041.0875.040817
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
4 օգոստոսի 2017 թվականի N 875-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով 2017 թվականի օգոստոսի 13-14-ը Ղազախստանի Հանրապետություն (Աստանա) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Ղազախստանի Հանրապետություն (Աստանա) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սպասարկման սրահի և Աստանայի օդանավակայանի սպասարկման սրահի ծախսերը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`
1) Կարեն Կարապետյանինը, Ստեփան Քարտաշյանինը, Արամ Արարատյանինը, Լևոն Մինասյանինը, Արսեն Նաջարյանինը, Արմեն Ալեքսանյանինը և Արթուր Եղինյանինը (վերջինիս համար նաև ճանապարհածախսը)` Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Վաչե Գաբրիելյանինը, Սուրեն Կարայանինը, Վարդան Հարությունյանինը, Ալբերտ Մանուկյանինը, Արման Շահինյանինը և Տիգրան Մեհրաբյանինը` Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Շավարշ Քոչարյանինը և Արմեն Ղևոնդյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Արման Աղաջանյանինը և Դավիթ Տեր-Մկրտչյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել ինքնաթիռի հատուկ չվերթ` 2017 թվականի օգոստոսի 13-ին` Երևան-Աստանա, իսկ 2017 թվականի օգոստոսի 14-ին` Աստանա-Երևան երթուղով:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին սույն որոշման 3-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում:
5. Ինքնաթիռի հատուկ չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:
6. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Ղազախստանի Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը:
(որոշումը փոփ. 18.08.17 թիվ 919-Ա որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2017 թ. օգոստոսի 4-ի
N 875-Ա որոշման
ԿԱԶՄ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-14-Ը ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Կ. Կարապետյան - ՀՀ վարչապետ
Վ. Գաբրիելյան - ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և
բարեփոխումների նախարար
Ս. Կարայան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար
Վ. Հարությունյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների
կոմիտեի նախագահ
Շ. Քոչարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ա. Սահակյան - ՂՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Ս. Քարտաշյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի
վարչության պետ
Ա. Ղևոնդյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական, ՀՀ
արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ
վարչության պետի պաշտոնակատար
Ա. Արարատյան - ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար
Ա. Աղաջանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական
արարողակարգի ծառայություն» գործակալության պետի
պարտականությունները կատարող
(08.08.2017 թ.-15.08.2017 թ.)
Լ. Մինասյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի
վարչության արարողակարգի բաժնի պետ
Ա. Նաջարյան - ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատու
Դ. Տեր-Մկրտչյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական
արարողակարգի ծառայություն» գործակալության աշխատող
(08.08.2017 թ.-15.08.2017 թ.)
Ա. Մանուկյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների
կոմիտեի նախագահի օգնական
Ա. Շահինյան - «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ի
օպերատոր
Տ. Մեհրաբյան - «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ի
լուսանկարիչ
Ա. Ալեքսանյան - ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության պետ
Ա. Եղինյան - ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության աշխատող
(08.08.2017 թ.-14.08.2017 թ.)