Սեղմել Esc փակելու համար:
ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱ ...

 

 

041.0230.070410

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 ապրիլի 2010 թվականի N 230-Ա

 

ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի` Հայաստանի Հանրապետության տնտեսությունում նորարարական բնույթի մոտեցումների կիրառմանը նպաստելու, ինչպես նաև այդ բնագավառում ընդունվող իրավական ակտերի արդյունավետության բարձրացման, արդյունաբերության ճյուղերի (այդ թվում` ռազմաարդյունաբերական համալիրի) և գյուղատնտեսության զարգացման ծրագրերի ուսումնասիրության, տնտեսական նոր ծրագրերի մշակման հիմնարար չափանիշների ձևավորման նպատակով`

1. Ստեղծել գիտատեխնիկական խորհուրդ և հաստատել դրա անհատական կազմն ու աշխատակարգը` համաձայն N N 1 և 2 հավելվածների:

(1-ին կետը փոփ.29.06.10 թիվ 483-Ա որոշում)

2. Սահմանել, որ գիտատեխնիկական խորհրդի աշխատանքների ընթացքում ծրագրերի և նախագծերի քննարկման ժամանակ կարող են ներգրավվել նաև համապատասխան մասնագետներ, այդ թվում` միջազգային փորձագետներ:

3. (3-րդ կետն ուժը կորցրել է 29.06.10 թիվ 483-Ա որոշում)

(վերնագիրը փոփ. 29.06.10 թիվ 483-Ա որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-ԻՆ

 

Հավելված N 1

i

ՀՀ վարչապետի

2010 թվականի ապրիլի 7-ի

N 230-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

    Հ. Աբրահամյան      - ՀՀ վարչապետ (գիտատեխնիկական խորհրդի նախագահ)

 

    Լ. Յոլյան          - ՀՀ էներգետիկայի և  բնական պաշարների նախարար

 

    Ա. Մինասյան        - ՀՀ էկոնոմիկայի նախարար

 

Ս. Հարությունյան  - ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության

պետական կոմիտեի նախագահ

 

    Վ. Սահակյան        - ՀՀ կրթության և  գիտության նախարարության գիտության

                         պետական կոմիտեի նախագահի տեղակալ

 

    Լ. Թավադյան        - ՀՀ ԳԱԱ-ի քիմիական և  երկրի մասին գիտությունների

                         բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ-ի

                         «Ա. Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի

                         ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

 

    Գ. Հասրաթյան       - ՀՀ ԳԱԱ-ի «Օրգանական և  դեղագործական քիմիայի

                         գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ-ի օրգանական

                         քիմիայի ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ)

 

    Ն. Այվազյան        - ՀՀ ԳԱԱ-ի «Ֆիզիոլոգիայի ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն

                         (համաձայնությամբ)

 

    Ա. Սաղյան          - ՀՀ ԳԱԱ-ի «Հայկենսատեխնոլոգիա գիտաարտադրական

                         կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

 

    Հ. Մուսայելյան     - «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն

                         (համաձայնությամբ)

 

    Մ. Վարդանյան       - «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի տնօրեն

                         (համաձայնությամբ)

 

    Վ. Ցականով         - «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների

                         ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)

 

    Վ. Դումանյան       - «Երևանի  պետական համալսարան» հիմնադրամի

                         ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի

                         ֆակուլտետի դեկան (համաձայնությամբ)

 

    Վ. Մելիքյան        - «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան»

                         հիմնադրամի միկրոէլեկտրոնային սխեմաներ և

                         համակարգեր միջֆակուլտետային ամբիոնի վարիչ,

                         «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի ուսումնական դեպարտամենտի

                         տնօրեն (համաձայնությամբ)

 

    Հ. Բաբայան         - «Նեյտրոն» գործարանի տնօրեն (համաձայնությամբ)

 

    Ֆ. Նախշքարյան      - «Գոլոս Արմենիի» թերթի գլխավոր խմբագիր

                         (համաձայնությամբ)

 

    Մ. Հերգնյան        - «Տնտեսություն և  արժեքներ» հետազոտական կենտրոն»

                         ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ)

 

    Մ. Մարկոսյան       - «Երևանի  կապի միջոցներ գիտահետազոտական ինստիտուտ»

                         ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)

 

    Զ. Ասլյան          - ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և

                         հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր

                         մասնագետ

 

(1-ին հավելվածը փոփ. 29.06.10 թիվ 483-Ա, 07.03.13 թիվ 191-Ա, 21.05.13 թիվ 364-Ա, 03.05.16 թիվ 361-Ա որոշումներ)

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի

2010 թվականի ապրիլի 7-ի

N 230-Ա որոշման

 

ԱՇԽԱՏԱԿԱՐԳ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն աշխատակարգով կանոնակարգվում են Գիտատեխնիկական խորհրդի (այսուհետ` խորհուրդ) աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը:

2. Խորհրդի գործունեության նպատակը Հայաստանի Հանրապետության տնտեսությունում նորարարական բնույթի մոտեցումների կիրառմանը, այս բնագավառում ընդունվող իրավական ակտերի արդյունավետության բարձրացմանը, արդյունաբերական ճյուղերի (այդ թվում` ռազմաարդյունաբերական համալիրի) և գյուղատնտեսության զարգացման ծրագրերի ուսումնասիրության, տնտեսական նոր ծրագրերի մշակման հիմնարար չափանիշների ձևավորմանը նպաստելն է:

3. Խորհուրդն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն աշխատակարգով:

4. Խորհուրդը գործում է հասարակական հիմունքներով:

 

II. ԽՈՐՀՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

5. Խորհրդի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

6. Խորհուրդն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ, ինչպես նաև արտահերթ նիստերի միջոցով` սույն աշխատակարգի 10-րդ կետին համապատասխան:

(6-րդ կետը փոփ. 07.03.13 թիվ 191-Ա որոշում)

7. Խորհրդի նիստերը հրավիրում և վարում է խորհրդի նախագահը:

8. Խորհրդի նախագահի բացակայության դեպքում խորհրդի նիստը կարող է վարել անդամներից մեկը` խորհրդի նախագահի հանձնարարությամբ:

9. Խորհրդի յուրաքանչյուր նիստ սկսվում է նիստի օրակարգի հաստատմամբ և նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի վերաբերյալ խորհրդի նախագահի զեկուցմամբ:

10. Խորհուրդն իր արտահերթ նիստերը գումարում է խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կամ խորհրդի անդամների առնվազն մեկ երրորդի առաջարկությամբ:

11. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի կազմի առնվազն երկու երրորդը:

12. Խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում նիստը վարողի ձայնը վճռորոշ է:

13. Խորհրդի այն անդամը, ով համաձայն չէ խորհրդի ընդունած որոշմանը, ներկայացնում է իր գրավոր հատուկ կարծիքը, որը կցվում է որոշմանը:

14. Խորհրդի անդամները խորհրդի նիստի անցկացման վայրի, օրվա, ժամի և նիստի օրակարգի մասին տեղեկացվում են նիստի անցկացման օրվանից առնվազն 3 օր առաջ:

15. Խորհրդի նիստերին կարող են մասնակցել հրավիրված պետական պաշտոնյաներ, փորձագետներ, զանգվածային լրատվության միջոցների և այլ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

15.1. Խորհրդի նախագահի հանձնարարությամբ, խորհրդի նիստի օրակարգի հարցերը նախապատրաստելու նպատակով նախնական քննարկումներ կազմակերպելու համար կարող են հրավիրվել խորհրդակցություններ` խորհրդի անդամների առնվազն մեկ երկրորդի մասնակցությամբ:

(15.1-ին կատը լրաց. 07.03.13 թիվ 191-Ա որոշում)

 

III. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ԱՆԴԱՄՆԵՐԸ

 

16. Խորհրդի նախագահը`

1) վարում է խորհրդի նիստերը.

2) ստորագրում է խորհրդի որոշումները և նիստերի արձանագրությունները, խորհրդի գործունեության հետ կապված մյուս փաստաթղթերն ու գրագրությունները.

3) իր բացակայության դեպքում խորհրդի անդամներից մեկին հանձնարարում է վարել խորհրդի նիստը.

4) խորհրդի հաստատմանն է ներկայացնում խորհրդի նիստի օրակարգը,

5) խորհրդի ընդունած որոշումների կատարման նկատմամբ իրականացնում է վերահսկողություն.

6) իրականացնում է սույն աշխատակարգով իրեն վերապահված այլ լիազորություններ:

17. Խորհրդի անդամն իրավունք ունի`

1) խորհրդի նիստից առնվազն 5 օր առաջ գրավոր հարցեր ներկայացնելու խորհրդի նիստի օրակարգում ընդգրկելու համար.

2) ներկայացնելու առաջարկություններ խորհրդի գործունեության, նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ.

3) ծանոթանալու խորհրդի նիստերի արձանագրություններին:

18. Խորհրդի անդամը պարտավոր է`

1) մասնակցել խորհրդի աշխատանքներին.

2) իրականացնել սույն աշխատակարգով իրեն վերապահված այլ լիազորություններ:

19. Խորհրդի անդամն իր պաշտոնից ազատվելու պահից կորցնում է անդամակցությունը խորհրդին: Նրա փոխարեն խորհրդին անդամակցում է նույն պաշտոնն ստանձնած անձը` բացառությամբ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների:

 

IV. ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

20. Խորհրդի քարտուղարությունը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումն է:

21. Խորհրդի քարտուղարությունը խորհրդի բնականոն գործունեության ապահովմանն աջակցելու նպատակով`

1) նախապատրաստում է նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերն ու դրանք տրամադրում խորհրդի անդամներին.

2) կազմում է խորհրդի նիստերի արձանագրությունները.

3) ապահովում է խորհրդի նիստի որոշումների նախագծերի կազմումը.

4) վարում է խորհրդի աշխատանքների հետ կապված գործավարությունը.

5) գրանցում է խորհրդի անդամների ներկայացրած գրավոր հատուկ կարծիքները.

6) կազմակերպում է խորհրդի որոշումների տրամադրումը խորհրդի անդամներին և համապատասխան կազմակերպություններին.

7) խորհրդի նիստի օրակարգի հարցերը նախապատրաստելու նպատակով հրավիրում են խորհրդակցություններ:

(21-րդ կետը փոփ. 07.03.13 թիվ 191-Ա որոշում)

 

(2-րդ հավելվածը լրաց. 29.06.10 թիվ 483-Ա որոշում)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
07.04.2010
N 230-Ա
Որոշում