Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 Թ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱ ...

 

 

116.0166.300414

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «30»        04            2014 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11614208

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

28 ապրիլի 2014 թվականի N 166-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի ԹԻՎ 47-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով.

i

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2014 թվականի փետրվարի 18-ի «2014 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը և տպաքանակը հաստատելու մասին» թիվ 47-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.

հրամանի հավելվածի «2-րդ» կետի 4-րդ սյունակի «I եռամսյակ» բառերը փոխարինել «II եռամսյակ» բառերով, իսկ «3-րդ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

 

.________________________________________________________________________.

|3. |Հայոց ցեղասպանության   |4 նամականիշ  |II        |280    |40000 x 4  |

|   |100-ամյակը             |             |եռամսյակ  |280    |           |

|   |                       |             |          |330    |           |

|   |                       |             |          |380    |           |

|   |                       |             |          |       |           |

|   |                       |գեղաթերթիկ 2 |          |200,   |30 000     |

|   |                       |նամականիշով  |          |200    |           |

.________________________________________________________________________.

«:

 

2. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`

1) Հայոց ցեղասպանության 100-ամյակը թեմային նվիրված «ԲՈՍՏՈՆ, ԱՄՆ. 2012. BOSTON, USA», «ՈՒՐՈՒԳՎԱՅ, ՄՈՆՏԵՎԻԴԵՈ. URUGUAY, MONTEVIDEO. 1975», «1929-1985 ՋՈՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ. JOHN KIRAKOSIAN», «ՓԱՐԻԶ, ՖՐԱՆՍԻԱ. 2003. PARIS, FRANCE» 4 նամականիշի և «ՀԱՅ ՈՐԲԵՐԻ ԴԱՆԻԱՑԻ ՄԱՅՐԵՐԸ. DANISH MOTHERS OF THE ARMENIAN ORPHANS. Karen JEPPE. 1876-1935. Կարեն ԵՓՓԵ. Maria JACOBSEN. 1882-1960. Մարիա ՅԱԿՈԲՍԵՆ» 2 նամականիշով գեղաթերթիկի, համաձայն N 1- 5 հավելվածների.

2) Կապ. Հայաստանում հեռագրային կապի ստեղծման 150-ամյակը թեմային նվիրված «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԵՌԱԳՐԱՅԻՆ ԿԱՊԻ ՍՏԵՂԾՄԱՆ 150-ԱՄՅԱԿԸ. 150th anniversary of telegraph communication in Armenia» 1 նամականիշով բացիկի, համաձայն N 6 հավելվածի:

3. Գործողության մեջ դնել`

1) Հայոց ցեղասպանության 100-ամյակը թեմային նվիրված «ԲՈՍՏՈՆ, ԱՄՆ. 2012. BOSTON, USA», «ՈՒՐՈՒԳՎԱՅ, ՄՈՆՏԵՎԻԴԵՈ. URUGUAY, MONTEVIDEO. 1975», «1929-1985 ՋՈՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ. JOHN KIRAKOSIAN», «ՓԱՐԻԶ, ՖՐԱՆՍԻԱ. 2003. PARIS, FRANCE» 4 նամականիշը և «ՀԱՅ ՈՐԲԵՐԻ ԴԱՆԻԱՑԻ ՄԱՅՐԵՐԸ. DANISH MOTHERS OF THE ARMENIAN ORPHANS. Karen JEPPE. 1876-1935. Կարեն ԵՓՓԵ. Maria JACOBSEN. 1882-1960. Մարիա ՅԱԿՈԲՍԵՆ» 2 նամականիշով գեղաթերթիկը, սահմանելով նամականիշերի անվանագինը` 280, 280, 330, 380 դրամ և 2 նամականիշով գեղաթերթիկինը` 200, 200 դրամ, նամականիշերի տպաքանակը` յուրաքանչյուրից 40 000 հատ և 2 նամականիշով գեղաթերթիկինը` 30 000 հատ.

2) Կապ. Հայաստանում հեռագրային կապի ստեղծման 150-ամյակը թեմային նվիրված «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԵՌԱԳՐԱՅԻՆ ԿԱՊԻ ՍՏԵՂԾՄԱՆ 150-ԱՄՅԱԿԸ. 150th anniversary of telegraph communication in Armenia» 1 նամականիշով բացիկը, սահմանելով անվանագինը` 240 դրամ, տպաքանակը` 500 հատ:

 

Հաստատված Է

Հավելված 1

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2014 թվականի ապրիլի 28-ի

թիվ 166-Ն հրամանի

 

Հաստատված Է

Հավելված 2

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2014 թվականի ապրիլի 28-ի

թիվ 166-Ն հրամանի

 

Հաստատված Է

Հավելված 3

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2014 թվականի ապրիլի 28-ի

թիվ 166-Ն հրամանի

 

Հաստատված Է

Հավելված 4

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2014 թվականի ապրիլի 28-ի

թիվ 166-Ն հրամանի

 

Հաստատված Է

Հավելված 5

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2014 թվականի ապրիլի 28-ի

թիվ 166-Ն հրամանի

 

Հաստատված Է

Հավելված 6

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2014 թվականի ապրիլի 28-ի

թիվ 166-Ն հրամանի

 

_________________________________

i

ԻՐՏԵԿ - հավելվածները չեն բերվում:

 

(հավելվածները փոփ. 06.08.14 թիվ 320-Ն հրաման)

 

 

pin
Տրանսպորտի, կապի և տեղեկատվ նախա
28.04.2014
N 166-Ն
Հրաման