Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ...

 

 

040.1414.150114

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 դեկտեմբերի 2013 թվականի N 1414-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

12. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել`

1) Հայաստանի Հանրապետության դեսպանությունների և ներկայացուցչությունների պահպանման գծով Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների բաշխումն ըստ առանձին դեսպանությունների և ներկայացուցչությունների` եռամսյակային (աճողական) կտրվածքով.

2) միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության վճարների գծով Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների ընդհանուր գումարի բաշխումն ըստ առանձին կազմակերպությունների` եռամսյակային (աճողական) կտրվածքով:

i

13. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`

1) քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայության գործունեության կազմակերպման բնագավառում պետության կողմից համայնքների ղեկավարներին պատվիրակված լիազորությունների իրականացման 2014 թվականի ծախսերի կատարման նորմատիվների և պատվիրակվող լիազորությունների բնութագրերի (դրանց նկարագրության, ինչպես նաև որակական և (կամ) քանակական չափանիշների) վերաբերյալ.

2) փորձաքննությունների կատարման ծառայությունների ձեռքբերման գծով 2014 թվականի պետական պատվերի վերաբերյալ.

3) հրատարակչական, տեղեկատվական և տպագրական ծառայությունների վերաբերյալ:

14. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին`

1) «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պետության կողմից Երևանի քաղաքապետին պատվիրակված լիազորությունների ֆինանսավորման ծրագրերի գծով սահմանված բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչի իրավունքները վերապահել Երևանի քաղաքապետարանին` պայմանով, որ`

ա. այդ լիազորությունների իրականացման հետ կապված ծախսերը պետք է իրականացվեն պետական կառավարչական հիմնարկների կողմից 2014 թվականին իրականացվող նմանատիպ ծախսերի կատարման կարգին համապատասխան,

բ. սույն որոշման N 10 հավելվածում ներկայացված ծրագրերի գծով նախատեսված բյուջետային միջոցների տնօրինման և դրա շրջանակներում Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունները սահմանված կարգով կներկայացվեն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն,

գ. «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 04 բաժնի 05 խմբի 05 դասի «01. Երևանի մետրոպոլիտենի աշխատանքների կազմակերպման բնագավառում պետության կողմից համայնքի ղեկավարին պատվիրակված լիազորությունների իրականացման ֆինանսավորում» ծրագրով նախատեսված 2,518,778.6 հազ. դրամ գումարից 2,203,393.8 հազ. դրամն ուղղել «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերության գործառնական գործունեության արդյունքում առաջացող ֆինանսական ճեղքվածքի ծածկմանը, իսկ 315,384.8 հազ. դրամը` Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Եվրոպական ներդրումային բանկի վարկային ծրագրերով ենթավարկային պայմանագրերով ընկերությանը նախատեսված վարկերի գծով առաջացած պարտավորությունների իրականացմանը.

2) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության և Երևանի քաղաքապետարանի միջև կնքվող սուբվենցիաների տրամադրման պայմանագրերում նախատեսել, որ սուբվենցիաների գումարների նպատակային օգտագործման նկատմամբ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունն իրականացնում է նախնական փաստաթղթային հսկողություն, իսկ հետավարտական հսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

i

15. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն 2014 թվականի հետևյալ ծրագրերի վերաբերյալ`

1) փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին աջակցության.

2) զբոսաշրջության աջակցության ծառայությունների.

3) ստանդարտների մշակման ծառայությունների.

4) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների.

5) պետական աջակցություն Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի կանոնադրական խնդիրների իրականացման.

6) Հայաստանի Հանրապետության արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման պետական աջակցության.

7) Հայաստանի Հանրապետության որակի ենթակառուցվածքների բարեփոխման:

16. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարին`

1) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն` սփյուռքի հայկական կրթական հաստատություններին ուսումնական գրականության և օժանդակ նյութերի մշակման ու տրամադրման և Վրաստանի հայալեզու լրատվամիջոցներին աջակցություն ցուցաբերելու նպատակով նախատեսված հատկացումների` ըստ առանձին ստացողների բաշխման վերաբերյալ` մինչև 2014 թվականի ապրիլի 1-ը.

2) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել «Մշակութային միջոցառումների իրականացում», «Տարածքային համագործակցության և համահայկական մշակութային ծրագրերի իրականացում», «Հայաստան-սփյուռք գործակցության թեմայով հեռուստահաղորդումների և տեսահոլովակների պատրաստում և հեռարձակում, ձեռքբերում և բազմացում», «Տեղեկատվական և ուսուցողական կայքերի մշակման և սպասարկման ծառայություններ» ծրագրերի գծով ծախսերի նախահաշիվները` մեկամսյա ժամկետում:

17. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ փորձաքննությունների կատարման ծառայությունների ձեռքբերման գծով 2014 թվականի պետական պատվերի վերաբերյալ:

18. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախագծային (այդ թվում` հեղինակային հսկողության) և տեխնիկական հսկողության աշխատանքների իրականացման համար նախատեսված` սույն որոշման N 5 հավելվածի N 12 աղյուսակում ներկայացված գումարների օգտագործման ծրագիրը (բաշխումն ըստ օբյեկտների):

i

19. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ

1) ոռոգման ծառայություններ մատուցող ընկերություններին 2014 թվականի ֆինանսական աջակցության տրամադրման ըստ առանձին ջրօգտագործողների ընկերությունների չափաքանակների վերաբերյալ` երկամսյա ժամկետում.

2) ոռոգման համակարգերի հիմնանորոգման 2014 թվականի ծրագրի վերաբերյալ` մեկամսյա ժամկետում:

(19-րդ կետը փոփ. 25.12.14 թիվ 1532-Ն որոշում)

20. «Հայջրմուղկոյուղի», «Նոր Ակունք», «Լոռի-ջրմուղկոյուղի» և «Շիրակ-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունների ֆինանսական առողջացմանը նպաստելու նպատակով`

1) «Հայջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերություններին ազատել Համաշխարհային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Ասիական զարգացման բանկի (2363-ARM(SF)), Եվրոպական ներդրումային բանկի և Գերմանիայի զարգացման բանկի վարկային ծրագրերով մինչև 2015 թվականի հունվարի 1-ը նախատեսված վարկերի սպասարկման (տոկոսավճարների) վճարման գծով առաջացած պարտավորություններից, ինչպես նաև «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանն ազատել Եվրոպական ներդրումային բանկի հետ կնքված «Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագիր» վարկային համաձայնագրի 1.08 կետով նախատեսված ծրագրի գնահատման վճարից.

2) «Լոռի-ջրմուղկոյուղի» և «Շիրակ-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերություններին ազատել Գերմանիայի զարգացման բանկի «ՀՀ Շիրակի (Գյումրի) և Լոռու (Վանաձոր) մարզերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնման (2-րդ փուլ)» վարկային ծրագրերով մինչև 2015 թվականի հունվարի 1-ը նախատեսված վարկերի սպասարկման (տոկոսավճարների) վճարման գծով առաջացած պարտավորություններից.

3) «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերության համար Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված 261,075.6 հազ. դրամ սուբսիդիայի գումարից 27,763.2 հազ. դրամն ուղղել ընկերության գործառնական գործունեության արդյունքում առաջացող ֆինանսական ճեղքվածքի ծածկմանը, իսկ 233,312.4 հազ. դրամ` Գերմանիայի զարգացման բանկի (KfW) աջակցությամբ իրականացված «Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնում» ծրագրի գծով 2010 թվականի փետրվարի 28-ին կնքված «Ենթավարկային պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» ենթավարկային պայմանագրով տրամադրված վարկի մայր գումարի մարմանը:

4) «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության համար Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված 1,947,277.6 հազ. դրամ սուբսիդիայի գումարից 1,296,480.0 հազ. դրամն ուղղել ընկերության գործառնական գործունեության արդյունքում առաջացող ֆինանսական ճեղքվածքի ծածկմանը, իսկ 650.797.6 հազ. դրամը` Համաշխարհային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի վարկային ծրագրերի շրջանակներում կնքված ենթավարկային պայմանագրերով նախատեսված ենթավարկի մայր գումարի մարմանը:

21. «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի NN 16, 19-1, 19-2, 20-1 - 20-3, 21-1 - 21-15, 22-1 - 22-3, 23, 24, 25, 26 աղյուսակներում նշված ծրագրերն իրականացնող պետական կառավարման մարմինների ղեկավարներին` սույն կետում նշված աղյուսակներում ընդգրկված` իրավաբանական անձ հանդիսացող սուբյեկտների և առանձին միջոցառումների ծախսերի նախահաշիվներում փոփոխությունների ու լրացումների կատարումը համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:

i

22. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել անշարժ գույքի կադաստրի զարգացման 2014 թվականի համալիր ծրագիրը` մեկամսյա ժամկետում:

23. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`

i

1) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ փորձաքննությունների կատարման ծառայությունների ձեռքբերման գծով 2014 թվականի պետական պատվերի վերաբերյալ` մեկամսյա ժամկետում.

2) ապահովել «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված եկամուտների հաշվարկման հիմքում դրված` 2014 թվականի համար ծրագրված հարկեր և պետական տուրքեր/ՀՆԱ ցուցանիշի կատարումը:

(23-րդ կետը փոփ. 26.06.14 թիվ 643-Ն որոշում)

i

24. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին`

1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումների կողմից Հայաստանի Հանրապետության անունից պայմանագրային հիմունքներով իրականացված ծառայությունների դիմաց պատվիրատուների կողմից պայմանագրով սահմանված կարգով, չափերով և ժամկետներում վճարումների չկատարման դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել այդ պատվիրատուներից պարտքերի գումարների ստացումը.

2) մինչև 2014 թվականի ապրիլի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության 2010 թվականի ապրիլի 29-ի N 483-Ն որոշմամբ նախատեսված ծրագրերի գծով արտաբյուջետային հաշիվների միջոցների ծախսման 2014 թվականի նախահաշիվները հաստատելու և այդ հաշիվների 2014 թվականի համար ծրագրավորվող մուտքերը և ելքերը Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեում ներառելու վերաբերյալ:

(24-րդ կետը փոփ. 10.04.14 թիվ 382-Ն որոշում)

25. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին` մինչև 2014 թվականի սեպտեմբերի 10-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ և 2014/2015 ուսումնական տարվա սկզբում դասարանների փաստացի կոմպլեկտավորման արդյունքում հանրակրթական դպրոցների աշակերտների թվի (ներառյալ նախադպրոցական կրթության մեջ ընդգրկված երեխաները) մասին տվյալները` տարբերակված ըստ հարթավայրային, լեռնային, բարձր լեռնային բնակավայրերում գտնվող դպրոցների, միևնույն բնակավայրում միակ, մինչև 400 աշակերտ ունեցող դպրոցների, ինչպես նաև 2014/2015 ուսումնական տարվա սկզբի դրությամբ ներառական կրթության, հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների թվի վերաբերյալ տվյալները:

26. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով ազգային փոքրամասնություններին պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով նախատեսված հատկացումների` ըստ առանձին ստացողների բաշխման վերաբերյալ:

27. Սույն որոշման N 11 հավելվածում ընդգրկված պետական կառավարման մարմինների ղեկավարներին`

1) բյուջետային հաշվետվություններ ներկայացնելու համար սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել եռամսյակային հաշվետվություններ սույն որոշման N 11 հավելվածի` իրենց կողմից ղեկավարվող մարմիններին համապատասխանող աղյուսակներում նշված արդյունքի ցուցանիշների կատարման վերաբերյալ.

2) սույն որոշման N 5 հավելվածով սահմանված ֆինանսական ցուցանիշներում փոփոխությունների կատարման մասին սահմանված կարգով առաջարկություններ ներկայացնելիս, միաժամանակ ներկայացնել դրանցից բխող առաջարկություններ նաև սույն որոշման N 11 հավելվածի` իրենց կողմից ղեկավարվող մարմիններին համապատասխանող աղյուսակում փոփոխություններ կատարելու մասին:

28. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում» ծրագրի համար Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցները հատկացնել «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին:

29. «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել փոփոխություններ և վերաբաշխումներ` համաձայն N 15 հավելվածի:

30. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման NN 1-12 հավելվածներում արտացոլվել են Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի ցուցանիշներում սույն որոշման 29-րդ կետի համաձայն կատարված փոփոխությունները և վերաբաշխումները:

31. Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից`

1) այլընտրանքային աշխատանքային ծառայողներին բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցման և դրամական բավարարման գումարների վճարումներն իրականացնելու նպատակով հատկացնել 35,640.0 հազ. դրամ` համաձայն N 16 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը 2014 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 27,774.9 հազ. դրամ (տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով)` «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության սեփական եկամուտների նվազման արդյունքում ծախսերի ֆինանսավորման նպատակով` համաձայն N 17 հավելվածի:

32. Առաջարկել`

1) Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահին, Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի նախագահին, Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահին, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահին, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահին և Հայաստանի Հանրապետության հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահին Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարմանն աջակցելու նպատակով առաջնորդվել սույն որոշման 1-5-րդ և 27-րդ կետերով.

2) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը տրամադրել սույն որոշման N 6 հավելվածով սահմանված` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի` եռամսյակային կտրվածքով ծրագրավորված մուտքերի հավաքագրման արդյունքների և դրանց ծրագրային ցուցանիշներից շեղումների պատճառների մասին հաշվետվություն` մինչև տվյալ եռամսյակի վերջին ամսվան հաջորդող երկրորդ ամսվա 5-ը:

33. Հույժ գաղտնի:

34. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-ԻՆ

 

________________________________

i

ԻՐՏԵԿ - հավելվածները չեն բերվում

 

----------------------------------------------------------------

i

ԻՐՏԵԿ -   հավելվածները փոփ. 23.01.14 թիվ 89-Ն,  30.01.14 թիվ 82-Ն,  06.02.14 թիվ 117-Ն, 30.01.14 թիվ 124-Ն, 06.02.14 թիվ 140-Ն, 13.02.14 թիվ 155-Ն, 23.01.14 թիվ 120-Ն, 20.02.14 թիվ 156-Ն, 06.02.14 թիվ 149-Ն, 06.02.14 թիվ 122-Ն, 23.01.14 թիվ 169-Ն, 06.02.14 թիվ 170-Ն, 27.02.14 թիվ 183-Ն, 06.02.14 թիվ 151-Ն, 06.02.14 թիվ 150-Ն, 20.02.14 թիվ 184-Ն, 06.02.14 թիվ 194-Ն, 06.03.14 թիվ 210-Ն, 27.02.14 թիվ 186-Ն, 27.02.14 թիվ 187-Ն, 27.02.14 թիվ 189-Ն, 20.02.14 թիվ 203-Ն, 27.02.14 թիվ 204-Ն, 06.03.14 թիվ 225-Ն, 06.03.14 թիվ 226-Ն, 27.02.14 թիվ  188-Ն, 20.02.14 թիվ 199-Ն, 27.02.14 թիվ 218-Ն, 27.02.14 թիվ 277-Ն, 13.02.14 թիվ 229-Ն, 13.03.14 թիվ 270-Ն, 13.03.14 թիվ 272-Ն, 20.02.14 թիվ 230-Ն, 20.02.14 թիվ 240-Ն, 06.03.14 թիվ 260-Ն, 06.03.14 թիվ 271-Ն, 19.03.14 թիվ 276-Ն, 19.03.14 թիվ 299-Ն, 13.03.14 թիվ 306-Ն, 13.03.14 թիվ 280-Ն, 19.03.14 թիվ 284-Ն, 19.03.14 թիվ 283-Ն, 13.03.14 թիվ 295-Ն, 19.03.14 թիվ 297-Ն, 19.03.14 թիվ 298-Ն, 19.03.14 թիվ 363-Ն, 19.03.14 թիվ 310-Ն, 27.03.14 թիվ 311-Ն, 06.02.14 թիվ 312-Ն, 27.03.14 թիվ 313-Ն, 27.03.14 թիվ 314-Ն, 27.03.14 թիվ 315-Ն, 27.02.14 թիվ 317-Ն, 27.03.14 թիվ 345-Ն, 27.03.14 թիվ 346-Ն, 03.04.14 թիվ 350-Ն, 03.04.14 թիվ 354-Ն, 03.04.14 թիվ 360-Ն, 13.03.14 թիվ 257-Ն, 03.04.14 թիվ 341-Ն, 27.03.14 թիվ 364-Ն, 03.04.14 թիվ 368-Ն, 03.04.14 թիվ 369-Ն, 03.04.14 թիվ 385-Ն, 10.04.14 թիվ 386-Ն, 10.04.14 թիվ 401-Ն, 10.04.14 թիվ 402-Ն, 27.03.14 թիվ 367-Ն, 10.04.14 թիվ 392-Ն, 10.04.14 թիվ 408-Ն, 10.04.14 թիվ 409-Ն, 17.04.14 թիվ 421-Ն, 10.04.14 թիվ 422-Ն, 23.04.14 թիվ 434-Ն, 23.04.14 թիվ 436-Ն, 23.04.14 թիվ 440-Ն, 10.04.14 թիվ 390-Ն, 03.04.14 թիվ 391-Ն, 30.04.14 թիվ 458-Ն, 23.04.14 թիվ 455-Ն, 10.04.14 թիվ 457-Ն, 30.04.14 թիվ 469-Ն, 30.04.14 թիվ 484-Ն, 08.05.14 թիվ 486-Ն, 30.04.14 թիվ 493-Ն, 08.05.14 թիվ 497-Ն, 08.05.14 թիվ 498-Ն, 08.05.14 թիվ 505-Ն, 15.05.14 թիվ 513-Ն, 17.04.14 թիվ 533-Ն, 15.05.14 թիվ 530-Ն, 22.05.14 թիվ 546-Ն, 29.05.14 թիվ 556-Ն, 29.05.14 թիվ 559-Ն, 29.05.14 թիվ 560-Ն, 22.05.14 թիվ 552-Ն, 22.05.14 թիվ 553-Ն, 29.05.14 թիվ 568-Ն, 04.06.14 թիվ 571-Ն, 04.06.14 թիվ 581-Ն, 29.05.14 թիվ 584-Ն, 04.06.14 թիվ 596-Ն, 12.06.14 թիվ 602-Ն, 12.06.14 թիվ 603-Ն, 12.06.14 թիվ 598-Ն, 12.06.14 թիվ 600-Ն, 12.06.14 թիվ 609-Ն, 19.06.14 թիվ 619-Ն, 19.06.14 թիվ 625-Ն, 19.06.14 թիվ 623-Ն, 26.06.14 թիվ 640-Ն, 26.06.14 թիվ 643-Ն, 26.06.14 թիվ 645-Ն, 19.06.14 թիվ 629-Ն, 19.06.14 թիվ 631-Ն, 03.07.14 թիվ 653-Ն, 03.07.14 թիվ 668-Ն, 26.06.14 թիվ 672-Ն, 26.06.14 թիվ 676-Ն, 10.07.14 թիվ 677-Ն, 03.07.14 թիվ 694-Ն, 03.07.14 թիվ 692-Ն, 26.06.14 թիվ 697-Ն,

 03.07.14 թիվ 699-Ն,  10.07.14 թիվ 693-Ն,    03.07.14 թիվ 706-Ն,

17.07.14 թիվ 717-Ն,  17.07.14 թիվ 719-Ն,  10.07.14 թիվ 709-Ն, 17.07.14 թիվ 741-Ն, 24.07.14 թիվ 748-Ն, 24.07.14 թիվ 751-Ն, 24.07.14 թիվ 744-Ն, 24.07.14 թիվ 750-Ն, 26.06.14 թիվ 695-Ն, 24.07.14 թիվ 760-Ն, 31.07.14 թիվ 762-Ն, 17.07.14 թիվ 761-Ն, 31.07.14 թիվ 785-Ն, 17.07.14 թիվ 708-Ն, 31.07.14 թիվ 784-Ն, 31.07.14 թիվ 791-Ն, 31.07.14 թիվ 793-Ն, 07.08.14 թիվ 795-Ն, 31.07.14 թիվ 794-Ն, 07.08.14 թիվ 823-Ն, 31.07.14 թիվ 825-Ն, 07.08.14 թիվ 834-Ն, 24.07.14 թիվ 818-Ն, 07.08.14 թիվ 822-Ն, 07.08.14 թիվ 824-Ն, 07.08.14 թիվ 833-Ն, 14.08.14 թիվ 835-Ն, 14.08.14 թիվ 843-Ն, 14.08.14 թիվ 844-Ն, 07.08.14 թիվ 832-Ն, 07.08.14 թիվ 839-Ն, 14.08.14 թիվ 855-Ն, 14.08.14 թիվ 853-Ն, 14.08.14 թիվ 858-Ն, 21.08.14 թիվ 861-Ն, 21.08.14 թիվ 878-Ն, 21.08.14 թիվ 880-Ն, 21.08.14 թիվ 877-Ն, 21.08.14 թիվ 879-Ն, 28.08.14 թիվ 901-Ն, 14.08.14 թիվ 902-Ն, 21.08.14 թիվ 908-Ն, 14.08.14 թիվ 885-Ն, 14.08.14 թիվ 899-Ն, 28.08.14 թիվ 907-Ն, 28.08.14 թիվ 909-Ն, 28.08.14 թիվ 910-Ն, 04.09.14 թիվ 933-Ն, 04.09.14 թիվ 936-Ն, 28.08.14 թիվ 924-Ն, 04.09.14 թիվ 932-Ն, 28.08.14 թիվ 938-Ն, 04.09.14 թիվ 955-Ն, 07.08.14 թիվ 930-Ն, 04.09.14 թիվ 949-Ն, 04.09.14 թիվ 960-Ն,  11.09.14 թիվ 965-Ն, 11.09.14 թիվ 975-Ն, 21.08.14 թիվ 940-Ն, 28.09.14 թիվ 964-Ն, 28.08.14 թիվ 914-Ն, 11.09.14 թիվ 984-Ն, 18.09.14 թիվ 985-Ն, 18.09.14 թիվ 986-Ն, 11.09.14 թիվ 994-Ն, 18.09.14 թիվ 1003-Ն, 18.09.14 թիվ 1012-Ն, 11.09.14 թիվ 1007-Ն, 18.09.14 թիվ 1002-Ն, 18.09.14 թիվ 1006-Ն, 18.09.14 թիվ 1014-Ն, 04.09.14 թիվ 1019-Ն, 04.09.14 թիվ 1030-Ն, 25.09.14 թիվ 1043-Ն, 18.09.14 թիվ 1005-Ն, 18.09.14 թիվ 1045-Ն, 02.10.14 թիվ 1055-Ն, 25.09.14 թիվ 1057-Ն, 02.10.14 թիվ 1073-Ն, 02.10.14 թիվ 1084-Ն, 25.09.14 թիվ 1050-Ն, 02.10.14 թիվ 1086-Ն, 02.10.14 թիվ 1088-Ն, 09.10.14 թիվ 1091-Ն, 09.10.14 թիվ 1108-Ն, 02.10.14 թիվ 1090-Ն, 09.10.14 թիվ 1101-Ն, 18.09.14 թիվ 1089-Ն, 02.10.14 թիվ 1069-Ն, 02.10.14 թիվ 1110-Ն, 16.10.14 թիվ 1122-Ն, 16.10.14 թիվ 1123-Ն, 16.10.14 թիվ 1129-Ն, 16.10.14 թիվ 1139-Ն, 25.09.14 թիվ 1049-Ն, 09.10.14 թիվ 1113-Ն, 16.10.14 թիվ 1136-Ն, 16.10.14 թիվ 1138-Ն, 16.10.14 թիվ 1144-Ն, 16.10.14 թիվ 1145-Ն, 16.10.14 թիվ 1130-Ն, 02.10.14 թիվ 1151-Ն, 23.10.14 թիվ 1153-Ն, 30.10.14 թիվ 1164-Ն, 23.10.14 թիվ 1169-Ն, 23.10.14 թիվ 1171-Ն, 23.10.14 թիվ 1175-Ն, 30.10.14 թիվ 1177-Ն, 23.10.14 թիվ 1170-Ն, 16.10.14 թիվ 1173-Ն, 16.10.14 թիվ 1174-Ն, 23.10.14 թիվ 1176-Ն, 16.10.14 թիվ 1167-Ն, 23.10.14 թիվ 1190-Ն, 30.10.14 թիվ 1198-Ն, 30.10.14 թիվ 1200-Ն, 30.10.14 թիվ 1197-Ն, 30.10.14 թիվ 1199-Ն, 30.10.14 թիվ 1201-Ն, 06.11.14 թիվ 1246-Ն, 06.11.14 թիվ 1246-Ն, 06.11.14 թիվ 1250-Ն, 13.11.14 թիվ 1271-Ն, 06.11.14 թիվ 1247-Ն, 19.11.14 թիվ 1282-Ն, 30.10.14 թիվ 1195-Ն, 06.11.14 թիվ 1253-Ն, 13.11.14 թիվ 1272-Ն, 13.11.14 թիվ 1275-Ն, 19.11.14 թիվ 1286-Ն, 19.11.14 թիվ 1288-Ն, 19.11.14 թիվ 1299-Ն, 19.11.14 թիվ 1307-Ն, 19.11.14 թիվ 1306-Ն, 13.11.14 թիվ 1317-Ն, 13.11.14 թիվ 1274-Ն, 19.11.14 թիվ 1289-Ն, 19.11.14 թիվ 1300-Ն, 09.10.14 թիվ 1188-Ն, 27.11.14 թիվ 1326-Ն, 27.11.14 թիվ 1327-Ն, 19.11.14 թիվ 1287-Ն, 13.11.14 թիվ 1329-Ն, 27.11.14 թիվ 1331-Ն, 27.11.14 թիվ 1334-Ն, 27.11.14 թիվ 1364-Ն, 04.12.14 թիվ 1363-Ն, 04.12.14 թիվ 1366-Ն, 04.12.14 թիվ 1359-Ն, 04.12.14 թիվ 1370-Ն, 27.11.14 թիվ 1321-Ն, 19.11.14 թիվ 1316-Ն, 11.12.14 թիվ 1391-Ն, 18.12.14 թիվ 1412-Ն, 18.12.14 թիվ 1414-Ն, 18.12.14 թիվ 1417-Ն, 18.12.14 թիվ 1418-Ն, 18.12.14 թիվ 1423-Ն, 18.12.14 թիվ 1425-Ն, 18.12.14 թիվ 1427-Ն, 18.12.14 թիվ 1448-Ն, 11.12.14 թիվ 1396-Ն, 18.12.14 թիվ 1419-Ն, 18.12.14 թիվ 1421-Ն, 18.12.14 թիվ 1424-Ն, 18.12.14 թիվ 1450-Ն, 18.12.14 թիվ 1453-Ն, 18.12.14 թիվ 1454-Ն, 18.12.14 թիվ 1455-Ն, 18.12.14 թիվ 1460-Ն, 18.12.14 թիվ 1463-Ն, 18.12.14 թիվ 1409-Ն, 18.12.14 թիվ 1447-Ն, 04.12.14 թիվ 1456-Ն, 25.12.14 թիվ 1522-Ն, 25.12.14 թիվ 1473-Ն, 25.12.14 թիվ 1472-Ն, 18.12.14 թիվ 1449-Ն, 25.12.14 թիվ 1532-Ն

 

որոշումներ

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.12.2013
N 1414-Ն
Որոշում