040.0019.270115
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
15 հունվարի 2015 թվականի N 19-Ն
 
2015 ԹՎԱԿԱՆԻ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ, ՀՐԱՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՆՉԵՎ ԵՐԿՈՒ ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՅԻ ԽՆԱՄՔԻ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Համաձայն «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ, 13-րդ հոդվածի 1-ին, 14-րդ հոդվածի 2-րդ և 16-րդ հոդվածի 1-ին մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ`
1) Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով «Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցների հաշվին վճարվում են`
ա. ընտանեկան նպաստը,
բ. սոցիալական նպաստը,
գ. հրատապ օգնությունը` ընտանիքում երեխայի ծննդյան, ընտանիքում երեխայի առաջին դասարան ընդունվելու, ընտանիքի անդամի մահվան դեպքերում տրվող միանվագ հրատապ օգնություն և եռամսյակային հրատապ օգնություն.
2) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների համար նախատեսված գումարների 97 տոկոսը նպատակաուղղվում է ընտանեկան նպաստի և սոցիալական նպաստի համար, ընտանիքում երեխայի ծննդյան, ընտանիքում երեխայի առաջին դասարան ընդունվելու, ընտանիքի անդամի մահվան դեպքերում տրվող միանվագ հրատապ օգնությանը, իսկ 3 տոկոսը` եռամսյակային հրատապ օգնության վճարմանը:
2. Հաստատել ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն ըստ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցները` համաձայն հավելվածի:
3. Սահմանել ընտանեկան նպաստի համար ընտանիքի անապահովության սահմանային միավորը, ընտանեկան նպաստի բազային մասի չափը, 18 տարին չլրացած անդամին տրվող հավելման տարբերակման պայմաններն ու տարբերակված չափերը`
1) ընտանեկան նպաստի համար ընտանիքի անապահովության սահմանային միավորի մեծությունը` 30.00 միավոր.
2) ընտանեկան նպաստի բազային մասը` 17000 դրամ.
3) 30.01-35.00 անապահովության միավորով ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների`
ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 5500 դրամ,
բ. չորս և ավելի` 18 տարին չլրացած անդամ ունեցող ընտանիքների (այսուհետ` բազմազավակ ընտանիք) յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,
գ. բարձրլեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6000 դրամ,
դ. բարձրլեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ.
4) 35.01-39.00 անապահովության միավորով ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների`
ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6000 դրամ,
բ. բազմազավակ ընտանիքի յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ,
գ. բարձրլեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,
դ. բարձրլեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7500 դրամ.
5) 39.01 և ավելի անապահովության միավորով ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների`
ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,
բ. բազմազավակ ընտանիքի յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7500 դրամ,
գ. բարձրլեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ,
դ. բարձրլեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 8000 դրամ:
4. Սահմանել սոցիալական նպաստի համար ընտանիքի անապահովության սահմանային միավորը և չափը`
1) սոցիալական նպաստի համար ընտանիքի անապահովության սահմանային միավորի մեծությունը` 30.00 միավոր.
2) սոցիալական նպաստի չափը` 17000 դրամ:
5. Սահմանել հրատապ օգնությունների չափերը`
1) միանվագ հրատապ օգնության չափերը`
ա. երեխայի ծննդյան դեպքում` 50000 դրամ,
բ. երեխայի` առաջին դասարան ընդունվելու դեպքում` 25000 դրամ,
գ. ընտանիքի անդամի մահվան դեպքում` 50000 դրամ.
2) եռամսյակային հրատապ օգնության ամսական չափը` 17000 դրամ:
6. Սահմանել մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը` 18000 դրամ:
i
6.1. Սահմանել, որ սահմանամերձ բնակավայրեր են համարվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 21-ի N 163 որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված բնակավայրերը:
(6.1-ին կետը լրաց. 31.08.15 թիվ 987-Ն որոշում)
7. Թույլատրել սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններին Հայաստանի Հանրապետության նախարարություններից և գերատեսչություններից ստացված տեղեկատվության, ինչպես նաև ընտանեկան նպաստի և սոցիալական նպաստի հասցեականության մեծացմանն ուղղված այլ միջոցների կիրառման հետևանքով ազատված ֆինանսական միջոցներն ուղղել եռամսյակային հրատապ օգնություն տրամադրելուն` ոչ ավելի, քան նախատեսված ընդհանուր ֆինանսական միջոցների 5 տոկոսի չափով:
8. Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի «Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցների մինչև 0,2 տոկոսն ուղղել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ընտանեկան, սոցիալական նպաստի և հրատապ օգնության նշանակման և վճարման աշխատանքների համար իրականացվող լրացուցիչ ծախսերին (մեթոդական և հրահանգչական նյութերի բազմացման, գրասենյակային ապրանքների, սարքավորումների, տեխնիկայի և նյութերի, գործուղման, կապի, էլեկտրաէներգիայի, տրանսպորտի և այլ ծախսեր):
9. Թույլատրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին 2015 թվականի չորրորդ եռամսյակում, ըստ անհրաժեշտության, կատարել սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված ֆինանսական միջոցների վերաբաշխում` սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների միջև` ընդհանուր միջոցների մեկ տոկոսի սահմաններում:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2015 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-ԻՆ
 
Հավելված
ՀՀ կառավարության
2015 թվականի հունվարի 15-ի
N 19-Ն որոշման
 
ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՀՐԱՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՉԱՓԵՐՆ ԸՍՏ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ
 
._________________________________________________________________________.
|Մարզը     |Տարածքա- |2015 թվական                                         |
|          |յին      |____________________________________________________|
|          |մարմինը  |2015 թվականին |այդ թվում`   |այդ թվում` |այդ թվում` |
|          |         |ՀՀ պետական    |ընտանեկան    |սոցիալական |միանվագ    |
|          |         |բյուջեով      |նպաստի համար |նպաստի     |հրատապ     |
|          |         |նախատեսված    |նախատեսված   |համար      |օգնու-     |
|          |         |գումարի       |միջին ամսական|նախատեսված |թյունների, |
|          |         |բաշխումը      |գումար       |միջին      |եռամսյակա- |
|          |         |(դրամ)        |(դրամ)       |ամսական    |յին հրատապ |
|          |         |              |             |գումար     |օգնության  |
|          |         |              |             |(դրամ)     |(3%) համար |
|          |         |              |             |           |նախատեսված |
|          |         |              |             |           |ամսական    |
|          |         |              |             |           |գումարի    |
|          |         |              |             |           |բաշխումը   |
|          |         |              |             |           |(դրամ)     |
|__________|_________|______________|_____________|___________|___________|
|     1    |    2    |       3      |      4      |     5     |     6     |
|__________|_________|______________|_____________|___________|___________|
|ԱՐԱՐԱՏԻ   |ԱՐԱՐԱՏ   |176,571,584   |11,975,286   |2,108,000  |631,012    |
|          |_________|______________|_____________|___________|___________|
|          |ԱՐՏԱՇԱՏ  |1,072,638,727 |76,878,630   |8,568,000  |3,939,930  |
|          |_________|______________|_____________|___________|___________|
|          |ՎԵԴԻ     |986,974,960   |73,776,809   |4,862,000  |3,609,104  |
|          |_________|______________|_____________|___________|___________|
|          |ՄԱՍԻՍ    |967,486,043   |70,657,205   |6,375,000  |3,591,632  |
|          |_________|______________|_____________|___________|___________|
|          |Ընդամենը |3,203,671,313 |233,287,931  |21,913,000 |11,771,678 |
|__________|_________|______________|_____________|___________|___________|
|ԱՐԱԳԱԾՈՏՆԻ|ԱՇՏԱՐԱԿ  |1,101,054,947 |80,292,525   |7,599,000  |3,863,054  |
|          |_________|______________|_____________|___________|___________|
|          |ԱՊԱՐԱՆ   |286,984,877   |20,206,028   |2,669,000  |1,040,379  |
|          |_________|______________|_____________|___________|___________|
|          |ԾԱՂԿԱ-   |294,431,115   |22,793,765   |629,000    |1,113,161  |
|          |ՀՈՎԻՏ    |              |             |           |           |
|          |_________|______________|_____________|___________|___________|
|          |ԹԱԼԻՆ    |599,961,769   |43,858,743   |3,859,000  |2,279,071  |
|          |_________|______________|_____________|___________|___________|
|          |Ընդամենը |2,282,432,707 |167,151,061  |14,756,000 |8,295,665  |
|__________|_________|______________|_____________|___________|___________|
|ԱՐՄԱՎԻՐԻ  |ԱՐՄԱՎԻՐ  |884,815,110   |63,458,305   |7,208,000  |3,068,288  |
|          |_________|______________|_____________|___________|___________|
|          |ՎԱՂԱՐՇԱ- |1,074,575,170 |75,994,326   |9,588,000  |3,965,605  |
|          |ՊԱՏ      |              |             |           |           |
|          |_________|______________|_____________|___________|___________|
|          |ԲԱՂՐԱՄՅԱՆ|276,112,688   |20,397,442   |1,530,000  |1,081,948  |
|          |_________|______________|_____________|___________|___________|
|          |Ընդամենը |2,235,502,967 |159,850,073  |18,326,000 |8,115,841  |
|__________|_________|______________|_____________|___________|___________|
|ԳԵՂԱՐՔՈՒ- |ԳԱՎԱՌ    |1,037,790,733 |77,687,834   |4,794,000  |4,000,727  |
|ՆԻՔԻ      |_________|______________|_____________|___________|___________|
|          |ՍԵՎԱՆ    |717,740,300   |51,413,091   |5,848,000  |2,550,601  |
|          |_________|______________|_____________|___________|___________|
|          |ՎԱՐԴԵՆԻՍ |1,121,482,801 |82,552,443   |6,732,000  |4,172,457  |
|          |_________|______________|_____________|___________|___________|
|          |ՃԱՄԲԱՐԱԿ |347,600,495   |23,198,623   |4,522,000  |1,246,085  |
|          |_________|______________|_____________|___________|___________|
|          |ՄԱՐՏՈՒՆԻ |2,204,580,717 |169,854,941  |5,032,000  |8,828,118  |
|          |_________|______________|_____________|___________|___________|
|          |Ընդամենը |5,429,195,046 |404,706,933  |26,928,000 |20,797,988 |
|__________|_________|______________|_____________|___________|___________|
|ԼՈՌՈՒ     |ԹՈՒՄԱՆՅԱՆ|592,542,586   |37,492,442   |9,911,000  |1,975,106  |
|          |_________|______________|_____________|___________|___________|
|          |ՏԱՇԻՐ    |515,696,197   |35,184,026   |5,916,000  |1,874,657  |
|          |_________|______________|_____________|___________|___________|
|          |ՎԱՆԱՁՈՐ  |2,347,807,608 |153,087,115  |34,119,000 |8,444,519  |
|          |_________|______________|_____________|___________|___________|
|          |ՍՊԻՏԱԿ   |1,713,334,922 |118,159,073  |17,323,000 |7,295,837  |
|          |_________|______________|_____________|___________|___________|
|          |ՍՏԵՓԱՆԱ- |1,648,644,524 |118,237,849  |13,838,000 |5,311,195  |
|          |ՎԱՆ      |              |             |           |           |
|          |_________|______________|_____________|___________|___________|
|          |Ընդամենը |6,818,025,838 |462,160,505  |81,107,000 |24,901,315 |
|__________|_________|______________|_____________|___________|___________|
|ԿՈՏԱՅՔԻ   |ԱԲՈՎՅԱՆ  |1,082,441,755 |75,772,042   |10,642,000 |3,789,438  |
|          |_________|______________|_____________|___________|___________|
|          |ՀՐԱԶԴԱՆ  |915,665,964   |64,673,582   |8,449,000  |3,182,915  |
|          |_________|______________|_____________|___________|___________|
|          |ՉԱՐԵՆՑԱ- |565,890,991   |39,420,855   |5,797,000  |1,939,727  |
|          |ՎԱՆ      |              |             |           |           |
|          |_________|______________|_____________|___________|___________|
|          |ՆԱԻՐԻ    |797,811,071   |59,038,312   |4,641,000  |2,804,944  |
|          |_________|______________|_____________|___________|___________|
|          |Ընդամենը |3,361,809,781 |238,904,791  |29,529,000 |11,717,024 |
|__________|_________|______________|_____________|___________|___________|
|ՇԻՐԱԿԻ    |ԱՐԹԻԿ    |989,578,640   |72,221,273   |6,528,000  |3,715,613  |
|          |_________|______________|_____________|___________|___________|
|          |ԱՄԱՍԻԱ   |63,739,376    |4,512,100    |561,000    |238,515    |
|          |_________|______________|_____________|___________|___________|
|          |ՄԱՐԱԼԻԿ  |381,542,376   |27,938,759   |2,363,000  |1,493,439  |
|          |_________|______________|_____________|___________|___________|
|          |ԱԽՈՒՐՅԱՆ |543,368,625   |39,842,130   |3,451,000  |1,987,588  |
|          |_________|______________|_____________|___________|___________|
|          |ԱՇՈՑՔ    |91,533,153    |6,383,680    |884,000    |360,083    |
|          |_________|______________|_____________|___________|___________|
|          |ԳՅՈՒՄՐԻ-1|1,485,726,168 |99,247,699   |18,836,000 |5,726,815  |
|          |_________|______________|_____________|___________|___________|
|          |ԳՅՈՒՄՐԻ-2|1,954,356,529 |131,597,486  |23,613,000 |7,652,558  |
|          |_________|______________|_____________|___________|___________|
|          |Ընդամենը |5,509,844,867 |381,743,127  |56,236,000 |21,174,612 |
|__________|_________|______________|_____________|___________|___________|
|ՍՅՈՒՆԻՔԻ  |ԳՈՐԻՍ    |648,825,681   |46,567,576   |5,100,000  |2,401,231  |
|          |_________|______________|_____________|___________|___________|
|          |ԿԱՊԱՆ    |354,140,818   |19,632,883   |8,806,000  |1,072,852  |
|          |_________|______________|_____________|___________|___________|
|          |ՄԵՂՐԻ    |103,931,612   |5,965,555    |2,346,000  |349,412    |
|          |_________|______________|_____________|___________|___________|
|          |ՍԻՍԻԱՆ   |217,543,495   |15,677,516   |1,751,000  |700,109    |
|          |_________|______________|_____________|___________|___________|
|          |Ընդամենը |1,324,441,606 |87,843,530   |18,003,000 |4,523,604  |
|__________|_________|______________|_____________|___________|___________|
|ՏԱՎՈՒՇԻ   |ԴԻԼԻՋԱՆ  |431,569,290   |29,661,268   |4,726,000  |1,576,840  |
|          |_________|______________|_____________|___________|___________|
|          |ԻՋԵՎԱՆ   |762,596,935   |53,592,919   |7,242,000  |2,714,826  |
|          |_________|______________|_____________|___________|___________|
|          |ՆՈՅԵՄԲԵՐ-|329,767,586   |21,874,130   |4,505,000  |1,101,502  |
|          |ՅԱՆ      |              |             |           |           |
|          |_________|______________|_____________|___________|___________|
|          |ԲԵՐԴ     |402,626,890   |28,529,507   |3,587,000  |1,435,734  |
|          |_________|______________|_____________|___________|___________|
|          |Ընդամենը |1,926,560,702 |133,657,823  |20,060,000 |6,828,902  |
|__________|_________|______________|_____________|___________|___________|
|ՎԱՅՈՑ ՁՈՐԻ|ՋԵՐՄՈՒԿ  |79,108,960    |5,291,308    |1,020,000  |281,106    |
|          |_________|______________|_____________|___________|___________|
|          |ՎԱՅՔ     |154,783,967   |10,791,454   |1,564,000  |543,210    |
|          |_________|______________|_____________|___________|___________|
|          |ԵՂԵԳՆԱՁՈՐ|517,460,281   |36,145,706   |5,049,000  |1,926,984  |
|          |_________|______________|_____________|___________|___________|
|          |Ընդամենը |751,353,208   |52,228,468   |7,633,000  |2,751,300  |
|__________|_________|______________|_____________|___________|___________|
|ԵՐԵՎԱՆԻ   |ԱՋԱՓՆՅԱԿ |753,547,377   |46,599,580   |13,583,000 |2,613,035  |
|          |_________|______________|_____________|___________|___________|
|          |ԱՎԱՆ     |225,124,039   |13,096,360   |4,947,000  |716,977    |
|          |_________|______________|_____________|___________|___________|
|          |ԱՐԱԲԿԻՐ  |367,378,269   |13,634,410   |15,912,000 |1,068,446  |
|          |_________|______________|_____________|___________|___________|
|          |ԴԱՎԹԱՇԵՆ |229,907,201   |15,764,082   |2,618,000  |776,851    |
|          |_________|______________|_____________|___________|___________|
|          |ԷՐԵԲՈՒՆԻ |649,165,769   |40,112,316   |11,764,000 |2,220,831  |
|          |_________|______________|_____________|___________|___________|
|          |ԿԵՆՏՐՈՆ  |585,493,460   |28,588,221   |18,360,000 |1,842,900  |
|          |_________|______________|_____________|___________|___________|
|          |ՄԱԼԱԹԻԱ- |668,301,297   |43,635,355   |9,894,000  |2,162,420  |
|          |ՍԵԲԱՍՏԻԱ |              |             |           |           |
|          |_________|______________|_____________|___________|___________|
|          |ՆՈՐ-ՆՈՐՔ |577,237,202   |33,463,924   |12,869,000 |1,770,176  |
|          |_________|______________|_____________|___________|___________|
|          |ՆՈՐՔ-    |74,125,408    |4,433,637    |1,479,000  |264,480    |
|          |ՄԱՐԱՇ    |              |             |           |           |
|          |_________|______________|_____________|___________|___________|
|          |ՆՈՒԲԱՐԱ- |103,917,317   |6,969,816    |1,326,000  |363,960    |
|          |ՇԵՆ      |              |             |           |           |
|          |_________|______________|_____________|___________|___________|
|          |ՇԵՆԳԱՎԻԹ |872,899,744   |50,966,479   |18,870,000 |2,905,166  |
|          |_________|______________|_____________|___________|___________|
|          |ՔԱՆԱՔԵՌ- |412,047,881   |24,623,454   |8,415,000  |1,298,870  |
|          |ԶԵՅԹՈՒՆ  |              |             |           |           |
|          |_________|______________|_____________|___________|___________|
|          |Ընդամենը |5,519,144,965 |321,887,635  |120,037,000|18,004,112 |
|____________________|______________|_____________|___________|___________|
|      ԸՆԴԱՄԵՆԸ      |38,361,983,000|2,643,421,876|414,528,000|138,882,041|
._________________________________________________________________________.