041.0406.290600
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
29 հունիսի 2000 թվականի N 406
 
i
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 30-ի «Շինարարության պատվերի տեղադրման և տեխնիկական վերահսկման մրցույթների կազմակերպման ու անցկացման կարգը հաստատելու մասին» N 159 որոշմանը (Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունիսի 22-ի N 330 որոշման խմբագրությամբ) համապատասխան`
1. Հաստատել շինարարության և տեխնիկական վերահսկման պատվերի տեղադրման միջգերատեսչական մրցութային մշտական հանձնաժողովի անհատական կազմը (կցվում է):
i
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի նոյեմբերի 15-ի «Շինարարության և տեխնիկական վերահսկման պատվերի տեղադրման միջգերատեսչական մրցութային մշտական հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 693 որոշման 1-ին կետը:
 
Հաստատված է
ՀՀ վարչապետի 2000 թ.
հունիսի 29-ի N 406
որոշմամբ
 
ԿԱԶՄ
 
i
շինարարության և տեխնիկական վերահսկման պատվերի
տեղադրման միջգերատեսչական մրցութային մշտական
հանձնաժողովի
 
     Լ. Հակոբյան            - ՀՀ տարածքային կառավարման և  քաղաքաշինության 
                              գործունեությունը համակարգող նախարար 
                              (հանձնաժողովի նախագահ) 
     Հ. Բեգլարյան           - ՀՀ տրանսպորտի և  կապի նախարարի առաջին տեղակալ
     Հ. Հովհաննիսյան        - ՀՀ տարածքային կառավարման և  քաղաքաշինության 
                              գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ
                              (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
     Ե. Ավետիսյան           - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
     Պ. Սաֆարյան            - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարի տեղակալ
     Ս. Օհանյան             - ՀՀ կառավարության աշխատակազմի քաղաքաշինության 
                              և բնական ռեսուրսների վարչության պետ
     Ն. Սարգսյան            - Երևանի  քաղաքապետի տեղակալ
     Գ. Ղափլանյան           - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարության 
                              վարչության պետ
                            - պետական պատվեր տեղադրող պատվիրատուի լիազոր 
                              ներկայացուցիչ 
     Ս. Բաբայան             - ՀՀ տարածքային կառավարման և  քաղաքաշինության 
                              գործունեությունը համակարգող նախարարության 
                              վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)
 
(կազմը փոփ. 17.07.00 թիվ 460 որոշում)