041.1104.241116
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
24 նոյեմբերի 2016 թվականի N 1104-Ա
ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՂ ՃՅՈՒՂԵՐԻ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱԶՄԱՇԱՀԱՌՈՒ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասի`
1. Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը (ԱՃԹՆ) Հայաստանի Հանրապետության միանալու և Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության ստանդարտի ներդրման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծել բազմաշահառու խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ`
1) բազմաշահառու խմբում Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացնող այլընտրանքային անդամը սույն որոշման հավելվածի 1-6-րդ կետերով սահմանված անդամի բացակայության դեպքում փոխարինում է նրան` քվեարկելու իրավունքով.
2) բազմաշահառու խմբում արդյունահանող կազմակերպությունները ներկայացնող այլընտրանքային անդամը սույն որոշման հավելվածի 8-11-րդ կետերով սահմանված անդամի բացակայության դեպքում փոխարինում է նրան` քվեարկելու իրավունքով.
3) բազմաշահառու խմբում քաղաքացիական հասարակությունը ներկայացնող այլընտրանքային անդամը սույն որոշման հավելվածի 16-19-րդ կետերով սահմանված անդամի բացակայության դեպքում փոխարինում է նրան` քվեարկելու իրավունքով:
(որոշումը խմբ. 16.07.18 թիվ 960-Ա որոշում)
Հավելված
ՀՀ վարչապետի
2016 թ. նոյեմբերի 24-ի
N 1104-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԲԱԶՄԱՇԱՀԱՌՈՒ ԽՄԲԻ
1. Ա. Միրզոյան - ՀՀ առաջին փոխվարչապետ (խմբի նախագահ)
2. Դ. Անանյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ
3. Ի. Ղափլանյան - ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ
4. Վ. Գևորգյան - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական
պաշարների նախարարի տեղակալ
5. Կ. Իսախանյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի
տեղակալ
6. Ս. Քրմոյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
7. Ա. Պողոսյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ (այլընտրանքային
անդամ)
8. Պ. Խաչատրյան - «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ
բաժնետիրական ընկերության իրավաբանական
դեպարտամենտի ղեկավար (համաձայնությամբ)
9. Վ. Վարդանյան - «Գեոմայնինգ» սահմանափակ պատասխանատվությամբ
ընկերության գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)
10. Ա. Ստեփանյան - «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության
կայուն զարգացման գծով փոխնախագահ
(համաձայնությամբ)
11. Ա. Նիկողոսյան - «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ
բաժնետիրական ընկերության վարչական տնօրեն
(համաձայնությամբ)
12. Դ. Թադևոսյան - «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր
տնօրենի տեղակալ (այլընտրանքային անդամ)
(համաձայնությամբ)
13. Ա. Օսիկյան - «ԱՍՍԱԹ» սահմանափակ պատասխանատվությամբ
ընկերության գլխավոր տնօրեն (այլընտրանքային
անդամ) (համաձայնությամբ)
14. Ա. Աղաբալյան - «Գեոէկոնոմիկա» փակ բաժնետիրական ընկերության
գլխավոր տնօրենի տեղակալ (այլընտրանքային անդամ)
(համաձայնությամբ)
15. Մ. Եղիազարյան - «Մեղրաձոր գոլդ» սահմանափակ պատասխանատվությամբ
ընկերության գլխավոր հաշվապահ (այլընտրանքային
անդամ) (համաձայնությամբ)
16. Ս. Այվազյան - «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն
կենտրոն» հասարակական կազմակերպության գործադիր
տնօրեն (համաձայնությամբ)
17. Ի. Զարաֆյան - «Էկոլուր» տեղեկատվական հասարակական
կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
18. Հ. Մովսիսյան - Երևանի պետական համալսարանի օգտակար հանածոների
հանքավայրերի որոնման և հետախուզման ամբիոնի
դոցենտ (համաձայնությամբ)
19. Ա. Համբարձումյան - «Հասարակական ձայն» հասարակական կազմակերպության
խորհրդի անդամ (համաձայնությամբ)