդական պետական քաղաքականության |
| |սուբյեկտների հստակորեն առանձնացում: |
| | Ակնկալվող արդյունքն է` Հայաստանի Հանրապետությունում |
| |երիտասարդական պետական քաղաքականության արդյունավետության |
| |ապահովման և զարգացման համար անհրաժեշտ երիտասարդության |
| |վերաբերյալ համապարփակ տեղեկատվության և հետազոտությունների |
| |առկայություն: |
|_____________________________________________________________________|
| ՀՀ սփյուռքի նախարարություն |
|_____________________________________________________________________|
|23. |Նպաստել հայապահպանությանը, հայկական համայնքների |
| |ինքնակազմավորմանը, միջհամայնքային և Հայաստան-սփյուռք կապերի |
| |զարգացմանը |
| | |
| | Հայ ժողովրդի 2/3-ը բնակվում է հայրենիքից դուրս և |
| |համաշխարհայնացման ու ազատականացման գործընթացներն ազդում են |
| |ուծացման արագացման վրա, քանի որ արժեհամակարգերի |
| |տարբերությունները և օտար արժեքների գերակայությունը, ինչպես |
| |քարոզչության, այնպես էլ պարտադրանքի միջոցով, ինքնըստինքյան |
| |բերում են ազգային արժեքների` աստիճանաբար երկրորդ պլան մղվելուն, |
| |իսկ այնուհետև` նաև մոռացությանն ու կորստին: |
| | Այս առումով առաջին պլան են մղվում հայապահպանության |
| |հիմնախնդիրները Հայաստանի պետության և սփյուռքյան կառույցների |
| |կողմից: |
| | Խնդրի լուծման կարևորագույն ուղղություններն են կրթական և |
| |մշակութային ծրագրերի իրականացումը, տեղեկատվության փոխանակումը, |
| |մեկօրյա դպրոցների ցանցի ընդլայնումը, հայկական տուրիզմի խթանումը |
| |և աշխարհասփյուռ հայ երիտասարդության կապերի ամրապնդումը պատմական|
| |հայրենիքի հետ: |
|____|________________________________________________________________|
|24. |Սփյուռքում հայկական մասնագիտական ներուժի համախմբում և նրա |
| |ներգրավում Հայաստանի զարգացման գործընթացում |
| | |
| | Աշխարհում տեղի ունեցող արագ փոփոխություններին, հատկապես |
| |գիտության, նորարարության և տարբեր մասնագիտական ոլորտների |
| |զարգացումներին տեղյակ լինելու, նոր գաղափարները գործնականում |
| |կիրառելու, նույն բնագավառի հայ մասնագետներին սփյուռքի և |
| |Հայաստանի, սփյուռքը սփյուռքի հետ կապելու և ծագած խնդիրների |
| |լուծմանը ներգրավելու համար անհրաժեշտ է հայտնաբերել և համախմբել |
| |հայկական մասնագիտական ներուժը` ի նպաստ Հայաստանի տնտեսական, |
| |սոցիալական և քաղաքական հզորացմանը և Հայաստան-սփյուռք |
| |գործակցության զարգացմանը: |
| | 100-ից ավելի երկրներում գոյություն ունեն հայկական |
| |համայնքներ, որոնցից ոչ բոլորն են կազմակերպված` չունեն դպրոցներ, |
| |մշակութային կենտրոններ, եկեղեցիներ, մարզական, հասարակական |
| |կազմակերպություններ: Հայկական ինքնության շուրջ սփյուռքի |
| |համայնքների միավորման ու համախմբման, ինչպես նաև |
| |Հայաստան-սփյուռք գործուն կապերի ամրապնդման համար խիստ |
| |կարևորվում են համայնքային ինքնակառավարման կառույցների |
| |ստեղծումը, գործող և ձևավորվող կառույցների շուրջ համայնքների |
| |համախմբումը: |
|____|________________________________________________________________|
|25. |Ազգահավաքի և հայրենադարձության խթանում |
| | |
| | Խոշոր սփյուռք ունենալու դեպքում հայրենադարձության խթանումն |
| |իրոք գերակա հարց է: Հայրենադարձությունը նաև հայապահպանությունը |
| |խթանող միջոց է: Հայրենադարձությունը կնպաստի Հայաստանի |
| |ժողովրդագրական և տարածքային-ռազմավարական խնդիրների լուծմանը: |
| | Հայրենադարձությունը գործընթաց է, որը պահանջում է երկարատև |
| |նախապատրաստական աշխատանքներ` նպատակային քարոզչությունից սկսած |
| |մինչև օրենսդրական համապատասխան փոփոխությունների իրականացում: |
| | Հայրենադարձությունը նաև պահանջ է առաջադրում Հայաստան երկիրը|
| |բոլոր առումներով գրավիչ դարձնելու: |
| | Ներկայումս քիչ թիվ չեն կազմում սփյուռքահայերը, որոնք |
| |ցանկություն ունեն հաստատվել ՀՀ-ում, սակայն ակնկալում են |
| |պետության աջակցությունը: |
|_____________________________________________________________________|
| ՀՀ առողջապահության նախարարություն |
|_____________________________________________________________________|
|26. | 2011 թվականին համավճարի համակարգի ներդրում անհետաձգելի և |
| |գինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման բնագավառներում |
| | |
| | ՀՀ առողջապահության համակարգի ֆինանսավորման բարեփոխումները |
| |նպատակ ունեն առավել օպտիմալ դարձնելու բժշկական հիմնական |
| |ծառայությունների փաթեթը, բարձրացնելու առողջապահության ոլորտում |
| |ֆինանսավորման գործող մոտեցումների և մեխանիզմների |
| |արդյունավետությունը և հասցեականությունը, մշակելու և |
| |աստիճանական ներդնելու պետության կողմից ֆինանսավորվող |
| |ծառայությունների իրական ինքնարժեքի վրա հիմնված գներ: Նշված գները|
| |կիրառելու նպատակով 2011 թ. անհետաձգելի և գինեկոլոգիական |
| |բժշկական օգնության և սպասարկման ծրագրերում նախատեսվում է |
| |պետության կողմից իրականացվող ֆինանսավորման հետ մեկտեղ ներդնել |
| |նաև համավճարային մեխանիզմներ, ինչը նախատեսում է ծառայության |
| |փոխհատուցման հարցում բնակչության մասնակցությունը: |
| | Գործող գների անհամապատասխանությունն առողջապահական շուկայում |
| |գործող ծառայությունների գների հետ պատճառ է հանդիսանում ստվերային|
| |շրջանառության առաջացման համար, ինչը միտված է լինում ծածկելու |
| |գների առկա տարբերությունը: Մասնավորապես, ուսումնասիրությունները|
| |ցույց են տալիս, որ այդ տարբերությունն առողջապահության տարբեր |
| |ոլորտներում տատանվում է միջինում 70-100% -ի շրջանակներում: |
| | Բժշկական ծառայությունների փոխհատուցման համավճարային |
| |մեխանիզմների ներդրման ընդլայնում հանրապետության այլ բժշկական |
| |հաստատություններում ևս, այդ թվում` տարբեր, այլ մեխանիզմների |
| |կիրառմամբ: Մասնավորապես, համավճարի չափը սահմանվելու է բժշկական |
| |ծառայությունների իրական ինքնարժեքի և պետության կողմից սահմանված|
| |գնի տարբերությամբ: Համավճարի չափը դիֆերենցված է լինելու ըստ |
| |մարզերի և Երևանի` նպատակ ունենալով ՀՀ մարզերում բնակչության |
| |մասնակցությունը համավճարի ձևով համամասնորեն սահմանել ավելի |
| |ցածր, քան Երևան քաղաքում: 2011 թ. նախատեսվում է ծրագիրն |
| |իրականացնել ամբողջ հանրապետության տարածքով` անհետաձգելի և |
| |գինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման ծրագրերով: |
| | Գերակա խնդրի կարգավորման առարկա է հանդիսանում բժշկական |
| |ծառայությունների ինքնարժեքի և իրական գների մշակումը, որի |
| |արդյունքում ներդրվելու են համավճարային մեխանիզմները: |
| | Համավճարային համակարգի ներդրման ընդլայնումը հանրապետության |
| |ամբողջ տարածքով հավասար պայմաններ կստեղծվի բժշկական օգնություն |
| |իրականացնողների համար և համավճարի չափի դիֆերենցված սահմանումը |
| |հաշվի է առնում ազգաբնակչության վճարունակության մակարդակը: |
| |Համավճարի ներդրման արդյունքում գոյացած ֆինանսական միջոցները |
| |նպաստելու են բուժօգնության ծառայությունների որակի, բժշկական |
| |հաստատությունում ֆինանսական հոսքերի կառավարման բարելավմանը, |
| |բնակչության համար ֆինանսական ծախսերի կանխատեսելիության |
| |ավելացմանը: Նշված միջոցներն ուղղվելու են նաև բուժանձնակազմի |
| |աշխատավարձերի բարձրացմանը, որի նպատակով նաև սահմանվելու է |
| |բուժանձնակազմի վարձատրման հստակ կարգ: |
|____|________________________________________________________________|
|27. |Առողջության առաջնային պահպանման օղակում ըստ կատարողականի |
| |(խրախուսական)` ֆինանսավորման կարգի հաստատում և ներդրում |
| | |
| | Ըստ կատարողականի (խրախուսական)` ֆինանսավորման և |
| |վարձատրության համակարգի ներդրումը նպատակ ունի վերացնելու |
| |համահարթեցումը բժշկական հաստատությունների և բժիշկների միջև, |
| |բժշկական հաստատություններին հատկացնելու խրախուսական |
| |ֆինանսավորում, իսկ բժիշկներին համապատասխան խրախուսական |
| |վարձատրություն ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաստատված|
| |գործունեության ցուցանիշների գնահատականից ելնելով: |
| | Ներկայումս ԱԱՊ ծառայություններ մատուցողների ֆինանսավորումն |
| |իրականացվում է ըստ մարդաշնչի ֆինանսավորման սկզբունքով: Այսինքն, |
| |ԱԱՊ մատուցող բժշկական հաստատությունների պայմանագրային գումարները|
| |հաշվարկվում, և ֆինանսավորումն իրականացվում է իրենց կցագրված |
| |բնակչության թվից ելնելով: ԱԱՊ ծառայություններ իրականացնող |
| |բժիշկներն էլ վարձատրվում են համապատասխանաբար իրենց կցագրված |
| |բնակչության թվից ելնելով: Այսինքն, ուղղակիորեն հաշվի չի առնվում |
| |բժշկական հաստատությունների և բժիշկների կողմից մատուցվող |
| |ծառայությունների քանակական և որակական ցուցանիշները: |
| | ԱԱՊ ծառայություններ մատուցող բժշկական հաստատությունների և |
| |բժիշկների կողմից իրականացվող ծառայությունների քանակական և |
| |որակական ցուցանիշների կատարողականների գնահատման, դրանց հիման վրա|
| |բժշկական հաստատությունների և բժիշկներին լրացուցիչ խրախուսական |
| |ֆինանսավորման և վարձատրման համակարգի ներդրման նպատակով |
| |անհրաժեշտ է մշակել և ներդնել ըստ կատարողականի (խրախուսական)` |
| |ֆինանսավորման և վարձատրության, ինչպես նաև բժշկական |
| |հաստատությունների կողմից ներկայացված և ըստ կատարողականի |
| |(խրախուսական)` ֆինանսավորման և վարձատրության հիմք հանդիսացող |
| |հաշվետվությունների մոնիթորինգի իրականացման կարգերը: |
| | Գերակա խնդրի կարգավորման առարկան ԱԱՊ ծառայություններ |
| |իրականացնող բժշկական հաստատությունների և բժիշկների գործող |
| |ֆինանսավորման և վարձատրության նոր մոտեցումների սահմանումն է: |
| | Ըստ կատարողականի (խրախուսական)` ֆինանսավորման և |
| |վարձատրության կարգի մշակման և հաստատման միջոցով հնարավոր կլինի |
| |ֆինանսապես խրախուսել այն բժշկական հաստատությունների և |
| |բժիշկներին, որոնց գործունեության արդյունքները գնահատվել են |
| |հաստատված չափաբաժիններով, ինչը զգալիորեն կբարձրացնի բժշկական |
| |հաստատությունների կողմից մատուցվող ծառայությունների որակը, |
| |հնարավորություն կտա գնահատելու ԱԱՊ ծառայություններ մատուցող |
| |բժիշկների աշխատանքը` ելնելով որոշակի առողջապահական |
| |ցուցանիշներից: |
|____|________________________________________________________________|
|28. |Երեխայի առողջության պետական հավաստագրի համակարգի ներդրման ծրագրի|
| |մշակում և իրականացում |
| | |
| | Գերակա խնդրի անհրաժեշտությունը պայմանավորված է մանկական |
| |հիվանդանոցային ծառայությունների մատչելիության և որակի |
| |բարելավմանն ուղղված միջոցառումներ իրականացնելու հրատապ |
| |անհրաժեշտությամբ: |
| | Առողջապահության բնագավառում մտահոգության առարկա է դառնում |
| |մանկական հիվանդանոցային օգնության մատչելիության ու որակի անկման |
| |միտումը, ինչպես նաև երեխաների հիվանդանոցային մահաբերության |
| |ցուցանիշի աճը, հատկապես, մարզային մակարդակում: |
| | Ներկայումս մանկական հիվանդանոցային բուժօգնության ոլորտում |
| |առկա են հետևյալ խնդիրները` |
| | 1) երեխաների հիվանդանոցային, հատկապես, մինչշուրջօրյա |
| |մահաբերության բարձր մակարդակ, ինչը հիմնականում պայմանավորած է |
| |մանկական հիվանդանոցային, մասնավորապես, վերակենդանացման և |
| |անհետաձգելի բուժօգնության ծառայությունների ցածր մատչելիությամբ |
| |և որակով. |
| | 2) երեխաներին մատուցվող հիվանդանոցային ծառայությունների |
| |փոխհատուցման արժեքը ցածր է այդ բուժօգնության դիմաց ծախսվող |
| |իրական արժեքից. |
| | 3) բուժաշխատողների ցածր աշխատավարձերն անուղղակիորեն նպաստում|
| |են մանկական հիվանդանոցային հաստատություններում առկա վճարումների |
| |ստվերային շրջանառությանը. |
| | 4) մանկական հիվանդանոցային ծառայությունում առկա որակյալ |
| |աշխատանքի ոչ բավարար մոտիվացիան բերում է մարդկային ռեսուրսների |
| |արտահոսքին: |
| | Ծննդօգնության պետական հավաստագրի ներդրման ծրագրի |
| |շարունակականությունն ապահովելու նպատակով` Մոր և մանկան |
| |առողջության պահպանման 2011 թ. պետական նպատակային ծրագրի |
| |շրջանակներում 2011 թ. հունվարի 1-ից առաջարկվում է է իրականացնել |
| |0-7 տարեկան երեխաների հավաստագրի համակարգի ներդրում: |
| | Գերակա խնդրի կարգավորման առարկա է հանդիսանում երեխաների |
| |հիվանդանոցային բուժման մատչելիության և որակի բարելավումը: |
| | Երեխայի առողջության պետական հավաստագրի ներդրմամբ ակնկալվում |
| |է ապահովել երեխաների հիվանդանոցային ծառայությունների իրական |
| |մատչելիությունը և որակը, նվազեցնել համակարգում տեղ գտած ոչ |
| |պաշտոնական վճարումների գործելակերպը, բարելավել բժիշկ-պացիենտ |
| |հարաբերությունները` բարձրացնելով բուժաշխատողների աշխատավարձերը |
| |և նպաստելով բուժաշխատողների որակյալ աշխատանքի մոտիվացիայի |
| |ձևավորմանը, իրականացնել պետության կողմից անվճար բուժօգնության |
| |համար երեխաներին տրված երաշխիքները և սոցիալական արդարության |
| |սկզբունքները, նվազեցնել երեխաների հիվանդանոցային մահաբերությունը|
| |և կրճատել հանրապետությունում մանկական մահացության ցուցանիշը: |
|____|________________________________________________________________|
|29. |Շտապ բժշկական օգնության և սպասարկման հայեցակարգի ներդրում, |
| |շտապօգնության ծառայությունների որակի և մատչելիության բարելավում|
| | |
| | Գերակա խնդրի անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ |
| |կառավարության 15.07.2010 թ. N 894-Ն որոշմամբ հաստատված` |
| |Հայաստանի Հանրապետության շտապ բժշկական օգնության ծառայության |
| |արդիականացման ռազմավարության ներդրման և շտապ օգնության |
| |ծառայությունների որակի, տեխնոլոգիական հագեցվածությունն |
| |արդիականացնելու անհրաժեշտությամբ: |
| | Հայաստանի Հանրապետության շտապ բժշկական օգնության ծառայության|
| |արդիականացման ռազմավարությունը նպատակ ունի բարելավելու |
| |հանրապետության արտահիվանդանոցային շտապ բժշկական օգնության և |
| |սպասարկման ծառայությունների որակն և մատչելիությունը` դրանով |
| |ապահովելով կյանքին սպառնացող վիճակներում շտապ բժշկական օգնության|
| |ծառայության արդյունավետ կազմակերպումը Հայաստանի Հանրապետության |
| |ամբողջ տարածքում: |
| | Ներկայումս` |
| | 1) շտապ օգնության ծառայության ավտոպարկը հին է, անբավարար |
| |հագեցվածությամբ և միայն վերջին երկու տարում է, որ |
| |հանրապետության մարզերի որոշ բժշկական հաստատություններին |
| |տրամադրվել են շտապօգնության նոր մեքենաներ. |
| | 2) շտապ օգնության կանչերն ընդունվում են»1-03» |
| |հեռախոսահամարով: Հեռախոսակապը Երևանում իրականացվում է |
| |կենտրոնացված ենթակարգավարական ծառայության միջոցով, որն ստացված |
| |կանչերը փոխանցում է ենթակայաններին: ՈՒնեն ռադիոկապ, որը բավական |
| |հնամաշ է (60-ական թթ.-ի), կատարվում է կանչերի |
| |աուդիոձայնագրություն: Հայաստանի Հանրապետության մարզերում շտապ |
| |օգնության կանչերը, ինչպես նաև մարզերից արտագնա անհետաձգելի |
| |բուժօգնության ծառայության կանչերը հիմնականում ստացվում են |
| |հեռախոսակապի միջոցով, ռադիոկապ չկա, աուդիոգրանցում չի |
| |իրականացվում, այլ միայն կատարվում են գրառումներ` ծառայության |
| |հատուկ մատյաններում: Վատ է հեռախոսակապը մարզերի գյուղական |
| |բնակավայրերի հետ, որոնցից շատերի բուժկետերն ընդհանրապես |
| |հեռախոսակապ չունեն. |
| | 3) Երևանի»Շտապ բժշկական օգնության» կենտրոնը կարիք ունի |
| |որակյալ վերակենդանացման մասնագետների, իսկ Հայաստանի |
| |Հանրապետության մարզերում շտապ օգնության ծառայությունն ունի |
| |մասնագետների պահանջարկ` ծառայությունն իրականացնող բժիշկները մեծ |
| |մասամբ համատեղողներ են` այն հիվանդանոցներից, որոնց կազմում |
| |գործում է շտապ օգնությունը. |
| | 4) ծառայության ֆինանսավորումը և մասնագետների |
| |վարձատրությունը կարիք ունի վերանայման և հետագա բարելավման, քանի|
| |որ այն հիմք է հանդիսանալու հանրապետության մարզային շտապ |
| |օգնության ծառայությունների համալրման համար: |
| | Առաջարկվող լուծումներն են` |
| | 1) շտապ օգնության ծառայության ավտոպարկի նորացումը. |
| |ժամանակակից սարքավորումներով և պարագաներով հագեցումն |
| |իրականացվելու է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ապրանքային |
| |դրամաշնորհի շրջանակներում. |
| | 2) շտապ բժշկական օգնության և սպասարկման կանչերի ընդունման |
| |միասնական համակարգի ներդրում. ստեղծվելու է միասնական |
| |դիսպետչերական կենտրոն: Կանչերի ընդունումն իրականացվելու է GPRS |
| |արբանյակային կապի միջոցով, որը հնարավորություն կընձեռի արագ |
| |արձագանքման, ինչպես նաև առավելագույնը վերահսկելի դարձնել |
| |կանչերի իրականացման ընթացքում մեքենաների տեղաշարժը, գտնվելու |
| |կոնկրետ վայրը, կանչի տևողությունը, կատարված ծախսերը |
| |(վառելանյութ, դեղեր և այլն). |
| | 3) կադրային վերազինում. ծառայության վերակենդանացման |
| |բրիգադների համալրման նպատակով իրականացվելու է առաջատար |
| |կլինիկաների բժիշկ-ռեանիմատոլոգների և կլինիկական օրդինատորների |
| |ներգրավում շտապ օգնության համապատասխան բրիգադներում: Համաձայն |
| |նախապես կազմված ժամանակացույցի և կրթական ծրագրերի` |
| |իրականացվելու է մասնագետների վերապատրաստում (բժիշկներ, |
| |բուժքույրեր, վարորդ-սանիտարներ). |
| | 4) ծառայության ֆինանսավորման և մասնագետների վարձատրության |
| |սկզբունքների վերանայում, զգալիորեն բարձրանալու է մասնագետների |
| |վարձատրության չափը, ինչը հնարավորություն կընձեռի մասնագետներին: |
| | Գերակա խնդրի կարգավորման առարկա է հանդիսանում շտապ և |
| |անհետաձգելի բժշկական օգնության ծառայությունների |
| |արդիականացումը,տեխնիկական և կադրային վերազինումը: |
| | Գերակա խնդրի իրականացման արդյունքում ակնկալվում է շտապ և |
| |անհետաձգելի բժշկական օգնության ծառայությունների որակի և |
| |մատչելիության էական բարելավում: |
|_____________________________________________________________________|
| ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն |
|_____________________________________________________________________|
|30. |Վանաձոր-Ֆիոլետովո նոր երկաթգծի նախագծման աշխատանքների |
| |կազմակերպում |
| | |
| | 2011 թվականի գերակա խնդիր հանդիսացող` Վանաձոր-Ֆիոլետովո նոր |
| |երկաթգծի շինարարության ֆինանսավորման, նախագծային-նախահաշվային |
| |փաստաթղթերի նախապատրաստման և շինարարական աշխատանքների |
| |իրականացմանն ուղղված իրավական ակտերի ընդունումը, պայմանավորված է|
| |Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական և տնտեսական մեծ |
| |նշանակություն ունեցող Վանաձոր-Ֆիոլետովո նոր երկաթգծի |
| |շինարարության ծրագրի իրականացման հետ կապված հարցերի կարգավորման |
| |և հիմնախնդիրների լուծման անհրաժեշտությունից: Նոր երկաթգիծը |
| |կոչված է միացնելու Աղստաֆա-Իջևան-Հրազդան-Երևան երկաթուղային |
| |ուղղությունը Թբիլիսի-Գյումրի-Մասիս երկաթուղային ուղղության հետ |
| |և դրանով ապահովելու ինչպես միջմարզային, այնպես էլ |
| |միջհանրապետական փոխադրումների հեռավորությունների և արժեքի զգալի|
| |կրճատում: |
| | Կարգավորման կարիք ունեն նոր երկաթգծի շինարարության Հայաստանի|
| |Հանրապետության կողմից ֆինանսավորման մասնակցության, ընտրված |
| |ծրագծի վրա հնարավոր հիմնախնդիրների լուծման և այլ հարցեր: |
| | Նոր երկաթգծի շինարարության ֆինանսավորման խնդիրն առաջարկվում |
| |է լուծել շահավետ պայմաններով վարկային միջոցների հաշվին, իսկ |
| |ընտրված ծրագրի հետ կապված հիմնախնդիրները պետք է լուծվեն գործող |
| |օրենսդրության շրջանակներում: |
| | Գերակա խնդրի կարգավորման առարկա է հանդիսանում |
| |Վանաձոր-Ֆիոլետովո նոր երկաթգծի շինարարության ֆինանսավորման, |
| |նախագծային-նախահաշվային փաստաթղթերի նախապատրաստման և |
| |շինարարական աշխատանքների իրականացման հարցերը: |
| | Ակնկալվող արդյունքն է ռազմավարական և տնտեսական |
| |նշանակություն ունեցող` Վանաձոր-Ֆիոլետովո նոր երկաթգծի |
| |շինարարության ֆինանսավորման, նախագծային-նախահաշվային փաստաթղթերի|
| |նախապատրաստման և շինարարական աշխատանքների անխափան իրականացումը:|
|____|________________________________________________________________|
|31. |Հյուսիս-հարավ նոր երկաթգծի տեխնիկատնտեսական հիմնավորման |
| |աշխատանքների կազմակերպում |
| | |
| | 2011 թվականի գերակա խնդիր հանդիսացող` Հյուսիս-հարավ նոր |
| |երկաթգծի տեխնիկատնտեսական հիմնավորման մշակման աշխատանքների |
| |իրականացման մրցույթի կազմակերպման, պայմանագրի ստորագրման և |
| |նախապատրաստական այլ աշխատանքների կազմակերպմանն ուղղված իրավական |
| |ակտերի ընդունումը պայմանավորված են Հայաստանի Հանրապետության |
| |ազգային անվտանգության համար ռազմավարական և տնտեսական առաջնային |
| |նշանակություն ունեցող` Հյուսիս-հարավ նոր երկաթգծի շինարարության |
| |ծրագրի իրականացման հետ կապված խնդիրների լուծման և կարգավորման |
| |անհրաժեշտությունից: Նոր երկաթգիծը կոչված է կապելու Պարսից Ծոցի |
| |նավահանգիստները Սևծովյան նավահանգիստների հետ` ապահովելով |
| |միջպետական մուլտիմոդալ բեռնափոխադրումներ, և հետագայում |
| |ունենալով մեծ նշանակություն` Հայաստանը երկաթուղային տարանցիկ |
| |երկիր դարձնելու գործում: |
| | Առաջնային կարգավորման կարիք ունի նոր երկաթգծի |
| |տեխնիկատնտեսական հիմնավորման մշակման աշխատանքների իրականացման |
| |մրցույթի կազմակերպման և պայմանագրի ստորագրման հարցը: |
| | Նոր երկաթգծի տեխնիկատնտեսական հիմնավորման մշակման հարցն |
| |առաջարկվում է լուծել շահավետ պայմաններով` վարկային միջոցների |
| |հաշվին և աշխատանքների իրականացման համար մրցույթի կազմակերպման |
| |միջոցով: |
| | Գերակա խնդրի կարգավորման առարկա է հանդիսանում Հյուսիս-հարավ |
| |նոր երկաթգծի տեխնիկատնտեսական հիմնավորման մշակման աշխատանքների |
| |իրականացման մրցույթի կազմակերպման, պայմանագրի ստորագրման և |
| |նախապատրաստական այլ աշխատանքների կազմակերպման հարցերը: |
| | Ակնկալվող արդյունքն է Ազգային անվտանգության համար |
| |ռազմավարական և տնտեսական առաջնային նշանակություն ունեցող` |
| |Հյուսիս-հարավ նոր երկաթգծի տեխնիկատնտեսական հիմնավորման մշակման |
| |աշխատանքների իրականացման մրցույթի կազմակերպման, պայմանագրի |
| |ստորագրման և նախապատրաստական այլ աշխատանքների կազմակերպման |
| |իրագործումը: |
|____|________________________________________________________________|
|32. |Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 1, Տրանշ 2 և Տրանշ 3 |
| |շինարարական աշխատանքների նախապատրաստում և կազմակերպում |
| | |
| | 2011 թվականին հաստատվելու է ՊՖՀ-2 (պարբերական ֆինանսավորման |
| |հայտ), որի հիման վրա ստորագրվելու է Տրանշ 2 վարկային |
| |պայմանագիրը: Ծրագրի իրականացումը պայմանավորված է Հայաստանի |
| |Հանրապետության համար ռազմավարական և տնտեսական մեծ նշանակություն|
| |ունեցող` Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի վերակառուցման և |
| |անվտանգության բարձրացման, ինչպես նաև ծրագրի հարցերի կարգավորման|
| |և հիմնախնդիրների լուծման անհրաժեշտությունից: Ծրագրի իրականացման|
| |արդյունքում նախատեսվում է, որ Հայաստանը կունենա կրկնապատկված |
| |արտահանում և մոտավորապես 1.8 անգամ ավելի ներմուծում մինչև |
| |2017 թ-ը, նվազելու է միջանցքով ճանապարհորդելու ժամանակը 4-ից |
| |մինչև 2 օր, կրկնապատկվելու է օրական միջին երթևեկության |
| |ցուցանիշը 3000-ից մինչև 6000, 2017 թ.-ին, միջանցքի երկայնքով |
| |ստեղծվելու է ենթակառուցվածք, այսինքն` նոր աշխատատեղեր, |
| |եկամուտներ, նվազելու են ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը |
| |և ճանապարհի ու տրանսպորտային միջոցների պահպանման ծախսերը: |
| | Առաջին տրանշի (փուլի) շինարարական աշխատանքների |
| |վերահսկողության և երկրորդ ու երրորդ փուլերի ծրագրի |
| |նախապատրաստական աշխատանքներն իրականացնող խորհրդատուն ներկայումս |
| |ճշգրտում է ճանապարհի ուղեծիրը և նախագիծը` պատրաստելով երկրորդ |
| |տրանշի մանրամասն նախագիծ: Կարևորագույն խնդիրներից է երկրորդ |
| |տրանշի վարկային համաձայնագրի ստորագրման խնդիրը: |
| |Առաջիկայում» Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային |
| |ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը խնդիր ունի 2011 |
| |թվականին կազմակերպել և ապահովել բազմափուլ ծրագրի Տրանշ 2-ի և |
| |Տրանշ 3-ի նախագծման և շինարարական աշխատանքները: |
| | Առկա խնդիրները կարգավորելու նպատակով նախատեսվում է 2011 |
| |թվականին կատարել 1-ին, 2-րդ և 3-րդ տրանշերի շինարարների |
| |ընտրությունը: |
| | Գերակա խնդրի կարգավորման առարկա է հանդիսանում Հյուսիս-հարավ |
| |ճանապարհային միջանցքի շինարարության իրականացում, |
| |նախագծային-նախահաշվային փաստաթղթերի նախապատրաստման և |
| |շինարարական աշխատանքների անխափան իրականացման հարցերը: |
| | Ակնկալվող արդյունքն է ռազմավարական և տնտեսական |
| |նշանակություն ունեցող Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի 2011 |
| |թվականին ծրագրավորված խնդիրների լուծումների արդյունքում |
| |կունենանք Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի առաջին երեք |
| |տրանշերի շինարարական աշխատանքների կատարման ընթացքը: |
|____|________________________________________________________________|
|33. |Փոստի կառավարման նոր մոդելի ներդրման վերաբերյալ |
| | |
| | Փոստի կառավարման նոր մոդելի ներդրումը պայմանավորված է ՀՀ |
| |վարչապետի 2010 թվականի սեպտեմբերի 3-ի N 706-Ա որոշմամբ»Հայփոստ» |
| |փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի հավատարմագրային |
| |կառավարման ընթացքն ուսումնասիրելու նպատակով ստեղծված |
| |աշխատանքային խմբի կողմից ներկայացված ուսումնասիրության |
| |արդյունքներով, ինչպես նաև ներկայումս գործող կառավարման մոդելում|
| |առկա բացթողումների վերացման անհրաժեշտությամբ: |
| | Կառավարման նոր մոդելի ներդրումը հնարավորություն կընձեռի |
| |ապահովելու ներդրումային ծրագրերի և նրանց կատարման ժամկետների |
| |առավել արդյունավետ կիրառումը, կապահովի»Հայփոստ» փակ բաժնետիրական|
| |ընկերության կողմից մատուցվող ծառայությունների ընդլայնումը, |
| |արդիականացումը և բարելավումը, ինչպես նաև հնարավորություն |
| |կընձեռի բարեփոխելու փոստային կապի բնագավառի զարգացման |
| |քաղաքականությունը: |
| | Կառավարման նոր մոդելի ներդրումը հնարավորություն կտա |
| |երկարաժամկետ և ավելի մեծ ծավալի ֆինանսական ներդրումների |
| |միջոցով»Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության կողմից փոստային |
| |կապի ծառայությունների մատուցումն իրականացնել միջազգային նորմերին|
| |համապատասխան: |
|_____________________________________________________________________|
| ՀՀ քաղաքաշինության նախարարություն |
|_____________________________________________________________________|
|34. |Բնակարանային ապահովում` աղետի գոտու բնակավայրերում իրականացվող |
| |բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված |
| |բնակարանների (բնակելի տների) հատկացման միջոցով |
| | |
| | Բնակարանային ապահովում` աղետի գոտու բնակավայրերում |
| |իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում |
| |կառուցված բնակարանների (բնակելի տների) հատկացման միջոցով ծրագիրը|
| |որպես 2011 թվականի գերակա խնդիր դիտարկելու առաջարկությունը |
| |պայմանավորված է ՀՀ կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի |
| |N 878-Ն որոշմամբ հաստատված` ՀՀ կառավարության 2008-2012 թթ.. |
| |գործունեության միջոցառումների ծրագրի դրույթների ապահովման |
| |անհրաժեշտությամբ: |
| | ՀՀ 2011 թվականի պետական բյուջեի նախագծով աղետի գոտու |
| |բնակավայրերում իրականացվող բնակարանային շինարարության |
| |ուղղությամբ նախատեսվող 25973.081 մլն դրամ միջոցների հաշվին |
| |ակնկալվում է լուծել 3131 ընտանիքների բնակարանային խնդիրները: |
|____|________________________________________________________________|
|35. |Քաղաքաշինության գործունեության հատուկ կարգավորման բնագավառի |
| |օրենսդրության կատարելագործում և ՀՀ բնակավայրերում քաղաքաշինական|
| |գործունեության հատուկ կարգավորում |
| | |
| | Քաղաքաշինության գործունեության հատուկ կարգավորման բնագավառի |
| |օրենսդրության կատարելագործման և ՀՀ բնակավայրերում քաղաքաշինական|
| |գործունեության հատուկ կարգավորման գործընթացների իրականացումը |
| |պայմանավորված է ՀՀ բնակավայրերում (այդ թվում` Երևան քաղաքում) |
| |քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների |
| |քաղաքաշինական հիմնախնդիրների, դրանց կարգավորմանն ուղղված |
| |ենթաօրենսդրական ակտերի ներդրման միջոցով կանոնակարգելու, ՀՀ |
| |բնակավայրերում քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման |
| |տարածքների առանձնացման, քաղաքաշինական գործունեության հատուկ |
| |կարգավորման առանձին տարածքներում կառուցապատման չափորոշիչների, |
| |տարածքների զարգացմանը նպատակաուղղված առանձին ներդրումային |
| |ծրագրերի մշակման անհրաժեշտությամբ: |
|____|________________________________________________________________|
|36. |Հայաստանի Հանրապետությունում տարածական պլանավորման համակարգի |
| |բարեփոխում, քաղաքաշինության ոլորտում համայնքների ինստիտուցիոնալ |
| |կարողությունների զարգացում |
| | |
| | Տարածական պլանավորման (քաղաքաշինական ծրագրային) փաստաթղթերի |
| |մշակման և հաստատման իրավական հիմքերի արդիականացման, կարգավորման|
| |ենթակա խնդիրների բացահայտման, նոր ընթացակարգերի մշակման, ՀՀ |
| |համայնքների պատվիրատվությամբ ծրագրային փաստաթղթերի մշակման |
| |աշխատանքների համակարգման և տարածքային ու տեղական |
| |ինքնակառավարման մարմիններին աջակցության գործառույթների |
| |իրականացումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2009 թվականի |
| |սեպտեմբերի 3-ի նիստի N 36 արձանագրային որոշմամբ հաստատված` ՀՀ |
| |համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի |
| |մշակման և հաստատման գործընթացի բարեփոխման հայեցակարգային |
| |դրույթների, ինչպես նաև ՀՀ կառավարության 2009 թվականի դեկտեմբերի|
| |22-ի N 1064-Ա որոշմամբ ՀՀ քաղաքաշինության նախարարությանը |
| |վերապահված լիազորությունների իրագործման անհրաժեշտությամբ: |
|____|________________________________________________________________|
|37. |ՀՀ տարածքում ինքնակամ շինարարության հիմնախնդիրների լուծման |
| |միջոցառումների իրագործում |
| | |
| | ՀՀ տարածքում ինքնակամ շինարարության դեմ պայքարի |
| |հիմնախնդիրների լուծման միջոցառումների իրագործումը պայմանավորված |
| |է 2010 թվականի փետրվարի 11-ի ՀՀ կառավարության նիստի N 5 |
| |արձանագրության 18-րդ կետի 2-րդ ենթակետով, համաձայն որի անհրաժեշտ|
| |է մշակել և ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել ՀՀ տարածքում|
| |ինքնակամ շինարարության դեմ պայքարի հիմնախնդիրների լուծման |
| |հայեցակարգային դրույթների (միջոցառումների) իրագործման |
| |ժամանակացույցը: |
| | Վերջիններիս իրագործմամբ ակնկալվում է բարձրացնել ինքնակամ |
| |շինարարության դեմ պայքարի արդյունավետությունը, ոլորտի նկատմամբ |
| |պետական վերահսկողություն և հսկողություն իրականացնող պետական և |
| |տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունների ու |
| |պարտականությունների հստակեցման, ինքնակամ շինարարություն |
| |իրականացնողների նկատմամբ կիրառվող պատժամիջոցների խստացման, |
| |ինքնակամ շինարարության օրինականացման գործընթացի սահմանափակման, |
| |ինքնակամ շինարարության օրինականացման և տնօրինման կարգերում |
| |ինքնակամ շինարարությանը նպաստող պայմանների վերացման միջոցով: |
|____|________________________________________________________________|
|38. |Քաղաքաշինական էլեկտրոնային թույլտվությունների տրամադրման |
i
| |մեխանիզմների կանոնակարգում |
| | |
| | Քաղաքաշինական էլեկտրոնային թույլտվությունների տրամադրման |
| |մեխանիզմների կանոնակարգմանն ուղղված միջոցառումների իրագործումը |
| |պայմանավորված է 2010 թվականի դեկտեմբերի 2-ի մշտապես գործող |
| |տարածքային զարգացման և բնապահպանական նախարարական կոմիտեի նիստի |
| |N 24.11/55051-10 արձանագրության 8-րդ կետի 2-րդ ենթակետի |
| |հանձնարարականով, համաձայն որի նախատեսվում է մշակել օպտիմալացված |
| |ընթացակարգեր համայնքի ղեկավարների կողմից տրվող |
| |թույլտվությունների տրամադրման մատչելիության ապահովման և |
| |սահմանված ժամկետների կրճատման նպատակով: |
| | Մասնավորապես, ըստ առաջնահերթության, նախատեսվում է ՀՀ |
| |կառավարության 2010 թվականի ապրիլի 15-ի»Հայաստանի Հանրապետության |
| |համայնքներում (բնակավայրերում) անհատական բնակելի տների բազմակի |
| |օգտագործման օրինակելի նախագծերի և դրանց կատալոգի ներդրման ու |
| |կիրառման կարգը հաստատելու մասին» N 440-Ն որոշմամբ հաստատված |
| |կարգում կատարել համապատասխան փոփոխություններ` կառուցապատողի |
| |կողմից տարածքի հետ տեղակապված ու համաձայնեցված բնակելի տան |
| |նախագծի, շինարարության թույլտվության, ինչպես նաև ավարտված |
| |շինարարության շահագործման ակտի փաստագրման ձեռքբերումը` սահմանված|
| |ժամկետների կրճատմամբ, էլեկտրոնային թույլտվությունների |
| |մեխանիզմների ներդրման միջոցով ապահովելու համար: |
|____|________________________________________________________________|
|39. |«Գործարարությամբ զբաղվելը» վարկանիշային դասակարգման սանդղակում |
| |Հայաստանի դիրքի բարելավում |
| | |
| | Տնտեսության զարգացման կարևորագույն նախապայմանը երկրում |
| |գործարարության զարգացումն է: Գործարարությանն առնչվող |
| |ընթացակարգերն իրենց պարզությամբ և թափանցիկությամբ դեռևս հեռու |
| |են բավարար լինելուց: Գործարարության զարգացման և օտարերկրյա |
| |ներդրումների ներգրավման պետական քաղաքականությունն ուղղված է |
| |առավելագույնս բարենպաստ միջավայրի ստեղծմանը, տնտեսության առավել |
| |ազատականացմանը, ազատ մրցակցության խթանմանը, վարչարարական |
| |ընթացակարգերի առավելագույնս պարզեցմանը, սպառողների շահերի |
| |արդյունավետ պաշտպանությանը: |
| | Առկա խնդիրների լուծման նպատակով առաջարկվում է»Հայաստանի |
| |գործարար և ներդրումային միջավայրի գերազանցության կենտրոն» |
| |համազգային ծրագրի հայեցակարգի և Գործարար միջավայրի բարելավման |
| |միջոցառումների ծրագրի, ինչպես նաև տեսչական բարեփոխումների |
| |շարունակական իրականացումը: |
| | Աշխատանքներ կտարվեն»Գործարարությամբ զբաղվելը» դասակարգման |
| |համար հիմք հանդիսացող բաղադրիչների բարելավման ուղղությամբ, |
| |մասնավորապես, քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման |
| |մեխանիզմների կատարելագործում, շինարարական թույլտվությունների |
| |ստացման ժամկետների կրճատում և այլն: |
| | Գործարարությամբ զբաղվելու համար Հայաստանը տարածաշրջանային |
| |գերազանցության կենտրոն դարձնելու խնդիրը ՀՀ Նախագահի նախընտրական |
| |ծրագրի և ՀՀ կառավարության հռչակած համազգային նախագծերից մեկն է,|
| |որի հետևողական իրականացումը ՀՀ հեռանկարային զարգացման |
| |երաշխիքներից է: Արդյունքում, ակնկալվում է Հայաստանի |
| |Հանրապետությունը դարձնել տարածաշրջանում գործարար և ներդրումային|
| |լավագույն միջավայր ունեցող երկիր, մասնավորապես, բարելավել |
| |Հայաստանի դիրքը Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական |
| |կորպորացիայի կողմից հրապարակվող»Գործարարությամբ զբաղվելը» |
| |դասակարգման մեջ: |
|_____________________________________________________________________|
--------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում