040.0638.120701
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«12» հուլիսի 2001 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
12 հուլիսի 2001 թվականի N 638
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի N 167 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի աշխատանքային ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 167 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
որոշմամբ հաստատված ցանկում`
i
ա) 34-րդ կետում (Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 16-ի N 419 որոշման խմբագրությամբ) «2001 թ. հունիս» բառերը փոխարինել «2001 թ. սեպտեմբեր» բառերով.
i
բ) 69-րդ կետում «2001 թ. մարտի 15» բառերը փոխարինել «ՀՀ կառավարության 2001 թ. հունիսի 5-ի N 499 որոշմամբ հաստատված ժամանակացույցի համաձայն» բառերով.
i
գ) 93-րդ կետում «2001 թ. մարտի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2001 թ. հոկտեմբերի 1-ին տասնօրյակ» բառերով.
i
դ) 138-րդ կետում «2001 թ. ապրիլի 15» բառերը փոխարինել «ՀՀ կառավարության 2001 թ. հունիսի 5-ի N 499 որոշմամբ հաստատված ժամանակացույցի համաձայն» բառերով.
i
ե) 171-րդ կետում (Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 8-ի N 399 որոշման խմբագրությամբ) «2001 թ. օգոստոս» բառերը փոխարինել «2001 թ. նոյեմբեր» բառերով.
զ) 179-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
 
i
._________________________________________________________________________.
|   Միջոցառումը       |Նպատակը        |  Կատարողը      |Ժամկետը|Ֆինանսական|
|                     |(արդյունքը)    |                |       |ապահովումը|
|_____________________|_______________|________________|_______|__________|
|179. «ՀայՌուսգազարդ» |գազի համակարգի |ՀՀ էներգետիկայի |2001 թ.|          |
|փակ բաժնետիրական     |ֆինանսավորման  |նախարարություն  |հուլիս |          |
|ընկերության          |հոսքերի        |                |       |          |
|կանոնադրական կապիտալի|կարգավորում,   |                |       |          |
|համալրման համար      |գործարքի մասին |                |       |          |
|ներկրվող գազի        |հրապարակային   |                |       |          |
|դրամայնացման, ՀՀ     |տեղեկատվության |                |       |          |
|պետական բյուջե       |ապահովում      |                |       |          |
|վերադարձման և  ամբողջ|               |                |       |          |
|գործարքի հրապարակման |               |                |       |          |
|գործընթացը           |               |                |       |          |
|կանոնակարգելու       |               |                |       |          |
|վերաբերյալ ՀՀ        |               |                |       |          |
|կառավարության        |               |                |       |          |
|արձանագրային որոշման |               |                |       |          |
|նախագիծը ՀՀ          |               |                |       |          |
|կառավարություն       |               |                |       |          |
|ներկայացնելը         |               |                |       |          |
._________________________________________________________________________.
 
i
է) 182-րդ կետում «ժամանակավոր պաշտպանված անձանց մասին» ՀՀ օրենքի» բառերը փոխարինել «Փախստականների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի», իսկ «2001 թ. մայիսի 2-րդ տասնօրյակ» բառերը` «2001 թ. հուլիսի 1-ին տասնօրյակ» բառերով.
i
ը) 203-րդ կետում (Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 16-ի N 419 որոշման խմբագրությամբ) «2001 թ. հուլիս» բառերը փոխարինել «2001 թ. հոկտեմբեր» բառերով.
i
թ) 204-րդ կետում «2001 թ. սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2001 թ. սեպտեմբեր» բառերով.
i
ժ) 214-րդ կետում «ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը» բառերը փոխարինել «ՀՀ վարչապետի որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը», իսկ «2001 թ. մայիս» բառերը` «2001 թ. հուլիս» բառերով.
i
ժա) 220-րդ կետում «2001 թ. մայիս» բառերը փոխարինել «2001 թ. հուլիս» բառերով.
i
ժբ) 221-րդ կետում «2001 թ. մայիս» բառերը փոխարինել «2001 թ. օգոստոս» բառերով.
i
ժգ) 226-րդ կետում «2001 թ. մայիս» բառերը փոխարինել «Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո մեկամսյա ժամկետում» բառերով.
ժդ) 227-րդ կետում «2001 թ. մայիս» բառերը փոխարինել «2001 թ.» բառերով.
i
ժե) 238-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
 
i
._________________________________________________________________________.
|   Միջոցառումը       |Նպատակը        |  Կատարողը  |Ժամկետը  |Ֆինանսական  |
|                     |(արդյունքը)    |            |         |ապահովումը  |
|_____________________|_______________|____________|_________|____________|
|238. «Իոնացնող       |իոնացնող       |Հայպետատոմ- |2001 թ.  |Հայպետատոմ  |
|ճառագայթման          |ճառագայթման    |հսկողություն|հուլիսի  |հսկողության |
|աղբյուրների պետական  |աղբյուրների    |            |3-րդ     |միջոցների   |
|գրանցման, հաշվառման  |պետական        |            |տասնօրյակ|հաշվին      |
|և  հսկման կարգը      |կարգավորումը   |            |         |            |
|հաստատելու մասին» ՀՀ |և  վերահսկողու-|            |         |            |
|կառավարության որոշման|թյունը համա-   |            |         |            |
|նախագիծը ՀՀ          |պատասխանեցնել  |            |         |            |
|կառավարություն       |միջազգային     |            |         |            |
|ներկայացնելը         |պահանջներին    |            |         |            |
._________________________________________________________________________.
 
i
ժզ) 239-րդ կետում «2001 թ. հունիսի 1-ին տասնօրյակ» բառերը փոխարինել «2001 թ. հուլիսի 3-րդ տասնօրյակ» բառերով.
i
ժէ) 240-րդ կետում «2001 թ. հունիսի 1-ին տասնօրյակ» բառերը փոխարինել «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում» բառերով.
i
ժը) 244-րդ կետում «2001 թ. հունիսի 2-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2001 թ. օգոստոսի 3-րդ տասնօրյակ» բառերով.
i
ժթ) 245-րդ կետում «2001 թ. հունիսի 2-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2001 թ. հուլիսի 2-րդ տասնօրյակ» բառերով.
i
ի) 249-րդ կետում «2001 թ. հունիսի 2-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2001 թ. սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերով.
i
իա) 251-րդ կետում «2001 թ. հունիսի 2-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2001 թ. սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերով.
i
իբ) 254-րդ կետում «2001 թ. հունիսի 2-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2001 թ. հոկտեմբերի 15» բառերով.
i
իգ) 257-րդ կետում «2001 թ. հունիսի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2001 թ. հուլիսի» բառերով.
i
իդ) 263-րդ կետում «2001 թ. հունիսի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2001 թ. հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերով.
i
իե) 267-րդ կետում «2001 թ. հունիսի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2001 թ. հուլիսի 3-րդ տասնօրյակ» բառերով.
i
իզ) 269-րդ կետում «2001 թ. հունիս» բառերը փոխարինել «2001 թ. հոկտեմբեր» բառերով.
i
իէ) 270-րդ կետում «2001 թ. հունիս» բառերը փոխարինել «2001 թ. օգոստոս» բառերով.
i
իը) 272-րդ կետում (Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 16-ի N 419 որոշման խմբագրությամբ) «2001 թ. օգոստոս» բառերը փոխարինել «2001 թ. դեկտեմբեր» բառերով.
i
իթ) 273-րդ կետում «2001 թ. հունիս» բառերը փոխարինել «2001 թ. սեպտեմբեր» բառերով.
i
լ) 279-րդ կետում «2001 թ. հունիս» բառերը փոխարինել «2001 թ. դեկտեմբեր» բառերով.
i
լա) 295-րդ կետում «2001 թ. հուլիսի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2001 թ. սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերով.
i
լբ) 303-րդ կետի 3-րդ սյունակը «ՀՀ արդարադատության նախարարություն» բառերից հետո լրացնել «ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչություն» բառերով, իսկ «2001 թ. օգոստոսի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2001 թ. հոկտեմբեր» բառերով.
i
լգ) 308-րդ կետում «2001 թ. օգոստոսի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2001 թ. հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերով.
i
լդ) 316-րդ կետում «2001 թ. սեպտեմբերի 2-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2001 թ. դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ» բառերով.
լե) 318-րդ կետի 1-ին սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«Հատուկ կարևորության օբյեկտների ցանկի մշակում:
Ոչ հիմնական (ժամանակավոր) շինությունների բնորոշման ու դրանց տեղադրման կարգի մշակում».
i
լզ) 328-րդ կետում «2001 թ. սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2001 թ. նոյեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերով.
i
լէ) 329-րդ կետի 4-րդ սյունակը «3-րդ տասնօրյակ» բառերից հետո լրացնել «1-ին փուլ` տեղեկատվության հաղորդման մասնակի ավտոմատացմամբ» բառերով.
i
լը) 396-րդ կետում «2001 թ. դեկտեմբեր» բառերը փոխարինել «շարունակական» բառով.
i
լթ) հանել 73, 134, 141, 147, 156, 178, 210, 215, 234, 236, 241, 246, 261, 262, 275, 355, 376, 393, 394, 405, 417, 437 և 438-րդ կետերը.
i
խ) 460-րդ կետից հետո լրացնել նոր` 461, 462, 463, 464 և 465-րդ կետերով.
._________________________________________________________________________.
|   Միջոցառումը       |Նպատակը        |  Կատարողը  |Ժամկետը  |Ֆինանսական  |
|                     |(արդյունքը)    |            |         |ապահովումը  |
|_____________________|_______________|____________|_________|____________|
|       1             |      2        |      3     |    4    |     5      |
|_____________________|_______________|____________|_________|____________|
|461. «Պատմության և   |պատմամշակութա- |ՀՀ          |2001 թ.  |            |
|մշակույթի անշարժ     |յին արժեքների  |պատմության  |հոկտեմբեր|            |
|հուշարձանների պետական|պահպանության և |և  մշակույթի|         |            |
|հաշվառման, հնագիտական|օգտագործման հետ|հուշարձան-  |         |            |
|ուսումնասիրման,      |կապված         |ների պահպա- |         |            |
|պահպանության,        |մեթոդաբանական  |նության     |         |            |
|ամրակայման,          |հարցերի առավել |վարչություն |         |            |
|վերականգնման և       |որոշակի և      |            |         |            |
|օգտագործման կարգը    |արդյունավետ    |            |         |            |
|հաստատելու մասին»    |կանոնակարգման  |            |         |            |
|ՀՀ կառավարության     |սկզբունքների   |            |         |            |
|որոշման նախագիծը ՀՀ  |սահմանումը     |            |         |            |
|կառավարություն       |               |            |         |            |
|ներկայացնելը         |               |            |         |            |
|_____________________|_______________|____________|_________|____________|
|462. «Երևան  քաղաքի  |պատմամշակութա- |ՀՀ          |2001 թ.  |            |
|պատմության և         |յին հուշարձանի |պատմության  |սեպտեմբեր|            |
|մշակույթի անշարժ     |կարգավիճակ տալը|և  մշակույթի|         |            |
|հուշարձանների պետական|և  դրանց       |հուշարձան-  |         |            |
|ցուցակները հաստատելու|դասակարգումն   |ների պահպա- |         |            |
|մասին» ՀՀ            |ըստ            |նության     |         |            |
|կառավարության որոշման|նշանակության   |վարչություն |         |            |
|նախագիծը ՀՀ          |               |            |         |            |
|կառավարություն       |               |            |         |            |
|ներկայացնելը         |               |            |         |            |
|_____________________|_______________|____________|_________|____________|
|463. «Հայաստանի      |պատմամշակութա- |ՀՀ          |2001 թ.  |            |
|Հանրապետության       |յին արժեքներին |պատմության  |դեկտեմբեր|            |
|Արարատի մարզի        |հուշարձանի     |և  մշակույթի|         |            |
|պատմության և         |կարգավիճակ տալը|հուշարձան-  |         |            |
|մշակույթի            |և  դրանց       |ների պահպա- |         |            |
|անշարժ հուշարձանների |դասակարգումն   |նության     |         |            |
|պետական ցուցակները   |ըստ            |վարչություն |         |            |
|հաստատելու մասին» ՀՀ |նշանակության   |            |         |            |
|կառավարության որոշման|               |            |         |            |
|նախագիծը ՀՀ          |               |            |         |            |
|կառավարություն       |               |            |         |            |
|ներկայացնելը         |               |            |         |            |
|_____________________|_______________|____________|_________|____________|
|464. «Հայաստանի      |պատմամշակութա- |ՀՀ          |2001 թ.  |            |
|Հանրապետության       |յին արժեքներին |պատմության  |նոյեմբեր |            |
|Արագածոտնի մարզի     |հուշարձանի     |և  մշակույթի|         |            |
|պատմության և         |կարգավիճակ տալը|հուշարձան-  |         |            |
|մշակույթի            |և  դրանց       |ների պահպա- |         |            |
|անշարժ հուշարձանների |դասակարգումն   |նության     |         |            |
|պետական ցուցակները   |ըստ            |վարչություն |         |            |
|հաստատելու մասին» ՀՀ |նշանակության   |            |         |            |
|կառավարության որոշման|               |            |         |            |
|նախագիծը ՀՀ          |               |            |         |            |
|կառավարություն       |               |            |         |            |
|ներկայացնելը         |               |            |         |            |
|_____________________|_______________|____________|_________|____________|
|465. «Ստորերկրյա     |               |ՀՀ օգտակար  |2001 թ.  |            |
|ջրերի հանքավայրերի   |               |հանածոների  |նոյեմբերի|            |
|շահագործման պաշարների|               |պաշարների   |2-րդ     |            |
|և  կանխատեսումային   |               |հանձնաժողով |տասնօրյակ|            |
|ռեսուրսների          |               |            |         |            |
|դասակարգման մասին»   |               |            |         |            |
|ՀՀ կառավարության     |               |            |         |            |
|որոշման նախագիծը     |               |            |         |            |
|ՀՀ կառավարություն    |               |            |         |            |
|ներկայացնելը         |               |            |         |            |
._________________________________________________________________________.
 
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հուլիսի 12-ից: