Սեղմել Esc փակելու համար:
ՇԵՆՔԵՐ ԵՎ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՇԵՆՔԵՐ ԵՎ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.2040.261202

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«26» դեկտեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 հոկտեմբերի 2002 թվականի N 2040-Ա

 

ՇԵՆՔԵՐ ԵՎ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության առողջապահական համակարգի օպտիմալացման ծրագրի իրականացման արդյունքում հանրապետության մարզերում և Երևան քաղաքում ազատված շենքերի ու տարածքների արդյունավետ և նպատակային օգտագործումը կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին`

i

ա) Հայաստանի Հանրապետության առողջապահական համակարգի օպտիմալացման արդյունքում վերակազմակերպված առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությունների գույքի կազմից սահմանված կարգով առանձնացնել ազատված շենքերն ու տարածքները` համաձայն հավելվածի, ու դրանք հանձնել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության տնօրինությանը.

բ) եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարի հետ համատեղ ապահովել սույն որոշման հավելվածում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը.

i

գ) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ սույն որոշման հավելվածում նշված ընկերությունների կանոնադրական կապիտալներում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

(1-ին կետը փոփ. 02.10.08 թիվ 1177-Ա որոշում)

i

1.1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` 1-ամսյա ժամկետում սույն որոշման հավելվածի 11-րդ կետում նշված տարածքից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության «Արմավիրի մարզային փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության համար անհրաժեշտ մակերեսով տարածքն անհատույց օգտագործման իրավունքով հանձնել նշված կազմակերպությանը` կնքելով համապատասխան պայմանագիր:

(1.1-րդ կետը լրաց. 23.07.03 թիվ 912-Ա որոշում)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-ԻՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

հոկտեմբերի 31-ի N 2040-Ա որոշման

 

i

ՑԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱԶԱՏՎԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

 

.__________________________________________________________________.

|NN |  Պետական կառավարման    |Ընկերության անվանումը, որի |Շենքի    |

|ը/կ|   մարմնի անվանումը     |  կազմից առանձնացվում է    |(տարածքի)|

|   |                        |   օպտիմալացման ծրագրի     |մակերեսը |

|   |                        |արդյունքում ազատված շենքը  |(քառ. մ) |

|   |                        |        (տարածքը)          |         |

|___|________________________|___________________________|_________|

|1. |Կոտայքի մարզպետարան     |«Աբովյանի շտապ օգնության   |  580    |

|   |                        |կայան» ԱՊ ՓԲԸ (շենք)       |         |

|2. |Կոտայքի մարզպետարան     |«Նաիրի հիվանդանոց» ԱՊ ՓԲԸ  |  336    |

|   |                        |(ինֆեկցիոն բաժանմունքի     |         |

|   |                        |մասնաշենք)                 |         |

|3. |Արարատի մարզպետարան     |«Արտաշատի մանկական         |  1500   |

|   |                        |պոլիկլինիկա» ԱՊ ՓԲԸ (շենք) |         |

|4. |Արագածոտնի մարզպետարան  |«Ծաղկահովտի հիվանդանոց» ԱՊ |  400    |

i

|   |                        |ՓԲԸ (շտաբ օգնության        |         |

|   |                        |ծառայության, լվացքատան     |         |

|   |                        |շենքեր)                    |         |

|5. |Տավուշի մարզպետարան     |«Իջևանի  հիվանդանոց» ՓԲԸ»  |   126   |

|5.1|Տավուշի մարզպետարան     |«Իջևանի  մոր և  մանկան     |124.6    |

|   |                        |կենտրոն» ՓԲԸ»              |         |

|6. |Գեղարքունիքի            |«Գավառի հիվանդանոց» ԱՊ ՓԲԸ |240+700  |

|   |մարզպետարան             |(սննդի բլոկ և  կաթսայատուն)|         |

|7. |Գեղարքունիքի            |«Սևանի  հիվանդանոց» ԱՊ ՓԲԸ |  6828 + |

|   |մարզպետարան             |(մանկաբարձագինեկոլոգիական  |  968    |

|   |                        |մասնաշենք, ինֆեկցիոն       |         |

|   |                        |բաժանմունքների, խոհանոցի,  |         |

|   |                        |հականեխիչ կայանի շենքեր)   |         |

|8. |Երևանի  քաղաքապետարան   | «Թիվ 19 պոլիկլինիկա» ԱՊ   |   1000  |

|   |                        |ՓԲԸ                        |         |

|   |                        |(«Թիվ 8 մանկական պոլիկլի-  |         |

|   |                        |նիկա» և  «Թիվ 19           |         |

|   |                        |մեծահասակների պոլիկլինիկա» |         |

|   |                        |ԱՊ ՓԲԸ-ների                |         |

|   |                        |վերակազմակերպում)          |         |

|9. |Երևանի  քաղաքապետարան   | «Թիվ 2 պոլիկլինիկա» ԱՊ ՓԲԸ|   1000  |

|   |                        |(«Թիվ 2 մեծահասակների      |         |

|   |                        |պոլիկլինիկա» և  «Թիվ 6     |         |

|   |                        |մանկական պոլիկլինիկա» ԱՊ   |         |

|   |                        |ՓԲԸ-ների վերակազմակերպում) |         |

|   |                        |                           |         |

|10.|Գեղարքունիքի մարզպետարան|«Գավառ մանկական            |         |

i

|   |                        |պոլիկլինիկա» ԱՊ ՓԲԸ        |         |

|   |                        |(շենք, շինություններ)      |  8738.2 |

|11.|Արմավիրի մարզպետարան    |«Վաղարշապատի               |         |

|   |                        |պոլիկլինիկա» ԱՊ ՓԲԸ        |         |

|   |                        |(Սպանդարյան 1 հասցեում     |         |

|   |                        |գտնվող շենքի 1-ին հարկ)    |   1050  |

.__________________________________________________________________.

(ցանկը փոփ. 23.07.03 թիվ 912-Ա, 08.07.04 թիվ 998-Ա, 20.10.05 թիվ 1800-Ա, 30.11.06 թիվ 1703-Ա որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
31.10.2002
N 2040-Ա
Որոշում